Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2011 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ ...

 

 

050.0110.310517

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «31»        05            2017 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05017220

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 մայիսի 2017 թվականի թիվ 110-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 16-Ի ԹԻՎ 209-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Նպատակ ունենալով կանոնակարգել գործող և նոր տեսակի ավտոմատ ինքնասպասարկող սարքերի միջոցով իրականացվող ֆինանսական գործառնությունները, սահմանել այդ սարքերի անվտանգության և շահագործման ու սպասարկման համար պահանջներ, ինչպես նաև ապահովել ծառայությունների մատուցման թափանցիկությունը և դրանց վերաբերյալ հաճախորդների տեղեկացվածությունը,

հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի առաջին մասի «բ» և երկրորդ մասի «ե» կետերը, 49-րդ հոդվածը, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» և «իդ» կետերով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի օգոստոսի 16-ի ««Ավտոմատ ինքնասպասարկող սարքերի տեղադրման, շահագործման և դրանց միջոցով ֆինանսական գործառնությունների իրականացման վերաբերյալ կարգը» հաստատելու մասին» թիվ 209-Ն որոշման մեջ (այսուհետ` Որոշում) կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

««ԱՎՏՈՄԱՏ ԻՆՔՆԱՍՊԱՍԱՐԿՈՂ ՍԱՐՔԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ, ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԻՋՈՑՈՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,

 

2) Որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«1. Հաստատել «Ավտոմատ ինքնասպասարկող սարքերի տեղադրման, շահագործման, անվտանգության ապահովման և դրանց միջոցով ֆինանսական գործառնությունների իրականացման վերաբերյալ կարգը»` համաձայն սույն որոշման Հավելվածի (կցվում է):»,

i

3) Որոշմամբ հաստատված Հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն սույն որոշման Հավելվածի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն որոշմամբ հաստատված Հավելվածի 14-րդ կետի 8-րդ ենթակետի, 21-րդ, 25-րդ և 46-րդ կետերի, որոնք ուժի մեջ են մտնում 2017 թվականի օգոստոսի 1-ին:

 

Հավելված

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2017 թվականի մայիսի 16-ի

թիվ 110-Ն որոշմամբ

 

«ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2011 թվականի օգոստոսի 16-ի

թիվ 209-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԱՎՏՈՄԱՏ ԻՆՔՆԱՍՊԱՍԱՐԿՈՂ ՍԱՐՔԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ, ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԻՋՈՑՈՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԳԼՈՒԽ 1. ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Սույն կարգը սահմանում է ավտոմատ ինքնասպասարկող սարքերի տեղադրման և շահագործման կարգը, դրանց միջոցով ֆինանսական գործառնությունների իրականացման և հաճախորդների շահերի պաշտպանությանն ուղղված պահանջները, ինչպես նաև ավտոմատ ինքնասպասարկող սարքերի անվտանգության ու հուսալիության հետ կապված կանոնները:

2. Սույն կարգով սահմանված պահանջները չեն տարածվում այն ավտոմատ ինքնասպասարկող սարքերի վրա, որոնց միջոցով հնարավոր չէ իրականացնել սույն կարգի Հավելված 1-ով սահմանված ֆինանսական գործառնությունները:

 

ԳԼՈՒԽ 2. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

3. Սույն կարգում օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը.

1) ֆինանսական գործառնությունների իրականացման ավտոմատ սարք (այսուհետ` ՖԳԻԱՍ)` գրասենյակային կամ արտաքին օգտագործման համար նախատեսված ինքնասպասարկման էլեկտրոնային ծրագրատեխնիկական սարք, որն ապահովում է ֆինանսական գործառնությունների իրականացումը առանց ֆինանսական կազմակերպության աշխատակցի միջամտության, բացառությամբ էլեկտրոնային գանձապահի, որը շահագործվում է միայն ֆինանսական կազմակերպության գանձապահի կողմից,

2) հաճախորդ` ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, ով օգտվում է կամ կարող է օգտվել ֆինանսական կազմակերպության կողմից ՖԳԻԱՍ-ների միջոցով մատուցվող ծառայություններից,

3) հաճախորդի հաշիվ` օրենսդրությամբ սահմանված կարգով ֆինանսական կազմակերպության և հաճախորդի միջև համաձայնեցված պայմանների համաձայն բացված բանկային և (կամ) հաշվառման հաշիվ,

4) վճարում` ֆինանսական կազմակերպության միջնորդությամբ վճարողի (ՖԳԻԱՍ-ի միջոցով մատուցվող ծառայության համար փոխանցումը նախաձեռնող անձի) կողմից շահառուին (փոխանցվող գումարի վերջնական հասցեատիրոջը) ուղղված վճարում, որի դիմաց վճարողին տրամադրվում է գույք կամ գույքային իրավունք կամ մատուցվում է ծառայություն կամ կատարվում է աշխատանք, կամ վճարում, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության պետական կամ համայնքային բյուջե (այդ թվում նաև` վճարում էլեկտրոնային փողով),

5) փոխանցում` դրամական միջոցների փոխանցում, որի դիմաց փոխանցողին չի տրամադրվում գույք կամ գույքային իրավունք, չի կատարվում աշխատանք, չի մատուցվում ծառայություն (այդ թվում նաև` էլեկտրոնային փողի փոխանցում, էլեկտրոնային փողի մարում բանկային հաշվին փոխանցելու միջոցով),

6) ֆինանսական գործառնություն` սույն կարգի Հավելված 1-ով սահմանված գործառնություններ,

