Սեղմել Esc փակելու համար:
«ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈ ...

 

31.07.2022 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2022 թվականի հուլիսի 7-ին

 

«ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Բուսասանիտարիայի մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-140-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-ին կետով.

«8.1) բուսասանիտարական փորձաքննության նպատակով փորձանմուշ վերցնելու կարգի սահմանումը.»:

 

i

 Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին հոդվածով.

 

«Հոդված 5.1. Լիազոր մարմնի լիազորությունները

 

1. Լիազոր մարմինը հաստատում է`

1) բուսասանիտարական անձնագրի ձևը և տրամադրման կարգը.

2) բուսասանիտարական հաշվառման, վերահաշվառման, հաշվառման կասեցման կարգը, հաշվառման հայտի, հաշվառման վկայականի և գրանցամատյանի ձևերը:

2. Լիազոր մարմինը իրականացնում է նաև այլ լիազորություններ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում:»:

 

i

Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 4.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 2-րդ հոդվածով լրացվող` Օրենքի 5.1-ին հոդվածով սահմանված բուսասանիտարական անձնագրի ձևը և տրամադրման կարգը, ինչպես նաև բուսասանիտարական հաշվառման, վերահաշվառման, հաշվառման կասեցման կարգը, հաշվառման հայտի, հաշվառման վկայականի և գրանցամատյանի ձևերը հաստատվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` երեք ամսվա ընթացքում:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2022 թ. հուլիսի 20
Երևան
ՀՕ-310-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 21 հուլիսի 2022 թվական:

 

 

 

pin
ՀՀ 07.07.2022
N ՀՕ-310-Ն օրենք