Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ, ՎԵՐ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

8 դեկտեմբերի 2010 թվականի N 853-Ա

 

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ, ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՆԱԽԱԳԾԱՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ, ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի ութերորդ մասի, 36-րդ հոդվածի «դ» կետի պահանջներով, ինչպես նաև ի կատարումն ՀՀ վարչապետի 2010 թվականի հունիսի 30-ի N 490-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 30-րդ կետի`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Պատմամշակութային հուշարձանների ուսումնասիրման, վերականգնման աշխատանքներին համաձայնություն տալու, վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման, համաձայնեցման և վերականգնողական աշխատանքների կազմակերպման ընթացակարգը»` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանի կատարման կազմակերպման պատասխանատվությունը դնել նախարարության աշխատակազմի ղեկավար Ս. Ավետիսյանի վրա:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Ա. Սամուելյանին:

 

ՀՀ մշակույթի նախարարություն

    աշխատակազմի ղեկավար`         Ս. Ավետիսյան

 

Հավելված

ՀՀ մշակույթի նախարարի

08.12.2010 թ

N 853-Ա հրամանի

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ, ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՆԱԽԱԳԾԱՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ, ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

1. Սույն ընթացակարգով սահմանվում են ՀՀ Կառավարության 2002 թ. ապրիլի 20-ի N 438 որոշմամբ սահմանված կարգով պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի (այսուհետ` հուշարձան)`

1) ամրակայման, նորոգման, վերականգնման ու տարածքների բարեկարգման (այսուհետ` վերականգնում) աշխատանքներ իրականացնելու համաձայնություն կամ նախնական համաձայնություն ստանալու,

2) ուսումնասիրման, չափագրման, լուսանկարման ու հետազոտման (այսուհետ` ուսումնասիրում) աշխատանքներ իրականացնելու համաձայնություն ստանալու (միայն պետական սեփականություն հանդիսացող հուշարձանի դեպքում),

3) վերականգնման նպատակով մշակված` նախագծային առաջադրանքը, էսքիզային ու աշխատանքային նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթները համաձայնեցնելու նպատակով ՀՀ մշակույթի նախարարություն (այսուհետ` նախարարություն) ներկայացված դիմումների (հայտերի) քննարկման, ինչպես նաև նախարարության (որպես հուշարձանների պահպանության բնագավառի պետական լիազոր մարմին) կողմից վերականգնման աշխատանքների օրենքով սահմանված դիտանցման գործընթացների հաջորդականությունը, փուլերը, ժամկետներն ու կատարողները:

2. Սույն ընթացակարգի 1-ին կետի 1-3-րդ ենթակետերում նշված աշխատանքներն իրականացնող (շահագրգիռ կամ պատվիրատու) մարմինների, կազմակերպությունների ու քաղաքացիների (այսուհետ` հայտատու) կողմից նախարարություն ներկայացված հայտը ՀՀ մշակույթի նախարարի 2010 թվականի մայիսի 3-ի N 220-Ն հրամանով հաստատված նախարարության գործավարության կարգին (այսուհետ` գործավարության կարգ) համապատասխան, նախարարության աշխատակազմում (այսուհետ` աշխատակազմ) մուտքագրվելուց հետո, ՀՀ մշակույթի նախարարի (այսուհետ` նախարար) կամ ոլորտը համակարգող նախարարի համապատասխան տեղակալի (այսուհետ` նախարարի տեղակալ) հանձնարարությամբ փոխանցվում է աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալություն (այսուհետ` գործակալություն):

3. Սույն ընթացակարգի 1-ին կետի 1-2-րդ ենթակետերում նշված աշխատանքներն իրականացնելու վերաբերյալ հայտը և կից փաստաթղթերը գործակալության պետի հանձնարարությամբ գործակալության համապատասխան ստորաբաժանումը (այսուհետ` ստորաբաժանում) 5 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է դրանք և ուսումնասիրության արդյունքներով գործակալության պետին ներկայացնում այն բավարարելու (կամ մերժելու) վերաբերյալ պատասխան գրության նախագիծ` դրան կցելով համապատասխան մասնագիտական կարծիք:

4. Սույն ընթացակարգի 3-րդ կետում նշված գրության նախագծին համաձայն լինելու դեպքում գործակալության պետը 2 աշխատանքային օրվա ընթացքում գործավարության կարգին համապատասխան այն համաձայնեցնում և ներկայացնում է նախարարի կամ նախարարի տեղակալի հաստատմանը, իսկ համաձայն չլինելու դեպքում վերադարձնում է` ստորաբաժանմանը տալով նոր հանձնարարական (կատարել հայտի լրացուցիչ ուսումնասիրություն, լրամշակել պատասխան գրության նախագիծ և այլն):

5. Սույն ընթացակարգի 1-ին կետի 3-րդ ենթակետում նշված նախագծի համաձայնեցման հայտը և կից փաստաթղթերը (2 օրինակից) գործակալության պետի հանձնարարությամբ փոխանցվում են գործակալության համապատասխան ստորաբաժանում, որը 5 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է դրանց ամբողջականությունը, ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան կազմված լինելը, տալիս մասնագիտական կարծիք: Ուսումնասիրության արդյունքներով գործակալության պետին ներկայացնում է առաջարկություն.

1) նախարարությունում նախագծի համաձայնեցման գործընթացը սկսելու մասին` կցելով նախագծի օրինակները,

2) նախագիծն ամբողջականացնելու և/կամ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանեցնելու համար այն հայտատուին վերադարձնելու մասին անհրաժեշտ հիմնավորմամբ պատասխան գրություն` կցելով նախագծի օրինակները:

6. Սույն ընթացակարգի 5-րդ կետի 1-ին ենթակետում նշված առաջարկության հետ համաձայն լինելու դեպքում գործակալության պետը հայտը, նախագիծը և դրան կից փաստաթղթերը գործավարության կարգին համապատասխան փոխանցում է ՀՀ մշակույթի նախարարի 2004 թ. նոյեմբերի 26-ի N 448-Ա հրամանով ստեղծված գիտամեթոդական խորհրդի նախագահին` խորհրդի նիստում նախագիծը քննարկելու համապատասխան առաջարկությամբ:

7. Նախագծի քննարկումը գիտամեթոդական խորհրդի նիստում նախապատրաստվում և իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարի 2004 թ. նոյեմբերի 26-ի N 448-Ա հրամանով հաստատված կանոնակարգի պահանջներին համապատասխան, իսկ նիստի արձանագրությունը, քաղվածքները հայտի ու կից փաստաթղթերի հետ միասին 7 աշխատանքային օրվա ընթացքում գործավարության կարգին համապատասխան փոխանցվում են գործակալության պետին:

8. Գործակալության պետի կողմից 5 աշխատանքային օրվա ընթացքում գիտամեթոդական խորհրդի հավանությանն արժանացած նախագծի օրինակների թերթերի վրա դրվում է «ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ է «____ «________ 20____ թ.» դրոշմը և վավերացվում գործակալության կլոր կնիքով ու գործակալության պետի ստորագրությամբ: Հուշարձանի նախագծային առաջադրանքի և վերականգնման էսքիզային նախագծի մեկական օրինակը պահվում է գործակալությունում, իսկ մնացած օրինակները գործավարության կարգին համապատասխան ենթակա են վերադարձման հայտատուին:

9. Հինգ աշխատանքային օրվա ընթացքում գիտամեթոդական խորհրդի հավանությանը չարժանացած նախագծի օրինակները նիստի արձանագրությունից համապատասխան քաղվածքի հետ միասին գործավարության կարգին համապատասխան փոխանցվում են գործակալության համապատասխան ստորաբաժանում, որը 5 աշխատանքային օրվա ընթացքում պատրաստում և գործակալության պետին է ներկայացնում նախագծի օրինակները գիտամեթոդական խորհրդի դիտողությունների և առաջարկությունների համաձայն լրամշակելու նպատակով հայտատուին վերադարձնելու մասին նախարարության գրության նախագիծ:

10. Պատվիրատուն նախարարության կողմից համաձայնեցված հուշարձանի վերականգնման առաջադրանքին ու էսքիզային նախագծին համապատասխան կազմված և փորձաքննության ենթարկված հուշարձանի վերականգնման նախագծանախահաշվային աշխատանքների փաթեթը թղթային 4 օրինակից և էլեկտրոնային (CD) կրիչով գործավարության կարգին համապատասխան, նախարարի կամ նախարարի տեղակալի հանձնարարությամբ փոխանցում է գործակալությանը:

11. Գործակալության պետի հանձնարարությամբ 10 աշխատանքային օրվա ընթացքում գործակալության համապատասխան ստորաբաժանման կողմից ուսումնասիրվում է նախագծանախահաշվային աշխատանքային փաստաթղթերի փաթեթի լրակազմը (համապատասխանությունը նախագծային առաջադրանքով պահանջված կազմի), աշխատանքային գծագրերի ճշտությունը և ճարտարապետական ու կոնստրուկտորական լուծումների համապատասխանությունը նախագծային առաջադրանքին ու էսքիզային նախագծին և արդյունքների մասին ներկայացնում գրավոր կարծիք գործակալության պետին:

12. Դրական կարծիքի դեպքում գործակալության պետը 2 աշխատանքային օրվա ընթացքում ստորագրում և գործակալության կլոր կնիքով ու «ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ է «____ «________ 20____ թ.» դրոշմով վավերացնում է նախագծի չորս օրինակները (նաև թերթերը), որոնցից երկու օրինակը կից գրությամբ հանձնվում է պատվիրատուին, երրորդ օրինակը պահվում է գործակալությունում, իսկ չորրորդը` ի պահ է հանձնվում նախարարությանը: Շինարարական աշխատանքների ավարտից հետո ի պահ հանձնված նախագծանախահաշվային փաստաթղթերը մեկ ամսվա ընթացքում արխիվացվում են:

13. Նախագծանախահաշվային աշխատանքային փաստաթղթերի կազմի, որակի վերաբերյալ դիտողությունների, առարկությունների դեպքում նախագիծը չի հաստատվում, և դրա պատճառները պարզաբանող գրությամբ 3 աշխատանքային օրվա ընթացքում վերադարձվում է պատվիրատուին` լրամշակման:

14. Պատվիրատուին վերադարձված և նրա կողմից նախարարության համաձայնեցմանը վերստին ներկայացված նախագծերի համաձայնեցման գործընթացն իրականացվում է սույն ընթացակարգի 10-13-րդ կետերով սահմանված կարգով:

15. Հուշարձանի վերականգնման աշխատանքները սկսելուց առաջ պատվիրատուն գրավոր դիմում է նախարարությանը և առնվազն 7 աշխատանքային օրվա ընթացքում ստանում վերականգնման շինարարական աշխատանքներ կատարելու թույլտվություն:

16. Վերականգնման շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն 5 օր առաջ կապալառուն գրավոր տեղեկացնում է նախարարությանը հուշարձանի վերականգնողական աշխատանքների մեկնարկի մասին:

17. Հուշարձանների պահպանության և օգտագործման ոլորտի ՀՀ օրենսդրության և այլ իրավական ակտերի պահանջների կատարումն ապահովելու նպատակով, սույն ընթացակարգի 16-րդ կետում նշված իրազեկումը ստանալու պահից նախարարի կամ նախարարի տեղակալի հանձնարարությամբ գործակալության համապատասխան ստորաբաժանումը հուշարձանի վերականգնման (ուսումնասիրման) աշխատանքների իրականացման նկատմամբ ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ տեղում կատարում է դիտանցում (մոնիթորինգ) և արդյունքների մասին տեղեկացնում գործակալության պետին:

18. Հուշարձանի վերականգնման աշխատանքների ավարտից հետո 3 ամսվա ընթացքում կատարողը պատվիրատուին և նախարարությանը ներկայացնում է վերականգնման աշխատանքների գիտական հաշվետվությունը:

 

 

pin
Մշակույթի նախարարություն
08.12.2010
N 853-Ա
Հրաման