(ուժը կորցրել է 30.09.08 թիվ 89-Ն հրաման)
i
114.0032.230300
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 
 ՀՐԱՄԱՆ
 
17 փետրվարի 2000 թվականի թիվ 32-Հ
 
i
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 1998-2000 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999թ. դեկտեմբերի 14-ի թիվ 752 որոշման 4-րդ կետի ե ենթակետի.
 
Հրամայում եմ.
 
Հաստատել «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված ծրագրում ընդգրկված իրավաբանական անձանց լուծարման ընթացքում հավատարմագրային կառավարիչների կատարած աշխատանքների վարձատրության կարգը:
 
            Հաստատված է                             Հաստատված է
     ՀՀ ֆինանսների նախարարի                 ՀՀ սեփականաշնորհման նախարարի
     «» 01.03.2000թ-ի թիվ 56 հր.        «17»  02  2000թ-ին թիվ 32 հր.
 
                Լ. Բարխուդարյան                         Պ. Ղալթախչյանին
 
ԿԱՐԳ
 
«Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման
1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքով հաստատված ծրագրում ընդգրկված իրավաբանական անձանց
լուծարման ընթացքում հավատարմագրային կառավարիչների կատարած
աշխատանքների վարձատրության
 
I. Ընդհանուր դրույթներ
 
1.1. ՀՀ կառավարության որոշումներով լուծարվող ընկերությունների (ձեռնարկությունների, այսուհետև` ընկերություն) լուծարման գործընթացը կազմակերպելու նպատակով լուծարման հանձնաժողովների (այսուհետև` հանձնաժողով) կողմից նշանակված հավատարմագրային կառավարիչներին (այսուհետև` կառավարիչ) հանձնաժողովների կողմից վարձատրվում է.
ա/ հաստատուն վարձատրություն` ելնելով կառավարիչի կառավարմանը հանձնվող ընկերության ակտիվների հաշվեկշռային արժեքից,
բ/ հավելյալ վարձատրություն` ելնելով լուծարման ընթացքում տնտեսական գործունեության արդյունքում ստացված շահույթից,
գ/ «հաջողության վճար»` ելնելով ընկերության ակտիվների վաճառքից ստացված գումարից,
դ/ կառավարիչին` սույն կարգի 1.1 կետի ա/, բ/ և գ/ կետերով սահմանված վարձատրությունը իրականացվում է ընկերության միջոցների հաշվին:
 
II. Կառավարիչի հաստատուն վարձատրության չափի
հաշվարկումը
 
2.1. Կառավարիչի հաստատուն վարձատրության չափը հաշվարկվում է ելնելով նրա կառավարմանը անցած ընկերության, վերջին հաշվապահական հաշվետվության մեջ արտացոլված, ակտիվների հաշվեկշռային արժեքից (հիմնական միջոցների հաշվեկշռային արժեք ընդունելով դրանց սկզբնական արժեքները)` համաձայն հետևյալ աղյուսակի.
 
.________________________________________________________________________.
| N |       Ընկերության ակտիվների       | Կառավարիչի հաստատուն վարձատրու-|
|   |        հաշվեկշռային արժեքը        |        թյան չափը (ամսական)     |
|___|___________________________________|________________________________|
|   |մինչև  10 մլն  դրամի դեպքում       |15 000 դրամ                     |
|___|___________________________________|________________________________|
| 1 |10 մլն դրամից - 20 մլն դրամի       |20 000դրամ                      |
|   |դեպքում                            |                                |
|___|___________________________________|________________________________|
| 2 |20 մլն դրամը գերազանցելու դեպքում  |20 000 դրամ + 20 մլն դրամը գերա-|
|   |                                   |զանցող գումարի 0.05 տոկոսը, բայց|
|   |                                   |ոչ ավելի, քան 100 000 դրամը     |
.________________________________________________________________________.
 