7) բանկի գլխամասի (մասնաճյուղի) աշխատանքային ժամեր` բանկի գլխամասի և (կամ) մասնաճյուղի գործունեության այն ժամանակահատվածը, երբ վերջինիս տարածքում բանկի աշխատակիցն իրականացնում է հաճախորդների սպասարկում` համաձայն բանկի ներքին ընթացակարգերի,

8) ինկասացիա` «Ինկասացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ինկասացիոն գործունեություն,

9) ինկասացիոն կազմակերպություն` «Ինկասացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կազմակերպություն,

10) լիցքավորում և (կամ) լիցքաթափում` ՖԳԻԱՍ դրամական միջոցների մուտքագրումը և (կամ) դրամական միջոցների ելքագրումը,

11) վճարային գործիք` ըստ «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նշանակության,

12) ՖԳԻԱՍ-ը շահագործող կազմակերպություն` ֆինանսական կազմակերպություն, որը սեփականության կամ վարձակալության իրավունքով շահագործում է տվյալ ՖԳԻԱՍ-ը` հաճախորդների համար ֆինանսական ծառայությունների մատուցման նպատակով,

13) Ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ` ըստ «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նշանակության,

14) Վերաշրջանառության մոդուլ (cash recycling module)` տեխնիկածրագրային միջոց, որը կանխիկի ընդունման հնարավորությամբ ՖԳԻԱՍ-ներին թույլ է տալիս վերադարձնել ընդունված կանխիկ Հայաստանի Հանրապետության դրամը` սույն կարգով սահմանված պահանջների ապահովման դեպքում,

15) Պահատուփերի անվտանգության համակարգ` ՖԳԻԱՍ-ի բնականոն գործունեությանը չարտոնված միջամտումը կանխելու և անվտանգությունը ապահովելու նպատակով սարքավորման մեջ տեղադրված կանխիկ դրամի պահպանման, պահատուփերում հատուկ ներկերի կիրառման միջոց,

16) Ֆինանսական կազմակերպություն` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ` Կենտրոնական բանկ) կողմից բանկային կամ վճարահաշվարկային գործունեության լիցենզիա ստացած անձինք,

17) Տեսանկարահանման համակարգի ինքնաշխատ (off-line) ռեժիմ` տեսանկարահանման ռեժիմ, որը գործարկվում է ՖԳԻԱՍ-ին մոտենալու և (կամ) գործարք իրականացնելու պահից,

18) Տեսանկարահանման համակարգի անընդմեջ (on-line) ռեժիմ` առանց ընդհատումների տեսանկարահանման ռեժիմ:

 

ԳԼՈՒԽ 3. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

4. ՖԳԻԱՍ-ները, ըստ տեսակի դասակարգվում են հետևյալ խմբերի.

1) էլեկտրոնային գանձապահ (automated teller safe)` ավտոմատացված մեքենա, որը նախատեսված է ֆինանսական կազմակերպության տարածքում դրա գանձապահի կողմից շահագործման` կանխիկի մուտքագրման ավտոմատացման, իսկ վերաշրջանառության մոդուլի առկայության դեպքում նաև ընդունված դրամի ավտոմատ տրամադրման համար,

2) արժույթի փոխանակման մեքենա (currency exchange machine)` ավտոմատացված մեքենա, որն ապահովում է կանխիկ արժույթի փոխարկումը կանխիկ այլ արժույթով կամ խոշոր անվանական արժեքով թղթադրամի փոխանակումը նույն արժույթի ավելի մանր անվանական արժեք ունեցող թղթադրամներով և (կամ) մետաղադրամներով,

3) վճարումների ընդունման տերմինալ (payment terminal)` ավտոմատացված մեքենա, որն ապահովում է որոշակի ծառայությունների դիմաց վճարումների ընդունումը և (կամ) հաճախորդների հաշիվների համալրումը կանխիկ դրամով,

4) ավտոմատ գանձման մեքենա (automated teller machine-ATM)` ավտոմատացված մեքենա (այսուհետ` բանկոմատ), որը կարող է իրականացնել ֆինանսական գործառնություններ` օգտագործելով վճարային գործիքներ և (կամ) նույնականացնող այլ միջոցներ: Այս խմբին են դասվում նաև ստացականով կանխիկի տրամադրման սարքերը (scrip cash dispenser), ինչպես նաև կանխիկի տրամադրման սարքերը (cash dispenser), որոնք տրամադրում են կանխիկ Հայաստանի Հանրապետության դրամ` վճարային քարտերի կիրառմամբ,

5) բանկային ավտոմատացված մեքենա (automated banking kiosk)` ավտոմատացված մեքենա, բացառապես բանկի տարածքում (բանկի գլխամաս (մասնաճյուղ)) տեղադրված բազմաֆունկցիոնալ ինքնասպասարկման սարք, որը կարող է շուրջօրյա իրականացնել կանխիկ և (կամ) անկանխիկ ֆինանսական գործառնություններ, օգտագործելով վճարային գործիքներ և (կամ) նույնականացնող այլ միջոցներ` փոխարինելով բանկի դրամարկղային հանգույցը:

5. Բանկի գլխամասի կամ մասնաճյուղի տարածքից դուրս (այդ թվում` միջպատային) տեղադրված բանկային ավտոմատացված մեքենան դասակարգվում է որպես բանկոմատ և կարող է իրականացնել միայն բանկոմատի կողմից իրականացվող գործառնությունները: Բանկի գլխամասի կամ մասնաճյուղի տարածքում տեղադրված բանկոմատները չեն կարող դասակարգվել որպես բանկային ավտոմատացված մեքենա և իրականացնել այդ սարքավորման համար սահմանված թույլատրելի գործառնություններ:

6. ՖԳԻԱՍ-ի տեխնիկական սպասարկումը կարող է իրականացվել ֆինանսական կազմակերպության կողմից` ինքնուրույն կամ տեխնիկական սպասարկում իրականացնող մասնագիտացված կազմակերպության աշխատակցի կողմից` կողմերի միջև կնքված պայմանագրի հիման վրա: Տեխնիկական սպասարկման իրականացման ընթացակարգը պետք է սահմանված լինի ֆինանսական կազմակերպության ներքին իրավական ակտերով:

7. ՖԳԻԱՍ-ը շահագործող ֆինանսական կազմակերպության ներքին իրավական ակտերով պետք է սահմանված լինեն ՖԳԻԱՍ-ի ամբողջականության, այդ թվում` զեղծարարությունների նպատակով տեղադրված սարքավորումների և այլ իրերի հայտնաբերման և տեխնիկական ստուգման ընթացակարգերը: Ֆինանսական կազմակերպությունը պետք է իրականացնի ՖԳԻԱՍ-ի ամբողջականության և տեխնիկական ստուգում` առնվազն երկու ամիսը մեկ անգամ, եթե այդ ժամանակահատվածում ՖԳԻԱՍ-ի լիցքավորման (լիցքաթափման) գործընթաց չի իրականացվել:

8. ՖԳԻԱՍ-ի միջոցով իրականացվող յուրաքանչյուր գործարքի և ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ գործառնությունների մասով կիրառվող սահմանափակումները, այդ թվում` ՖԳԻԱՍ-ի տեղադրման, սպասարկման, շահագործման և (կամ) անվտանգության պահանջները սահմանվում են սույն կարգի Հավելված 2-ով և Հավելված 3-ով:

9. Լրացուցիչ ծրագրատեխնիկական մոդուլների տեղադրման արդյունքում ՖԳԻԱՍ-ների միջոցով մատուցվող ծառայությունները կարող են ընդլայնվել կամ արդիականացվել (օրինակ` վերաշրջանառության (Cash recycling module) մոդուլ)` պահպանելով սույն կարգի պահանջները:

10. ՖԳԻԱՍ-ի միջոցով սույն կարգի Հավելված 1-ում և Հավելված 3-ում չնկարագրված նոր Ֆինանսական գործառնություններ իրականացնելու համար, ֆինանսական կազմակերպությունը պետք է դիմի Կենտրոնական բանկ` գործառնությունը իրականացնելու համաձայնություն ստանալու նպատակով: Կենտրոնական բանկը մեկամսյա ժամկետում ուսումնասիրում է դիմումը և որոշում կայացնում համաձայնություն տրամադրելու կամ համաձայնություն տրամադրելու մասին դիմումը մերժելու վերաբերյալ: Կենտրոնական բանկի կողմից մեկամսյա ժամկետում դիմումը չմերժելու կամ նշված ժամկետը կասեցնելու մասին ֆինանսական կազմակերպությանը չտեղեկացնելու դեպքում նոր գործառնություններ իրականացնելու համաձայնությունը համարվում է ստացված:

11. Կենտրոնական բանկը կարող է լրացուցիչ տեղեկատվություն պահանջել ՖԳԻԱՍ-ների և դրանց միջոցով մատուցվող ծառայությունների վերաբերյալ, ինչպես նաև կարող է սահմանափակել ՖԳԻԱՍ-ների միջոցով իրականացվող գործառնությունները, եթե.

1) չեն ապահովվում «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջները` ՖԳԻԱՍ-ների միջոցով կատարված գործարքների նույնականացումը իրականացնելու համար,

2) չեն պահպանվում «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով գործարքների նկատմամբ սահմանված պահանջները:

Սույն կարգի Հավելված 3-ով սահմանված ֆինանսական գործառնությունների սահմանաչափերի հետ մեկտեղ, ՖԳԻԱՍ-ը շահագործող ֆինանսական կազմակերպությունը ռիսկային գործառնությունների գծով լրացուցիչ սահմանաչափեր կիրառելու դեպքում, պետք է իր ներքին իրավական ակտերով սահմանի այդ գործառնությունների սահմանաչափերի վերաբերյալ տեղեկատվություն:

 

ԳԼՈՒԽ 4. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

12. Անվտանգության և հուսալիության կանոնները ուղղված են ՖԳԻԱՍ-ների անխափան աշխատանքին և հնարավոր կորուստների և (կամ) զեղծարարությունների սահմանափակմանը և կանխմանը, գործարքի կատարման ժամանակ հաճախորդների ֆիզիկական անվտանգության, հաճախորդի անձնական տվյալների և ֆինանսական հաղորդագրությունների գաղտնիության և ամբողջականության ապահովմանը, ինչպես նաև սարքավորումը վնասվելուց և կանխիկ դրամական միջոցները հափշտակելուց պաշտպանությանը:

13. Սույն կարգի 14-րդ կետի 1-5-րդ ենթակետերով, 15-րդ, 16-րդ, 17-րդ, 18-րդ և 19-րդ կետերով սահմանված անվտանգության և հուսալիության կանոնները և Հավելված 2-ի պահանջները տարածվում են նաև «էլեկտրոնային գանձապահ» սարքավորման վրա, եթե վերջինս հագեցած է վերաշրջանառության մոդուլով:

14. Ֆինանսական կազմակերպությունը ՖԳԻԱՍ-ի անվտանգությունը և հուսալիությունը ապահովելու համար`

1) ձեռնարկում է համապատասխան միջոցներ կեղծ և անվճարունակ թղթադրամների և մետաղադրամների բացահայտման և դրանցով կատարվող գործարքների կասեցման ուղղությամբ,

