124.0839.210509
ԳՐԱՆՑՎԱԾ Է 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                                       «21»        05            2009 Թ.
                                         ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12409197
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՀՐԱՄԱՆ
 
15 ապրիլի 2009 թվականի N 839-Ն
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 16-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հիմք ընդունելով «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 11.1-րդ հոդվածը և «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելված 1-ի 6.2-րդ կետը`
 
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
 
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի 2007 թվականի դեկտեմբերի 17-ի «Հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարների հաշվանցման կամ վերադարձման համար նախատեսված եզրակացությունների և ամփոփ տեղեկանքների ձևերը հաստատելու մասին» N 16-Ն հրամանով հաստատված հավելվածը 2-րդ կետից հետո լրացնել 2.1 կետով հետևյալ բովանդակությամբ`
«2.1. Եզրակացություն հարկային մարմնի միջոցով պետական բյուջե հավաքագրվող պարտադիր վճարների (այդ թվում` պարտադիր սոցիալական ապահովության վճարների) մասով հարկ վճարողի հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման ենթակա գումարի առկայության և դրա հաշվին հարկային մարմնի միջոցով պետական բյուջե հավաքագրվող հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցում կատարելու մասին (Ձև N 2.1),»:
i
2. Հրամանի հավելվածը Ձև N 2-ից հետո լրացնել Ձև N 2.1-ով` համաձայն հավելվածի:
i
3. Հրամանի հավելվածի 4-րդ կետում և Ձև N 4-ի վերնագրում «և N 2» բառերը փոխարինել «, N 2 և N 2.1» բառերով:
 
Հավելված
        Համաձայնեցված է                      ՀՀ կառավարությանն առընթեր
     ՀՀ ֆինանսների նախարարության հետ         պետական եկամուտների կոմիտեի
     27 ապրիլի 2009 թ.                       նախագահի
     N 396-Ն հրաման                          15 ապրիլի 2009 թ.
                                             N 839-Ն հրամանի
 
«Ձև N 2.1
 
______________________________ հարկային տեսչություն
 
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ N..................
 
հարկային մարմնի միջոցով պետական բյուջե հավաքագրվող պարտադիր վճարների
(այդ թվում` պարտադիր սոցիալական ապահովության վճարների) մասով հարկ
վճարողի հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման ենթակա գումարի
առկայության և դրա հաշվին հարկային մարմնի միջոցով պետական բյուջե
հավաքագրվող հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցում կատարելու
մասին
._______________________.
|         ՀՎՀՀ          |
_______________________________________________ |_______________________|
(կազմակերպության անվանումը կամ անհատ        |  |  |  |  |  |  |  |  |
       ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)          ._______________________.
 
Հարկ վճարողի անձնական հաշվում առկա դեբետային մնացորդից 20 ___ թ. դրությամբ առաջացած հարկային մարմնի միջոցով պետական բյուջե հավաքագրվող պարտադիր վճարների (այդ թվում` պարտադիր սոցիալական ապահովության վճարների) հարկ վճարողի հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման ենթակա գումարը կազմում է ________________________________________________________________ _______________________________________________________________ դրամ:
(թվերով և տառերով)
 
Հարկ վճարողի հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման ենթակա գումարն արձանագրվել է առանց ուսումնասիրության, կամերալ ուսումնասիրությամբ, հարկային մարմնի միջոցով պետական բյուջե հավաքագրվող պարտադիր վճարների (այդ թվում` պարտադիր սոցիալական ապահովության վճարների) հաշվանցումների և (կամ) վերադարձի ուսումնասիրությամբ, պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության կամ հարկային մարմնի միջոցով պետական բյուջե հավաքագրվող պարտադիր վճարների (այդ թվում` պարտադիր սոցիալական ապահովության վճարների) հաշվարկման և վճարման ճշտության և (կամ) վերադարձի ստուգմամբ` իրականացված ___________ 20__ թ. թիվ________ հանձնարարագրով (անհրաժեշտն ընդգծել և լրացնել):
 
Հաշվանցումը կատարվում է պետական բյուջեի _____________________ հաշվից:
(հաշվի համարը)
 
Հարկ վճարողի հարկային մարմնի միջոցով պետական բյուջե հավաքագրվող պարտադիր վճարների (այդ թվում` պարտադիր սոցիալական ապահովության վճարների) հաշվանցման ենթակա գումարի հաշվին կատարվում է հաշվանցում.
 
ա) ________________________________ -ի պարտավորությունների դիմաց`
(հարկատեսակի անվանումը)
 
__________________________________________________________ դրամ
(թվերով և տառերով)
 
գումարով` պետական բյուջեի ___________________________________ հաշվին:
 
Պարտավորությունը հաշվառվում է ________________________________________
(հարկային տեսչության անվանումը)
 
բ) ________________________________ -ի պարտավորությունների դիմաց`
(հարկատեսակի անվանումը)
 
__________________________________________________________ դրամ
(թվերով և տառերով)
 
գումարով` պետական բյուջեի ___________________________________ հաշվին:
 
Պարտավորությունը հաշվառվում է _______________________________________
(հարկային տեսչության անվանումը)
 
գ) _________________________________ -ի պարտավորությունների դիմաց`
(հարկատեսակի անվանումը)
 
__________________________________________________________ դրամ
(թվերով և տառերով)
 
գումարով` պետական բյուջեի ___________________________________ հաշվին:
 
Պարտավորությունը հաշվառվում է ______________________________________
(հարկային տեսչության անվանումը)
______________________
_________________________ ՀՏ պետ` ______________  _____________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
 
     ____________________ 20__ թ.                                    Կ.Տ.»: