Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 642-Ն ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 հունիսի 2023 թվականի N 1061-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 642-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի «Բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի և այն հիվանդությունների ցանկերը, որոնց դեպքում դեղերը շահառուներին հատկացվում են դրանց արժեքի լրիվ կամ մասնակի փոխհատուցմամբ, ինչպես նաև այդ բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի ցանկում ընդգրկված շահառուներին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպությունների միջոցով դեղերի հատկացման և փոխհատուցման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1717-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 642-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) որոշումը լրացնել նոր` հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետով`

i

«1.1. Սահմանել, որ մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը հաշմանդամություն ունեցող անձին տրված տեղեկանքները (վարչական ակտերը) հիմք են հանդիսանում սույն որոշմամբ սահմանված դեղեր ստանալու համար: Այս դեպքում`

1) բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի որոշմամբ անձի «1-ին խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության խորն աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին.

2) բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի որոշմամբ անձի «2-րդ խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին.

3) բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի որոշմամբ անձի «3-րդ խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին:».

2) որոշման N 1 հավելվածի`

ա. 1-ին կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«1) ֆունկցիոնալության խորն աստիճանի, ֆունկցիոնալության ծանր աստիճանի և ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումներ ունեցող անձինք.»,

բ. 2-րդ կետի 1-ին ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

i

3) որոշման N 2 հավելվածը լրացնել նոր` հետևյալ բովանդակությամբ 16-21-րդ կետերով`

«16. Պատանեկան իդիոպաթիկ արթրիտ (դեղեր)

17. Առաջնային իմունոդեֆիցիտ (դեղեր)

18. Կավասակիի հիվանդություն (դեղեր)

19. Նյարդաբանական խնդիրներով պայմանավորված համախտանիշեր (դեղեր)

20. Ցրված սկլերոզ (դեղեր)

21. Անհաս նորածինների դեղեր»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2023 թ. հունիսի 29

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 29 հունիսի 2023 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.06.2023
N 1061-Ն
Որոշում