Սեղմել Esc փակելու համար:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

21.02.2000 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   17.01.2000  -ից մինչեւ   21.02.2000  -ը:
 

(ուժը կորցրել է 21.02.00 թիվ 61 որոշում)

i

041.0019.170100

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 հունվարի 2000 թվականի N 19

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Միացյալ Նահանգների զարգացման միջազգային գործակալության կողմից 1996 թվականին իրականացված գազի և հացահատիկի ներկրումների ծրագրերի աուդիտի հաշվետվությունները քննարկելու և չպարզաբանված խնդիրները լուծելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ հետևյալ կազմով`

 

    Ա. Դարբինյան      - ՀՀ էկոնոմիկայի նախարար (աշխատանքային խմբի ղեկավար)

    Ա. Մուրադյան      - ՀՀ ֆինանսների նախարարության իրավաբանական գլխավոր

                        վարչության հայցապահանջագրային վարչության պետ

    Տ. Վարդանյան      - ՀՀ էներգետիկայի նախարարության ֆինանսատնտեսագիտական

                        գլխավոր վարչության տնտեսագիտական վարչության պետ

    Վ. Ազոյան         - ՀՀ գյուղատնտեսության նախարարության պարենային

                        ապահովության քաղաքականության և գյուղի զարգացման

                        բաժնի պետ

    Տ. Խաչատրյան      - ՀՀ էկոնոմիկայի նախարարության արտասահմանյան

                        օգնության կոորդինացման վարչության գլխավոր մասնագետ

    Ա. Մովսիսյան      - ՀՀ ֆինանսների նախարարության տեղական գանձապետական

                        բաժանմունքների գործունեության կոորդինացման և

                        ներքին աուդիտի վարչության գլխավոր մասնագետ

Լ. Հարությունյան  - ՀՀ կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության

դեպարտամենտի արտաքին տնտեսական հարաբերությունների

և արտարժութային քաղաքականության բաժնի մասնագետ

 

2. Աշխատանքային խմբին` 10-օրյա ժամկետում քննության առնել աուդիտի հաշվետվությունները և արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ չպարզաբանված խնդիրների լուծման վերաբերյալ:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
17.01.2000
N 19
Որոշում