118.0246.060404
ԳՐԱՆՑՎԱԾ Է 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                                       «06»         04           2004 Թ.
                                         ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11804066
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
 
17 մարտի 2004 թվականի N 246-Ն
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 855-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման կարգը հաստատելու մասին» N 48 որոշման 1-ին կետով հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման կարգի» 35-րդ կետի և ՀՀ կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի «Մրցույթի հանձնաժողովների կազմավորման և գործունեության կարգը, գնումների բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և ֆինանսավորման կարգը, գնումների ընթացակարգերի արձանագրությունների ստուգման կարգը, մեկ աղբյուրից գնումներ կատարելու ձևով գնանշման միջոցով գնումների իրականացման կարգը, Պետական գնումների գործակալության գործունեության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 16-ի N 572 որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 1267 որոշմամբ հաստատված «Գնումների բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և ֆինանսավորման կարգի» 20-րդ կետի պահանջների կատարումն ապահովելու նպատակով`
 
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
 
Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 17-ի ««Ֆինանսական պարտավորությունների կատարման ժամանակացույցի և պայմանագրից քաղվածքի օրինակելի ձևերը և դրանց լրացման պահանջները հաստատելու մասին» N 855-Ն հրամանում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները.
i
1. հրամանի նախաբանը «31 և 35-րդ կետի» բառերից հետո լրացնել «և ՀՀ կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի «Մրցույթի հանձնաժողովների կազմավորման և գործունեության կարգը, գնումների բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և ֆինանսավորման կարգը, գնումների ընթացակարգերի արձանագրությունների ստուգման կարգը, մեկ աղբյուրից գնումներ կատարելու ձևով գնանշման միջոցով գնումների իրականացման կարգը, Պետական գնումների գործակալության գործունեության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 16-ի N 572 որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 1267 որոշմամբ հաստատված «Գնումների բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և ֆինանսավորման կարգի» 20-րդ կետի» բառերով.
2. հրամանով հաստատված.
i
ա) հավելված N 3-ի «պայմանագրից քաղվածքի օրինակելի ձևը» շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելված N 1-ի.
բ) հավելված N 4-ի «պայմանագրից քաղվածքի օրինակելի ձևի լրացման պահանջները» շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելված N 2-ի:
 
Հավելված N 1
ՀՀ ֆինանսների և
էկոնոմիկայի նախարարի
2004 թվականի մարտի 17-ի
N 246-Ն հրամանի
 
ՔԱՂՎԱԾՔ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՑ
 
1. Հիմնարկի անվանումը` ____________________________________________ 2. Բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման`
   Խումբ    Ենթախումբ    Ծրագիր   Նախարարություն
._______________________________________________.
._______________________________________________.
Ծրագրի անվանումը` _________________________________________________ 3. Հիմնարկին սպասարկող տեղական գանձապետական բաժանմունքի անվանումը` ________________________________________________________ 4. Գանձապետական բյուջետային հաշվի համարը` _________________________ 5. Գանձապետական արտաբյուջետային հաշվի համարը` _____________________ 6. Պայմանագրի կնքման տարին, ամիսը, ամսաթիվը և հերթական համարը` ________ N _________ 7. Գնման ձևը` o Մեկ աղբյուր, o Գնանշման հարցում, o Նպատակային մրցույթ, o Պարբերական մրցույթ, o Փակ մրցույթ 8. Պայմանագրի կողմ հանդիսացող մատակարարի (կապալառուի կամ ծառայություն մատուցողի)` լրիվ անվանումը` ___________________________________________________ գրանցման վայրը` ___________________________________________________ հարկային հաշվառման կոդը` __________________________________________ սպասարկող բանկի (մասնաճյուղի) անվանումը` __________________________ հաշվեհամարը` ______________________________________________________ 9. Պայմանագրի գործողություն ժամկետը` ______________________________
 
._________________________________________________________________________.
|Ձեռք բերվող|Բյուջետային  |Գնման    |Նախատեսվում է ֆինանսավորել Հայաստանի |
|ապրանքի,   |ծախսերի      |առարկայի |Հանրապետության ------- թվականի       |
|աշխատանքի, |տնտեսագիտական|ընդհանուր|պետական բյուջեից, ընդ որում`         |
|ծառայության|դասակարգման  |գինը     |_____________________________________|
|անվանումը  |հոդվածը      |         |     I եռամսյակ     | ..... |Ընդամենը|
|           |             |         |____________________|_______|        |
|           |             |         |հունվար|փետրվար|մարտ| ..... |        |
|___________|_____________|_________|_______|_______|____|_______|________|
|      1    |      2      | 3=7+11  |   4   |   5   |  6 | ..... |    7   |
|___________|_____________|_________|_______|_______|____|_______|________|
|           |             |         |       |       |    | ..... |        |
._________________________________________________________________________.
__________________________________________________________.
Նախատեսվում է ֆինանսավորել «--» «-------» «----» թվականին|
հաստատված արտաբյուջետային միջոցների գոյացման և  տնօրինման|
նախահաշվով նախատեսված միջոցների հաշվին, ընդ որում`       |
__________________________________________________________|
I եռամսյակ            | ....... |  Ընդամենը  |
___________________________________|_________|____________|
հունվար  |  փետրվար  |   մարտ   | ....... |            |
____________|___________|__________|_________|____________|
8     |     9     |    10    | ....... |     11     |
____________|___________|__________|_________|____________|
|           |          | ....... |            |
__________________________________________________________.
 
