Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ ...

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

14 դեկտեմբերի 2022 թվականի թիվ 220-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի ԹԻՎ 16-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

Նպատակ ունենալով ապահովել արդյունավետ ընթացակարգ` ներդրումային ընկերությունների իրական շահառու հանդիսացող անձանց վերաբերյալ տեղեկությունները Կենտրոնական բանկ ներկայացնելու համար,

հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի 36-րդ հոդվածը, 61.1-րդ հոդվածը, 45-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ մասերը, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման պայքարի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

ՈՐՈՇՈՒՄ Է

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հունվարի 15-ի ««Ներդրումային ընկերությունների գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ընկերությունների և օտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, ներդրումային ընկերությունների կողմից ներկայացվող գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները, բանկի, վարկային կազմակերպության կողմից ներդրումային ծառայությունների մատուցման մասին տեղեկացումը» Կանոնակարգ 4/01-ը հաստատելու մասին» թիվ 16-Ն որոշման (այսուհետ` Որոշում) մեջ և Որոշմամբ հաստատված «Ներդրումային ընկերությունների գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ընկերությունների և օտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, ներդրումային ընկերությունների կողմից ներկայացվող գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները, բանկի, վարկային կազմակերպության կողմից ներդրումային ծառայությունների մատուցման մասին տեղեկացումը» Կանոնակարգ 4/01-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները.

i

1) Որոշման վերնագրից և 1-ին կետից հանել «, վարկային կազմակերպության» բառերը:

i

2) Կանոնակարգի 26-րդ կետի 1-ին ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ1» պարբերությամբ.

«գ1. ոչ ռեզիդենտ ղեկավարի դեպքում ներկայացվում է նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը և իր ռեզիդենտության երկրի համապատասխան մարմնի կողմից տրված հավաստում առ այն, որ տվյալ անձը դիտավորությամբ կատարված հանցագործության համար չունի օրենքով սահմանված կարգով չմարված կամ չհանված դատվածություն, ճանաչված չէ սնանկ,»:

i

3) Կանոնակարգի 35-րդ կետի 1-ին ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ1» պարբերությամբ.

«դ1. ոչ ռեզիդենտ ղեկավարի դեպքում ներկայացվում է նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը և իր ռեզիդենտության երկրի համապատասխան մարմնի կողմից տրված հավաստում առ այն, որ տվյալ անձը դիտավորությամբ կատարված հանցագործության համար չունի օրենքով սահմանված կարգով չմարված կամ չհանված դատվածություն, ճանաչված չէ սնանկ,»:

i

4) Կանոնակարգի 48-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ. մասնաճյուղի ղեկավարների վերաբերյալ տեղեկանք` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 9-ի,»:

5) Կանոնակարգի 49-րդ կետի 4-րդ և 6-րդ ենթակետերը ուժը կորցրած ճանաչել:

i

6) Կանոնակարգի 51-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) մասնաճյուղի ղեկավարների վերաբերյալ տեղեկանք` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 9-ի,»:

7) Կանոնակարգի 52-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերը ուժը կորցրած ճանաչել:

i

8) Կանոնակարգի 92-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-րդ ենթակետով.

«1.1) ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի դեպքում ներկայացվում է նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը և իր ռեզիդենտության երկրի համապատասխան մարմնի կողմից տրված հավաստում առ այն, որ տվյալ անձը դիտավորությամբ կատարված հանցագործության համար չունի օրենքով սահմանված կարգով չմարված կամ չհանված դատվածություն, ճանաչված չէ սնանկ,»:

9) Կանոնակարգի 97-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-րդ ենթակետով.

«1.1) ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի դեպքում ներկայացվում է նաև անձը հաստատող փաստաթղթի պատճենը և իր ռեզիդենտության երկրի համապատասխան մարմնի կողմից տրված հավաստում առ այն, որ տվյալ անձը դիտավորությամբ կատարված հանցագործության համար չունի օրենքով սահմանված կարգով չմարված կամ չհանված դատվածություն, ճանաչված չէ սնանկ,»:

10) Կանոնակարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.1-րդ գլխով.

«ԳԼՈՒԽ 18.1 ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ, ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԻՐԱԿԱՆ ՇԱՀԱՌՈՒ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄԸ, ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ, ՆՐԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

104.1 Ներդրումային ընկերությունը կամ օտարերկրյա ներդրումային ընկերության` Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված մասնաճյուղը (այսուհետ` այս գլխում ներդրումային ընկերություն) պարտավոր է տիրապետել արժանահավատ տեղեկությունների իր` «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքով սահմանված չափանիշներով ներդրումային ընկերության իրական շահառու հանդիսացող անձանց և նրանց` ներդրումային ընկերության իրական շահառու հանդիսանալու հիմքերի վերաբերյալ:

104.2 Սույն կանոնակարգի 104.1-րդ կետով նախատեսված տեղեկությունների բացահայտման համար ներդրումային ընկերությունը պարտավոր է պարբերաբար, բայց ոչ պակաս, քան տարին մեկ անգամ, իրականացնել պատշաճ ուսումնասիրություն` պահպանելով իրականացված ուսումնասիրությանն առնչվող բոլոր փաստաթղթերը: Իրական շահառուների հայտնաբերմանն առնչվող փաստաթղթերը ենթակա են պահպանման առնվազն հինգ տարի ուսումնասիրության իրականացման պահից, բայց ոչ պակաս, քան հինգ տարի` սկսած այն պահից, երբ անձը, որին դրանք առնչվում են, դադարում է լինել ներդրումային ընկերության իրական շահառու:

104.3 Սույն կանոնակարգի 104.2-րդ կետով նախատեսված պատշաճ ուսումնասիրության իրականացման ընթացքում ներդրումային ընկերությունը պարտավոր է հարցումներով դիմել այն անձանց, որոնց իրական շահառու հանդիսանալու վերաբերյալ առկա են կասկածներ, ինչպես նաև ներդրումային ընկերության մասնակիցներին կամ մասնակից իրավաբանական անձանց ներկայացուցիչներին, որոնք կարող են տիրապետել ներդրումային ընկերության իրական շահառուների վերաբերյալ տեղեկությունների: Ներդրումային ընկերությանն արժանահավատ և ամբողջական տեղեկատվություն տրամադրելու պարտականությունը կրում են սույն կետով նախատեսված հարցում ստացած անձինք:

104.4 Ներդրումային ընկերությունը պարտավոր է Կենտրոնական բանկ ներկայացնել ընկերության իրական շահառու հանդիսացող անձանց վերաբերյալ հայտարարագիր` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 29-ի:

104.5. Սույն կանոնակարգի 104.4-րդ կետով սահմանված հայտարարագիրը ենթակա է ներկայացման Կենտրոնական բանկ ֆիզիկական անձի` ներդրումային ընկերության իրական շահառու համարվելու մասին ներդրումային ընկերության տեղեկանալու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում:

104.6 Անկախ սույն կանոնակարգի 104.5-րդ կետով նախատեսված ժամկետներից` մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 20-ը ներդրումային ընկերությունը պարտավոր է Կենտրոնական բանկ ներկայացնել`

1) հաստատում առ այն, որ իրական շահառուների վերաբերյալ Կենտրոնական բանկ ներկայացված վերջին հայտարարագրերը պարունակում են արդիական տեղեկություններ նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ, կամ

2) փոփոխված տեղեկություններ ներդրումային ընկերության իրական շահառուների վերաբերյալ:»:

11) Կանոնակարգի 126-րդ կետում`

ա. 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«ներդրումային ընկերության մասնաճյուղի կամ օտարերկրյա ներդրումային ընկերության ներկայացուցչության ղեկավարների փոփոխության դեպքում` մասնաճյուղի, ներկայացուցչության ղեկավարների մասին տեղեկանք` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 9-ի»,

բ. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ ենթակետով.

«6) ներդրումային ընկերության և օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի իրական շահառու հանդիսացող անձանց վերաբերյալ Կենտրոնական բանկ ներկայացված տեղեկությունների փոփոխությունների դեպքում` տվյալ փոփոխությունները ներառող հայտարարագիրը` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 29-ի:»:

12) Հավելված 7-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն սույն որոշման Հավելված 1-ի:

13) Հավելված 8-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն սույն որոշման Հավելված 2-ի:

14) Հավելված 9-ում`

ա. վերնագրում «Ներկայացուցչության» բառը փոխարինել «Մասնաճյուղի և ներկայացուցչության» բառերով,

բ. 1-ին կետը «որի» բառից հետո լրացնել «մասնաճյուղի կամ» բառերով,

գ. «Ներկայացուցչության ղեկավարի ստորագրություն» բառերը փոխարինել «Մասնաճյուղի (ներկայացուցչության) ղեկավարի ստորագրություն» բառերով,

դ. «Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունը արժանահավատ է և ամբողջական և վերոնշված անձի ստորագրությունը համապատասխանում է իսկականի հետ:» նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հավաստիացնում եմ, որ

. սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունը արժանահավատ է և ամբողջական,

. մասնաճյուղի ղեկավարը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին, ինչպես նաև ներդրումային ընկերության կողմից սահմանված որակավորման չափանիշներին:»:

15) Հավելված 15-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն սույն որոշման Հավելված 3-ի:

16) Կանոնակարգը լրացնել Հավելված 29-ով` համաձայն սույն որոշման Հավելված 4-ի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ              Մ. ԳԱԼՍՏՅԱՆ

2022 թ. դեկտեմբերի 21

Երևան

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2022 թվականի դեկտեմբերի 14-ի

թիվ 220-Ն որոշման

«Հավելված 7

«Ներդրումային ընկերությունների գրանցումն ու

լիցենզավորումը, ներդրումային

ընկերությունների և օտարերկրյա ներդրումային

ընկերությունների մասնաճյուղերի և

ներկայացուցչությունների գրանցումը,

ներդրումային ընկերությունների կանոնադրական

կապիտալում նշանակալից մասնակցություն

ունենալու համար նախնական համաձայնություն

ստանալու կարգը, ներդրումային

ընկերությունների կողմից ներկայացվող գործարար

ծրագրի ներկայացման կարգը, ձևը և

ժամկետները, բանկի կողմից ներդրումային

ծառայությունների մատուցման մասին

տեղեկացումը» Կանոնակարգ 4/01-ի

Միջնորդագիր

Ղեկավարի գրանցման վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

_______________________-ին

Հարգելի ______________________________

Խնդրում ենք ___________________________ (անուն, ազգանուն, հայրանուն)

գրանցել որպես __________________________________________________:

(կազմակերպության անվանումը, ղեկավարի պաշտոնը)

Կից ներկայացնում ենք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող տեղեկությունները:

Հավաստիացնում ենք, որ վերոնշյալ անձը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին, ինչպես նաև ներդրումային ընկերության կողմից սահմանված որակավորման չափանիշներին և վերջինիս ստորագրությունը, որն ամրակցվում է ղեկավարի վերաբերյալ ներկայացվող տեղեկանքին, համապատասխանում է իսկականի հետ:

Ներդրումային ընկերության կառավարման իրավասու մարմին`

(անուն, ազգանուն, ստորագրություն)

«» --------- 20 թ.:»:

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2022 թվականի դեկտեմբերի 14-ի

թիվ 220-Ն որոշման

«Հավելված 8

«Ներդրումային ընկերությունների գրանցումն ու

լիցենզավորումը, ներդրումային

ընկերությունների և օտարերկրյա ներդրումային

ընկերությունների մասնաճյուղերի և

ներկայացուցչությունների գրանցումը,

ներդրումային ընկերությունների կանոնադրական

կապիտալում նշանակալից մասնակցություն

ունենալու համար նախնական համաձայնություն

ստանալու կարգը, ներդրումային

ընկերությունների կողմից ներկայացվող գործարար

ծրագրի ներկայացման կարգը, ձևը և

ժամկետները, բանկի կողմից ներդրումային

ծառայությունների մատուցման մասին

տեղեկացումը» Կանոնակարգ 4/01-ի

ՏԵՂԵԿԱՆՔ

Ղեկավարի և նրա գործունեության վերաբերյալ

._____________________________________________________________________.

|Ամրակցեք   |                                                         |

|այստեղ     |                                                         |

|Ձեր        |                                                         |

|լուսանկարը:|                                                         |

|_____________________________________________________________________|

|[] Այս վանդակում նշում է կատարվում, եթե միջնորդագրում ներկայացվում են|

|միայն փոփոխությունները                                               |

|_____________________________________________________________________|

|1. Կազմակերպության վերաբերյալ տվյալները                              |

|(այս բաժնում նշվում են այն կազմակերպության տվյալները, որի ղեկավար    |

|դուք պետք է հանդիսանաք:)                                             |

|_____________________________________________________________________|

|1.1. Կազմակերպության անվանումը և  կոդը (առկայության դեպքում)         |

|_____________________________________________________________________|

|1.2. Կազմակերպության տեսակ                                           |

|. բանկ                                                               |

|. օտարերկրյա բանկի մասնաճյուղ                                        |

|. վարկային կազմակերպություն                                          |

|. ապահովագրական ընկերություն                                         |

|. օտարերկրյա ապահովագրական ընկերության մասնաճյուղ                    |

|. ապահովագրական բրոքեր                                               |

|. ներդրումային ընկերություն                                          |

|. օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղ                     |

|. կարգավորվող շուկայի օպերատոր                                       |

|. Կենտրոնական դեպոզիտարիա                                            |

|. ֆոնդի կառավարիչ                                                    |

|. օտարերկրյա ֆոնդի կառավարչի մասնաճյուղ                              |

|. Բյուրո                                                             |

|. վճարահաշվարկային կազմակերպություն                                  |

|_____________________________________________________________________|

|2. Ղեկավար պաշտոն                                                    |

|_____________________________________________________________________|

|2.1 Ղեկավար պաշտոն, որը Դուք պետք է զբաղեցնեք 1.1 ենթակետում նշված   |

|կազմակերպությունում                                                  |

|. տնօրենների (դիտորդ) խորհրդի անդամ (խորհրդի անդամ),                 |

|. գործադիր տնօրեն (վարչության նախագահ, տնօրինության ղեկավար,         |

|գործադիր մարմնի ղեկավար)                                             |

|. գործադիր տնօրենի (վարչության նախագահի) տեղակալ                     |

|. տնօրինության (վարչության, գործադիր մարմնի) անդամ                   |

|. գլխավոր հաշվապահ                                                   |

|. ներքին աուդիտի ղեկավար                                             |

|. ռիսկերի կառավարման գործառույթների իրականացման համար պատասխանատու   |

|անձ                                                                  |

|. համապատասխանության ապահովման գործառույթի իրականացման համար         |

|պատասխանատու                                                         |

|. վերստուգիչ (վերստուգող) հանձնաժողովի նախագահ (ղեկավար)             |

|. օպերատորի կարգապահական հանձնաժողովի նախագահ                        |

|. օպերատորի վերահսկող ծառայության ղեկավար                            |

|. պատասխանատու ակտուար                                               |

|. բանկի ներքին դիտարկումների մարմնի ղեկավար                          |

|_____________________________________________________________________|

|2.2 Նկարագրեք Ձեր առանցքային իրավասություններն ու պատասխանատվության  |

|ոլորտները որպես ղեկավար` ըստ Ձեր աշխատատեղի նկարագրի, աշխատանքային   |

|պայմանագրի:                                                          |

|_____________________________________________________________________|

|3. Անձնական տվյալներ                                                 |

|_____________________________________________________________________|

|3.1 Անուն, ազգանուն, հայրանուն                                       |

|_____________________________________________________________________|

|3.2 Սեռ`                                                             |

|. արական                                                             |

|. իգական                                                             |

|_____________________________________________________________________|

|3.3 Ծննդյան ամսաթիվ (օր/ամիս/տարի)                                   |

|_____________________________________________________________________|

|3.4 Ծննդավայր (երկիր, մարզ, համայնք)                                 |

|_____________________________________________________________________|

|3.5 Նշեք`                                                            |

|. Հաշվառման հասցե                                                    |

|. Փաստացի բնակության հասցե                                           |

|_____________________________________________________________________|

|3.6 Քաղաքացիություն                                                  |

|_____________________________________________________________________|

|3.7 Նշեք`                                                            |

|. Անձնագրի տվյալները                                                 |

|. Գործող այլ անձնագրի տվյալները (առկայության դեպքում)                |

|_____________________________________________________________________|

|3.8 Նշեք`                                                            |

|. Հանրային ծառայությունների համարանիշը (հանրային ծառայությունների    |

|համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը)                     |

