27.09.2024 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
12 հոկտեմբերի 2023 թվականի N 1762-Լ
2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-ԻՑ ՀԵՏՈ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԼՐԻՎ ԿԱՄ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետը և «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված Լեռնային Ղարաբաղում նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացրած ուսումնական հաստատությունների առկա և հեռակա ուսուցման համակարգի ուսանողներին ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցման նպատակով կրթաթոշակի տրամադրման կարգը` համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողներին Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում տրամադրվելիք կրթաթոշակի առավելագույն չափերն ըստ կրթական ծրագրերի` համաձայն N 2 հավելվածի:
3. Հաստատել 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողներին Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում տրամադրվելիք կրթաթոշակի առավելագույն չափերն ըստ կրթական ծրագրերի` համաձայն N 3 հավելվածի:
4. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկություններ, ինչպես նաև ապահովել սույն որոշման 8-րդ կետով սահմանված շահառուների փոխհատուցման գործընթացը` համապատասխան ֆինանսական միջոցներ նախատեսելով նաև Հայաստանի Հանրապետության 2024, 2025, 2026, 2027 և 2028 թվականների պետական բյուջեներում:
(4-րդ կետը փոփ. 26.09.2024 1521-Ն որոշում)
5. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` որոշման հրապարակումից հետո եռօրյա ժամկետում հրապարակել Հայաստանի Հանրապետության պետական բուհերի և նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության հաստատությունների ցանկը, որոնցում կազմակերպվում է NN 2 և 3 հավելվածներով ներկայացված կրթական ծրագրերով ուսուցում:
6. Սահմանել, որ բարձրագույն կրթական ծրագրերով միջոցառման շահառուների նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի N 1240-Ն որոշմամբ սահմանված կարգի ուսանողների տեղափոխության դրույթները` բացառությամբ 10-րդ, 11-րդ, 12-րդ, 15-րդ և 18-րդ կետերի պահանջների: Նույն որոշման 17-րդ կետով սահմանված ժամկետները չեն տարածվում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների վրա, որոնց կրթական գործընթացը կարգավորվում է ընդունող ուսումնական հաստատության սահմանած կարգով (կամ անհատական ժամանակացույցով)` մասնագիտությունների (կրթական ծրագրերի) առանձնահատկություններից ելնելով:
7. Հայաստանի Հանրապետության պետական բուհերին և նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության հաստատություններին և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված փաստաթղթավորումը կազմակերպել` ուսանողներին համապատասխան կրթական ծրագրերով կրթական գործընթացում ներգրավելուն զուգընթաց:
8. Սահմանել, որ սույն որոշման կարգավորումները տարածվում են միայն 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղի ուսումնական հաստատությունների ուսանող հանդիսացող և համապատասխան մասնագիտություններով (կրթական ծրագրերով) Հայաստանի Հանրապետության պետական ուսումնական հաստատություններում սահմանված կարգով հրամանագրված տեղափոխված ուսանողներին` տվյալ կրթական մակարդակում մինչև ուսումնառության ավարտն ուսման վարձի մասնակի կամ լրիվ փոխհատուցման նպատակով կրթաթոշակով ապահովելու համար:
(8-րդ կետը փոփ. 26.09.2024 1521-Ն որոշում)
9. Սահմանել, որ 2024-2025, 2025-2026, 2026-2027 և 2027-2028 ուսումնական տարիների համար սույն որոշման 2-րդ և 3-րդ կետերի համաձայն սահմանված կրթաթոշակի առավելագույն չափերի փոխարեն գործում են սույն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 3.1-3.3-րդ կետերով սահմանված սահմանաչափերը և սկզբունքները:
