040.0610.050607
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«5» հունիսի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
10 մայիսի 2007 թվականի N 610-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 10-Ի N 837-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 10-ի «Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների, մարզպետների (Երևանի քաղաքապետի) խորհրդականների, մամուլի քարտուղարների, ռեֆերենտների, օգնականների, հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների տեղակալների օգնականների, հանրապետական գործադիր մարմինների, մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմերում տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց նվազագույն պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 837-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«Հանրապետական գործադիր մարմիններում հայեցողական պաշտոններ զբաղեցնող, ինչպես նաև հանրապետական գործադիր մարմինների և մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմերում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց նվազագույն պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին».
2) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«1. Սահմանել հանրապետական գործադիր մարմիններում հայեցողական պաշտոններ զբաղեցնող, ինչպես նաև հանրապետական գործադիր մարմինների և մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմերում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց նվազագույն պաշտոնային դրույքաչափերը` համաձայն հավելվածի:».
i
3) որոշման 2-րդ, 3-րդ կետերում և 3.1-ին, 3.3-րդ ենթակետերում «հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների, մարզպետների (Երևանի քաղաքապետի) խորհրդականների, մամուլի քարտուղարների, ռեֆերենտների, օգնականների, հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների տեղակալների օգնականների, հանրապետական գործադիր մարմինների, մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմերում» բառերը փոխարինել «հանրապետական գործադիր մարմիններում հայեցողական պաշտոններ զբաղեցնող, ինչպես նաև հանրապետական գործադիր մարմինների և մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմերում քաղաքացիական աշխատանք կատարող և» բառերով.
4) որոշման 3.2-րդ ենթակետում «հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների խորհրդականներին, մամուլի քարտուղարներին, ռեֆերենտներին, օգնականներին» բառերը փոխարինել «հանրապետական գործադիր մարմիններում հայեցողական պաշտոններ զբաղեցնողներին» բառերով.
5) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
i
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից և տարածվում է 2007 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2007 թվականի մայիսի 10-ի
N 610-Ն որոշման
«Հավելված
ՀՀ կառավարության
2003 թվականի հուլիսի 10-ի
N 837-Ն որոշման
ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՀԱՅԵՑՈՂԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻ (ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ) ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ԿԱՏԱՐՈՂ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ
._________________________________________________________________________.
| Պաշտոնի անվանումը |Նվազագույն |
| |պաշտոնային |
| |դրույքաչափը |
| | (դրամ) |
|____________________________________________________________|____________|
|Նախարարի խորհրդական |80640 |
|____________________________________________________________|____________|
|Մարզպետի (Երևանի քաղաքապետի), հանրապետական գործադիր այլ |69120 |
|մարմնի ղեկավարի խորհրդական | |
|____________________________________________________________|____________|
|Նախարարի օգնական, մամուլի քարտուղար |60480 |
|____________________________________________________________|____________|
|Նախարարի տեղակալի օգնական |54000 |
|____________________________________________________________|____________|
|Մարզպետի (Երևանի քաղաքապետի), հանրապետական գործադիր այլ |51840 |
|մարմնի ղեկավարի օգնական, մամուլի քարտուղար | |
|____________________________________________________________|____________|
|Ռեֆերենտ |43200 |
|____________________________________________________________|____________|
|Պարետ |37440 |
|____________________________________________________________|____________|
|Տնտեսվար, պահեստապետ |34560 |
|____________________________________________________________|____________|
|Էլեկտրիկ, փականագործ, տեխնիկ, հեռախոսակապի տեխնիկ, վարորդ |33120 |
|____________________________________________________________|____________|
|Արխիվարիուս, գործավար, քարտուղար, պատճենահանող |28800 |
|____________________________________________________________|____________|
|Հավաքարար |25920 |
|____________________________________________________________|____________|
|Պահակ |24480 |
|____________________________________________________________|____________|
|Բանվոր, ցրիչ, այլ տեխսպասարկողներ |23040 |
|____________________________________________________________|____________|
|Հանրային առողջության ոլորտի բժիշկ-մասնագետ |60000 |
|____________________________________________________________|____________|
|Մեթոդիստ |50400 |
|____________________________________________________________|____________|
|Բժիշկ-փորձագետ |50400 |
|____________________________________________________________|____________|
|Բժիշկ-հիգիենիստ |48000 |
|____________________________________________________________|____________|
|Բժիշկ-համաճարակաբան |48000 |
|____________________________________________________________|____________|
|Բուժվիճակագիր |42000 |
|____________________________________________________________|____________|
|Քաղաքացիական աշխատանք կատարող այլ վարձու աշխատող |42000 |
._________________________________________________________________________.
«: