Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ...

 

 

119.0003.290103

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «29»         01           2003 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11903033

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀՐԱՄԱՆ

 

15 հունվարի 2003 թվականի N 3-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 145-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի 2002 թվականի նոյեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի ու այդ պաշտոններն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին ատեստավորող հանձնաժողովի աշխատակարգերը հաստատելու մասին» N 145-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը.

 

1. Հրամանի 1-ին կետով հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի աշխատակարգի`

ա) 6-րդ կետում «18» թիվը փոխարինել «24» թվով.

i

բ) 12-րդ կետի «ժը» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«ժը) մրցույթն անցկացնելուց հետո նույն օրը` Հայաստանի Հանրապետության կառավարության ինտերնետային էջում հրապարակում է մրցույթի արդյունքները».

գ) 12-րդ կետի «ժթ» ենթակետում «արդյունքները պաշտոնապես հրապարակվելուց հետո 3-օրյա ժամկետում» բառերը փոխարինել «արդյունքների հրապարակումից անմիջապես հետո» բառերով.

i

դ) 21-րդ կետում «պաշտոնապես հրապարակումից հետո` 3-օրյա ժամկետում» բառերը փոխարինել «հրապարակումից անմիջապես հետո» բառերով:

2. Հրամանի 2-րդ կետով հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին ատեստավորող հանձնաժողովի`

ա) աշխատակարգի 6-րդ կետում «18» թիվը փոխարինել «24» թվով.

i

բ) աշխատակարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 16.1-րդ կետով. «16.1. Ատեստավորման հանձնաժողովի որոշումները պարտադիր են քաղաքացիական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի (մարմնի) համար»:

 

 

pin
Կառավարության աշխատ. ղեկ.
15.01.2003
N 3-Ն
Հրաման