28.06.2024 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
3 նոյեմբերի 2023 թվականի N 1090-Ա
«Վ. ԲՐՅՈՒՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 8-րդ և «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրության 26-30-րդ կետերը`
1. Հաստատել «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի դեկտեմբերի 22-ի «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին» N 1466-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2023 թ. նոյեմբերի 3
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2023 թվականի նոյեմբերի 3-ի
N 1090-Ա որոշման
ԿԱԶՄ
«Վ. ԲՐՅՈՒՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ
Տիգրան Խաչատրյան - ՀՀ փոխվարչապետ
Զարուհի Մաթևոսյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Արտուր Մովսիսյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարարության բարձրագույն կրթության և գիտության
կոմիտեի նախագահի տեղակալ
Սիրանուշ Դվոյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարարության լեզվի կոմիտեի նախագահ
Հակոբ Քնաջյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարարության իրավաբանական վարչության պետի տեղակալ
Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ
Մարիամ Մինասյան - Երևանի պետական հումանիտար քոլեջի տնօրեն
(համաձայնությամբ)
Շողեր Վերդյան - Բ. Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ դպրոցի տնօրեն
(համաձայնությամբ)
Հայկ - «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի
Համբարձումյան գիտահետազոտական ինստիտուտի ավագ գիտաշխատող
(համաձայնությամբ)
Ռուզան Ղազարյան - Երևանի պետական համալսարանի եվրոպական լեզուների և
հաղորդակցության ֆակուլտետի թարգմանության
տեսության և պրակտիկայի ամբիոնի վարիչ, դոցենտ
(համաձայնությամբ)
Լալիկ Խաչատրյան - Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական
համալսարանի հայոց լեզվի և նրա դասավանդման
մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր, բանասիրական
գիտությունների դոկտոր (համաձայնությամբ)
Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված անդամներ
Կարինե Աբրահամյան - Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի
լեզվաբանության և հաղորդակցման տեսության ամբիոնի
պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր
Մարիա Եղիազարյան - Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռուսաց և
սլավոնական լեզուների ամբիոնի պրոֆեսոր
Նաիրա Մանուկյան - Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռոմանական
լեզուների ամբիոնի դոցենտ, բանասիրական
գիտությունների թեկնածու
Նարինե Հեքեքյան - Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի
հայագիտության ամբիոնի դոցենտ, բանասիրական
գիտությունների թեկնածու
Էլլա Ավագյան - Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի գերմաներենի
ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների
թեկնածու
Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
Օֆելյա Ստեփանյան - Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի
թարգմանության ֆակուլտետ, բակալավրի ուսանող
Սյուզան - Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի
Մարտիրոսյան լեզվաբանության և մանկավարժության ֆակուլտետ,
բակալավրի ուսանող
Ռիտա Սաղաթելյան - Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի
միջմշակութային հաղորդակցության և քաղաքագիտության
ֆակուլտետ, բակալավրի ուսանող
Էլիզա - Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի հանրային
Հարությունյան հաղորդակցության և սերվիսի ֆակուլտետ, բակալավրի
ուսանող
Մարիանա Գասպարյան - Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի հանրային
հաղորդակցության և սերվիսի ֆակուլտետ, բակալավրի
ուսանող
(հավելվածը փոփ. 28.06.2024 թիվ 619-Ա որոշում)