Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆՆԵՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆՆԵՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈ ...

 

19.02.2026 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 նոյեմբերի 2025 թվականի N 1659-Ա

 

«ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆՆԵՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ, ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ, ԱՆԺԱՄԿԵՏ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով, 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» ու «է» կետերով և 25-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին պարբերության պահանջով, հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով 2026 թվականի փետրվարի 1-ից լուծարել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` կազմակերպություն) (պետական գրանցման ամսաթիվը` 30.09.2011 թ., համարը` 282.210.47583, հասցեն` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Մոլդովական 29/1):

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (այսուհետ` կոմիտե) նախագահին` սույն որոշման 1-ին կետում նշված ժամկետից հետո 15-օրյա ժամկետում ապահովել կազմակերպության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով լուծարման հանձնաժողովի ստեղծումը` դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (մեկ անդամ), կոմիտեի (երկու անդամ` հանձնաժողովի նախագահ և անդամ-քարտուղար), Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (մեկ անդամ) ներկայացուցիչների:

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`

1) նախքան սույն որոշման 1-ին կետով սահմանված ժամկետի լրանալն ապահովել կազմակերպությանն ամրացված հանրակացարանային սենյակներում բնակեցված անձանց անձնական գործերի հանձնումը «Օթևան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը.

2) լուծարման հանձնաժողովի ստեղծումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել կազմակերպության համապատասխան փաստաթղթերի և գույքի, այդ թվում` դրամական միջոցների և գույքային իրավունքների հանձնումը լուծարման հանձնաժողովին.

3) հաստատել լուծարման հանձնաժողովի կողմից կազմված լուծարման հաշվեկշիռը.

4) լուծարման աշխատանքներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել կազմակերպության գործունեության դադարեցման պետական գրանցման համար անհրաժեշտ միջոցները.

5) նախքան սույն որոշման 1-ին կետով սահմանված ժամկետի լրանալն ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի N 1241-Ն որոշման N 2 հավելվածի N 1 ցանկով նախատեսված` կազմակերպության կողմից սպասարկվող տարածքների, այն է` ՀՀ, քաղ. Երևան, Նոր Նորքի 2-րդ զանգված, Մոլդովական 29/1 և Մոլդովական 29/2 հասցեներում, ինչպես նաև ՀՀ, Երևան, Շիրակի 2 ա/7 հասցեում, ՀՀ, Կոտայքի մարզ, քաղ. Աբովյան, Հատիսի փողոց, ճարտարագիտական քոլեջի հանրակացարան հասցեում գտնող տարածքների սպասարկման պայմանագրերի լուծման գործընթացը.

6) (6-րդ ենթակետն ուժը կորցրել է 19.02.2026 թիվ 179-Ա որոշում)

(3-րդ կետը փոփ. 19.02.2026 թիվ 179-Ա որոշում)

4. Կոմիտեի նախագահին` մինչև 2026 թվականի մարտի 15-ը «Օթևան» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել`

1) կոմիտեին ամրացված և կազմակերպության կողմից փախստականների բնակեցման նպատակով օգտագործված` ՀՀ, քաղաք Երևան, Նոր Նորքի 2-րդ զանգված, Մոլդովական 29/1 հասցեում գտնվող շենքի (N 17052023-01-0374 վկայական) 3-րդ հարկի 557.9 քառ. մ մակերեսով NN 300-334 բնակարանները, ՀՀ, Արարատի մարզ, Դարբնիկ համայնք, 5-րդ փողոց, 3 հասցեում (N 03072013-03-0030 վկայական) գտնվող 2695.9 քառ. մ մակերեսով շենքն անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրելու մասին պայմանագիր` որպես պետական սոցիալական բնակարանային ֆոնդ օգտագործելու նպատակով.

2) կոմիտեին ամրացված և կազմակերպության կողմից փախստականների ժամանակավոր բնակեցման համար օգտագործված` ՀՀ, քաղաք Երևան, Նոր Նորքի 2-րդ զանգված, Մոլդովական 29/1 հասցեում գտնվող շենքի (N 17052023-01-0374 վկայական) 1-ին հարկի 201.4 քառ. մ մակերեսով NN 113-124, 126 և 128 բնակարաններն անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրելու մասին պայմանագիր` Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականներին սոցիալական աջակցության ոլորտի սոցիալական ծառայությունների տրամադրումը կազմակերպելու նպատակով:

(4-րդ կետը փոփ. 19.02.2026 թիվ 179-Ա որոշում)

5. (5-րդ կետն ուժը կորցրել է 19.02.2026 թիվ 179-Ա որոշում)

6. Սահմանել, որ`

1) պարտատերերի պահանջները բավարարելուց հետո կազմակերպության մնացած շարժական գույքը սեփականության իրավունքով փոխանցվում է Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության, որի անունից գույքն ընդունելու լիազորությունը վերապահվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը.

2) սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված շարժական գույքն ամրացվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը` կացարանով ապահովման սոցիալական ծառայության տրամադրման ապահովման նպատակով.

3) կազմակերպության պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքները վերապահվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը, իսկ մնացած դրամական միջոցները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

7. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` մինչև 2026 թվականի փետրվարի 10-ը «Օթևան» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից պետական սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով ապահովման, ինչպես նաև օրենսդրությամբ նախատեսված այլ սոցիալական ծառայությունների տրամադրման կազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել առաջարկություն` Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու վերաբերյալ:

(7-րդ կետը փոփ. 19.02.2026 թիվ 179-Ա որոշում)

(վերնագիրը փոփ. 19.02.2026 թիվ 179-Ա որոշում)

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Տ. Խաչատրյան

 

2025 թ. նոյեմբերի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.11.2025
N 1659-Ա
Որոշում