Սեղմել Esc փակելու համար:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ Ա...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ...

25.09.2019 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.08.2017  -ից մինչեւ   25.09.2019  -ը:
 

(ուժը կորցրել է 24.09.2019 թիվ 1354-Ա որոշում)

i

041.0856.310717

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 հուլիսի 2017 թվականի N 856-Ա

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության մարզերի գազաֆիկացման խնդիր ունեցող համայնքներում բնակչության կենցաղային պայմանները բարելավելու նպատակով, որպես խնդրի լուծման այլընտրանքային տարբերակ, մասնավորապես` տաք ջրամատակարարման առաջարկները քննարկելու և այդ ծրագրերը համակարգելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբի ղեկավարին`

1) Հայաստանի Հանրապետության մարզերի գազաֆիկացման խնդիր ունեցող յուրաքանչյուր համայնքի համար մշակել և իրականացնել խնդրի լուծմանն ուղղված միջոցառումներ.

2) յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո` 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել աշխատանքների կատարման վերաբերյալ հաշվետվություն:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2017 թվականի հուլիսի 31-ի

N 856-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ

 

    Աշոտ Մանուկյան     - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և  բնական

                         պաշարների նախարար

                         (աշխատանքային խմբի ղեկավար)

 

    Հայկ Արզումանի     - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և  բնական

    Հարությունյան        պաշարների նախարարի տեղակալ

 

    Կարեն Իսախանյան    - ՀՀ տարածքային կառավարման և  զարգացման նախարարի

                         տեղակալ

 

Տիգրան Խաչատրյան  - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի

տեղակալ

 

Աշոտ Հարությունյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

 

    Հայկ Բադալյան      - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և  բնական

                         պաշարների նախարարության աշխատակազմի էներգետիկայի

                         վարչության պետ

 

Դանիել Ստեփանյան  - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական

պաշարների նախարարության աշխատակազմի էներգետիկայի

վարչության վերականգնվող էներգետիկայի բաժնի պետ

 

    Մարինե             - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և  բնական

    Հովհաննիսյան         պաշարների նախարարության աշխատակազմի էներգետիկայի

                         վարչության էներգետիկ ենթակառուցվածքների բաժնի պետ

 

    Արմեն Մելկիկյան    - Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և

                         էներգախնայողության հիմնադրամի տնօրեն

                         (համաձայնությամբ)

 

    Հրանտ              - Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և

    Տեր-Գաբրիելյան       էներգախնայողության հիմնադրամի ինժեներատեխնիկական

                         խմբի ղեկավար (համաձայնությամբ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
31.07.2017
N 856-Ա
Որոշում