2) սահմանում է ՖԳԻԱՍ-ների միջոցով կեղծ և անվճարունակ թղթադրամների և մետաղադրամների բացահայտման հետ կապված ընթացակարգեր, միջոցներ է ձեռնարկում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2016 թվականի մարտի 15-ի թիվ 40-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության դրամանիշերի վճարունակության, հնամաշության հատկանիշները: Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում կանխիկ դրամով կատարվող գործառնությունները» կանոնակարգ 9-ով (այսուհետ` Կանոնակարգ 9) սահմանված կեղծ և անվճարունակ թղթադրամների և մետաղադրամների ընդունման բացառման, ինչպես նաև հնամաշ թղթադրամների և մետաղադրամների բացահայտման և ՖԳԻԱՍ-ի միջոցով վերջիններիս տրամադրման բացառման ուղղությամբ: Վճարունակ, սակայն հնամաշ ճանաչված թղթադրամները և մետաղադրամները կարող են ընդունվել ՖԳԻԱՍ-ների կողմից, սակայն չեն կարող օգտագործվել վերաշրջանառության (cash recycling) մոդուլի կողմից, այսինքն` ՖԳԻԱՍ-ը պետք է օժտված լինի հատուկ դրամատուփով, որտեղ պետք է առանձնացվեն հնամաշ թղթադրամները և մետաղադրամները, որով կբացառվի վերջինիս տրամադրումը հաճախորդներին: ՖԳԻԱՍ-ի կողմից ընդունված և հնամաշ դասակարգված թղթադրամները և մետաղադրամները ՖԳԻԱՍ-ը շահագործող կազմակերպության կողմից պետք է առանձնացվեն և ներկայացվեն Կենտրոնական բանկ` համաձայն Կանոնակարգ 9-ի,

3) կանխիկ արտարժույթի ընդունման դեպքում ՖԳԻԱՍ-ը ապահովում է թողարկողի կողմից սահմանված տվյալ արժույթի թղթադրամների և մետաղադրամների վճարունակության և հնամաշության հատկանիշների ստուգումը,

4) ապահովում է իր կողմից շահագործվող ՖԳԻԱՍ-ների միջոցով նոր թղթադրամների (մետաղադրամների) և (կամ) նոր անվանական արժեքներով թղթադրամների (մետաղադրամների) ընդունումը: ՖԳԻԱՍ-ի վրա կամ վերջինիս էկրանին պետք է փակցվի (ներկայացվի) տեղեկատվություն` ՖԳԻԱՍ-ի միջոցով սպասարկվող դրամանիշերի անվանական արժեքների վերաբերյալ,

5) ապահովում է անխափան էլեկտրասնուցում, առնվազն ՖԳԻԱՍ-ի միջոցով գործարքն ավարտին հասցնելու նպատակով` համաձայն սույն կարգի Հավելված 2-ի պահանջների,

6) ապահովում է ՖԳԻԱՍ-ի միջոցով գործարքի կատարման անընդհատությունը` պահպանելով սույն կարգի Հավելված 2-ի պահանջները,

7) ապահովում է Պահատուփերի անվտանգության համակարգի առկայությունը իր կողմից տեղադրված ՖԳԻԱՍ-ի համար` համաձայն սույն կարգի Հավելված 2-ի պահանջների,

8) արդիականացնում է շահագործման մեջ գտնվող ՖԳԻԱՍ-ի ապարատածրագրային համակարգերը` համապատասխանեցնելով դրանք ոլորտում առկա անվտանգության և տեխնիկածրագրային նորագույն պահանջներին,

9) իրական ժամանակում ապահովում է իր կողմից տեղադրված ՖԳԻԱՍ-ի մոնիթորինգի իրականացում` ուղղված առկա տեխնիկական խնդիրների (օրինակ` էլեկտրասնուցման խափանում, ծրագրային և այլ տեխնիկական թերություններ) բացահայտմանը և հնարավորինս կարճ ժամանակահատվածում դրանց վերացմանը,

10) նոր բանկոմատ տեղադրելու որոշում կայացնելու վերաբերյալ նախապես տեղեկացնում է Կենտրոնական բանկին:

15. ՖԳԻԱՍ-ի կողմից ընդունված կանխիկ դրամը չի կարող կիրառվել այլ կամ տվյալ ՖԳԻԱՍ-ի միջոցով կանխիկ դրամի տրամադրման գործարքներում, մինչև Հայաստանի Հանրապետության տարածքում գործող որևէ առևտրային բանկի կողմից տվյալ թղթադրամի վճարունակության հատկանիշների համապատասխանության ստուգում անցնելը (կեղծ, անվճարունակ, հնամաշ թղթադրամները և մետաղադրամները հայտնաբերելու նպատակով), բացառությամբ սույն կարգի 16-րդ կետով սահմանված դեպքի:

16. Կանխիկի ընդունման հնարավորությամբ ՖԳԻԱՍ-ի կողմից ընդունված Հայաստանի Հանրապետության թղթադրամները և մետաղադրամները կարող են վերաշրջանառվել` ՖԳԻԱՍ-ում վերաշրջանառության մոդուլի և հետևյալ ստուգումների ապահովման պարագայում`

1) թղթադրամների վճարունակության հետևյալ նվազագույն պահանջների ստուգում`

ա. թղթադրամների տեսանելի պատկերի և չափերի համապատասխանությունը Կենտրոնական բանկի կողմից հաստատված նկարագրին,

բ. ուլտրամանուշակագույն լույսի ներքո հայտնաբերվող հատկանիշներ,

գ. ինֆրակարմիր լույսի ներքո հայտնաբերվող հատկանիշներ,

դ. մագնիսականություն,

2) մետաղադրամների վճարունակության հետևյալ նվազագույն պահանջների ստուգում`

ա. մետաղադրամների չափերի (տրամագիծ և հաստություն) համապատասխանությունը Կենտրոնական բանկի կողմից հաստատված նկարագրին,

բ. համաձուլվածքի ստուգում (մագնիսականություն, էլեկտրահաղորդականություն):

17. Կանխիկ դրամի ընդունման հնարավորությամբ ՖԳԻԱՍ-ները պետք է ապահովեն շրջանառության մեջ գտնվող համապատասխան արժույթների թղթադրամների (մետաղադրամների) մասով վճարունակության նվազագույն պահանջների ստուգման մեխանիզմների առկայություն` առնվազն սույն կարգի 16-րդ կետի համաձայն:

18. ՖԳԻԱՍ-ի ծրագրային ապահովման նոր տարբերակը և (կամ) ցանկացած թարմացումները պետք է ներդրվեն միայն դրանց հաջող փորձարկումներից հետո: Ծրագրային ապահովման նոր տարբերակը և (կամ) կամայական թարմացումները պետք է փորձարկվեն (թեստավորվեն) Կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի հուլիսի 5-ի թիվ 173-Ն որոշմամբ հաստատված «Տեղեկատվական անվտանգության ապահովման նվազագույն պահանջների սահմանման վերաբերյալ կարգի» համաձայն:

19. ՖԳԻԱՍ-ի միջոցով վճարային քարտերի սպասարկումը կարող է իրականացվել միայն տվյալ վճարային քարտերի համակարգի կանոններով ՖԳԻԱՍ-ի համար սահմանված համապատասխան պահանջներին բավարարելու դեպքում: ՖԳԻԱՍ-ի համար սահմանված համապատասխան պահանջներին բավարարելու դեպքում տվյալ քարտային համակարգի պատկերանշանը փակցվում է ՖԳԻԱՍ-ի դիմային հատվածում` հաճախորդի համար տեսանելի մասում, որից հետո միայն կարող է կատարվել տվյալ համակարգի քարտերի սպասարկում:

20. Այն դեպքում, երբ հաճախորդը ՖԳԻԱՍ-ով կարող է սպասարկվել նոր տեխնոլոգիաների (առանց շփման տեխնոլոգիա (NFC technology), QR կոդերի ընթերցում, բիոմետրիկ նույնականացում և այլն) կիրառմամբ, ապա ՖԳԻԱՍ-ի դիմային հատվածում` հաճախորդի համար տեսանելի մասում, պետք է փակցված լինի համապատասխան տեխնոլոգիայի տարբերանշանը:

21. ՖԳԻԱՍ-ը, բացառությամբ սույն կարգի Հավելված 2-ով սահմանված դեպքերի, պետք է ապահովված լինի ինքնաշխատ կամ անընդմեջ ռեժիմներում աշխատող տեսանկարահանման համակարգով: Տեսախցիկը պետք է տեղադրված լինի այնպես, որ առնվազն տեսանկարահանվի ՖԳԻԱՍ-ին մոտեցած ցանկացած անձը` նրա դեմքը և գործողությունները, իսկ գործարք կատարելիս նաև` ՖԳԻԱՍ-ից գումարը վերցնելու և ՖԳԻԱՍ գումար մուտքագրելու պահը` ապահովելով Հավելված 2-ով սահմանված` տեսանկարահանված նյութերի պատշաճ որակ: Տեսախցիկը կարող է տեղադրվել ՖԳԻԱՍ-ի մեջ կամ ՖԳԻԱՍ-ի հարակից պատին, կամ նրանից որոշակի հեռավորության վրա (օրինակ` շինության պատի կամ առաստաղի վրա):

22. Տեսանկարահանման համակարգի պահանջը համարվում է ապահովված նաև, եթե ՖԳԻԱՍ-ը շահագործող կազմակերպությունը ՖԳԻԱՍ-ը տեղադրել է այլ անձին պատկանող կամ վերջինիս կողմից հատկացված տարածքում (այսուհետ` Այլ անձի տարածք) և ունի տվյալ անձի հետ կնքված գործող պայմանագիր, համաձայն որի` վերջինս պարտավորվել է ապահովել տեսանկարահանումը և ՖԳԻԱՍ-ը շահագործող կազմակերպության առաջին իսկ պահանջի դեպքում վերջինիս տրամադրել այդ տեսանկարահանումները` բավարարելով սույն կարգի 21-րդ կետով սահմանված տեսանկարահանման անհրաժեշտ պահանջները: Տեսանկարահանված նյութերի որակի, պահպանման և հասանելիության համար պատասխանատվությունը կրում է ֆինանսական կազմակերպությունը:

23. Սույն կարգի 21-րդ կետով սահմանված տեսանկարահանումը պետք է իրականացվի այնպես, որ տեսանկարահանված նյութերից հնարավոր չլինի բացահայտել հաճախորդի կողմից մուտքագրվող գաղտնաբառը (ՊԻՆ կոդը):

24. ՖԳԻԱՍ-ի միջոցով բոլոր տեսանկարահանված նյութերի, այդ թվում նաև` տեսանկարահանված տեսակադրերի վրա պետք է նշվեն հետևյալ տվյալները.

1) ամսաթիվը (օր, ամիս, տարի),

2) ժամանակը (ժամ, րոպե, ընդ որում, ՖԳԻԱՍ-ի և տեղային ժամանակների միջև տարբերությունը չպետք է գերազանցի 5 րոպեն),

3) ՖԳԻԱՍ-ի տեղադրման վայրը (հասցեն),

4) ՖԳԻԱՍ-ը շահագործող ֆինանսական կազմակերպության անվանումը կամ ՖԳԻԱՍ-ի նույնականացուցիչ համարը (ոչ պարտադիր Այլ անձի տարածքում կատարված տեսանկարահանումների համար):

25. Այն դեպքում, երբ ՖԳԻԱՍ-ի միջոցով իրականացվում է վճարային քարտերի և քարտի վրա հիմնված էլեկտրոնային փողերի սպասարկում, ապա խարդախությունների և զեղծարարությունների կանխարգելման նպատակով ՖԳԻԱՍ-ը պետք է հագեցած լինի`

1) գաղտնաբառի (Պին կոդի) մուտքագրման ստեղնաշարի պաշտպանիչ ծածկույթով (pin pad cover),

2) գործող հակասքիմմինգային սարքավորմամբ (anti skimming device) կամ հակասքիմմինգային ծրագրով:

Տեղադրված սարքավորումները չպետք է խոչընդոտեն հաճախորդի կողմից իրականացվող գործարքին:

26. ՖԳԻԱՍ-ները պետք է ապահովված լինեն շուրջօրյա գործող անվտանգության ահազանգման համակարգով, որը պետք է միացված լինի ոստիկանությանը կամ արտոնագրված պահակախմբի համակարգին` հիմնավորված համապատասխան փաստաթղթերով: Շուրջօրյա գործող անվտանգության ահազանգման համակարգը համարվում է ապահովված, եթե ՖԳԻԱՍ-ը շահագործող կազմակերպությունը ՖԳԻԱՍ-ը տեղադրել է Այլ անձի տարածքում և վերջինիս հետ կնքված գործող պայմանագրի համաձայն տվյալ անձը պարտավորվել է ապահովել ՖԳԻԱՍ-ի շուրջօրյա անվտանգությունը: Պայմանագրով պետք է սահմանվի, որ ՖԳԻԱՍ-ը Այլ անձի տարածքում տեղադրելու դեպքում, տվյալ տարածքի սեփականատեր հանդիսացող կամ այլ օրինական հիմքով տիրապետող անձի անվտանգության ահազանգման համակարգը պետք է միացված լինի ոստիկանությանը կամ արտոնագրված պահակախմբի համակարգին` հիմնավորված համապատասխան փաստաթղթերով:

27. Սույն կարգի 26-րդ կետով սահմանված անվտանգության ահազանգման համակարգի առկայության պահանջը չի տարածվում այն ՖԳԻԱՍ-ների վրա, որոնք ապահովագրված են Բանկերս Բլանկետ Բոնդ (Bankers-Blanket-Bond (այսուհետ` BBB)) ապահովագրության պայմանագրով, կամ, որը տեղադրված է այնպիսի վայրում, որտեղ Հայաստանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում իրականացվում է պետական պահպանություն, որը համարժեք է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված անվտանգության ահազանգման համակարգի պահանջներին: Ապահովագրությունը պետք է ընդգրկի ֆինանսական կազմակերպության տարածքում և վերջինիս տարածքից դուրս գտնվող ՖԳԻԱՍ-ում առկա գումարի ապահովագրությունն ամբողջությամբ` առնվազն հետևյալ ռիսկերի գծով.

1) ավազակության, գողության, կողոպուտի, յուրացման, վատնման, խարդախության, այդ թվում` կեղծ դրամանիշեր (թղթադրամներ և մետաղադրամներ) և վճարային գործիքներով իրացնելու կամ կեղծ պայմանագրեր ներկայացնելու հետևանքով ընկերության գույքի հափշտակության ռիսկը,

2) ֆինանսական կազմակերպության գույքի կորստի կամ վնասվածքի ռիսկը, այդ թվում` ֆինանսական կազմակերպության տարածքում կամ վերջինիս տարածքից դուրս գտնվող կամ փոխադրվող կանխիկ դրամի, արժեթղթերի, վճարային փաստաթղթերի և այլ արժեքավոր գույքի կորստի կամ վնասվածքի ռիսկը:

Ընդ որում, «Բանկերս Բլանկետ Բոնդ (BBB)» ապահովագրություն իրականացնող ոչ ռեզիդենտ ապահովագրական ընկերությունը պետք է ունենա ստորև նշված միջազգային վարկանշող կազմակերպություններից առնվազն մեկի կողմից տրված վարկանիշ, որը պետք է ցածր չլինի`

- Ստանդարտ և Փուրզ` «A-» կամ

- Մուդիզ` «A3» կամ

- Ա. Մ. Բեստ` «A-» կամ

- Ֆիտչ` «A-»-ից:

28. Սույն կարգով սահմանված Պահատուփերի անվտանգության համակարգի առկայության պահանջը բավարարելու նպատակով ՖԳԻԱՍ-ը շահագործող Ֆինանսական կազմակերպությունը, Պահատուփերի անվտանգության համակարգի շահագործումից առնվազն 10 աշխատանքային օր առաջ Կենտրոնական բանկ է ներկայացնում Պահատուփերի անվտանգության համակարգում կիրառվող հատուկ ներկերի մակնիշների, հատուկ պահատուփերի և հատուկ ներկերի տեխնիկական բնութագրերը, ինչպես նաև կիրառվող հատուկ ներկերի նմուշները:

 

ԳԼՈՒԽ 5. ՖԳԻԱՍ-Ի ԻՆԿԱՍԱՑԻԱ, ԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԼԻՑՔԱԹԱՓՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ

 

29. ՖԳԻԱՍ-ի լիցքավորումը և (կամ) լիցքաթափումը, այդ թվում` վճարային գործիքների դուրսբերումը, կարող է իրականացվել ֆինանսական կազմակերպության և (կամ) ինկասացիոն կազմակերպության աշխատակիցների (այսուհետ` Պատասխանատու աշխատակից) կողմից` կողմերի միջև կնքված պայմանագրի հիման վրա: ՖԳԻԱՍ-ի լիցքավորումը և (կամ) լիցքաթափման, այդ թվում` վճարային գործիքների դուրսբերման ընթացակարգը պետք է սահմանված լինի ֆինանսական կազմակերպության ներքին իրավական ակտերով: Ֆինանսական կազմակերպության կողմից շահագործվող ՖԳԻԱՍ-ի լիցքավորումը և (կամ) լիցքաթափումը, այդ թվում` վճարային գործիքների դուրսբերումը, կարող է կատարվել միայն ինկասացիոն կազմակերպության Պատասխանատու աշխատակցի կողմից, եթե շահագործվող ՖԳԻԱՍ-ը ապահովագրված է սույն կարգի 27-րդ կետով սահմանված կարգով:

30. Յուրաքանչյուր լիցքավորման և (կամ) լիցքաթափման գործընթացի ժամանակ Պատասխանատու աշխատակիցների կողմից իրականացվում է ՖԳԻԱՍ-ի ամբողջականության ստուգում` կազմելով համապատասխան ստուգման ակտ, այդ թվում` զեղծարարությունների նպատակով տեղադրված օտար սարքավորումների և այլ իրերի հայտնաբերման ու դրանց հեռացման նպատակով:

31. Սույն կարգի 29-րդ կետում նշված Պատասխանատու աշխատակիցները պատասխանատվություն են կրում ֆինանսական կազմակերպության կողմից իրենց տրամադրված ՖԳԻԱՍ-ի դռան և վերջինիս դրամապահոցի բացման բանալիների համար: Միևնույն Պատասխանատու աշխատակիցը չի կարող տիրապետել երկու բանալիներին միաժամանակ, բացառությամբ սույն կարգի 4-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված ՖԳԻԱՍ-ների: Այն դեպքում, երբ ՖԳԻԱՍ-ի տեխնիկական սպասարկումը իրականացվում է սույն կարգի 6-րդ կետով սահմանված տեխնիկական սպասարկում իրականացնող մասնագիտացված կազմակերպության աշխատակցի կողմից, ապա ՖԳԻԱՍ-ի դռան բանալիի համար պատասխանատվությունը կրում է տեխնիկական սպասարկումը իրականացնող մասնագիտացված կազմակերպության աշխատակիցը:

32. ՖԳԻԱՍ-ի դրամապահոցի թվային բանալին պետք է պահվի փակ և կնքված ծրարով ՖԳԻԱՍ-ը շահագործող կազմակերպության դրամապահոցում և (կամ) չհրկիզվող պահարանում: Թվային բանալին ՖԳԻԱՍ-ը շահագործող կազմակերպության կողմից պետք է փոփոխվի առնվազն 18 ամիսը մեկ, ինչպես նաև Պատասխանատու աշխատակցի իրավասությունների դադարեցման դեպքում: Թվային բանալին փոփոխելուց հետո այն տրամադրվում է Պատասխանատու աշխատակցին` ընդունման-հանձնման ակտ կազմելու միջոցով:

33. ՖԳԻԱՍ-ի լիցքավորման և (կամ) լիցքաթափման համար նախատեսված դրամական միջոցների ինկասացիան պետք է իրականացվի Կանոնակարգ 9-ի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2012 թվականի մարտի 6-ի թիվ 66-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վճարահաշվարկային կազմակերպություններում կանխիկ դրամով կատարվող գործառնությունները» Կանոնակարգ 17/09-ի պահանջների համաձայն:

34. Ֆինանսական կազմակերպությունը բանկոմատների և (կամ) բանկային ավտոմատացված մեքենաների վերալիցքավորման համար պետք է սահմանի նվազագույն մնացորդի և վերալիցքավորման առավելագույն ժամանակահատվածի հաշվարկի կարգ` ապահովելով Հավելված 2-ով սահմանված պահանջը: Նվազագույն մնացորդի և վերալիցքավորման առավելագույն ժամանակահատվածի հաշվարկման կարգը պետք է սահմանված լինի ֆինանսական կազմակերպության ներքին իրավական ակտերով:

35. Սույն կարգի 34-րդ կետով սահմանված նվազագույն մնացորդի և վերալիցքավորման առավելագույն ժամանակահատվածի հաշվարկման կարգը սահմանելիս հարկավոր է նաև հաշվի առնել բանկոմատների, բանկային ավտոմատացված մեքենաների միջոցով գումարի կանխիկացման ծավալների վրա ազդող այնպիսի գործոնների առկայությունը, ինչպիսիք են աշխատավարձերի վճարման օրերը, նախատոնական օրերը և այլն: Ֆինանսական կազմակերպության ոչ աշխատանքային օրերին (ժամերին) բանկոմատների և (կամ) բանկային ավտոմատացված մեքենաների անխափան աշխատանքն ապահովելու նպատակով ֆինանսական կազմակերպությունը պետք է իրականացնի բանկոմատների, բանկային ավտոմատացված մեքենաների մնացորդների մոնիտորինգ` ապահովելով բանկոմատների, բանկային ավտոմատացված մեքենաների համար հաշվարկված առավելագույն գումարի չափով լիցքավորումը:

36. Ֆինանսական կազմակերպությունն առնվազն կիսամյակային կտրվածքով պետք է իրականացնի սույն կարգի 34-րդ և 35-րդ կետերում նշված սահմանաչափերի վերանայում և անհրաժեշտության դեպքում իրականացնի դրանց փոփոխում:

37. Ֆինանսական կազմակերպությունը պետք է նախատեսի բանկոմատներից և (կամ) բանկային ավտոմատացված մեքենաներից` առկա մնացորդի սահմաններում ցանկացած հազարապատիկ գումարների ելքագրման հնարավորություն` ապահովելով անհրաժեշտ տեսակի դրամանիշերի առկայությունը:

