050.0146.130707
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«13» 07 2007 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05007273
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
15 մայիսի 2007 թվականի N 146-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 713-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ և 70-րդ հոդվածները, «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 66-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի դեկտեմբերի 5-ի «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագիրքը» հաստատելու մասին» թիվ 713-Ն որոշմամբ հաստատված «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքում (այսուհետ` կանոնագիրք)» կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`
1) կանոնագրքի 75.1 կետից հետո լրացնել 75.1.1 կետ` հետևյալ բովանդակությամբ.
«75.1.1. Մասնագիտացված անձը, ի լրումն սույն կանոնագրքի 75.1 կետում սահմանված ձևերի, պարտավոր է Կենտրոնական բանկ ներկայացնել ընթացիկ հաշվետվություն` սույն կանոնագրքի 66.4-6ՄԱ ձևին համապատասխան».
2) կանոնագրքի 75.2, 75.3, 75.4 և 75.5 կետերում «75.1 կետում» բառերը փոխարինել «75.1 և 75.1.1 կետերում» բառերով.
3) կանոնագրքի 75.6 կետում «սույն կանոնագրքի» բառերից հետո լրացնել «75.1.1» թիվը.
i
4) կանոնագրքի 66.4-5ՄԱ ձևից հետո լրացնել 66.4-6ՄԱ ձևը` համաձայն հավելվածի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ձև 66.4-6ՄԱ | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ
(ամսական) |____________________________________________________
| Սույն ձևը ներկայացվում է «Արժեթղթերի շուկայի
| կարգավորման կանոնագրքի» 75-րդ գլխի համաձայն
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Մասնագիտացված անձի սեփական կապիտալի և դրա տարրերի հաշվարկի
վերաբերյալ
________________________________ Հաշվետու ժամանակաշրջան ______ _______
մասնագիտացված անձի անվանումը ամիս տարի
(հազար դրամ)
._________________________________________________________________________.
|Ամսվա|Հաշվեկշռային |Նորմատիվ- |Նորմատիվ- |Նորմատիվների հաշվարկին |
|օրեր |մեծություններ |ային |ային |մասնակցող |
| | |սեփական |լրացուցիչ | |
| |________________|կապիտալի |կապիտալի |____________________________|
| |Հիմ- |Լրա-|Ընդհա|հաշվարկի |հաշվարկին |Հիմ- |Լրա- |Լրացուցիչ |Սեփա-|
| |նական|ցու-|նուր |համար |չմասնակցող|նական|ցու- |կապիտալ |կան |
| |կապի-|ցիչ |կապի-|անհրաժեշտ |գումարներ |կապի-|ցիչ |(ոչ ավելի,|կապի-|
| |տալ |կապի|տալ |հիմնական | |տալ |կապի-|քան 6-րդ |տալ |
| | |տալ |(1+2)|կապիտալից | |(1-4)|տալ |սյունակի |(6+8)|
| | | | |պակասեցվող| | |(2-5)|հիմնական | |
| | | | |գումարներ | | | |կապիտալի | |
| | | | | | | | |50%-ը) | |
|_____|_____|____|_____|__________|__________|_____|_____|__________|_____|
| | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 |
|_____|_____|____|_____|__________|__________|_____|_____|__________|_____|
|1 | | | | | | | | | |
|_____|_____|____|_____|__________|__________|_____|_____|__________|_____|
|2 | | | | | | | | | |
|_____|_____|____|_____|__________|__________|_____|_____|__________|_____|
|3 | | | | | | | | | |
|_____|_____|____|_____|__________|__________|_____|_____|__________|_____|
|4 | | | | | | | | | |
|_____|_____|____|_____|__________|__________|_____|_____|__________|_____|
|5 | | | | | | | | | |
|_____|_____|____|_____|__________|__________|_____|_____|__________|_____|
|6 | | | | | | | | | |
|_____|_____|____|_____|__________|__________|_____|_____|__________|_____|
|7 | | | | | | | | | |
|_____|_____|____|_____|__________|__________|_____|_____|__________|_____|
|8 | | | | | | | | | |
|_____|_____|____|_____|__________|__________|_____|_____|__________|_____|
|9 | | | | | | | | | |
|_____|_____|____|_____|__________|__________|_____|_____|__________|_____|
|10 | | | | | | | | | |
|_____|_____|____|_____|__________|__________|_____|_____|__________|_____|
|11 | | | | | | | | | |
|_____|_____|____|_____|__________|__________|_____|_____|__________|_____|
|12 | | | | | | | | | |
|_____|_____|____|_____|__________|__________|_____|_____|__________|_____|
|.....| | | | | | | | | |
|_____|_____|____|_____|__________|__________|_____|_____|__________|_____|
|30 | | | | | | | | | |
|_____|_____|____|_____|__________|__________|_____|_____|__________|_____|
|31 | | | | | | | | | |
|_____|_____|____|_____|__________|__________|_____|_____|__________|_____|
|Միջին| | | | | | | | | |
._________________________________________________________________________.
Սույն ձևի 1-ին սյունակի հիմնական կապիտալի հաշվեկշռային մեծությունը կազմված է մասնագիտացված անձի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի զուտ գումարի, էմիսիոն եկամտի, կուտակված շահույթի (վնասի) և պահուստային կապիտալի հանրագումարից:
Սույն ձևի 2-րդ սյունակի լրացուցիչ կապիտալի հաշվեկշռային մեծությունը կազմված է վերագնահատումից և վերաչափումից տարբերություններից:
Այն օրերին, երբ մասնագիտացված անձի հաշվեկշիռը փոփոխություններ չի կրել (ներառյալ ոչ աշխատանքային օրերը), լրացվում են նախորդ օրվա տվյալները:
Գործադիր մարմնի ղեկավար` _________________________
Կ.Տ.
Գլխավոր հաշվապահ` _________________________