(9-րդ կետը լրաց. 26.09.2024 1521-Ն որոշում)
(նախաբանը փոփ. 26.09.2024 1521-Ն որոշում)
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2023 թ. հոկտեմբերի
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2023 թվականի հոկտեմբերի 12-ի
N 1762-Լ որոշման
ԿԱՐԳ
2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-ԻՑ ՀԵՏՈ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ, ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԿԱ ԵՎ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԼՐԻՎ ԿԱՄ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում է 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված Լեռնային Ղարաբաղում նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացրած ուսումնական հաստատությունների առկա և հեռակա ուսուցման համակարգի ուսանողների և Հայաստանի Հանրապետությունում գործող նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական, բարձրագույն կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում կամ կազմակերպություններում (այսուհետ` ՈՒՀ) առկա կամ հեռակա ուսուցմամբ վճարովի համակարգ հրամանագրված ուսանողներին (այսուհետ` ուսանող) ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցման նպատակով կրթաթոշակի տրամադրման գործընթացը:
2. Կրթաթոշակի տարեկան չափը որոշվում է` հիմք ընդունելով ՈՒՀ-ի համապատասխան մասնագիտության (կրթական ծրագրերի) համար սահմանված վարձի չափը, սակայն 2023-2024 ուսումնական տարվա համար չի կարող գերազանցել համապատասխան մասնագիտության (կրթական ծրագրերի) համար NN 2 և 3 հավելվածներով սահմանված առավելագույն չափը, իսկ մագիստրոսի կրթական ծրագրերում` 560 հազ. դրամը:
(2-րդ կետը փոփ. 26.09.2024 1521-Ն որոշում)
3. Սույն կարգով կրթաթոշակները տրամադրվում են 2023-2024, 2024-2025, 2025-2026, 2026-2027 և 2027-2028 ուսումնական տարիների համար մինչև տվյալ կրթական մակարդակում ուսումնառության ավարտը:
(3-րդ կետը փոփ. 26.09.2024 1521-Ն որոշում)
3.1. Սույն կարգով 2024-2025, 2025-2026, 2026-2027 և 2027-2028 ուսումնական տարիների համար սովորողին կրթաթոշակ տրամադրվում է ըստ կիսամյակների` հիմք ընդունելով ՈՒՀ-երի համապատասխան մասնագիտության (կրթական ծրագրի) համար սահմանված ուսման վարձի չափը, ընդ որում` բակալավրի, անընդհատ և ինտեգրացված, մագիստրոսի կրթական ծրագրերի համար ոչ ավելի, քան Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի N 163-Ն որոշմամբ սահմանված` ըստ կրթական աստիճանների և հավատարմագրման արդյունքների ուսման վարձի առավելագույն չափը, իսկ նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սույն կարգի շահառու հանդիսացող սովորողների կրթաթոշակը տրամադրվում է տվյալ ուսումնական հաստատության կողմից տվյալ տարվա համապատասխան մասնագիտությամբ սահմանված ուսման վարձավճարի չափով:
(3.1-ին կետը լրաց. 26.09.2024 1521-Ն որոշում)
3.2. Սովորողներին 2025-2026, 2026-2027 և 2027-2028 ուսումնական տարիների համար կրթաթոշակը տրվում է նախորդ ուսումնական տարվա արդյունքում միջին որակական գնահատականի 75.00 տոկոսը հաղթահարելու դեպքում, իսկ նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորողի պարագայում` նախորդ ուսումնական տարվա արդյունքում 50 տոկոսից ոչ պակաս «գերազանց» և «լավ» գնահատականներ ունենալու դեպքում:
(3.2-րդ կետը լրաց. 26.09.2024 1521-Ն որոշում)
3.3. Սույն կարգով սահմանված կրթաթոշակը չի տրվում, եթե`
1) սովորողը տեղափոխվել է այլ ՈՒՀ կամ սահմանված կարգով փոխել է կրթական ծրագիրը կամ ՈՒՀ-ից հեռացվել (ազատվել է).
2) սովորողն ուսման վարձի ամբողջական փոխհատուցում է ստանում այլ իրավաբանական կամ ֆիզիկական անձի կողմից:
(3.3-րդ կետը լրաց. 26.09.2024 1521-Ն որոշում)
2. ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
4. Ուսանողները սույն կարգի շրջանակներում փոխհատուցում ստանալու համար դիմում են ՈՒՀ-ին:
5. ՈՒՀ-ն կազմում և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը (այսուհետ` նախարարություն) է տրամադրում սույն միջոցառման շահառուների անվանացանկը` համաձայն նախարարության հաստատած ձևաթղթի` նշելով շահառուների տվյալները`
1) ուսանողի նույնականացման տվյալներ.
2) տեղեկատվություն` տեղափոխված կրթական ծրագրի, մասնագիտության և որակավորման մասին.
3) տեղեկատվություն` մինչև տեղափոխությունն ուսումնառած կրթական ծրագրի, մասնագիտության և որակավորման մասին.
4) կրթական աստիճանը.
5) կուրսը.
6) ուսուցման ձևը.
7) այլ տեղեկատվություն (ըստ անհրաժեշտության):
6. Անվանացանկերը նախարարության կողմից ստուգվում են և համադրվում Միասնական սոցիալական ծառայության գրանցամատյանների հետ և Լեռնային Ղարաբաղի համապատասխան ՈՒՀ-ից ստացված տվյալների հետ` ըստ անհրաժեշտության ճշգրտելով կամ լրացնելով:
7. Ուսանողներին հատկացման ենթակա ֆինանսական միջոցները ՈՒՀ-երին տրամադրվում են նվիրաբերության պայմանագրերի (լրացումների դեպքում` համաձայնագրերի) հիման վրա` հիմք ընդունելով յուրաքանչյուր ՈՒՀ-ի կողմից նախարարություն ներկայացված և սույն կարգի 6-րդ կետով ճշգրտված ու լրացված անվանացանկերը:
8. ՈՒՀ-ի և ուսանողի միջև կնքվում է պայմանագիր` հատկացված կրթաթոշակի միջոցներով ուսման վարձի փոխհատուցման մասին:
9. Սույն կարգի շահառու հանդիսացող և ուսումնառությունը դադարեցրած (պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելու, առողջական վիճակի պատճառով ակադեմիական արձակուրդում գտնվելու, հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու դեպքերում) ուսանողը սահմանված կարգով և ժամկետներում վերականգնվելիս պահպանում է սույն կարգով ունեցած կրթաթոշակ ստանալու իրավունքը:
(9-րդ կետը փոփ. 26.09.2024 1521-Ն որոշում)
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2023 թվականի հոկտեմբերի 12-ի
N 1762-Լ որոշման
ՑԱՆԿ
2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-ԻՑ ՀԵՏՈ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԻ
._________________________________________________________________________.
| Բակալավրի առկա ուսուցում |
|_________________________________________________________________________|
|NN |Մասնագիտու-|Մասնագիտություն |Կրթական |Կրթական ծրագիր |Կրթա- |
|ը/կ|թյան դասիչ | |ծրագրի | |թոշակի|
| | | |դասիչ | |առա- |
| | | | | |վելա- |
| | | | | |գույն |
| | | | | |չափը |
| | | | | |հազ. |
| | | | | |դրամ/ |
| | | | | |տարե- |
| | | | | |կան |
|___|___________|________________|___________|_____________________|______|
|1. |011301.00.6|Ընդհանուր |011301.01.6|Տարրական մանկավարժու-|460.0 |
| | |մանկավարժություն| |թյուն և մեթոդիկա | |
|___|___________|________________|___________|_____________________|______|
|2. |011401.00.6|Մասնագիտական |011401.03.6|Աշխարհագրություն |386.7 |
| | |մանկավարժություն| | | |
|___| | |___________|_____________________|______|
|3. | | |011401.09.6|Ֆիզիկական |450.9 |
| | | | |դաստիարակություն | |
| | | | |և սպորտային | |
| | | | |մարզումներ | |
|___| | |___________|_____________________|______|
|4. | | |011401.11.6|Կերպարվեստ |487.5 |
|___| | |___________|_____________________|______|
|5. | | |011401.16.6|Նախնական զինվորական |400.0 |
| | | | |պատրաստություն | |
|___| | |___________|_____________________|______|
|6. | | |011401.18.6|Պատմություն |407.5 |
|___| | |___________|_____________________|______|
|7. | | |011401.19.6|Հայոց լեզու և |402.5 |
| | | | |գրականություն | |
|___| | |___________|_____________________|______|
|8. | | |011401.20.6|Ռուսերեն և գրականու-|407.5 |
| | | | |թյուն | |
|___| | |___________|_____________________|______|
|9. | | |011401.21.6|Անգլերեն և գրականու-|462.5 |
| | | | |թյուն | |
|___| | |___________|_____________________|______|
|10.| | |011401.30.6|Մաթեմատիկա-ֆիզիկա |500.0 |
|___| | |___________|_____________________|______|
|11.| | |011401.32.6|Կենսաբանություն-քիմիա|500.0 |
|___|___________|________________|___________|_____________________|______|
|12.|021201.00.6|Դիզայն |021201.01.6|Դիզայն |507.6 |
|___|___________|________________|___________|_____________________|______|
|13.| | |021201.03.6|Հագուստի |520.0 |
| | | | |մոդելավորում | |
|___|___________|________________|___________|_____________________|______|
|14.|022802.00.6|Կովկասագիտու- |022802.01.6|Կովկասագիտություն |550.0 |
| | |թյուն | | | |
|___|___________|________________|___________|_____________________|______|
|15.|023201.00.6|Լեզվաբանություն |023201.01.6|Թարգմանչական գործ |544.6 |
| | | | |(ըստ լեզուների) | |
|___|___________|________________|___________|_____________________|______|
|16.|031101.00.6|Տնտեսագիտություն|031101.01.6|Տնտեսագիտություն |533.8 |
|___|___________|________________|___________|_____________________|______|
|17.|031301.00.6|Հոգեբանություն |031301.01.6|Հոգեբանություն |486.0 |
|___|___________|________________|___________|_____________________|______|
|18.|031801.00.6|Միջազգային հարա-|031801.01.6|Միջազգային հարաբերու-|700.0 |
| | |բերություններ | |թյուններ | |
|___|___________|________________|___________|_____________________|______|
|19.|041201.00.6| Ֆինանսներ |041201.01.6|Ֆինանսներ (ըստ |592.0 |
| | | | |ոլորտի) | |
|___|___________|________________|___________|_____________________|______|
|20.|041301.00.6|Կառավարում |041301.01.6|Կառավարում (ըստ |574.9 |
| | | | |ոլորտի) | |
|___|___________|________________|___________|_____________________|______|
|21.|041801.00.6|Ագրոբիզնես |041801.01.6|Ագրոբիզնես և ֆինանս-|660.0 |
| | | | |ներ | |
|___|___________|________________|___________|_____________________|______|
|22.|042101.00.6|Իրավագիտություն |042101.01.6|Իրավագիտություն |700.0 |
|___|___________|________________|___________|_____________________|______|
|23.|061104.00.6|Տեղեկատվական |061104.01.6|Տեղեկատվական համակար-|566.0 |
| | |համակարգեր | |գեր | |
|___|___________|________________|___________|_____________________|______|
|24.|061105.00.6|Տեղեկատվական |061105.01.6|Տեղեկատվական տեխնոլո-|574.0 |
| | |տեխնոլոգիաներ | |գիաներ | |
|___|___________|________________|___________|_____________________|______|
|25.|071403.00.6|Ռադիոտեխնիկա և |071403.02.6|Ռադիոտեխնիկա |678.0 |
| | |կապ | | | |
|___|___________|________________|___________|_____________________|______|
|26.|071603.00.6|Ավիացիոն և |071603.02.6|Թռչող ապարատների |678.0 |
| | |հրթիռային | |ավիացիոն սարքավորում-| |
| | |տեխնիկա | |ներ | |
|___|___________|________________|___________|_____________________|______|
|27.|071804.00.6|Ագրարային |071804.01.6|Մեքենասարքավորումների|550.0 |
| | |ճարտարագիտու- | |ճարտարագիտություն | |
| | |թյուն | | | |
|___|___________|________________|___________|_____________________|______|
|28.|072101.00.6|Պարենամթերքի |072101.01.6|Պարենամթերքի տեխնոլո-|500.0 |
| | |տեխնոլոգիա | |գիա | |
|___|___________|________________|___________|_____________________|______|
|29.|073101.00.6|Ճարտարապետու- |073101.01.6|Ճարտարապետություն |700.0 |
| | |թյուն | | | |
|___|___________|________________|___________|_____________________|______|
|30.|073201.00.6|Շինարարական |073201.12.6|Շենքերի և կառուցվածք|492.0 |
| | |ճարտարագիտու- | |ների մոդելավորում, | |
| | |թյուն | |նախագծում, շինարարու-| |
| | | | |թյուն | |
|___|___________|________________|___________|_____________________|______|
|31.|081101.00.6|Ագրոնոմիա |081101.01.6|Ագրոնոմիա, սելեկցիա |480.0 |
| | | | |և գենետիկա | |
|___|___________|________________|___________|_____________________|______|
|32.|084101.00.6|Անասնաբուժու- |084101.01.6|Անասնաբուժություն |480.0 |
| | |թյուն | | | |
|___|___________|________________|___________|_____________________|______|
|33.|011301.00.6|Ընդհանուր մանկա-|011301.01.6|Տարրական մանկավարժու-|387.3 |
| | |վարժություն | |թյուն և մեթոդիկա | |
|___|___________|________________|___________|_____________________|______|
|34.|011401.00.6|Մասնագիտական |011401.03.6|Աշխարհագրություն |380.0 |
| | |մանկավարժություն| | | |
|___| | |___________|_____________________|______|
|35.| | |011401.09.6|Ֆիզիկական դաստիարա- |397.3 |
| | | | |կություն և սպորտային| |
| | | | |մարզումներ | |
|___| | |___________|_____________________|______|
|36.| | |011401.16.6|Նախնական զինվո- |300.0 |
| | | | |րական պատրաստու- | |
| | | | |թյուն | |
|___| | |___________|_____________________|______|
|37.| | |011401.18.6|Պատմություն |362.5 |
|___| | |___________|_____________________|______|
|38.| | |011401.19.6|Հայոց լեզու և գրակա-|355.0 |
| | | | |նություն | |
|___| | |___________|_____________________|______|
|39.| | |011401.20.6|Ռուսերեն և գրականու-|350.0 |
| | | | |թյուն | |
|___| | |___________|_____________________|______|
|40.| | |011401.21.6|Անգլերեն և գրականու-|470.0 |
| | | | |թյուն | |
|___| | |___________|_____________________|______|
|41.| | |011401.32.6|Կենսաբանություն-քիմիա|470.0 |
|___|___________|________________|___________|_____________________|______|
|42.|023201.00.6|Լեզվաբանություն |023201.02.6|Միջմշակութային |440.0 |
| | | | |հաղորդակցություն (ըստ| |
| | | | |լեզուների) | |
|___|___________|________________|___________|_____________________|______|
|43.|031101.00.6|Տնտեսագիտություն|031101.01.6|Տնտեսագիտություն |438.5 |
|___|___________|________________|___________|_____________________|______|
|44.|031801.00.6|Միջազգային հարա-|031801.01.6|Միջազգային |700.0 |
| | |բերություններ | |հարաբերություններ | |
|___|___________|________________|___________|_____________________|______|
|45.|041101.00.6|Հաշվապահական |041101.01.6|Հաշվապահական հաշվա- |431.9 |
| | |հաշվառում և | |ռում և հարկում (ըստ| |
| | |հարկում | |ոլորտի) | |
|___|___________|________________|___________|_____________________|______|
|46.|041301.00.6|Կառավարում |041301.01.6|Կառավարում (ըստ |450.6 |
| | | | |ոլորտի) |
|___|___________|________________|___________|_____________________|______|
|47.|041801.00.6|Ագրոբիզնես |041801.01.6|Ագրոբիզնես և ֆինանս-|515.0 |
| | | | |ներ | |
|___|___________|________________|___________|_____________________|______|
|48.|042101.00.6|Իրավագիտություն |042101.01.6|Իրավագիտություն |535.2 |
|___|___________|________________|___________|_____________________|______|
|49.|061101.00.6|Ինֆորմատիկա |061101.02.6|Ինֆորմատիկա և |488.0 |
| | |(համակարգչային | |կիրառական մաթեմատիկա | |
| | |գիտություն) | | | |
|___|___________|________________|___________|_____________________|______|
|50.|061104.00.6|Տեղեկատվական |061104.01.6|Տեղեկատվական համա- |447.9 |
| | |համակարգեր | |կարգեր | |
|___|___________|________________|___________|_____________________|______|
|51.|061105.00.6|Տեղեկատվական |061105.01.6|Տեղեկատվական |420.0 |
| | |տեխնոլոգիաներ | |տեխնոլոգիաներ | |
|___|___________|________________|___________|_____________________|______|
|52.|071301.00.6|Էներգետիկա |071301.03.6|Էլեկտրաէներգետիկա |398.4 |
|___|___________|________________|___________|_____________________|______|
|53.|071601.00.6|Տրանսպորտային |071601.01.6|Տրանսպորտային |360.0 |
| | |համակարգեր | |համակարգեր | |
|___|___________|________________|___________|_____________________|______|
|54.|073201.00.6|Շինարարական |073201.12.6|Շենքերի և կառուցվածք|393.6 |
| | |ճարտարագիտու- | |ների մոդելավորում, | |
| | |թյուն | |նախագծում, շինարարու-| |
| | | | |թյուն | |
|___|___________|________________|___________|_____________________|______|
|55.|073201.00.6|Շինարարական |073201.13.6|Ինժեներական համակար- |393.6 |
| | |ճարտարագիտու- | |գերի մոդելավորում, | |
| | |թյուն | |նախագծում, կառավարում| |
|___|___________|________________|___________|_____________________|______|
|56.|081101.00.6|Ագրոնոմիա |081101.01.6|Ագրոնոմիա, սելեկցիա |345.0 |
| | | | |և գենետիկա | |
|___|___________|________________|___________|_____________________|______|
|57.|071602.00.6|Գյուղատնտեսական |071602.01.6|Գյուղատնտեսության |330.0 |
| | |արտադրության | |մեքենայացում, մեքենա-| |
| | |մեքենայացում, | |ներ և սարքավորումներ| |
| | |մեքենաներ և | | | |
| | |սարքավորումներ | | | |
._________________________________________________________________________.
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2023 թվականի հոկտեմբերի 12-ի
N 1762-Լ որոշման
ՑԱՆԿ
2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-ԻՑ ՀԵՏՈ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԻ
1. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրի մասնագիտություններով` 245 000 դրամ:
2. Միջին մասնագիտական կրթական ծրագրով առկա ուսուցմամբ`
1) արվեստի ոլորտի մասնագիտություններով` 480 000 դրամ.
2) առողջապահության ոլորտի մասնագիտություններով` 500 000 դրամ.
3) այլ ոլորտների մասնագիտություններով` 300 000 դրամ:
3. Միջին մասնագիտական կրթական ծրագրով հեռակա ուսուցմամբ մասնագիտություններով` 300 000 դրամ:
_______________
ԻՐՏԵԿ - Ընդունող մարմնի կայքէջում (www.e-gov.am հրապարակման ամսաթիվ տրված չէ («Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք, հոդ. 23, մաս 7):