27.11.2025 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
19 դեկտեմբերի 2024 թվականի N 2026-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՊԱՏՎԻՐԱՏՈՒ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը վերապահված` «1126. Առողջապահության ոլորտում պետական քաղաքականության մշակում, ծրագրերի համակարգում և մոնիտորինգ» ծրագրի «31003. Առողջապահական կազմակերպությունների կառուցում, վերակառուցում» միջոցառման` սույն որոշման հավելվածով սահմանված առողջապահական կազմակերպությունների բյուջետային հատկացումների ստորադաս կարգադրիչի լիազորությունները (ներառյալ գնման գործընթացների պատվիրատուի ղեկավարի լիազորությունը) վերապահվում են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` առողջապահական կազմակերպությունների դրական փորձաքննություն անցած նախագծանախահաշվային փաստաթղթերը 15-օրյա ժամկետում փոխանցել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2024 թ. դեկտեմբերի
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2024 թվականի դեկտեմբերի 19-ի
N 2026-Ա որոշման
ՑԱՆԿ
ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
._____________________________________________________________________.
|NN |Մարզ |Հաստատության|Շինարարական |Պատվիրատու մարմին |
|ը/կ| |անվանումը |աշխատանքների| |
| | | |միջամտության| |
| | | |տեսակը | |
|___|__________________|____________|____________|____________________|
|1 |ՀՀ Արագածոտնի մարզ|«Ոսկևազի |կառուցում |Հայաստանի տարածքային|
| | |ԱԱՊԿ» | |զարգացման |
| | |ՀՈԱԿ | |հիմնադրամ |
|___|__________________|____________|____________| |
|2 |ՀՀ Արարատի մարզ |«Դիմիտրովի |կառուցում | |
| | |ԱԱՊԿ» ՊՈԱԿ | | |
|___|__________________|____________|____________| |
|3 |ՀՀ Արարատի մարզ |«Այգեստանի |կառուցում | |
| | |ԱԱՊԿ» ՊՈԱԿ | | |
|___|__________________|____________|____________| |
|4 |ՀՀ Արարատի մարզ |«Դվինի ԱԱՊԿ»|կառուցում | |
| | |ՊՈԱԿ | | |
|___|__________________|____________|____________| |
|5 |ՀՀ Արմավիրի մարզ |«Գայի ԲԱ» |կառուցում | |
| | |ՀՈԱԿ | | |
|___|__________________|____________|____________| |
|6 |ՀՀ Արմավիրի մարզ |«Ջրառատի ԲԱ»|կառուցում | |
| | |ՀՈԱԿ | | |
|___|__________________|____________|____________| |
|7 |ՀՀ Արմավիրի մարզ |«Վարդանաշենի|կառուցում | |
| | |ԲԱ» ՀՈԱԿ | | |
|___|__________________|____________|____________| |
|8 |ՀՀ Արմավիրի մարզ |«Տանձուտի |կառուցում | |
| | |ԲԱ» ՀՈԱԿ | | |
|___|__________________|____________|____________| |
|9 |ՀՀ Արմավիրի մարզ |«Խանջյանի |կառուցում | |
| | |ԲԱ» ՀՈԱԿ | | |
|___|__________________|____________|____________| |
|10 |ՀՀ Գեղարքունիքի |«Ծակքարի |կառուցում | |
| |մարզ |ԱԱՊԿ» ՊՈԱԿ | | |
|___|__________________|____________|____________| |
|11 |ՀՀ Կոտայքի մարզ |«Ձորաղբյուրի|կառուցում | |
| | |ԱԱՊԿ» ՊՈԱԿ | | |
|___|__________________|____________|____________| |
|12 |ՀՀ Սյունիքի մարզ |«Անգեղակոթի |կառուցում | |
| | |ԲԱ» ՊՈԱԿ | | |
|___|__________________|____________|____________| |
|13 |ՀՀ Լոռու մարզ |«Մեծավանի |կառուցում | |
| | |ԱԿ» ՊՈԱԿ | | |
|___|__________________|____________|____________| |
|14 |ՀՀ Շիրակի մարզ |«Պեմզաշենի |կառուցում | |
| | |ԱԿ» ՊՈԱԿ | | |
|___|__________________|____________|____________| |
|15 |ՀՀ Շիրակի մարզ |«Ախուրիկի |կառուցում | |
| | |ԲԱ» ՊՈԱԿ | | |
|___|__________________|____________|____________| |
|16 |ՀՀ Տավուշի մարզ |«Կողբի ԲԱ» |կառուցում | |
| | |ՀՈԱԿ | | |
|___|__________________|____________|____________| |
|17 |ՀՀ Տավուշի մարզ |«Այրումի |կառուցում | |
| | |ԳԲԱ» ՊՈԱԿ | | |
|___|__________________|____________|____________| |
|18 |ՀՀ Տավուշի մարզ |«Գետահովիտի |կառուցում | |
| | |ԱԱՊԿ» ՊՈԱԿ | | |
|___|__________________|____________|____________| |
|19 |ՀՀ Արմավիրի մարզ |«Լենուղու |կառուցում | |
| | |ԱԿ» ՀՈԱԿ | | |
|___|__________________|____________|____________| |
|20 |ՀՀ Արմավիրի մարզ |«Մուսալեռի |կառուցում | |
| | |ԲԱ» ՊՈԱԿ | | |
|___|__________________|____________|____________| |
|21 |ՀՀ Արարատի մարզ |«Այգավանի |կառուցում | |
| | |ԱԱՊԿ» ՊՈԱԿ | | |
|___|__________________|____________|____________| |
|22 |ՀՀ Արարատի մարզ |«Նոր կյանքի |կառուցում | |
| | |ԱԱՊԿ» ՊՈԱԿ | | |
|___|__________________|____________|____________| |
|23 |ՀՀ Արագածոտնի մարզ|«Մաստարայի |կառուցում | |
| | |ԲԱ» ՀՈԱԿ | | |
|___|__________________|____________|____________| |
|24 |ՀՀ Արագածոտնի մարզ|«Նոր Երզնկա-|կառուցում | |
| | |յի ԱԱՊԿ» | | |
| | |ՊՈԱԿ | | |
|___|__________________|____________|____________| |
|25 |ՀՀ Գեղարքունիքի |«Վարդենիկի |կառուցում | |
| |մարզ |ԱԿ» ՊՈԱԿ | | |
|___|__________________|____________|____________| |
|26 |ՀՀ Գեղարքունիքի |«Վաղաշենի |կառուցում | |
| |մարզ |ԱԱՊԿ» ՊՈԱԿ | | |
|___|__________________|____________|____________| |
|27 |ՀՀ Լոռու մարզ |«Օձունի ԲԱ» |կառուցում | |
| | |ՀՈԱԿ | | |
|___|__________________|____________|____________| |
|28 |ՀՀ Լոռու մարզ |«Վահագնի |կառուցում | |
| | |ԱԱՊԿ» ՊՈԱԿ | | |
|___|__________________|____________|____________| |
|29 |ՀՀ Շիրակի մարզ |«Հացիկի ԲԱ» |կառուցում | |
| | |ՀՈԱԿ | | |
|___|__________________|____________|____________| |
|30 |ՀՀ Լոռու մարզ |«Վանաձորի |կառուցում | |
| | |թիվ 1 պո- | | |
| | |լիկլինիկա» | | |
| | |ՊՓԲԸ | | |
._____________________________________________________________________.
(հավելվածը փոփ. 18.09.2025 թիվ 1323-Ա, 27.11.2025 թիվ 1706-Ա որոշումներ)