Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ...

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

27 նոյեմբերի 2025 թվականի N 1710-Ն

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ, ՆՈՏԱՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ, ԳՐԱՆՑՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՑ ՊԱՐՏԱՊԱՆԻՆ, ՊԱՐՏԱՊԱՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԻՐԱՎԱՍՈՒ ԱՆՁԻՆ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՆՈՂ ԵՎ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՆՁՆԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՏՎՅԱԼՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՕՊԵՐԱՏՈՐԻՑ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂԻՑ ՊԱՐՏԱՊԱՆԻ ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՐԳԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

Հիմք ընդունելով «Կատարողական վարույթի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 23-րդ հոդվածի 4-րդ մասը, 26-րդ հոդվածի 10-րդ մասը, 34-րդ հոդվածի 6-րդ մասը, 42-րդ հոդվածի 3-րդ մասը, 66-րդ հոդվածի 3-րդ մասը, 97-րդ հոդվածի 2-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ` ծառայություն) և պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջև փաստաթղթաշրջանառության և տվյալների էլեկտրոնային եղանակով փոխանակման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) ծառայության և Սահմանադրական դատարանի, Բարձրագույն դատական խորհրդի (դրանց աշխատակազմերի) և դատարանների միջև փաստաթղթաշրջանառության և տվյալների էլեկտրոնային եղանակով փոխանակման կարգը` համաձայն N 2 հավելվածի.

3) ծառայության և նոտարների միջև փաստաթղթաշրջանառության և տվյալների էլեկտրոնային եղանակով փոխանակման կարգը` համաձայն N 3 հավելվածի.

4) «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքով նախատեսված օպերատորից կամ ծառայություններ մատուցողից պարտապանի կոնտակտային տվյալները հարկադիր կատարողի կողմից ստանալու կարգը` համաձայն N 4 հավելվածի:

2. Գրանցող մարմիններից պարտապանին, պարտապան իրավաբանական անձի իրավասու անձին նույնականացնող, նրա հաշվառման (գտնվելու վայրի) հասցեի, պարտապանի ներկա և նախկին ամուսնական կարգավիճակի, ամուսնուն (ներառյալ` նախկին) նույնականացնող, ինչպես նաև պարտապանի` կատարողական գործողությունների կատարման համար անհրաժեշտ անձնական և այլ տվյալները հարկադիր կատարողը ստանում է սույն որոշման N 1 հավելվածով սահմանված կարգով:

3. Ծառայության և Կադաստրի կոմիտեի միջև փաստաթղթաշրջանառությունն ու տվյալների էլեկտրոնային եղանակով փոխանակումը, այդ թվում` անշարժ գույքի նկատմամբ իրավունքների, դրանց դադարեցման, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների սահմանափակումների, դրանց դադարեցման պետական գրանցման համար անհրաժեշտ էլեկտրոնային փաստաթղթերին ներկայացվող պահանջները և ներկայացման կարգը, իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի փետրվարի 23-ի N 243-Ն որոշմանը համապատասխան:

4. Ծառայության և համապատասխան մարմինների միջև հատուկ կապուղիների և էլեկտրոնային տեղեկատվական համակարգերի միջոցով առցանց ռեժիմով կատարվում է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառություն, փոխանակվում են տվյալներ, կատարվում են էլեկտրոնային հարցումներ և ստացվում են պատասխաններ: Ծառայության և համապատասխան մարմինների միջև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունն ու տվյալների փոխանակումն ապահովվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ի N 1093-Ն և 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1849-Ն որոշումներին համապատասխան` էլեկտրոնային համակարգերի փոխգործելիության և համապատասխան տվյալների բազաների փոխկապակցման միջոցով, ինչպես նաև ծառայության և համապատասխան պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների (նրանց համապատասխան ստորաբաժանումների) կողմից համաձայնեցված և նրանց ղեկավարների կողմից հաստատված արձանագրություններով (տեխնիկական մասնագրերով):

5. Առաջարկել Բարձրագույն դատական խորհրդի նախագահին, ինչպես նաև հանձնարարել պետական կառավարման համակարգի համապատասխան մարմինների ղեկավարներին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ի N 1093-Ն և 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1849-Ն որոշումներին համապատասխան` ապահովել գործող կապուղիների և տեղեկատվական համակարգերի փոփոխությունը և համապատասխանեցումը սույն որոշման պահանջներին, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում` մշակել և գործարկել սույն որոշմանը համապատասխան տեղեկատվության փոխանակումն ապահովելու համար անհրաժեշտ նոր տեղեկատվական համակարգեր:

6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մարտի 29-ի «Դատարանների և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության կարգը սահմանելու մասին» N 350-Ն և 2020 թվականի ապրիլի 30-ի «Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության, տվյալների փոխանակման և էլեկտրոնային հարցումների իրականացման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 687-Ն որոշումները:

7. Մինչև կատարողական վարույթի հարուցման համար անհրաժեշտ տվյալները դատարանի կողմից ծառայությանն էլեկտրոնային եղանակով փոխանցելն ապահովող համակարգի և դատարանի, Սահմանադրական դատարանի, Բարձրագույն դատական խորհրդի (դրանց աշխատակազմերի) կողմից էլեկտրոնային եղանակով հարկադիր կատարման դիմում ներկայացնելու համակարգի ներդրումը կիրառվում են մինչև «Կատարողական վարույթի մասին» օրենքն ուժի մեջ մտնելը գործող օրենսդրության` կատարողական թերթ տալու համար դիմում ներկայացնելու և դրա քննության, դրա ժամկետների, այդ ժամկետների վերականգնման, կատարողական թերթ տալու, դրա բովանդակության, կատարողական թերթը վերադարձնելու, կատարողական թերթի հիման վրա կատարողական վարույթ հարուցելու վերաբերյալ կանոնները:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Կատարողական վարույթի մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից:

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

2025 թ. դեկտեմբերի 1

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2025 թվականի նոյեմբերի 27-ի

N 1710-Ն որոշման

ԿԱՐԳ

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Դրամական պահանջով կատարողական վարույթ հարուցելու հետ միաժամանակ (նույն օրը) հարկադիր կատարողը միջոցներ է ձեռնարկում գրանցող մարմիններից, պարտապանի կոնտրագենտներից պարտապանի գույքի և եկամուտների, դրանց ձեռքբերման (վճարման) հիմքերի, գույքի նկատմամբ սահմանափակումների, ծանրաբեռնվածությունների և այլ անձանց իրավունքների վերաբերյալ տեղեկություններ ստանալու ուղղությամբ (այսուհետ` տեղեկատվության հարցում):

2. Տեղեկատվության հարցումը կարող է իրականացվել`

1) սույն կարգի 1-ին կետում նշված մարմիններ և անձանց համապատասխան հարցում ուղարկելով.

2) սույն կարգի 1-ին կետում նշված մարմիններ և անձանց պարտապանի գույքի վրա առանց կոնկրետ գույքի նշման արգելանք դնելու որոշում ուղարկելով.

3) հարկադիր կատարողի համար իրական ժամանակում համապատասխան տվյալների շտեմարանի մատչելիությունն ապահովելով:

3. Տեղեկատվական համակարգերից հարցման պատասխանը Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը (այսուհետ` ծառայություն) ստանում է անհապաղ, բայց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում:

4. Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունն իրականացվում է էլեկտրոնային փաստաթղթի և (կամ) փաստաթղթի սքանավորված տարբերակի` էլեկտրոնային համակարգում ներբեռնման և վերբեռնման կամ համապատասխան տվյալների մուտքագրման ձևով տվյալների կամ էլեկտրոնային հաղորդագրության, որոշումների գեներացման և ուղարկման (ստացման) միջոցով կամ հարկադիր կատարողի համար իրական ժամանակում համապատասխան տվյալների շտեմարանի մատչելիությունն ապահովելով:

2. ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

5. Ծառայությունը Պետական եկամուտների կոմիտեից (այսուհետ նաև` կոմիտե) տեղեկատվություն ստանալու համար հարցում կատարելու նպատակով տեղեկատվական համակարգում մուտքագրում է`

1) իրավաբանական անձի դեպքում`

ա. հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ),

բ. հարցման ժամանակահատված.

2) ֆիզիկական անձի դեպքում`

ա. հանրային ծառայության համարանիշներ (ՀԾՀ), կամ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համար,

բ. հարցման ժամանակահատված:

6. Հարցմանն ի պատասխան ծառայությունը տեղեկատվական համակարգի միջոցով կարող է ստանալ հարկային տվյալները` պարտապան իրավաբանական անձի (Ձև N 1) և ֆիզիկական անձի (Ձև N 2) մասով:

Ձև N 1

Պարտապան իրավաբանական անձ

1. Իրավաբանական անձի տվյալները

1) Կազմակերպության անվանումը.

2) ՀՎՀՀ.

3) Կազմակերպաիրավական ձևը.

4) Հասցե.

5) Հաշիվներ.

6) Զբաղվածությունը.

7) Դրամարկղային գիրք.

8) Հարկման կարգը:

2. Շահութահարկի հաշվարկի ակտիվներ և պարտավորություններ

1) Տրված կանխավճարներ.

2) Մնացորդը հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ.

3) Մուտք/ավելացում, այդ թվում` անհատույց ստացված.

4) Ելք/պակասեցում, այդ թվում` իրացված անհատույց օտարված, դուրս գրված, կորսված, մաշվածությունը կամ ամորտիզացիոն մասհանումները.

5) Մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ.

6) Մնացորդը հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ.

7) Մուտք/ավելացում, այդ թվում` անհատույց ստացված.

8) Ելք/պակասեցում, այդ թվում` իրացված անհատույց օտարված, դուրս գրված, կորսված, մաշվածությունը կամ ամորտիզացիոն մասհանումները.

9) Մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ:

3. Ոչ նյութական ակտիվներ

1) Մնացորդը հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ.

2) Մուտք/ավելացում, այդ թվում` անհատույց ստացված.

3) Ելք/պակասեցում, այդ թվում` իրացված անհատույց օտարված, դուրս գրված, կորսված, մաշվածությունը կամ ամորտիզացիոն մասհանումները.

4) Մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ.

5) Մնացորդը հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ.

6) Մուտք/ավելացում, այդ թվում` անհատույց ստացված.

7) Ելք/պակասեցում, այդ թվում` իրացված անհատույց օտարված, դուրս գրված, կորսված, մաշվածությունը կամ ամորտիզացիոն մասհանումները:

4. Հիմնական միջոցներ

1) Մնացորդը հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ.

2) Մուտք/ավելացում, այդ թվում` անհատույց ստացված.

3) Ելք/պակասեցում, այդ թվում` իրացված անհատույց օտարված, դուրս գրված, կորսված, մաշվածությունը կամ ամորտիզացիոն մասհանումները.

4) Մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ.

5) Մնացորդը հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ.

6) Մուտք/ավելացում, այդ թվում` անհատույց ստացված.

7) Ելք/պակասեցում, այդ թվում` իրացված անհատույց օտարված, դուրս գրված, կորսված, մաշվածությունը կամ ամորտիզացիոն մասհանումները.

8) Մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ:

5. Կենսաբանական ակտիվներ

6. Դրամական միջոցներ

7. Պատրաստի արտադրանք

8. Կրեդիտորական պարտքեր բյուջեներին

9. Կրեդիտորական պարտքեր գնումների մասով

10. Կրեդիտորական պարտքեր շահաբաժինների մասով

11. Այլ կրեդիտորական պարտքեր

12. Կրեդիտորական պարտքեր աշխատավարձի մասով

13. Կրեդիտորական պարտքեր սոցիալական վճարների մասով

14. Դեբիտորական պարտքեր բյուջեներին

15. Դեբիտորական պարտքեր շահաբաժինների մասով

16. Այլ դեբիտորական պարտքեր

17. Դեբիտորական պարտքեր աշխատավարձի մասով

18. Դեբիտորական պարտքեր սոցիալական վճարների մասով

19. Ապրանքներ

20. Ներդրումներ (այդ թվում` տրված վարկեր, փոխառություններ)

1) Մնացորդը հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ.

