Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2000 ԹՎԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ ...

05.12.2001 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   05.02.2001  -ից մինչեւ   05.12.2001  -ը:
 

(ուժը կորցրել է 28.09.01 թիվ 392/01 որոշում)

i

329.0013.100101

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 դեկտեմբերի 2000 թվականի N 13

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի N 8 ԵՎ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-Ի N 10 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովը`

Հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի (այսուհետև` Օրենք) 62 հոդվածի 1-ին, 63 հոդվածի 3-րդ, 97 հոդվածի 1-ին և 98 հոդվածի 4-րդ կետերը,

Հաշվի առնելով, որ ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի 2000 թվականի նոյեմբերի 8-ի «Մասնագիտացված անձանց լիցենզավորման մասին» N 8 որոշմամբ հաստատված` «Լիցենզիայի դիմում» վերնագրի 62.1-2 կանոնի ա) ենթականոնում, 62.1գ-1 կանոնի ա) ենթականոնում, 63.3-1 կանոնի բ) ենթականոնում և ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի նոյեմբերի 20-ի «Ինքնակարգավորվող կազմակերպությունների գրանցման մասին» N 10 որոշմամբ հաստատված` «Ինքնակարգավորվող կազմակերպությունների գրանցման դիմում» վերնագրի 97.1զ-1 կանոնում, 98.4-1 կանոնում և 97.1բ-2 Ձևում տեղ են գտել անճշտություններ,

Ղեկավարվելով Օրենքի 121 հոդվածի 2-րդ կետի ա) ենթակետով, որոշում է.

1. ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի 2000 թվականի նոյեմբերի 8-ի «Մասնագիտացված անձանց լիցենզավորման մասին» N 8 որոշմամբ հաստատված` «Լիցենզիայի դիմում» վերնագրում կատարել հետևյալ փոփոխությունները`

i

ա) 62.1-2 կանոնի ա) ենթականոնում (5) թիվը փոխարինել (4) թվով, իսկ 62.1գ-1 կանոնի ա) ենթականոնում (7) թիվը փոխարինել (6) թվով.

i

բ) 63.3-1 կանոնի բ) ենթականոնում «Լիցենզիայում» բառը փոխարինել «Լիցենզիայի դիմումում» բառերով.

i

գ) 62.1բ-1 Ձևի (20) կետի «դիմորդը» և (21) կետի «դիմորդին» բառերը փոխարինել համապատասխանաբար «տվյալ անձը» և «տվյալ անձին» բառերով.

2. ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի նոյեմբերի 20-ի «Ինքնակարգավորվող կազմակերպությունների գրանցման մասին» N 10 որոշմամբ հաստատված` «Ինքնակարգավորվող կազմակերպությունների գրանցման դիմում» վերնագրում կատարել հետևյալ փոփոխությունները`

i

ա) 97.1զ-1 կանոնի ա) ենթականոնի (1) կետում «110 հոդվածի 2 կետի» բառերը փոխարինել «110 հոդվածի 1 կետի» բառերով.

i

բ) 98.4-1 ա) ենթականոնում «Լիցենզիայի» բառը փոխարինել «Գրանցման» բառով, իսկ «մասնագիտացված անձը» բառերը` «ինքնակարգավորվող կազմակերպությունը» բառերով.

գ) 98.4-1 բ) ենթականոնում «Լիցենզիայում» բառը փոխարինել «Գրանցման դիմումում» բառերով, իսկ «62.1ե-1» արտահայտությունը` «97.1դ-1» արտահայտությամբ:

i

դ) 97.1բ-2 Ձևի (21) կետում «բաժնային արժեթղթերի նշանակալից կամ խոշոր սեփականատեր» բառերը փոխարինել «բաժնային արժեթղթերի սեփականատեր» բառերով:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «10»  01  2001 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32701018

 

 

pin
Արժեթղթերի հանձնաժողով
01.12.2000
N 13
Որոշում