Սեղմել Esc փակելու համար:
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆ ...

 

31.12.2024 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2024 թվականի սեպտեմբերի 11-ին

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ  ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը (այսուհետ` Օրենսգիրք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 169.33-րդ հոդվածով.

 

«Հոդված 169.33. Հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկում սխալ (ոչ հավաստի) տվյալներ լրացնելը, որոնք չեն առաջացրել և չեն կարող առաջացնել հարկի նվազեցում

 

1. Հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկում սխալ (ոչ հավաստի) տվյալներ լրացնելը, որոնք չեն առաջացրել և չեն կարող առաջացնել հարկի նվազեցում`

առաջացնում է նախազգուշացում:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված նախազգուշացման նշանակման օրվանից հետո` երեսուն օրվա ընթացքում, սույն հոդվածով նախատեսված խախտումը չվերացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տուգանքի նշանակման օրվանից հետո` երեսուն օրվա ընթացքում, սույն հոդվածով նախատեսված խախտումը չվերացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

4. Սույն հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված պատասխանատվության միջոցները չեն կիրառվում հարկ վճարողի կողմից հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկում սխալ (ոչ հավաստի) տվյալներն ինքնուրույն հայտնաբերելու և ճշտված հաշվարկ ներկայացնելու դեպքերում:»:

 

i

Հոդված 2. Օրենսգրքի 481-ին, 1702-րդ և 1704-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել:

 

i

Հոդված 3. Օրենսգրքի 2191-ին հոդվածում երկրորդ պարբերության  «4-րդ մասով» բառերը փոխարինել «1-ին մասի չորրորդ պարբերությամբ» բառերով:

 

i

Հոդված 4. Օրենսգրքի 234-րդ հոդվածում`

1) «, 201.2 հոդվածներով» բառերը փոխարինել «հոդվածով» բառով.

2) «169.2» թիվը փոխարինել «1692-րդ» բառերով:

 

i

Հոդված 5. Օրենսգրքի 2442-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 2442.

Հարկային մարմինները

 

1. Հարկային մարմինները քննում են սույն օրենսգրքի 41.4-րդ, 169-րդ, 1699-րդ , 16910-րդ, 16911-րդ, 16912-րդ, 16913-րդ հոդվածներով, 16914-րդ հոդվածի 1-ին մասի առաջին, երկրորդ, երրորդ պարբերություններով և 2-րդ մասով, 169.15-րդ, 169.33-րդ, 1706-րդ , 1707-րդ , 170.8-րդ, 17013-րդ , 182.6-րդ հոդվածներով և 189-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը, 1691-ին հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը` հարկային իրավախախտումների մասով ու 158-րդ հոդվածի 11-րդ մասով, 165-րդ, 165.10-րդ, 169.18-րդ, 169.26-րդ, 169.27-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը` իրենց վերապահված իրավասությունների շրջանակներում:

2. Հարկային մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները կամ հարկային մարմնի ղեկավարի լիազորած հարկային մարմնի այլ պաշտոնատար անձը, իսկ սույն օրենսգրքի 182.6-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով` հարկային մարմնի ղեկավարը կամ նրա տեղակալը:»:

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2024 թ. սեպտեմբերի 27
Երևան
ՀՕ-334-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 30 սեպտեմբերի 2024 թվական:

 

 


 

 

pin
ՀՀ 11.09.2024
N ՀՕ-334-Ն օրենք