2.2. Սույն կարգի 1.1. կետում նշված հաստատուն վարձատրության չափը նշվում է կառավարիչի հետ կնքվող հավատարմագրային կառավարման պայմանագրում (այսուհետև` պայմանագիր), որպես պայմանագրով վճարվող ամսական վարձատրություն:
2.3. Ընկերության լուծարման միջանկյալ հաշվեկշիռը հանձնաժողովի կողմից ընդունվելու օրվանից երեք ամսվա ընթացքում ընկերության լուծարման հաշվեկշռի հաստատման դեպքում հանձնաժողովը կառավարիչին լրացուցիչ վճարում է սույն կարգի 2.1. կետով հաշվարկված ամսական վարձատրության եռապատիկը, բաժնետիրոջը հասանելիք բաժնետոմսերի լուծարային արժեքի կազմում ընդգրկված դրամական միջոցներից:
2.4. Ընկերության լուծարման միջանկյալ հաշվեկշիռը հանձնաժողովի կողմից ընդունվելու օրվանից չորս ամսվա ընթացքում ընկերության լուծարման հաշվեկշռի հաստատման դեպքում հանձնաժողովը կառավարիչին լրացուցիչ վճարում է սույն կարգի 2.1. կետով հաշվարկված ամսական վարձատրության չափով, բաժնետիրոջը հասանելիք բաժնետոմսերի լուծարային արժեքի կազմում ընդգրկված դրամական միջոցներից:
2.5. Սույն կարգի 2.3. և 2.4. կետերով նշված հավելյալ վարձատրությունը կատարվում է միանվագ, և եթե ընկերության դրամական միջոցները բավարար են դրանք վճարելու դեպքում:
 
III. Կառավարիչի հավելյալ վարձատրության
չափի հաշվարկումը
 
3.1. Եթե լուծարման գործընթացի ժամանակ հանձնաժողովի որոշմամբ ընկերությունը շարունակում է իր տնտեսական գործունեությունը` ստանալով շահույթ, ապա այդ գործունեության արդյունքում յուրաքանչյուր եռամսյակ ստացած, ընկերության տնօրինության տակ մնացող զուտ շահույթից կառավարիչին տրվում է հավելյալ վարձատրություն նշված շահույթի 2 տոկոսի չափով:
 
IV. Ակտիվների վաճառքից ստացված գումարից
«հաջողության վճարի» չափի հաշվառումը
 
4.1. Պարտավորությունների մարման նպատակով հանձնաժողովի որոշմամբ կազմակերպված գույքի վաճառքից ստացված գումարներից հանձնաժողովը կառավարիչին վճարում է «հաջողության վճար» , բացառությամբ ՀՀ կառավարության որոշումներով և բորսաների կողմից գույքի օտարման դեպքերի:
4.2. «Հաջողության վճարի» չափը հաշվարկվում է համաձայն հետևյալ աղյուսակի.
 
.________________________________________________________________________.
|Աճուրդով վաճառքից ստացված գումարի |«Հաջողության վճարի» չափը տոկոսային |
|հարաբերությունը աճուրդի ներկայաց- |արտահայտությամբ (որպես հաշվարկման բա-|
|ված գույքի վաճառքի մեկնարկային    |զա վերցվում է տվյալ աճուրդից ստացված |
|գների գումարին (տոկոսային         |դրամական մուտքերը)                   |
|արտահայտությամբ)                  |                                     |
|__________________________________|_____________________________________|
|                                  |   առաջին |  երկրորդ  |  երրորդ      |
|                                  |   աճուրդ |   աճուրդ  |  աճուրդ      |
|__________________________________|__________|___________|______________|
|75 տոկոսից ավելին                 |     4    |     3     |     2        |
|__________________________________|__________|___________|______________|
|50-75 տոկոս                       |     2    |    1.5    |     1        |
|__________________________________|__________|___________|______________|
|25-50 տոկոս                       |     1    |    0.5    |   0.25       |
|__________________________________|__________|___________|______________|
|15-25 տոկոս                       |    0.5   |   0.25    |     -        |
|__________________________________|__________|___________|______________|
|15 տոկոսից ցածր                   |   0.25   |     -     |     -        |
.________________________________________________________________________.
 
ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «23»  03  2000 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11400024