Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 11 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 մարտի 2023 թվականի N 322-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1183-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ ու 34-րդ հոդվածների պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության բժիշկ-փորձագետի և տարածքային կենտրոնների աշխատողների կողմից իրականացվող այցելությունների համար վճարման կարգը հաստատելու մասին» N 1183-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1) որոշման`

i

ա. վերնագրում «ԲԺԻՇԿ-ՓՈՐՁԱԳԵՏԻ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ» բառերը փոխարինել «ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ» բառերով,

բ. 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«1. Սահմանել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության համապատասխան աշխատողների այցելությունների համար վճարման կարգը` համաձայն հավելվածի:»,

i

գ. 2-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունում «500» թիվը փոխարինել «800» թվով.

2) որոշման հավելվածի`

i

ա. վերնագրում «ԲԺԻՇԿ-ՓՈՐՁԱԳԵՏԻ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ» բառերը փոխարինել «ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ» բառերով,

i

բ. 1-ին կետում «բժիշկ-փորձագետի և տարածքային կենտրոնների (այսուհետ` տարածքային կենտրոններ) աշխատողների (երկուսը միասին այսուհետ` աշխատող)» բառերը փոխարինել «բժշկասոցիալական փորձաքննության ոլորտի բժիշկ-փորձագետի, անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետի, միջավայրային գործոնները գնահատող մասնագետի և տարածքային կենտրոնների (այսուհետ` տարածքային կենտրոններ) աշխատողների (բոլորը միասին այսուհետ` աշխատող)» բառերով,

i

գ. 2-րդ կետում «մոնիթորինգների և» բառերը փոխարինել «մոնիթորինգների,» բառերով,

i

դ. 3-րդ կետում «(իսկ ծառայության բժիշկ-փորձագետները` տարածքային կենտրոնի բժշկասոցիալական փորձաքննության ոլորտի փաստաթղթավարի միջոցով)» բառերը փոխարինել «(իսկ ծառայության բժշկասոցիալական փորձաքննության ոլորտի բժիշկ-փորձագետները, անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետները և միջավայրային գործոնները գնահատող մասնագետները` միջավայրային գործոնները գնահատող մասնագետների միջոցով)» բառերով,

ե. 3-րդ կետի 3-րդ ենթակետը «ենթարկվող» բառից հետո լրացնել «կամ ֆունկցիոնալության գնահատում անցնող» բառերով,

i

զ. N 1 ձևում «Տարածքային կենտրոնի աշխատող/բժիշկ-փորձագետ» բառերը փոխարինել «Տարածքային կենտրոնի աշխատող/բժշկասոցիալական փորձաքննության ոլորտի բժիշկ-փորձագետ/անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետ/միջավայրային գործոնները գնահատող մասնագետ» բառերով,

i

է. N 2 ձևի վերնագրում «ԲԺԻՇԿ-ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ» բառերը փոխարինել «ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ» բառերով.

i

3) որոշման հավելվածում և ձևերում «276-Ն որոշմամբ» բառերը փոխարինել «276-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N 1180-Ն որոշումներով» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի ապրիլի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2023 թ. մարտի 16

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 16 մարտի 2023 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.03.2023
N 322-Ն
Որոշում