601.0431.020204
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«02» 02 2004 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60104012
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
2 դեկտեմբերի 2003 թվականի N 431/03-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի ԹԻՎ 338/02 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովը`
Ղեկավարվելով «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 121 հոդվածի 2 կետի ա) ենթակետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70 հոդվածի 5-րդ մասով`
ՈՐՈՇԵՑ`
ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի 2002 թվականի սեպտեմբերի 17-ի «Արժեթղթերի հայտարարագրման մասին» թիվ 338/02 որոշմամբ հաստատված 38-3 կանոնի (դ) ենթականոնում կատարել հետևյալ փոփոխությունը.
i
38-3 (դ) (1) ենթականոնի «(բացառությամբ սույն կանոնի (2) ենթականոնով նախատեսված դեպքի)» բառերը փոխարինել «(բացառությամբ սույն կանոնի (դ) (3) ենթականոնով նախատեսված դեպքի)» բառերով: