(ուժը կորցրել է 13.09.2019 թիվ 1295-Ա որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
18 մարտի 2019 թվականի N 264-Ա
ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով և տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացման գործընթացը համակարգելու նպատակով`
1. Ստեղծել բարեփոխումների քննարկման հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով):
2. Հաստատել հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
3. Սահմանել, որ`
1) հանձնաժողովի աշխատանքների համակարգումն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կողմից, իսկ հանձնաժողովի քարտուղարության և գործունեության հետ կապված կազմակերպչական աշխատանքներն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ծրագրերի փորձաքննության վարչության կողմից.
2) հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ, տվյալ նիստի օրակարգում ներառված հարցերից և ոլորտներից ելնելով, կարող է հանձնաժողովի նիստին, որպես հրավիրյալ, ներգրավել նաև մինչև երկու այլ պաշտոնատար անձանց և (կամ) փորձագետ.
3) հանձնաժողովի նիստերն անցկացվում են ըստ անհրաժեշտության, սակայն ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ.
4) անհրաժեշտության դեպքում եռամսյակը մեկ անգամ հանձնաժողովի նիստերը կարող են անցկացվել Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավորությամբ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. մարտի 18
ք. Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2019 թ. մարտի 18-ի
N 264-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Մ. Գրիգորյան - ՀՀ փոխվարչապետ (հանձնաժողովի աշխատանքները
համակարգող)
Տ. Ավինյան - ՀՀ փոխվարչապետ
Բ. Թունյան - ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական
հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
Ա. Մելքոնյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ծրագրերի փորձաքննության
վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)