|. Կիրառելի չէ                                                        |

|_____________________________________________________________________|

|3.9 Նշեք հեռախոսահամար                                               |

|. բջջային                                                            |

|. այլ                                                                |

|_____________________________________________________________________|

|3.10 Էլեկտրոնային փոստի հասցե                                        |

|_____________________________________________________________________|

|3.11 Նշեք նախկինում Ձեր ունեցած մյուս բոլոր անունները, ազգանունները, |

|հայրանունները, դրանք կրելու ժամանակաշրջանները,                       |

|. Անուն, ազգանուն, հայրանուն                                         |

|. Կրելու ժամանակաշրջան (օր/ամիս/տարի)                                |

|_____________________________________________________________________|

|4. Կրթություն, որակավորում, աշխատանքային գործունեություն             |

|_____________________________________________________________________|

|4.1                                                                  |

|_____________________________________________________________________|

|Բարձրագույն |Բարձրագույն |Բարձրագույն   |Մասնագիտությունը |Գիտական   |

|ուսումնական |ուսումնական |ուսումնական   |                 |աստիճանը  |

|հաստատության|հաստատության|հաստատության  |                 |          |

|անվանումը,  |գտնվելու    |սովորելու     |                 |          |

|միջազգային  |վայրը       |ժամանակաշրջանը|                 |          |

|որակավորման |            |(_թ-ից        |                 |          |

|անվանումը   |            |մինչև_թ.)     |                 |          |

|____________|____________|______________|_________________|__________|

|____________|____________|______________|_________________|__________|

|____________|____________|______________|_________________|__________|

|_____________________________________________________________________|

|_____________________________________________________________________|

|4.2 Նշեք գիտելիքը հիմնավորող տեղեկությունները/փաստաթղթերը            |

|_____________________________________________________________________|

|Որակավորումներ     |Վերապատրաստումներ|Դասընթացներ  |Նախագծեր         |

|___________________|_________________|_____________|_________________|

|___________________|_________________|_____________|_________________|

|___________________|_________________|_____________|_________________|

|_____________________________________________________________________|

|_____________________________________________________________________|

|4.3 Ի՞նչ լեզուների եք տիրապետում                                     |

|. հայերեն                                                            |

|. անգլերեն                                                           |

|. ռուսերեն                                                           |

|. այլ (նշել լեզուն)                                                  |

|_____________________________________________________________________|

|4.4 Նշել վերջին առնվազն 10 տարվա ընթացքում աշխատանքային              |

|գործունեության վերաբերյալ հետևյալ  տվյալները.(ընդ որում, պետք է նշել |

|փաստացի աշխատանքային գործունեության վերաբերյալ տվյալները` անկախ      |

|դրանց` աշխատանքային գրքույկում ներառված լինելու կամ չլինելու         |

|հանգամանքից:                                                         |

|_____________________________________________________________________|

|Աշխատանքի |Կազմա- |Կազմա- |Գտն- |Հեռա-|Պաշ-|Հիմնական |Ազատման|Նշա-   |

|ընդունման |կերպու-|կերպու-|վելու|խոսա-|տոնը|պարտակա- |հիմքերը|գրում  |

|և  ազատման|թյան   |թյան   |վայր |համար|    |նություն-|       |կատարեք|

|ժամկետներ |անվա-  |գործու-|     |     |    |ները     |       |եթե    |

|          |նում   |նեու-  |     |     |    |         |       |աշխա-  |

|          |       |թյան   |     |     |    |         |       |տան-   |

|          |       |ոլորտը |     |     |    |         |       |քային  |

|          |       |       |     |     |    |         |       |գրքույ-|

|          |       |       |     |     |    |         |       |կում   |

|          |       |       |     |     |    |         |       |տվյալ- |

|          |       |       |     |     |    |         |       |ները   |

|          |       |       |     |     |    |         |       |ներառ- |

|          |       |       |     |     |    |         |       |ված չեն|

|__________|_______|_______|_____|_____|____|_________|_______|_______|

|__________|_______|_______|_____|_____|____|_________|_______|_______|

|__________|_______|_______|_____|_____|____|_________|_______|_______|

|__________|_______|_______|_____|_____|____|_________|_______|_______|

|_____________________________________________________________________|

|4.5 Նշեք                                                             |

|. Ձեզ անձամբ ճանաչող առավելագույնը 3 անձանց վերաբերյալ տվյալներ      |

|(ներկայացման պահի դրությամբ), որոնք անհրաժեշտության դեպքում կարող են |

|տրամադրել երաշխավորություն Ձեր անձի վերաբերյալ: Ընդ որում, այդ       |

|անձանցից մեկը պետք է լինի Ձեր վերջին աշխատատեղից (վերջին աշխատատեղ   |

|համարվում է նախորդ կազմակերպությունը, որտեղ Դուք աշխատել եք), իսկ    |

|մյուս երկուսը չպետք է լինեն այն կազմակերպությունից, որտեղ նախատեսում |

|եք անցնել աշխատանքի, բայց աշխատում են կամ աշխատել են ֆինանսական      |

|համակարգում:                                                         |

|_____________________________________________________________________|

|Անուն,    |Աշխատանքի   |Պաշտոնը  |Ֆինանսական  |Հեռախոսա-  |Երաշխավորի|

|ազգանուն  |վայրը և     |         |համակարգում |համար, էլ. |հետ փոխ-  |

|          |դրա գտնվելու|         |աշխատանքային|փոստի հասցե|կապակց-   |

|          |վայրը       |         |տարիները    |           |վածության |

|          |            |         |            |           |բնույթը   |

|__________|____________|_________|____________|___________|__________|

|__________|____________|_________|____________|___________|__________|

|_____________________________________________________________________|

|. Կիրառելի չէ, եթե սույն կետում պահանջվող անձինք չկան:               |

|_____________________________________________________________________|

|5. Ղեկավարի (պատասխանատու անձի) վերաբերյալ այլ տեղեկություններ       |

|_____________________________________________________________________|

|5.1 Արդյո՞ք Դուք Հայաստանի Հանրապետության կամ այլ պետությունների     |

|օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչվել եք անգործունակ կամ          |