._________________________________________________________________________.
|                   Պայմանագրով նախատեսված կանխավճար                      |
|_________________________________________________________________________|
|Ընդհա- |Հատկաց-|Մարման ժամկետը (Բյուջեից    |Մարման ժամկետը (Արտաբյուջեից|
|նուր   |ման    |հատկացված կանխավճարի գծով)  |հատկացված կանխավճարի գծով)  |
|գումարը|վերջին |____________________________|____________________________|
|       |ժամկետը|    I եռամսյակ  |.....|Ընդա-|    I եռամսյակ  |.....|Ընդա-|
|       |       |________________|_____|մենը |________________|_____|մենը |
|       |       |հուն-|փետր-|մարտ|.....|     |հուն-|փետր-|մարտ|.....|     |
|       |       |վար  |վար  |    |     |     |վար  |վար  |    |     |     |
|_______|_______|_____|_____|____|_____|_____|_____|_____|____|_____|_____|
|1=6+10 |   2   |  3  |  4  |  5 |.....|  6  |  7  |  8  |  9 |.....|  10 |
|_______|_______|_____|_____|____|_____|_____|_____|_____|____|_____|_____|
|       |       |     |     |    |.....|     |     |     |    |.....|     |
._________________________________________________________________________.
 
 Հիմնարկի`                                   Տեղական գանձապետական
 Գլխավոր ֆինանսիստի                          բաժանմունքի պաշտոնատար 
 ստորագրությունը`           ______________   անձի ստորագրությունը _________
 
Պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի ստորագրությունը  ______________
 
                      Կնիքի տեղը                        Կնիքի տեղը
 
 «---»»-----------»»200--» թվական           «---»»----------»»200--» թվական
 
Հավելված N 2
ՀՀ ֆինանսների և
էկոնոմիկայի նախարարի
2004 թվականի մարտի 17-ի
N 246-Ն հրամանի
 
ԼՐԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
 
ՀԱՎԵԼՎԱԾ 1-ՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ «ՊԱՅՄԱՆԱԳՐԻՑ ՔԱՂՎԱԾՔԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԻ»
 
Հավելված N 1-ով սահմանված` «Պայմանագրից քաղվածքի օրինակելի ձևը» լրացվում է հետևյալ կերպ.
1. քաղվածքի տիտղոսային մասի 6-րդ կետում լրացվում է հիմնական պայմանագրի կնքման տարին, ամիսը, ամսաթիվը և համարը, պայմանագրերի փոփոխության դեպքում` նաև փոփոխված պայմանագրի, պարբերական մրցույթով կնքված պայմանագրերի դեպքում` նաև համաձայնագրի կնքման տարին, ամիսը, ամսաթիվը և համարը,
2. քաղվածքի տիտղոսային մասի 7-րդ կետը և առաջին աղյուսակի 1-ին սյունակը լրացվում է միայն ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերմանն առնչվող բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների գծով պայմանագրեր կնքելիս,
3. քաղվածքի 2-րդ աղյուսակը լրացվում է միայն այն դեպքում, եթե պայմանագրով նախատեսված է կանխավճարի տրամադրում,
4. քաղվածքի 1-ին և 2-րդ աղյուսակներում վճարման (մարման) ենթակա գումարները ներկայացվում են տարեսկզբից աճողական կարգով,
5. վեցամսյա, իննամսյա և տարեկան կտրվածքներով ներկայացվող տեղեկատվության համար 1-ին աղյուսակի 6-րդ և 10-րդ, 2-րդ աղյուսակի 5-րդ և 9-րդ սյունակներին անմիջապես հաջորդող սյունակների փոխարեն ավելացվում են համապատասխան քանակությամբ սյունակներ,
6. քաղվածքի 1-ին աղյուսակում ներկայացված հատկացումները ներառում են նաև համապատասխան ժամանակահատվածում (եռամսյակում, կիսամյակում կամ տարում) հատկացման (մարման) ենթակա ողջ գումարը` ներառյալ նաև 2-րդ աղյուսակում նշված կանխավճարի գումարները,
7. եթե պայմանագրով նախատեսվող գումարների ֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել`
ա/ միայն բյուջետային միջոցների հաշվին, ապա նշվում է միայն տվյալ հիմնարկի գանձապետական բյուջետային հաշվի համարը (տիտղոսային մասի կետ 4), և լրացվում են 1-ին աղյուսակում` 1-ից 7-րդ, իսկ կանխավճարի նախատեսված լինելու դեպքում նաև 2-րդ աղյուսակի 1-ից 6-րդ սյունակները.
բ/ արտաբյուջետային միջոցների հաշվին, ապա նշվում է միայն տվյալ հիմնարկի գանձապետական արտաբյուջետային հաշվի համարը (տիտղոսային մասի կետ 5), և լրացվում են 1-ին աղյուսակում` 1-ից 3-րդ և 8-ից 11-րդ, իսկ կանխավճարի նախատեսված լինելու դեպքում նաև 2-րդ աղյուսակի 1-ից 2-րդ և 7-ից 10-րդ սյունակները.
գ/ միաժամանակ և բյուջետային և արտաբյուջետային միջոցների հաշվին, ապա նշվում է երկու հաշվեհամարները միաժամանակ (համապատասխանաբար տիտղոսային մասի կետ 4 և կետ 5), և 1-ին և 2-րդ աղյուսակներում լրացվում են բոլոր սյունակները,
8. քաղվածքի տիտղոսային մասի 9-րդ կետում լրացվում է պայմանագրի առարկայի կատարման և դրա դիմաց վճարումների իրականացման համար պայմանագրով սահմանված վերջնաժամկետը,
9. պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի ստորագրությունը դրվում է գնման պայմանագիր կնքելիս: