606.0025.140212
ԳՐԱՆՑՎԱԾ Է 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                                       «14»        02            2012 Թ.
                                         ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60612102
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
 
6 փետրվարի 2012 թվականի N 25-Ն
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի ԹԻՎ 57-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2011 թվականի օգոստոսի 11-ի «Համապետական, Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արձանագրությունների ձևերը, ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրությունից քաղվածքի ձևը սահմանելու և կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2011 թվականի հունիսի 27-ի N 11-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 57-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները.
i
1) որոշմամբ սահմանված N 4 հավելվածը «Ընտրողների ընդհանուր թիվը» տողից առաջ լրացնել նոր տողով.
«Էլեկտրոնային եղանակով քվեարկության մասնակցած ընտրողների թիվը (տողը նշվում է «Հանրապետության Նախագահի» և «ԱԺ համամասնական ընտրակարգով» ընտրությունների դեպքում)»,
2) որոշումը լրացնել նոր` N 5 հավելվածով.
 
i
«Հավելված N 5
ՀՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի
2011 թ. օգոստոսի 11-ի
N 57-Ն որոշման
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
 
[նշվում է ընտրության անվանումը` «Հանրապետության Նախագահի» կամ
«Ազգային Ժողովի համամասնական ընտրակարգով» բառերը] ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
[նշվում է քվեարկության օրը, ամիսը, տարեթիվը]
 
Արձանագրություն
Էլեկտրոնային եղանակով քվեարկության
 
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հիմք ընդունելով Էլեկտրոնային
եղանակով քվեարկության արդյունքները, արձանագրում է
 
Վերահաշվարկի արդյունքում
կենտրոնական ընտրական
հանձնաժողովն արձանագրում է
._____________________________________________________________________.
|Ընտրողների թիվը (Ը)      |Քվեարկության մասնակիցների|  (Ը)   |  (Մ)   |
|(լրացվում է էլեկտրոնային |թիվը (Մ) (լրացվում է     |        |        |
|եղանակով քվեարկության    |էլեկտրոնային եղանակով    |        |        |
|ցուցակում ընդգրկված      |քվեարկությանը մասնակցած  |        |        |
|ընտրողների թիվը)         |ընտրողների թիվը)         |        |        |
|_________________________|_________________________|________|________|
|                         |                         |        |        |
._____________________________________________________________________.
._____________________________________________________________________.
|Անվավեր քվեաթերթիկների թիվը       |                |                 |
._____________________________________________________________________.
._____________________________________________________________________.
|Թեկնածուի ազգանունը, անունը,      |Կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը|
|հայրանունը կամ կուսակցության,     |(Վերահաշվարկի տվյալները)          |
|կուսակցությունների դաշինքի        |                                  |
|անվանումը (լրացվում է ըստ         |                                  |
|քվեաթերթիկի հերթականության)       |                                  |
|__________________________________|__________________________________|
|1.                                |                |                 |
|__________________________________|________________|_________________|
|2.                                |                |                 |
|__________________________________|________________|_________________|
|3.                                |                |                 |
|__________________________________|________________|_________________|
|Թեկնածուին, կուսակցությանը,       |                |                 |
|կուսակցությունների դաշինքին դեմ   |                |                 |
|քվեարկված քվեաթերթիկների թիվը     |                |                 |
|(տողը նշվում է մեկ թեկնածու       |                |                 |
|քվեարկվելու դեպքում)              |                |                 |
._____________________________________________________________________.
 
Արձանագրությունում տվյալները լրացվում են թվերով և տառերով
 
Ազգանուն, անուն,     |ստորագրություն  Ազգանուն, անուն, |ստորագրություն
հայրանուն            |                հայրանուն        |
_____________________|______________  _________________|_______________
Հանձնաժողովի նախագահ`|                                 |
_____________________|______________  _________________|_______________
Նախագահի տեղակալ`    |                                 |
_____________________|______________  _________________|_______________
Քարտուղար`           |                                 |
_____________________|______________  _________________|_______________
Անդամներ`            |                                 |
____________________________________ _________________________________
 
Կ.Տ.
 
Արձանագրությունը կազմվել է «____» ___________ 20 թ., ժամը____-ին:
 
_______________________________________________________________________
                 
                Վերահաշվարկ իրականացրած ԿԸՀ անդամների կազմը
 
Ազգանուն, անուն,     |ստորագրություն  Ազգանուն, անուն, |ստորագրություն
հայրանուն            |                հայրանուն        |
_____________________|______________  _________________|_______________
Հանձնաժողովի նախագահ`|                                 |
_____________________|______________  _________________|_______________
Նախագահի տեղակալ`    |                                 |
_____________________|______________  _________________|_______________
Քարտուղար`           |                                 |
____________________________________ _________________________________
Անդամներ`
 
Կ.Տ.
 
Վերահաշվարկի արդյունքներն արձանագրվել են
 
«____» ___________ 20 թ., ժամը____-ին:»: