040.1724.121211
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
8 դեկտեմբերի 2011 թվականի N 1724-Ն
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի N 1325-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 26-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնները հաստատելու մասին» N 1325-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
i
1) որոշման նախաբանում «5-րդ հոդվածին» բառերը փոխարինել «5-րդ և 6-րդ հոդվածներին» բառերով.
2) որոշմամբ հաստատված կարգում`
i
ա. 1-ին կետում «5-րդ հոդվածի» բառերը փոխարինել «5-րդ և 6-րդ հոդվածների» բառերով,
բ. 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«10. Կազմակերպության լուծարման (անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցման), վերակազմակերպման կամ բոլոր այն դեպքերում (բացառությամբ սույն կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքի), երբ տվյալ կազմակերպությունում ՀԴՄ-ն հանվում է օգտագործումից, վերջինս հարկային տեսչություն է ներկայացնում գրանցումից հանելու ենթակա ՀԴՄ-ն: Հարկային տեսչությունը ՀԴՄ-ն ներկայացվելուց անմիջապես հետո լրացնում և ստորագրում է ՀԴՄ-ն գրանցումից հանելու հայտը` համաձայն N 12 ձևի, այնուհետև ՀԴՄ-ն ապաֆիսկալավորվում է և վերադարձվում կազմակերպությանը: ՀԴՄ-ն գրանցումից հանելու հայտն ստորագրելուց անմիջապես հետո ՀԴՄ-ն հանում է գրանցումից և դրա մասին քարտում կատարում է համապատասխան գրառում, որը հաստատվում է հարկային տեսչության ղեկավարի ստորագրությամբ:
Առևտրի այն օբյեկտներում կամ ծառայության մատուցման այն վայրերում, որտեղ կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերն իրականացնում են այնպիսի գործունեություն, որի համար կանխիկ դրամով իրականացվող դրամական հաշվարկների դեպքերում հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումն օրենքով պարտադիր չէ, տեղադրված կամ կիրառվող հսկիչ-դրամարկղային մեքենաները գրանցումից հանվում են հարկային մարմնի նախաձեռնությամբ: Նշված դեպքում ՀԴՄ-ն գրանցումից հանելու հայտ չի լրացվում:
Հսկողական աշխատանքների ընթացքում (ստուգում, ուսումնասիրություն, երրորդ անձանցից ստացված տվյալներ և այլն) առևտրի օբյեկտներում կամ ծառայության մատուցման վայրերում, որտեղ կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերն իրականացնում են այնպիսի գործունեություն, որի համար կանխիկ դրամով իրականացվող դրամական հաշվարկների դեպքերում հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումն օրենքով պարտադիր չէ, տեղադրված կամ կիրառվող հսկիչ-դրամարկղային մեքենաներն ապաֆիսկալավորվում և գրանցումից հանվում են հարկային տեսչության համապատասխան ստորաբաժանման աշխատողների կողմից, ինչի վերաբերյալ կազմվում է արձանագրություն երկու օրինակից: Կազմված արձանագրության մեկ օրինակը տրամադրվում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին:»,
գ. կարգը լրացնել նոր` N 12 ձևով` համաձայն հավելվածի:
i
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-ԻՆ
 
Հավելված
ՀՀ կառավարության
2011 թվականի դեկտեմբերի 8-ի
N 1724-Ն որոշման
 
Ձև N 12
 
ՀԱՅՏ
 
ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՅԻ ԳՐԱՆՑՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ________________________________________________________
(կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը,
ազգանունը և ՀՎՀՀ-ն)
 
Գրանցումից հանման ենթակա հսկիչ-դրամարկղային
մեքենաների քանակը` ___հատ:
 
.___________________________________________________________.
|NN |             Հսկիչ-դրամարկղային մեքենայի               |
|ը/կ|                                                       |
|___|_______________________________________________________|
|   |մոդելը|արտադրու-|գործարա-|հարկային|ֆիսկալային|շահագործ-|
|   |      |թյան     |նային   |տեսչու- |հիշողու-  |ման վայրը|
|   |      |տարեթիվը |համարը  |թյունում|թյան      |         |
|   |      |         |        |գրանցման|տվյալները |         |
|   |      |         |        |համարը  |          |         |
|___|______|_________|________|________|__________|_________|
|___|______|_________|________|________|__________|_________|
|___|______|_________|________|________|__________|_________|
.___________________________________________________________.
 
Հայտի լրացման օրը, ամիսը, տարեթիվը ______ ____________ 20 թ.
 
     Հարկային տեսչության պետ                Կազմակերպության լիազոր անձ
                                            (անհատ ձեռնարկատեր)
     ________________________               _______________________
       (անունը, ազգանունը)                    (անունը, ազգանունը)
     ________________________               _______________________
         (ստորագրությունը)                      (ստորագրությունը)