2) Մուտք/ավելացում, այդ թվում` անհատույց ստացված.

3) Ելք/պակասեցում, այդ թվում` իրացված անհատույց օտարված, դուրս գրված, կորսված, մաշվածությունը կամ ամորտիզացիոն մասհանումները.

4) Մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ.

5) Մնացորդը հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ.

6) Մուտք/ավելացում, այդ թվում` անհատույց ստացված.

7) Ելք/պակասեցում, այդ թվում` իրացված անհատույց օտարված, դուրս գրված, կորսված, մաշվածությունը կամ ամորտիզացիոն մասհանումները.

8) Մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ:

21. Անավարտ արտադրություն

6) Մուտք/ավելացում, այդ թվում` անհատույց ստացված`

7) Ելք/պակասեցում, այդ թվում` իրացված անհատույց օտարված, դուրս գրված, կորսված, մաշվածությունը կամ ամորտիզացիոն մասհանումները.

8) Մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ:

22. Այլ պարտավորություններ

1) Մնացորդը հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ.

2) Մուտք/ավելացում, այդ թվում` անհատույց ստացված.

3) Ելք/պակասեցում, այդ թվում` իրացված անհատույց օտարված, դուրս գրված, կորսված, մաշվածությունը կամ ամորտիզացիոն մասհանումները.

4) Մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ.

5) Մնացորդը հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ.

6) Մուտք/ավելացում, այդ թվում` անհատույց ստացված.

7) Ելք/պակասեցում, այդ թվում` իրացված անհատույց օտարված, դուրս գրված, կորսված, մաշվածությունը կամ ամորտիզացիոն մասհանումները.

8) Մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ:

23. Այլ ակտիվներ

24. Սեփական կապիտալի այլ տարրեր

25. Առհաշիվ անձանց տրման ենթակա գումարներ

26. Առհաշիվ անձանցից ստացման ենթակա գումարներ

27. Հումք (նյութեր) կիսապատրաստուկներ

28. Ստացված կանխավճարներ

29. Ստացված վարկեր և փոխառություններ

30. Չբաշխված շահույթ

31. Կանոնադրական կապիտալ

32. Ընդամենը ակտիվներ (1-18-րդ կետերի հանրագումար)

33. Ընդամենը պարտավորություններ (20-28-րդ կետերի հանրագումար)

1) Մնացորդը հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ.

2) Մուտք/ավելացում, այդ թվում` անհատույց ստացված.

3) Ելք/պակասեցում, այդ թվում` իրացված անհատույց օտարված, դուրս գրված, կորսված, մաշվածությունը կամ ամորտիզացիոն մասհանումները.

4) Մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ.

5) Մնացորդը հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ.

6) Մուտք/ավելացում, այդ թվում` անհատույց ստացված.

7) Ելք/պակասեցում, այդ թվում` իրացված անհատույց օտարված, դուրս գրված, կորսված, մաշվածությունը կամ ամորտիզացիոն մասհանումները.

8) Մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ:

34. Ընդամենը սեփական կապիտալ (30-32-րդ կետերի հանրագումար)

1) Մնացորդը հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ.

2) Մուտք/ավելացում, այդ թվում` անհատույց ստացված.

3) Ելք/պակասեցում, այդ թվում` իրացված անհատույց օտարված, դուրս գրված, կորսված, մաշվածությունը կամ ամորտիզացիոն մասհանումները.

4) Մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ.

5) Մնացորդը հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ.

6) Մուտք/ավելացում, այդ թվում` անհատույց ստացված.

7) Ելք/պակասեցում, այդ թվում` իրացված անհատույց օտարված, դուրս գրված, կորսված, մաշվածությունը կամ ամորտիզացիոն մասհանումները.

8) Մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ:

35. Համախառն եկամուտ

1) ԱՁ ԱԱՀ վճարողներ և նոտարներ.

2) ԱՁ շրջանառության հարկ վճարողներ.

3) Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող անհատ ձեռնարկատերեր.

4) Ինքնուրույն հարկ վճարող ֆիզիկական անձինք:

36. Ղեկավարներ

1) Անուն, ազգանուն, հայրանուն.

2) ՀԾՀ.

3) Երկիր.

4) Շրջան.

5) Քաղաք.

6) Հասցե.

7) Հեռախոս.

8) Էլ. փոստ:

37. Հաշվապահներ

1) Անուն, ազգանուն, հայրանուն.

2) ՀԾՀ.

3) Երկիր.

4) Շրջան.

5) Քաղաք.

6) Հասցե.

7) Հեռախոս.

8) Էլ. փոստ:

39. ՀԴՄ/ներ

1) ՀԴՄ/ների կարգավիճակներ.

2) ՀԴՄ/ների ֆիսկալ հասույթներ.

3) ՀԴՄ/ների կարգավիճակների ամսաթվեր:

Ձև N 2

Պարտապան ֆիզիկական անձ

1) Անուն.

2) Հայրանուն.

3) Ազգանուն.

4) Ծննդյան ամսաթիվ.

5) Անձնագիր.

6) ՀՎՀՀ.

7) Աշխատավայր.

8) Պաշտոն.

9) Եկամուտ.

10) Գործատուի հաշվեհամարներ:

7. Պարտապանի գույքը մաքսային որևէ ընթացակարգով հայտարարագրվելու դեպքում մաքսային մարմինը տրամադրում է հետևյալ տեղեկատվությունը`

1) հայտարարված մաքսային ընթացակարգի մասին.

2) գույքի, դրա քանակական և որակական հատկանիշների, մաքսային արժեքի մասին:

8. Եթե սույն կարգի 6-րդ կետում նշված տեղեկատվությունը ստացվելուց հետո 5-օրյա ժամկետի ընթացքում հարկադիր կատարողը մաքսային մարմին չի ներկայացնում պարտապանի գույքն առգրավելու մասին որոշում, ապա այն բաց թողնելու սահմանափակումը վերանում է:

9. Ծառայության կողմից կոմիտեին (մաքսային մարմնին) ուղարկվում են պարտապանի առկա և հետագայում ձեռք բերվելիք գույքի վրա արգելանք դնելու, պարտապանի գույքի վրա դրված արգելանքը վերացնելու և գործարքը թույլատրելու, պարտապանի կողմից իրականացվող որոշակի գործարք թույլատրելու մասին որոշումները, ծառայության կողմից արգելանք դրվելու հետևանքով կասեցված գործարքի հետագա մաքսային ձևակերպումները թույլատրելու մասին որոշման ընդունման դեպքում` գործարքը թույլատրելու մասին որոշումները, ինչպես նաև պարտապանի գույքն առգրավելու մասին որոշումը:

10. Ի կատարումն կոմիտեի կողմից կայացված վարչական ակտերի, կոմիտեի կողմից ծառայությանն ուղարկվում են պարտապանի գույքի վրա արգելանք դնելու և պարտապանի գույքի վրա դրված արգելանքը վերացնելու մասին որոշումները, ինչպես նաև արգելանքը վերացնելու մասին հաղորդագրությունները:

3. ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

11. Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից պարտապանի վերաբերյալ տվյալներ, ինչպես նաև Ներքին գործերի նախարարության լիազոր մարմնից պարտապանի և (կամ) նրա գույքի վերաբերյալ տվյալներ ստանալու համար ծառայությունը կատարում է հարցում` տեղեկատվական համակարգում մուտքագրելով`

1) ֆիզիկական անձի դեպքում` հանրային ծառայության համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, կամ անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան օր, ամիս, տարեթիվ, անձը հաստատող փաստաթղթի տվյալներ.

