040.1802.081105
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«8» նոյեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
27 հոկտեմբերի 2005 թվականի N 1802-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի N 462 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 29-ի «Օլիմպիական խաղերում և աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում առավել բարձր ցուցանիշների հասած մարզիկներին, մարզիչներին, բժիշկներին և մարզական կազմակերպություններին խրախուսելու մասին» N 462 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
i
ա) որոշման 1-ին կետում «համաձայն հավելվածի» բառերը փոխարինել «համաձայն N 1 հավելվածի» բառերով, իսկ հավելվածում «Հավելված» բառը` «Հավելված N 1» բառերով.
բ) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետով.
i
«1.1. Հաստատել մարզական բարձր ցուցանիշների հասած մարզիկներին ու նրանց մարզիչներին պարգևատրումների և խրախուսման այլ ձևերի տրամադրման կարգը` համաձայն N 2 հավելվածի».
գ) որոշումը լրացնել N 2 հավելվածով` համաձայն հավելվածի:
i
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2005 թվականի հոկտեմբերի 27-ի
N 1802-Ն որոշման
«Հավելված N 2
ՀՀ կառավարության
2001 թվականի մայիսի 29-ի
N 462 որոշման
ԿԱՐԳ
ՄԱՐԶԱԿԱՆ ԲԱՐՁՐ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՀԱՍԱԾ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ ՈՒ ՆՐԱՆՑ ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԱՅԼ ՁԵՎԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է մարզական բարձր ցուցանիշների հասած մարզիկներին ու նրանց մարզիչներին պարգևատրումներ և խրախուսման այլ ձևեր տրամադրելու կարգը:
2. Հիմք ընդունելով մարզաձևերի միջազգային ֆեդերացիաների կողմից հաստատված օլիմպիական խաղերի, աշխարհի, Եվրոպայի առաջնությունների և գավաթի խաղարկությունների արդյունքները` մրցումներում մրցանակային տեղեր գրաված մարզիկները, ազգային հավաքական թիմերի մարզիչները, մեդալակիր մարզիկների անձնական մարզիչները և մարզիկներին պատրաստող մարզական կազմակերպությունները լիազորված պետական մարմնի ղեկավարի հրամանով պարգևատրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 29-ի «Օլիմպիական խաղերում և աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում առավել բարձր ցուցանիշների հասած մարզիկներին, մարզիչներին, բժիշկներին և մարզական կազմակերպություններին խրախուսելու մասին» N 462 որոշման 1-ին կետով սահմանված դրամական պարգևատրման չափերին համապատասխան:
3. Դրամական պարգևատրումները մարզիկներին, ազգային հավաքական թիմերի մարզիչներին, մեդալակիր մարզիկների անձնական մարզիչներին և մարզիկին պատրաստող մարզական կազմակերպություններին տրվում են մարզիկի ցույց տված յուրաքանչյուր արդյունքի համար:
4. Օլիմպիական խաղերում, աշխարհի, Եվրոպայի առաջնություններում, գավաթի խաղարկություններում և միջազգային մրցումներում հանրապետության` աշխարհի, Եվրոպայի ռեկորդներ սահմանած և բարձր ցուցանիշների հասած մարզիկները կարող են պարգևատրվել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման այլ մարմինների և հասարակական կազմակերպությունների հուշանվերներով, պատվոգրերով կամ այլ պարգևներով»: