Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի N 276-Լ ՈՐ ...

 
ԻՐՏԵԿ Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 հոկտեմբերի 2023 թվականի N 1814-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի N 276-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցության տրամադրման փորձնական ծրագիրը հաստատելու մասին» N 276-Լ որոշման հավելվածում (այսուհետ` հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

i

1) հավելվածի 4-րդ կետը «գնումները,» բառից հետո լրացնել «ինչպես նաև իրեն պատկանող կազմակերպությունից ապրանքների, ծառայությունների և աշխատանքների ձեռքբերումը,» բառերով.

2) հավելվածը լրացնել նոր` հետևյալ բովանդակությամբ 4.1-ին կետով`

i

«4.1. Շահառուի կողմից փաստացի կատարված ներդրումների չափը կարող է տարբերվել ներդրումային ծրագրով ներկայացված չափից` պահպանելով ծրագրի 4-րդ կետով սահմանված պահանջները և ներդրումային ծրագրով նախատեսված ցուցանիշները, ընդ որում, ներդրումային ծրագրով ներկայացված ներդրումներից ավելի կատարված ներդրումները փոխհատուցման ենթակա չեն:».

i

3) հավելվածի 5-րդ կետում «հանրագումարն առավելագույնը» բառերը փոխարինել «հանրագումարը» բառով.

4) հավելվածի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«7. Ծրագրին մասնակցելու համար շահառուները մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ (նախարարություն դիմումի մուտքագրման օրը) էլեկտրոնային կամ թղթային եղանակով դիմում են նախարարություն` ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթը (պատճենը), գրանցումն ու հիմնադրումը հավաստող փաստաթղթերը (պատճենները), համաձայնագիր` ծրագրի շրջանակում շահառուի մասին տեղեկություններն այլ պետական մարմնին փոխանցելու մասին, Վարկային բյուրոյից զեկույց` վարկային դրական պատմության վերաբերյալ, Պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված տեղեկանքը` բարվոք հարկային պատմության վերաբերյալ, ներդրումային ծրագիրը (առնվազն հետներդրումային 5 տարվա արդյունքային ցուցանիշներով), ընկերության կողմից տրամադրված դրական եզրակացությունը (եզրակացությունը, մասնավորապես, պետք է ներառի ծրագրի 4-րդ կետով սահմանված դրույթների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն, ներդրումային ծրագրի միջազգային առաջադեմ փորձի կիրառման, մթերատվության և արտադրության նախատեսվող ծավալների, վերամշակող կարողությունների (առկայության դեպքում) և առաջիկա տարիներին նախատեսվող վճարվելիք հարկերի և ներդրումային ծրագրով նախատեսված գործունեությունից ստացվող հասույթի վերաբերյալ տեղեկություններ) կամ ՖԿ-ի (ՖԿ-ների) կողմից տրամադրված ներդրումային ծրագրի վերաբերյալ դրական եզրակացությունը (եզրակացությունը, մասնավորապես, պետք է ներառի ծրագրի 4-րդ կետով սահմանված դրույթների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն), շենքեր-շինությունների դեպքում ճարտարապետաշինարարական նախագիծը և նախահաշիվը (կարող է ներկայացվել նաև պայմանագիրը կնքելուց հետո 6 ամսվա ընթացքում): Ընդ որում, ծրագրի շրջանակում ընկերության կամ ՖԿ-ի (ՖԿ-ների) կողմից մատուցվող ծառայությունների համար վճարում է շահառուն:».

i

5) հավելվածի 8-րդ կետը «օրվա ընթացքում» բառերից հետո լրացնել «, ընդ որում, պետական աջակցություն կտրամադրվի միայն պայմանագիրը կնքելուց հետո կատարված ներդրումների համար» բառերով, իսկ «լուծված:» բառից հետո` «Ծրագրից բխող այլ դրույթներ կարգավորվում են պայմանագրով:» բառերով.

i

6) հավելվածի 11-րդ կետը «տեղեկանքը,» բառից հետո լրացնել «հայտարարություն` ներդրումային ծրագրի շրջանակում փոխկապակցված անձանցից և իրեն պատկանող կազմակերպությունից գնումներ (ապրանքներ, ծառայություններ և աշխատանքներ) չկատարելու վերաբերյալ,» բառերով.

7) հավելվածի 11-րդ կետում «ներդրումային ծրագրի կատարման ժամկետների պահպանման և» բառերը հանել, «լրիվ ֆինանսական տարվա ընթացքում» բառերը փոխարինել «հարկային տարվա ընթացքում (միայն խոզաբուծության ուղղությամբ ներդրումների դեպքում թույլատրելի է երկու հարկային տարվա ընթացքում)» բառերով.

i

8) հավելվածի 12-րդ կետում «լրիվ ֆինանսական տարին» բառերը փոխարինել «հարկային տարին (միայն խոզաբուծության ուղղությամբ ներդրումների դեպքում թույլատրելի է երկու հարկային տարին)» բառերով, իսկ «լրիվ ֆինանսական տարվա» բառերը` «հարկային տարվա (միայն խոզաբուծության ուղղությամբ ներդրումների դեպքում թույլատրելի է երկու հարկային տարվա)» բառերով.

i

9) հավելվածի 14-րդ կետը «վերաբերյալ» բառից հետո լրացնել «(թռչնաբուծության դեպքում` թռչնագլխաքանակի և մթերատվության վերաբերյալ` յուրաքանչյուր եռամսյակի մեկնարկային օրվա դրությամբ)» բառերով.

10) հավելվածը լրացնել նոր` հետևյալ բովանդակությամբ 2-րդ գլխով`

 

i

«ԳԼՈՒԽ 2. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

17. Ծրագրի պահանջներին համապատասխան ներկայացված դիմումների շրջանակում պայմանագրեր կկնքվեն նաև ծրագրի 7-րդ կետում նշված դիմումների ներկայացման համար սահմանված ժամկետի ավարտից հետո` ծրագրով սահմանված ընթացակարգով:»:

2. Սույն որոշման 1-ին կետի 2-րդ, 7-րդ և 8-րդ ենթակետերի, 10-րդ ենթակետով լրացվող 17-րդ կետի դրույթները տարածվում են նաև մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ                                                                  Ն. Փաշինյան

 

2023 թ. հոկտեմբերի

Երևան

 

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.10.2023
N 1814-Լ
Որոշում