Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ ...

 

 

050.0359.020215

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «02»        02            2015 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05015021

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 դեկտեմբերի 2014 թվականի թիվ 359-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի ԹԻՎ 16-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով հստակեցնել ներդրումային ընկերությունների կողմից Կենտրոնական բանկ կանոնադրությունների փոփոխությունների ներկայացման գործընթացը,

հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 221-րդ հոդվածի 1-ին մասի 1-ն ենթակետը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հունվարի 15-ի ««Ներդրումային ընկերությունների գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ընկերությունների և օտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, ներդրումային ընկերությունների կողմից ներկայացվող գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները, բանկի, վարկային կազմակերպության կողմից ներդրումային ծառայությունների մատուցման մասին տեղեկացումը» Կանոնակարգ 4/01-ը հաստատելու մասին» թիվ 16-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ընկերությունների գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ընկերությունների և օտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, նրանց կողմից ներկայացվող գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները, բանկի կողմից ներդրումային ծառայությունների մատուցման մասին տեղեկացումը» Կանոնակարգ 4/01-ում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

i

1) Կանոնակարգ 4/01-ի 65-րդ կետում «ժամանակավորապես» բառը փոխարինել «ժամանակավոր» բառով,

i

2) Կանոնակարգ 4/01-ի 120-րդ կետի 2-րդ ենթակետը «կատարված փոփոխությունները» բառերից հետո լրացնել «(փոփոխություն(ներ)ը և (կամ) լրացում(ներ)ը) կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը» բառերով,

i

3) Կանոնակարգ 4/01-ի 121-րդ կետի 3-րդ ենթակետում «փոփոխությունը» բառը փոխարինել «փոփոխված դրույթները (փոփոխություն(ներ)ը և (կամ) լրացում(ներ)ը) կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը» բառերով,

i

4) Կանոնակարգ 4/01-ի 122-րդ կետի 2-րդ ենթակետը «համապատասխանությունը» բառից հետո լրացնել «և Կենտրոնական բանկ կներկայացվեն տարածքի և տեխնիկական հագեցվածության համապատասխանությունը հիմնավորող փաստաթղթերը» բառերով,

i

5) Կանոնակարգ 4/01-ի 128-րդ կետը «4.1-ին» բառից հետո լրացնել «, 4.3-րդ» բառով,

i

6) Կանոնակարգ 4/01-ի Հավելված 8-ի 6.3-րդ կետի վերջին սյունակում լրացնել «Բնակության վայրը» բառերը,

i

7) Կանոնակարգ 4/01-ի Հավելված 24-ը և Հավելված 25-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն սույն որոշման համապատասխանաբար, Հավելված 1-ի և Հավելված 2-ի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված 1

«Հավելված 24

«Ներդրումային ընկերությունների գրանցումն ու

լիցենզավորումը, ներդրումային ընկերությունների

և օտարերկրյա ներդրումային ընկերությունների

մասնաճյուղերի և ներկայացուցչությունների

գրանցումը, ներդրումային ընկերությունների

կանոնադրական կապիտալում նշանակալից

մասնակցություն ունենալու համար նախնական

համաձայնություն ստանալու կարգը, նրանց կողմից

ներկայացվող գործարար ծրագրի ներկայացման

կարգը, ձևը և ժամկետները, բանկի կողմից

ներդրումային ծառայությունների մատուցման մասին

տեղեկացումը» Կանոնակարգ 4/01-ի

 

Ներդրումային ընկերության կանոնադրության տիտղոսաթերթ

 

._____________________________________________________________________.

|ՀԱՍՏԱՏՎԱԾ Է                                      ԳՐԱՆՑՎԱԾ Է          |

|                                                                     |

|_______________________________             ՀՀ կենտրոնական բանկում   |

|(ընկերության, իրավասու մարմնի                                        |

|անվանումը բանկում)                                                   |

|                                                                     |

|--/--/ ----թ. թիվ -------- որոշմամբ                                  |

|                                                                     |

|_____________________________          ՀՀ կենտրոնական բանկի նախագահ` |

|(իրավասու անձի պաշտոնը)                             ________________ |

|                                                    (ստորագրություն) |

|---------------------------------                                    |

|(անուն, ազգանուն, ստորագրություն)                                    |

|                                                                     |

|                        ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ                              |

|_______________________________________________________________      |

|Ընկերության (ընկերության մասնաճյուղի կամ ներկայացուցչության) լրիվ    |

|անվանումը                                                            |

._____________________________________________________________________.

«:

Հավելված 2

«Հավելված 25

«Ներդրումային ընկերությունների գրանցումն ու

լիցենզավորումը, ներդրումային ընկերությունների

և օտարերկրյա ներդրումային ընկերությունների

մասնաճյուղերի և ներկայացուցչությունների

գրանցումը, ներդրումային ընկերությունների

կանոնադրական կապիտալում նշանակալից

մասնակցություն ունենալու համար նախնական

համաձայնություն ստանալու կարգը, նրանց կողմից

ներկայացվող գործարար ծրագրի ներկայացման

կարգը, ձևը և ժամկետները, բանկի կողմից

ներդրումային ծառայությունների մատուցման մասին

տեղեկացումը» Կանոնակարգ 4/01-ի

 

Ներդրումային ընկերության կանոնադրության փոփոխության տիտղոսաթերթ

 

._____________________________________________________________________.

|ՀԱՍՏԱՏՎԱԾ Է                                      ԳՐԱՆՑՎԱԾ Է          |

|                                                                     |

|_______________________________             ՀՀ կենտրոնական բանկում   |

|(ընկերության, իրավասու մարմնի                                        |

|անվանումը)                                                           |

|                                                                     |

|--/--/ ----թ. թիվ -------- որոշմամբ                                  |

|                                                                     |

|                                       ՀՀ կենտրոնական բանկի նախագահ` |

|Փոփոխված է ----- --/--/--- թիվ --                   ________________ |

|որոշմամբ                                            (ստորագրություն) |

|                                                                     |

|(իրավասու մարմնի անվանում)                                           |

|_____________________________                                        |

|(իրավասու անձի պաշտոնը)                                              |

|                                                                     |

|_________________________________                                    |

|(անուն, ազգանուն, ստորագրություն)                                    |

|                                                                     |

|                        ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ                              |

|_______________________________________________________________      |

|Ընկերության (ընկերության մասնաճյուղի կամ ներկայացուցչության) լրիվ    |

|անվանումը (փոփոխություն(ներ)/լրացում(ներ)/նոր խմբագրություն)         |

._____________________________________________________________________.

«:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
16.12.2014
N 359-Ն
Որոշում