27.09.2025 -
606.0021.290616
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«29» 06 2016 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60616215
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
17 հունիսի 2016 թվականի N 21-Ն
ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 51-րդ հոդվածի 2-րդ մասի 23-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ քվեարկությանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող ընտրողների համար սահմանել հետևյալ փաստաթղթերը`
1) օտարերկրյա քաղաքացիների համար` Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակությունը հավաստող ժամանակավոր կացության քարտը, մշտական կացության քարտը, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիրը.
2) քաղաքացիություն չունեցող անձանց համար` Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայականը, ժամանակավոր կացության քարտը, մշտական կացության քարտը, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիրը.
3) փախստական ճանաչված անձանց համար` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը.
4) Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված փաստաթղթերի բացակայության դեպքում` Ռուսաստանի Դաշնության քաղաքացիությունը հավաստող անձնագիրը` տվյալ համայնքի բնակչության պետական ռեգիստրում հաշվառման վերաբերյալ նշումով.
5) Ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականների համար` անձնագիրը, որն իր նկարագրով համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշմամբ հաստատված անձնագրի նկարագրին` 070 ծածկագրով:
(1-ին կետը փոփ. 25.09.2025 թիվ 56-Ն որոշում)