01.06.2021 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2021 թվականի մարտի 3-ին
«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» 2001 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-169 օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետում «Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը» բառերը փոխարինել «Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը» բառերով:
i
Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի «օրենքի 8-րդ և 9-րդ հոդվածներով» բառերը փոխարինել «օրենքով» բառով:
i
Հոդված 3. Օրենքի 31-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի «Բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի, դիմումը» բառերը փոխարինել «Դիմումը» բառով.
2) 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ և 8-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:
i
Հոդված 4. Օրենքի 36.2-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
i
Հոդված 5. Օրենքի 36.4-րդ հոդվածի 1-ին մասը «եթե առկա չեն սույն օրենքի 36-րդ հոդվածով սահմանված մերժման հիմքերը» բառերից հետո լրացնել «, և մինչ այդ հանձնաժողովը չի դիմել գործակալություն տվյալ իրավաբանական անձի ռեդոմիցիլացումն արգելելու նպատակով» բառերով:
i
Հոդված 6. Օրենքի 51-րդ հոդվածում`
1) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
2) 6-րդ մասի «2-րդ և 3-րդ մասերով նախատեսված հավաստումներն» բառերը փոխարինել «3-րդ մասով նախատեսված հավաստումն» բառերով:
i
Հոդված 7. Օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով.
«7) մինչև իրավաբանական անձի լուծարման պետական գրանցման համար դիմում ներկայացնելը հանձնաժողովը դիմել է գործակալություն այդ իրավաբանական անձի լուծարումն արգելելու նպատակով:»:
Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երկու ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ա. Սարգսյան |
2021 թ. մարտի 30 Երևան ՀՕ-98-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 31 մարտի 2021 թվական: