Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ ՄԱՐԶԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» Փ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ ՄԱՐԶԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿ ...

 

 

040.0412.300403

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«30» ապրիլի 2003թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 ապրիլի 2003 թվականի N 412-Ա

 

«ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ ՄԱՐԶԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության ենթակայության «Ազգային հավաքական թիմերի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության:

i

2. Սահմանել «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 100,0 հազար դրամ, որը համապատասխանում է 100 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

(2-րդ կետը փոփ. 04.09.03 թիվ 1123-Ա որոշում)

i

3. «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեին:

(3-րդ կետը փոփ. 04.09.03 թիվ 1123-Ա որոշում)

i

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահին`

ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել վերակազմակերպման աշխատանքների իրականացումը.

բ) «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պետական գրանցումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել ընկերության կանոնադրական կապիտալի ավելացումը` լրացուցիչ տեղաբաշխվող բաժնետոմսերի դիմաց վճարումն իրականացնելով «Ազգային հավաքական թիմերի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (հասցեն` Ծիծեռնակաբերդ, Սպորտային ավան) անհատույց օգտագործման իրավունքով ամրացված` 56141800 դրամ մնացորդային հաշվեկշռային արժեք ունեցող շենքով:

(4-րդ կետը փոփ. 04.09.03 թիվ 1123-Ա որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.04.2003
N 412-Ա
Որոշում