|սահմանափակ գործունակ:                                                |

|. Ոչ,                                                                |

|. Այո, ներկայացնել մանրամասներ (ամսաթիվ (օր/ամիս/տարի), իրավական     |

|հիմքեր)                                                              |

|_____________________________________________________________________|

|5.2 Արդյո՞ք Դուք ունեցել եք դատվածություն դիտավորությամբ կատարված    |

|հանցագործությունների համար:                                          |

|. Ոչ,                                                                |

|. Այո, (ներկայացնել մանրամասներ, այդ թվում դատվածությունը օրենքով    |

|սահմանված կարգով հանված կամ մարված լինելու վերաբերյալ)               |

|_____________________________________________________________________|

|5.3 Արդյո՞ք դատարանի կողմից Դուք զրկված եք ֆինանսական, հարկային,     |

|մաքսային, առևտրային,  տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ      |

|վարելու իրավունքից:                                                  |

|. Ոչ,                                                                |

|. Այո, ներկայացնել մանրամասներ (ամսաթիվ (օր/ամիս/տարի), իրավական     |

|հիմքեր)                                                              |

|_____________________________________________________________________|

|5.4 Արդյո՞ք Դուք ճանաչվել եք սնանկ կամ ունեք չմարված (չներված)       |

|պարտավորություններ կամ Ձեր սնանկության վերաբերյալ դիմումը Դատարանը   |

|ընդունել է վարույթ:                                                  |

|. Ոչ,                                                                |

|. Այո, ներկայացնել մանրամասներ (ամսաթիվ (օր/ամիս/տարի), իրավական     |

|հիմքեր)                                                              |

|_____________________________________________________________________|

|5.5 Արդյո՞ք Դուք ՀՀ կամ այլ պետությունների իրավապահ մարմինների կողմից|

|քրեական գործով ներգրավված եք կամ նախկինում ներգրավված եք եղել որպես  |

|կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալ:                                |

|. Ոչ,                                                                |

|. Այո, ներկայացնել մանրամասներ                                       |

|_____________________________________________________________________|

|5.6 Արդյո՞ք Դուք ՀՀ քրեական օրենսգրքով կամ այլ պետությունների քրեական|

|օրենսդրությամբ նախատեսված հանցագործության համար ենթարկվել եք քրեական |

|պատասխանատվության:                                                   |

|. Ոչ,                                                                |

|. Այո, ներկայացնել մանրամասներ (ամսաթիվ (օր/ամիս/տարի), իրավական     |

|հիմքեր)                                                              |

|_____________________________________________________________________|

|5.7 Արդյո՞ք Դուք հարկային, մաքսային, ֆինանսական ոլորտներում վերջին 5 |

|տարվա ընթացքում ենթարկվել եք վարչական պատասխանատվության:             |

|. Ոչ,                                                                |

|. Այո, ներկայացնել մանրամասներ (ամսաթիվ (օր/ամիս/տարի), իրավական     |

|հիմքեր)                                                              |

|_____________________________________________________________________|

|5.8 Արդյո՞ք սույն միջնորդագրի 1.2 կետում չնշված կազմակերպությունում  |

|Ձեր պաշտոնավարման կամ գործունեության ընթացքում (Հայաստանի            |

|Հանրապետությունում կամ օտարերկրյա պետությունում) տվյալ               |

|կազմակերպությունը ճանաչվել է անվճարունակ կամ սնանկ:                  |

|. Ոչ,                                                                |

|. Այո, ներկայացնել մանրամասներ                                       |

|_____________________________________________________________________|

|5.9 Արդյո՞ք սույն միջնորդագրի 1.2 կետում նշված կազմակերպությունում   |

|(այսուհետ` կազմակերպություն) Ձեր պաշտոնավարման կամ գործունեության    |

|ընթացքում (Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետությունում)|

|տվյալ կազմակերպությունը ճանաչվել է անվճարունակ կամ սնանկ, կամ ՀՀ     |

|տարածքում գործող կազմակերպության ֆինանսական վիճակը, համաձայն ՀՀ      |

|կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված չափանիշների, վատթարացել է:|

|. Ոչ                                                                 |

|. Այո, ներկայացնել մանրամասներ                                       |

|_____________________________________________________________________|

|5.10 Արդյո՞ք որպես կազմակերպության ղեկավար Ձեր պաշտոնավարման         |

|ընթացքում Ձեր նկատմամբ Կենտրոնական բանկի կամ տվյալ կազմակերպության   |

|կողմից կիրառվել է որևէ  պատասխանատվության միջոց վերջին 5 տարվա       |

|ընթացքում:                                                           |

|. Ոչ,                                                                |

|. Այո, ներկայացնել մանրամասներ                                       |

|_____________________________________________________________________|

|5.11 Արդյո՞ք Դուք զրկվել եք որակավորման վկայականից (որակավորումից)   |

|կամ կարգապահական այլ պատժամիջոցներ են կիրառվել Ձեր նկատմամբ          |

|կազմակերպության, նաև`  1.2-րդ ենթակետում չնշված, գործունեությունը    |

|կարգավորող համապատասխան օրենսդրությամբ սահմանված կարգով և  հիմքերով: |

|. Ոչ,                                                                |

|. Այո, ներկայացնել մանրամասներ (այդ թվում` որակավորման վկայականից    |

|զրկվելու կամ կարգապահական պատժամիջոցների կիրառման հիմքերը)           |

|_____________________________________________________________________|

|5.12 Արդյո՞ք ՀՀ տարածքում կամ այլ պետություններում գործող            |

|կազմակերպություններում Ձեր պաշտոնավարման կամ գործունեության ընթացքում|

|տվյալ կազմակերպությունը ունեցել է գրանցման, լիցենզավորման,           |

|թույլտվության մերժման դեպքեր, կամ կազմակերպության նկատմամբ կիրառվել է|

|պատասխանատվության միջոց:                                             |

|. Ոչ,                                                                |

|. Այո, ներկայացնել մանրամասներ (ամսաթիվ (օր/ամիս/տարի), իրավական     |

|հիմքեր, մերժած կամ պատասխանատվության միջոց կիրառած մարմնի անվանումը) |

|_____________________________________________________________________|

|5.13 Արդյո՞ք Դուք նախորդ աշխատանքից ազատվել եք գործատուի             |

|նախաձեռնությամբ` ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113.3-րդ, 113.5-րդ,       |

|113.6-րդ, 113.8-րդ, 113.9-րդ հոդվածներով նախատեսված հիմքերից որևէ    |

|մեկով:                                                               |

|. Ոչ,                                                                |

|. Այո, ներկայացնել մանրամասներ                                       |

|_____________________________________________________________________|

|6. Նշանակալից մասնակցություն և  փոխկապակցվածություն                  |

|_____________________________________________________________________|

|6.1 Նշեք`                                                            |

|. այն կազմակերպությունների, ինչպես նաև  հաշվետու թողարկող այն        |

|ընկերությունների վերաբերյալ աղյուսակում պահանջվող տվյալները, որոնց   |

|կանոնադրական հիմնադրամում (կապիտալում) ունեք կամ վերջին 5 տարվա      |

|ընթացքում ունեցել եք նշանակալից մասնակցություն.                      |

|Մասնակցությունները նշել սկսած ներկայումս առկա ամենախոշորներից        |

|(Ընդ որում` 6.1-6.3 կետերում հաշվետու թողարկողներին վերաբերող        |

|դրույթները լրացվում են միայն ներդրումային ծառայություններ մատուցող   |

|անձանց, կարգավորվող շուկայի օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի,    |

|ֆոնդի պահառուների ղեկավարների, ինչպես նաև  ֆոնդի կառավարչի անունից   |

|կամ կազմում ֆոնդի կառավարման գործունեություն իրականացնող ֆիզիկական   |

|անձանց և  ֆոնդի պահառուի աշխատակցի կողմից)                           |

|_____________________________________________________________________|

|Կազմակերպության|Ժամանակահատվածը    |Մասնակ-  |Բաժնե- |Ընդհանուր      |

|(հաշվետու      |(նախկինում ունեցած |ցության  |տոմսերի|գումարը        |

|թողարկողի)     |մասնակցության համար|չափը (%),|քանակը |(դրամով)       |

|անվանումը      |նշել նշանակալից    |         |       |               |

|               |մասնակից լինելու   |         |       |               |

|               |ժամանակահատվածը)   |         |       |               |

|_______________|___________________|_________|_______|_______________|

|. Կիրառելի չէ, եթե սույն կետում նշված մասնակցությունը չունեք կամ չեք |

|ունեցել:                                                             |

|_____________________________________________________________________|

|6.2 Նշեք`                                                            |

|. այն կազմակերպությունների, ինչպես նաև  հաշվետու թողարկող այն        |

|ընկերությունների վերաբերյալ աղյուսակում պահանջվող տվյալները, որոնց   |

|կանոնադրական հիմնադրամում (կապիտալում) Ձեզ հետ փոխկապակցված անձինք   |

|ունեն կամ վերջին 5 տարվա ընթացքում ունեցել են նշանակալից             |

|մասնակցություն,                                                      |

|(Փոխկապակցվածությունը պետք է դիտարկվի 1.1 կետում նշված               |

|կազմակերպության գործունեությունը կարգավորող համապատասխան օրենքի,     |

|հաշվետու թողարկողների դեպքում`                                       |

|«Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն: |

|Սույն կետում ընտանիքի անդամների վերաբերյալ տեղեկությունները լրացվում |

|են միայն ծնողների, ամուսնու, երեխաների, քրոջ և  եղբոր (եթե համատեղ   |

|տնտեսություն են վարում) վերաբերյալ:)                                 |

|Մասնակցությունները նշել սկսած ներկայումս առկա ամենախոշորներից        |

|_____________________________________________________________________|

|Կազմակերպության|Ժամանակահատվածը    |Մասնակ-  |Բաժնե- |Ընդհանուր      |

|(հաշվետու      |(նախկինում ունեցած |ցության  |տոմսերի|գումարը        |

|թողարկողի)     |մասնակցության համար|չափը (%),|քանակը |(դրամով)       |

|անվանումը      |նշել նշանակալից    |         |       |               |

|               |մասնակից լինելու   |         |       |               |

|               |ժամանակահատվածը)   |         |       |               |

|_______________|___________________|_________|_______|_______________|

|_______________|___________________|_________|_______|_______________|

|_______________|___________________|_________|_______|_______________|

|_____________________________________________________________________|

|. Կիրառելի չէ, եթե սույն կետում նշված փոխկապակցված անձ չկա,          |

|. Իրազեկ չեմ, եթե սույն կետում նշված տվյալներին չեք տիրապետում:      |

|_____________________________________________________________________|

|6.3 Նշեք`                                                            |

|. ֆինանսական համակարգում, ինչպես նաև  հաշվետու թողարկող              |

|ընկերություններում աշխատող կամ աշխատած հետևյալ  անձանց վերաբերյալ    |

|տվյալները` ծնողներ, տատ, պապ, 18 տարին լրացած թոռ, 18 տարին լրացած   |

|զավակ ու նրա ամուսին, 18 տարին լրացած քույր, եղբայր ու նրանց         |

|ամուսիններ և  18 տարին լրացած նրանց զավակներ, ամուսնու ծնողներ,      |

|ամուսնու` 18 տարին լրացած զավակ.                                     |

|_____________________________________________________________________|

|Անուն, ազգանուն|Ժամանակահատվածը    |Ղեկավարի   |Աշխատանքի  |Պաշտոն   |

|               |(նախկինում         |հետ կապակց-|վայր       |         |

|               |ֆինանսական         |վածության  |           |         |

|               |համակարգում        |ձև         |           |         |

|               |(հաշվետու թողարկող |           |           |         |

|               |ընկերություններում)|           |           |         |

|               |աշխատած անձանց     |           |           |         |

|               |համար նշել         |           |           |         |

|               |համապատասխան       |           |           |         |

|               |կազմակերպությունում|           |           |         |

|               |(հաշվետու թողարկող |           |           |         |

|               |ընկերություններում)|           |           |         |

|               |աշխատելու          |           |           |         |

|               |ժամանակահատվածը    |           |           |         |

|_____________________________________________________________________|

|. Կիրառելի չէ, եթե սույն կետում նշված փոխկապակցված անձ չկա:          |

|_____________________________________________________________________|

|7. Դրամային (կամ այլ) պարտավորություններ                             |

|_____________________________________________________________________|

|7.1 Արդյո՞ք Դուք ունեք դրամային (կամ այլ) պարտավորություններ այն     |

|կազմակերպության նկատմամբ, որի ղեկավար պետք է հանդիսանաք              |

|. Ոչ,                                                                |

|. Այո, ներկայացնել մանրամասներ (գումար, ժամկետ, այլ)                 |

|_____________________________________________________________________|

|7.2 Արդյո՞ք Ձեզ հետ փոխկապակցված անձինք ունեն դրամային (կամ այլ)     |

|պարտավորություններ այն կազմակերպության նկատմամբ, որի ղեկավար պետք է  |

|հանդիսանաք                                                           |

|. Ոչ,                                                                |

|. Այո, ներկայացնել մանրամասներ (գումար, ժամկետ, այլ)                 |

|. Իրազեկ չեմ                                                         |

|_____________________________________________________________________|

|7.3 Արդյո՞ք Դուք ունեք կամ ունեցել եք ՀՀ տարածքում գործող            |

|կազմակերպությունների հանդեպ ժամկետանց պարտավորություններ             |

|. Ոչ,                                                                |

|. Այո, ներկայացնել մանրամասներ (կազմակերպության անվանումը, գումար,   |

|ժամկետ, այլ)                                                         |

|_____________________________________________________________________|

|7.4. Արդյո՞ք Ձեզ հետ փոխկապակցված անձինք ունեն կամ ունեցել են ՀՀ     |

|տարածքում գործող կազմակերպությունների հանդեպ ժամկետանց               |

|պարտավորություններ                                                   |

|(Փոխկապակցվածությունը պետք է դիտարկվի 1.1-ին կետում նշված ֆինանսական |

|կազմակերպության գործունեությունը կարգավորող համապատասխան օրենքի,     |

|հաշվետու թողարկողների դեպքում` «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի  |

|Հանրապետության օրենքի համաձայն: Սույն կետում լրացվում են միայն       |

|համատեղ տնտեսություն վարող կամ համատեղ ապրող ընտանիքի անդամների      |

|վերաբերյալ տեղեկությունները:)                                        |

|. Ոչ,                                                                |

|. Այո, ներկայացնել մանրամասներ (գումար, ժամկետ, այլ)                 |

|. Իրազեկ չեմ                                                         |

|_____________________________________________________________________|

|8. Այլ տեղեկություններ                                               |

|_____________________________________________________________________|

|8.1 Նշեք`                                                            |

|. Ձեզ հետ փոխկապակցված ֆիզիկական անձանց վերաբերյալ հետևյալ           |

|տվյալները.                                                           |

|(Փոխկապակցվածությունը պետք է դիտարկվի 1.1-րդ կետում նշված ֆինանսական |

|կազմակերպության գործունեությունը կարգավորող համապատասխան օրենքի,     |

|հաշվետու թողարկողների դեպքում` «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի  |

|Հանրապետության օրենքի համաձայն: Սույն կետում լրացվում են միայն       |

|համատեղ տնտեսություն վարող կամ համատեղ ապրող ընտանիքի անդամների      |

|վերաբերյալ տեղեկությունները:)                                        |

|_____________________________________________________________________|

|Անուն, ազգանուն|Անձնագրի   |Փոխկապակցվա-|Աշխատանքի |Պաշտոն|Բնակության|

|               |տվյալները  |ծության ձև  |վայր      |      |վայրը,    |

|               |           |            |          |      |հեռախոսա- |

|               |           |            |          |      |համար     |

|               |           |            |          |      |          |

|               |           |            |          |      |          |

|               |           |            |          |      |          |

|_____________________________________________________________________|

|. Կիրառելի չէ, եթե սույն կետում նշված փոխկապակցված անձ չկա:          |

|_____________________________________________________________________|

|8.2 Նշեք`                                                            |

|. Ձեզ հետ փոխկապակցված իրավաբանական անձանց վերաբերյալ հետևյալ        |

|տվյալները:                                                           |

|_____________________________________________________________________|

|Կազմակերպության|Գտնվելու    |Փոխկապակցվա-   |ՀՎՀՀ      |Հեռախոսահամար|

|անվանում       |վայր        |ծության ձև     |          |(բջջային և   |

|               |            |               |          |այլ)         |

|_______________|____________|_______________|__________|_____________|

|_______________|____________|_______________|__________|_____________|

|_______________|____________|_______________|__________|_____________|

|_____________________________________________________________________|

|. Կիրառելի չէ, եթե սույն կետում նշված փոխկապակցված անձ չկա:          |

|_____________________________________________________________________|

|9. Շահերի բախման վերաբերյալ                                          |

|_____________________________________________________________________|

|9.1 Արդյո՞ք Դուք 1.1-ին կետում նշված կազմակերպության, դրա մայր կամ   |

|դուստր ձեռնարկության ղեկավարների հետ ունեք փոխկապվածություն:         |

|. Ոչ                                                                 |

|. Այո, ներկայացնել մանրամասները                                      |

|_____________________________________________________________________|

|9.2 Արդյո՞ք Դուք 1.1-րդ կետում նշված կազմակերպության, դրա մայր կամ   |

|դուստր ձեռնարկություն հետ ունեք կամ վերջին 5 տարվա ընթացքում ունեցել |

|եք մասնագիտական կամ առևտրային  հարաբերություններ:                    |

|. Ոչ                                                                 |

|. Այո, ներկայացնել մանրամասները                                      |

|_____________________________________________________________________|

|9.3 Նշեք այլ տեղեկություններ Ձեր կարծիքով հնարավոր շահերի բախման     |

|(առկայության դեպքում) և  դրանց կառավարման մեթոդների վերաբերյալ:      |

|_____________________________________________________________________|

|10. Ձեր կարծիքով արդյո՞ք առկա են այլ կարևոր  տեղեկություններ, որոնք  |

|կցանկանայիք նշել                                                     |

|. Ոչ                                                                 |

|. Այո, ներկայացնել մանրամասները                                      |

|_____________________________________________________________________|

|11. Այլ փաստաթղթեր                                                   |

|_____________________________________________________________________|

|12. Այս կետը լրացվում է միայն բանկի և  ապահովագրական ընկերության     |

|խորհրդի անդամների կողմից.                                            |

|Ծանոթացել եմ Կանոնակարգ 1-ի Հավելված 41-ով կամ Կանոնակարգ 3/01-ի     |

|Հավելված 43-ով սահմանված «Խորհրդի անդամների գործունեության ուղեցույց»|

|փաստաթղթի հետ:                                                       |

|. Այո                                                                |

|. Ոչ                                                                 |

|_____________________________________________________________________|

|13. Հավաստիացնում եմ, որ                                             |

|ա. սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունը արժանահավատ է և    |

|ամբողջական,                                                          |

|բ. անձը բավարարում է օրենքով և  կանոնակարգերով սահմանված ղեկավարի    |

|մասնագիտական համապատասխանության չափանիշներին և  այլ պահանջներին,     |

|գ. բացակայում են ղեկավարի գրանցումը մերժելու համար համապատասխան      |

|օրենքներով և  կանոնակարգերով սահմանված հիմքերը:                      |

|Համաձայն եմ, որ սույն տեղեկանքով ներկայացված տեղեկատվության          |

|իսկությունը ստուգելու համար Կենտրոնական բանկը դիմի համապատասխան      |

|իրավասու մարմիններին` պահպանելով տեղեկատվության գաղտնիությունը:      |

|                                                                     |

|Ամսաթիվ (օր/ ամիս/տարի)                          ______________      |

|                                                                     |

|Գրանցման ներկայացված ղեկավարի ստորագրություն    ._____________.      |

|                                                |Ամրակցեք     |      |

|                                                |ստորագրության|      |

|                                                |նմուշը       |      |

|                                                ._____________.      |

._____________________________________________________________________.

«:

Հավելված 3

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2022 թվականի դեկտեմբերի 14-ի

թիվ 220-Ն որոշման

«Հավելված 15

«Ներդրումային ընկերությունների գրանցումն ու

լիցենզավորումը, ներդրումային

ընկերությունների և օտարերկրյա ներդրումային

ընկերությունների մասնաճյուղերի և

ներկայացուցչությունների գրանցումը,

ներդրումային ընկերությունների կանոնադրական

կապիտալում նշանակալից մասնակցություն

ունենալու համար նախնական համաձայնություն

ստանալու կարգը, ներդրումային

ընկերությունների կողմից ներկայացվող գործարար

ծրագրի ներկայացման կարգը, ձևը և

ժամկետները, բանկի կողմից ներդրումային

ծառայությունների մատուցման մասին

տեղեկացումը» Կանոնակարգ 4/01-ի Հավելվածի

Դիմում

Ֆիզիկական անձի կողմից ներդրումային ընկերության կանոնադրական

կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու համար

Հայաստանի Հանրապետության

Կենտրոնական բանկի նախագահ

_______________________-ին

Հարգելի __________________________

    Ես`    , խնդրում եմ Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը

              _________________________________________________

                (նշվում է ներդրումային ընկերության անվանումը)

ներդրումային ընկերության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու համար:

-------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
14.12.2022
N 220-Ն
Որոշում