2) իրավաբանական անձի դեպքում` լրիվ անվանում, ՀՎՀՀ, պետական գրանցման համար:

12. Կատարված հարցմանն ի պատասխան` ծառայությունը տեղեկատվական համակարգի միջոցով Ներքին գործերի նախարարության լիազոր մարմնից ստանում է պարտապանին սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցների վերաբերյալ հետևյալ տվյալները`

1) մակնիշը, տիպարը, թողարկման տարեթիվը, նույնացման համարը (VIN).

2) շարժիչի համարը, շասսիի համարը, հաշվառման համարանիշը.

3) կիրառված սահմանափակումները.

4) համասեփականատերերի մասին տվյալներ (առկայության դեպքում), այդ թվում` համատեղ կամ բաժնային համասեփականատերերի տվյալները, բաժնային համասեփականատերերի բաժինները.

5) շինարարական և գյուղատնտեսական տեխնիկայի առկայության դեպքում 1-4-րդ ենթակետերով նախատեսված տեղեկատվությունը:

13. Կատարված հարցմանն ի պատասխան ծառայությունը տեղեկատվական համակարգի միջոցով Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից ստանում Է պարտապանի վերաբերյալ հետևյալ տվյալները`

1) անուն, ազգանուն, հայրանուն.

2) ծննդյան օր, ամիս, տարեթիվ.

3) անձը հաստատող փաստաթուղթ (տեսակ, սերիա, թիվ, տրամադրման ամսաթիվ, տրամադրող ստորաբաժանում, վավերականության ժամկետ), վիճակ.

4) հանրային ծառայությունների համարանիշ (առկայության դեպքում).

5) հաշվառման տվյալներ` հաշվառման հասցե, հաշվառման ամսաթիվ, հաշվառման ժամկետ, հաշվառման կարգ, հաշվառումից հանելու ամսաթիվ, հաշվառումից հանելու/հաշվառման ընդունելու պատճառ, հաշվառման ընդունող/հաշվառումից հանող բաժին:

14. Ծառայության կողմից Ներքին գործերի նախարարության լիազոր մարմին ուղարկվում են առկա և հետագայում ձեռք բերվելիք գույքի վրա արգելանք դնելու մասին և արգելանքը վերացնելու մասին, պարտապանի գույքի նկատմամբ հետախուզում հայտարարելու և պարտապանի գույքի նկատմամբ հայտարարված հետախուզումը դադարեցնելու մասին որոշումները:

15. Պարտապանի գույքի վրա արգելանք դնելու և դրված արգելանքը վերացնելու մասին, ինչպես նաև պարտապանի գույքի նկատմամբ հետախուզում հայտարարելու և պարտապանի գույքի նկատմամբ հայտարարված հետախուզումը դադարեցնելու մասին որոշումները պարունակում են հետևյալ տվյալները`

1) պարտապան ֆիզիկական անձի դեպքում` անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան օր, ամիս, տարեթիվ, անձը հաստատող փաստաթղթի տվյալներ, հանրային ծառայությունների համարանիշ.

2) պարտապան իրավաբանական անձի դեպքում` լրիվ անվանում, ՀՎՀՀ, պետական գրանցման համար.

3) պարտապանին սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցի մակնիշը, տիպարը, արտադրության (թողարկման) տարեթիվը, նույնացման համարը (VIN), շարժիչի համարը, շասսիի համարը և հաշվառման համարանիշը:

16. Ճանապարհային ոստիկանության կողմից ծառայությանն ուղարկվում են պարտապանի գույքի վրա արգելանք դնելու մասին որոշումների կատարման վերաբերյալ հաղորդագրությունները: Հաղորդագրությունները պարունակում են տեղեկություններ պարտապանին սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցի մասին, ինչպես նաև տեղեկություն համապատասխան տրանսպորտային միջոցի վրա արգելանք դրված լինելու, իսկ արգելանք դրված չլինելու դեպքում` պարզաբանում չարգելադրելու պատճառների մասին:

-------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

pin
ՀՀ կառավարություն
27.11.2025
N 1710-Ն
Որոշում