Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈ ...

 

30.06.2023 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 մարտի 2023 թվականի N 61-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 519-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) որոշում է.

i

1. Հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի պայմանագրերի օրինակելի ձևերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի մայիսի 31-ի N 218-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 519-Ն որոշման (այսուհետ` Որոշում)`

i

1) N 1 հավելվածի`

ա. 3-րդ կետում «24 ամսվա» բառերը փոխարինել «10 օրվա» բառերով,

բ. 27-րդ կետի 3-րդ ենթակետի «ա» պարբերությունից հանել «, կամ սույն պայմանագրով, օրենքներով, ԷՄԱ կանոններով և ԷԲՑ կանոններով սահմանված այլ» բառերը, իսկ «` այդ մասին Սպառողին նախապես տեղեկացնելու պայմանով» բառերը փոխարինել «, ընդ որում պայմանագիրը համարվում է լուծված համապատասխանաբար կանխավճարի վճարման ժամկետի ավարտի կամ այն հետ պահանջելու օրվան հաջորդող օրը» բառերով.

i

2) N 3 հավելվածի`

ա. 3-րդ կետում «24 ամսվա» բառերը փոխարինել «10 օրվա» բառերով,

բ. 16-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) Բաշխողի կողմից միակողմանի`

ա. Կառուցապատողի կողմից Միացման վճարը սույն պայմանագրի 3-րդ կետի համաձայն չվճարելու կամ սույն պայմանագրի 9-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն այն հետ պահանջելու դեպքերում, ընդ որում պայմանագիրը համարվում է լուծված համապատասխանաբար Միացման վճարի վճարման ժամկետի ավարտի կամ այն հետ պահանջելու օրվան հաջորդող օրը,

բ. օրենքներով, առևտրային և ցանցային կանոններով և սույն պայմանագրով նախատեսված դեպքերում` այդ մասին Կառուցապատողին նախապես տեղեկացնելու պայմանով:»:

i

2. Հանձնարարել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը` սույն որոշման ուժի մեջ մտնելու պահից հնգամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետով կատարված փոփոխությունների մասին Որոշման N 1 և N 3 հավելվածներով սահմանված օրինակելի ձևերին համապատասխան կնքված պայմանագրերի կողմ հանդիսացող այն սպառողների և դիմող անձանց պատշաճ ծանուցումը (Հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի N 523-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոնների իմաստով), ովքեր սույն որոշման ուժի մեջ մտնելու պահին ամբողջությամբ չեն վճարել միացման համար անհրաժեշտ կանխավճարը կամ միացման վճարը:

(2-րդ կետը փոփ. 21.06.2023 թիվ 204-Ն /գործողությունը տարածվում է 2023 թվականի մայիսի 7-ից հետո ծագած հարաբերությունների վրա / որոշում)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Սույն որոշման 1-ին կետը որոշման 2-րդ կետում նշված սպառողների և դիմող անձանց համար ուժի մեջ է մտնում և սույն որոշման 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերի «ա» պարբերությամբ փոփոխվող ժամկետի հաշվարկի սկիզբը հաշվարկվում է վերջիններիս` սույն որոշման 2-րդ կետում նշված պատշաճ ծանուցմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ

    ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                   Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ

 

1 մարտի 2023 թ.

ք. Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 6 մարտի 2023 թվական:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
01.03.2023
N 61-Ն
Որոշում