118.0229.010617
ԳՐԱՆՑՎԱԾ Է 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                                      «01»        06            2017 Թ.
                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11817225
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
 
20 մայիսի 2017 թվականի N 229-Ն
 
ՀԱՅՏԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՁԵՎՆ ՈՒ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 17-Ի N 16 ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետը`
 
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
 
1. Հաստատել հայտերի գրանցամատյանի.
1) ձևը` համաձայն հավելված N 1-ի.
2) վարման կարգը` համաձայն հավելված N 2-ի:
 i 
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2001 թվականի հունվարի 17-ի «Մրցույթի հայտերի գրանցամատյանի ձևը և վարման կարգը հաստատելու մասին» N 16 հրամանը:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 
Հավելված N 1
ՀՀ ֆինանսների նախարարի
2017 թվականի մայիսի 20-ի
N 229-Ն հրամանի
 
Հաստատված է
___ ____________ 20__ թ.-ին
Ընդամենը` _______ էջ
 
Կ.Տ.
 
ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ
 
ՀԱՅՏԵՐԻ
 
Պատվիրատուի անվանումը` __________________________
Գնման ընթացակարգի
    ծածկագիրը`             __________________________
Գնահատող հանձնաժողովի
    քարտուղար`             ___________________ ___________________
                             (անուն, ազգանուն)   (ստորագրություն)
 
Էջ N
 
ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԵՐ
 
._____________________________________________________________________.
|Հ/հ|Հայտ       |Մասնակցի` այն գրության      |Հայտերի    |Հայտը|Նշա-  |
|   |ներկայացրած|ելից և  պատվիրատուի նույն   |ստացման    |գրան-|գրում-|
|   |մասնակցի   |գրության մտից համարները և   |___________|ցողի |ներ   |
|   |անվանումը  |ամսաթվերը, որով ներկայացվել |ամիսը,|Ժամը|ստո- |      |
|   |(անունը,   |է հայտը (Հայտը առձեռն       |ամսա- |    |րագ- |      |
|   |ազգանունը) |ներկայացված լինելու դեպքում`|թիվը  |    |րու- |      |
|   |           |այն ներկայացնողի անունը,    |      |    |թյու-|      |
|   |           |ազգանունը, անձը հաստատող    |      |    |նը   |      |
|   |           |փաստաթղթի անվանումը և       |      |    |     |      |
|   |           |համարը)                     |      |    |     |      |
|___|___________|____________________________|______|____|_____|______|
| 1 |     2     |             3              |  4   | 5  |  6  |   7  |
|___|___________|____________________________|______|____|_____|______|
|___|___________|____________________________|______|____|_____|______|
|___|___________|____________________________|______|____|_____|______|
|___|___________|____________________________|______|____|_____|______|
._____________________________________________________________________.
 
Էջ N ---
 
Հավելված N 2
ՀՀ ֆինանսների նախարարի
2017 թվականի մայիսի 20-ի
N 229-Ն հրամանի
 
ԿԱՐԳ
ՀԱՅՏԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ
 
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
 
1. Սույն կարգով կարգավորվում են հայտերի գրանցամատյանի վարման հետ կապված հարաբերությունները:
 
II. ՀԱՅՏԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
 
2. Փաստաթղթային եղանակով գնումներ կատարելու յուրաքանչյուր ընթացակարգի համար, բացառությամբ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերով սահմանված հիմքերով գնումներ կատարելու դեպքերի, պատվիրատուն վարում է հայտերի առանձին գրանցամատյան (այսուհետև` գրանցամատյան):
3. Ներկայացված հայտերն ընդունում և գրանցամատյանում գրանցում է գնահատող հանձնաժողովի քարտուղարը (այսուհետ` քարտուղար):
4. Գրանցամատյանի էջերը համարակալվում, կարվում, ստորագրվում են քարտուղարի կողմից: Նախաորակավորման հայտարարության կամ հրավերի հաստատման օրը գրանցամատյանի առաջին էջի վրա դրվում է պատվիրատուի կնիքը և քարտուղարի ստորագրությունը, գրվում է գրանցամատյանի էջերի քանակը:
5. Գրանցամատյանում գրառումները կատարվում են թանաքով, ջնջումներ և քերվածքներ կատարել չի թույլատրվում, ուղղումները կատարվում են միայն քարտուղարի կողմից: Գրանցամատյանում ուղղումներ կատարելու դեպքում` գրանցամատյանի «Նշագրումներ» սյունակում դրվում է քարտուղարի ստորագրությունը: Մինչև սահմանված կարգով գնահատող հանձնաժողովի լուծարումը, գրանցամատյանի անվնաս պահպանման համար պատասխանատու է քարտուղարը:
6. Հայտ պարունակող ծրարի վրա, գրանցամատյանի վարման պատասխանատուն նշում է գրանցամատյանում տվյալ ծրարի գրանցման համարը, գրանցման օրը և ժամը` ստորագրում ծրագրի վրա իր կողմից կատարված գրառումների տակ:
7. Հայտ ներկայացրած անձի պահանջով` նման պահանջ ներկայացվելու օրվա ընթացքում, պատվիրատուն վերջինիս տալիս է տեղեկանք` համաձայն N 1 ձևի` ներկայացված հայտի գրանցման մասին: Քարտուղարը տեղեկանքը կազմում և ստորագրում է երկու օրինակից: Տեղեկանքի երկու օրինակները կնքվում են պատվիրատուի կնիքով, մեկ օրինակը տրվում է տեղեկանք ստանալու պահանջ ներկայացրած անձին, մյուս օրինակը կցվում է գրանցամատյանին, որպես դրա անբաժանելի մաս:
8. Գրանցամատյանը, դրա անբաժանելի մաս հանդիսացող տեղեկանքները կցվում են գնումների ընթացակարգի արձանագրությանը և հանդիսանում դրա անբաժանելի մասը:
 
Ձև N 1
 
ՏԵՂԵԿԱՆՔ N ___
 
ՀԱՅՏԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ
 
._____________________________________________________________________.
|Պատվիրատուի              |                                           |
|անվանումը`               |___________________________________        |
|                         |                                           |
|Գնման ընթացակարգի        |                                           |
|ծածկագիրը`               |___________________________________        |
|                         |                                           |
|Գնահատող հանձնաժողովի    |                                           |
|քարտուղար`               | _________________ ________________        |
|                         | (անուն, ազգանուն) (ստորագրություն)        |
|_________________________|___________________________________________|
|Տեղեկանքը տրվում է`      |____________________ ____________________  |
|                         |(տեղեկանք ստանալու   (Տեղեկանքը առձեռն     |
|                         |պահանջ ներկայացրած   ստացողի անձը հաստատող |
|                         |անձի անվանումը       փաստաթղթի անունը և    |
|                         |(անուն, ազգանուն)    համարը)               |
._____________________________________________________________________.
 
Սույնով հայտնվում է, որ վերը նշված ծածկագրով գնման ընթացակարգին մասնակցելու նպատակով` ___________________________ -ի անունից ներկայացվել է
մասնակցի անվանումը (անունը,
ազգանունը) հայտ պարունակող ծրար, որը գրանցվել է գրանցամատյանում:
 
Հայտի գրանցման տվյալներն են`
 
Ընդունման և գրանցման` _____________________________________________
(ամսաթիվը, ամիսը, տարեթիվը, ժամը)
 
Հայտի գրանցման հերթական համարը` ________________________________
 
Սույն տեղեկանքը կազմվել է երկու օրինակից` ____ ________20__ թվականին: