Սեղմել Esc փակելու համար:
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒ ...

 

01.07.2023 -

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2022 թվականի դեկտեմբերի 16-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1.  «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքը (այսուհետ` Օրենք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 19.14-րդ հոդվածով. 

 

Հոդված 19.14. Ինտերնետ շահումով խաղի և (կամ) տոտալիզատորի (ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպչի կողմից խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու համար պետական տուրքի դրույքաչափերը

 

1. Ինտերնետ շահումով խաղի և (կամ) տոտալիզատորի (ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպչի կողմից խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով.

 

Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպչի կողմից յուրաքանչյուր 100 միլիարդ դրամի չափով խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու համար` բազային տուրքի 175 000-ապատիկի չափով
Տոտալիզատորի (ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպչի կողմից յուրաքանչյուր 50 միլիարդ դրամի չափով խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու համար` բազային տուրքի 50 000-ապատիկի չափով

 

2.  Սույն հոդվածով սահմանված պետական տուրքը վճարվում է մինչև խաղադրույք ընդունելու իրավունքի` սույն հոդվածով նախատեսված սահմանաչափերն ավարտվելու օրվան հաջորդող 5-րդ աշխատանքային օրը ներառյալ: Ինտերնետ շահումով խաղի և (կամ) վիճակախաղի լիցենզիան նոր ստացող կազմակերպությունը սույն հոդվածով սահմանված պետական տուրքն առաջին անգամ վճարում է համապատասխան լիցենզիայի տրամադրման օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում:

3.  Խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու համար սույն հոդվածով սահմանված չափով վճարված պետական տուրքը ձեռք բերված իրավունքից չօգտվելու դեպքում վերադարձման ենթակա չէ:»: 

 

i

Հոդված 2.  Օրենքի 32-րդ հոդվածի վերջին պարբերության «օրենքի 19.7-րդ և 19.8-րդ» բառերը փոխարինել «օրենքի 19.7-րդ, 19.8-րդ և 19.14-րդ» բառերով:

Հոդված 3.  Եզրափակիչ մաս և անցումային դրույթ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հուլիսի 1-ից:

2. Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպչի կամ տոտալիզատորի (ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպչի կողմից սույն օրենքով սահմանված` խաղադրույք ընդունելու իրավունքն առաջին անգամ ձեռք բերելու համար պետական տուրքը վճարվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո`  10 աշխատանքային օրվա ընթացքում:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2022 թ. դեկտեմբերի 26
Երևան
ՀՕ-572-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 27 դեկտեմբերի 2022 թվական:

 


 

 

pin
ՀՀ 16.12.2022
N ՀՕ-572-Ն օրենք