Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 113 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 մայիսի 2024 թվականի N 728-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1132-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 4-ի «Պարտադիր զինվորական ծառայության զորակոչի անցկացման կարգը հաստատելու մասին» N 1132-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.

1) 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածում`

i

ա. 4-րդ կետը «գործերի,» բառից հետո լրացնել «` ներառյալ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի (այսուհետ` օրենք) 19-րդ հոդվածի 1.1-ին մասում նշված քաղաքացիների,» բառերով, իսկ «հիմունքներով» բառից հետո լրացնել «կամ օրենքի 19-րդ հոդվածի 1.2-րդ մասում նշված քաղաքացիների կողմից» բառերով,

i

բ. 5-րդ կետի 6-րդ ենթակետը «սեռի» բառից հետո լրացնել «և օրենքի 19-րդ հոդվածի 1.1-ին և 1.2-րդ մասերում նշված» բառերով,

i

գ. 7-րդ կետի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերը «կամավոր» բառից առաջ լրացնել «օրենքի 19-րդ հոդվածի 1.1-ին և 1.2-րդ մասերում նշված կամ» բառերով,

i

դ. 8-րդ կետը «ներառյալ» բառից հետո լրացնել «օրենքի 19-րդ հոդվածի 1.1-ին մասում նշված կամ» բառերով, իսկ «սեռի» բառից հետո լրացնել «կամ օրենքի 19-րդ հոդվածի 1.2-րդ մասում նշված և շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային համապատասխան ծառայության զորակոչվելու դիմում ներկայացրած» բառերով,

ե. 19-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 19.1-ին կետ`

i

«19.1. Օրենքի 19-րդ հոդվածի 1.1-ին մասում նշված քաղաքացու կողմից նույն մասում սահմանված համապատասխան ժամկետով շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային համապատասխան ծառայություն անցնելու փոխարեն, իսկ օրենքի 19-րդ հոդվածի 1.2-րդ մասում նշված քաղաքացու կողմից նույն մասում սահմանված որևէ ժամկետով շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային համապատասխան ծառայություն անցնելու համար օրենքի 19-րդ հոդվածի 1.1-ին և 1.2-րդ մասերում նախատեսված համապատասխան չափով գումարը վճարելու դիմում ներկայացվելու դեպքում զինվորական կոմիսարիատը քաղաքացուն 1-օրյա ժամկետում գրավոր տրամադրում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի այն հաշվեհամարը, որին կատարվելու է վճարումը, և առձեռն հանձնում է սույն կարգի N 13 ձևի համաձայն ծանուցագիրը` հայտարարված զորակոչի ավարտի օրը զինվորական կոմիսարիատ ներկայանալու պարտավորության մասին: Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվեհամարը ստանալու հիման վրա քաղաքացին պարտավոր է ոչ ուշ, քան հայտարարված զորակոչի ավարտի օրվան նախորդող օրը զինվորական կոմիսարիատ ներկայացնել համապատասխան չափով գումարի վճարումը հաստատող փաստաթղթի բնօրինակը կամ համապատասխան գանձապետական հաշվին փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը` տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից (այսուհետ` վճարումը հաստատող փաստաթուղթ): Օրենքի 19-րդ հոդվածի 1.1-ին մասում նշված քաղաքացու կողմից սույն կետում նախատեսված վերջին օրը վճարումը հաստատող փաստաթուղթը չներկայացվելու դեպքում քաղաքացին պարտավոր է սույն կետի համաձայն ստացած ծանուցագրում նշված օրը ներկայանալ զինվորական կոմիսարիատ` շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու համար, իսկ օրենքի 19-րդ հոդվածի 1.2-րդ մասում նշված քաղաքացու կողմից սույն կետում նախատեսված վերջին օրը վճարումը հաստատող փաստաթուղթը չներկայացվելու դեպքում քաղաքացին համարվում է շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայություն անցնելու ցանկություն չունեցող անձ:»,

i

զ. 21-րդ կետի 2-րդ ենթակետում ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի (այսուհետ` օրենք)» բառերը փոխարինել «օրենքի» բառով.

2) 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված N 2 հավելվածում`

i

ա. 3-րդ կետը «ժամկետի ընթացքում» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի (այսուհետ` օրենք) 19-րդ հոդվածի 1.2-րդ մասում նշված քաղաքացիները` պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու դիմում ներկայացնելու դեպքում» բառերով,

բ. 14-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 14.1-ին կետ`

i

«14.1. Օրենքի 19-րդ հոդվածի 1.2-րդ մասում նշված քաղաքացու կողմից նույն մասում սահմանված որևէ ժամկետով պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու համար նույն մասում նախատեսված համապատասխան չափով գումարը վճարելու դիմում ներկայացվելու դեպքում զինվորական կոմիսարիատը քաղաքացուն 1-օրյա ժամկետում գրավոր տրամադրում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի այն հաշվեհամարը, որին կատարվելու է վճարումը, և առձեռն հանձնում է սույն կարգի N 10 ձևի համաձայն ծանուցագիրը` հայտարարված զորակոչի ավարտի օրը զինվորական կոմիսարիատ ներկայանալու պարտավորության մասին: Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվեհամարը ստանալու հիման վրա քաղաքացին պարտավոր է ոչ ուշ, քան հայտարարված զորակոչի ավարտի օրվան նախորդող օրը զինվորական կոմիսարիատ ներկայացնել համապատասխան չափով գումարի վճարումը հաստատող փաստաթղթի բնօրինակը կամ համապատասխան գանձապետական հաշվին փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը` տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից (այսուհետ` վճարումը հաստատող փաստաթուղթ): Քաղաքացու կողմից սույն կետում նախատեսված վերջին օրը վճարումը հաստատող փաստաթուղթը չներկայացվելու դեպքում քաղաքացին համարվում է պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու ցանկություն չունեցող անձ:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ   Ն. Փաշինյան

 

2024 թ. մայիսի 23

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 23 մայիսի 2024 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.05.2024
N 728-Ն
Որոշում