 

ԳԼՈՒԽ 6. ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

38. Հաճախորդների շահերի պաշտպանությանն ուղղված պահանջները նպաստում են ՖԳԻԱՍ-ների միջոցով ծառայությունների մատուցման թափանցիկության և մատուցվող ծառայության վերաբերյալ իրավաբանական անձ և (կամ) անհատ ձեռնարկատեր հաճախորդների տեղեկացվածության ապահովմանը:

39. Ֆինանսական կազմակերպությունն առանց վճարային գործիքի կիրառման գործարքներում մինչև ՖԳԻԱՍ-ի միջոցով ծառայությունների մատուցումը հաճախորդին ծանոթացնում է ծառայության հիմնական պայմանների, գանձվող միջնորդավճարների, կիրառվող փոխարժեքների, կիրառվող ժամկետների և տվյալ գործարքի իրականացման համար այլ էական պայմանների հետ:

40. Ֆինանսական կազմակերպության կողմից ծառայությունը մատուցվում է միայն հաճախորդի հստակ համաձայնությունը կամ կամահայտնությունը ստանալուց հետո (ՖԳԻԱՍ-ի էկրանի վրա ծառայությունը մատուցելու համաձայնության հարցմանը դրական պատասխան պարունակող ստեղնը սեղմելուց հետո):

41. Այն դեպքում, երբ ՖԳԻԱՍ-ի ապարատածրագրային հնարավորությունները թույլ չեն տալիս կանխիկով վերադարձնել վճարման ենթակա գումարից ավելի մուտքագրված գումարը, ապա ՖԳԻԱՍ-ի վրա, տեսանելի հատվածում, կամ ՖԳԻԱՍ-ի էկրանին ընթեռնելի տառաչափով պետք է փակցված լինի (ներկայացվի) համապատասխան հայտարարություն: ՖԳԻԱՍ-ը շահագործող կազմակերպությունը պետք է ունենա հաճախորդին մանրի վերադարձման նվազագույնը երկու եղանակ (օրինակ` մանրի վերադարձման հնարավոր եղանակներ կարող են հանդիսանալ` մատուցված ծառայության համար հավելավճարի ընդունումը, բջջային հեռախոսահամարի լիցքավորումը, բանկային (քարտային) հաշիվների և էլեկտրոնային փողերի հաշիվների համալրումը և այլ եղանակներ):

42. ՖԳԻԱՍ-ների վրա փակցվում է շահագործող ֆինանսական կազմակերպության անվանումը և հաճախորդների սպասարկման հեռախոսահամարը (առկայության դեպքում շուրջօրյա սպասարկման հեռախոսահամարը), որի միջոցով հաճախորդը կարող է կապվել ֆինանսական կազմակերպության համապատասխան բաժնի, ծառայության հետ` օգնություն կամ խորհրդատվություն ստանալու նպատակով:

43. ՖԳԻԱՍ-ի միջոցով յուրաքանչյուր գործարք կատարելուց հետո հաճախորդին տրամադրվում է գործարքի կատարումը հավաստող անդորրագիր: Անդորրագիրը կարող է չտրամադրվել միայն հաճախորդի` անդորրագիր չստանալու վերաբերյալ հստակ համաձայնությունը կամ կամահայտնությունը ստանալու դեպքում: Երբ ՖԳԻԱՍ-ի միջոցով հնարավոր չէ տրամադրել անդորրագիր, նախքան ծառայությունների մատուցումը հաճախորդին պետք է տեղեկացնել անդորրագիր տրամադրելու անհնարինության մասին և վերջինիս` անդորրագիր չստանալու (չպահանջելու) վերաբերյալ հստակ համաձայնությունը կամ կամահայտնությունը ստանալու պարագայում միայն շարունակել ծառայության մատուցումը:

44. ՖԳԻԱՍ-ի միջոցով տրամադրվող անդորրագրերն առնվազն պետք է պարունակեն Կենտրոնական բանկի խորհրդի 2016 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 168-Ն որոշմամբ հաստատված «Վճարահաշվարկային գործառնությունների կատարման ժամանակ կիրառվող փաստաթղթերի նվազագույն վավերապայմանները և դրանց լրացման կանոններով» սահմանված վավերապայմանները և ՖԳԻԱՍ-ը նույնականացնող տվյալները (ՖԳԻԱՍ-ի նույնականացուցիչը և (կամ) տեղադրման հասցեն):

45. Այն դեպքում, երբ ՖԳԻԱՍ-ով իրականացված գործարքը հավաստող անդորրագրի վավերապայմանները սահմանված չեն Կենտրոնական բանկի իրավական ակտերով, ապա գործարքի ընթացքում ձևավորված անդորրագիրը առնվազն պետք է պարունակի հետևյալ վավերապայմանները`

1) հավաստագրումը հավաստող կոդ (առկայության դեպքում),

2) անդորրագրի կազմման ամսաթիվ, ժամ,

3) ՖԳԻԱՍ-ը նույնականացնող տվյալներ (ՖԳԻԱՍ-ի նույնականացուցիչը և (կամ) տեղադրման հասցեն),

4) գործարքի գումար, այդ թվում` արտարժույթի առուվաճառքի գործառնությունների դեպքում հաճախորդից ընդունված և հաճախորդին տրամադրված գումար,

5) գործարքի արժույթ, այդ թվում` արտարժույթի առուվաճառքի գործառնությունների դեպքում հաճախորդից ընդունված և հաճախորդին տրամադրված գումարի արժույթներ,

6) գործարքի տեսակ,

7) հաշվի վրա դրամական միջոցների մուտքագրման գործարքի դեպքում` հաշվի համար կամ վճարային քարտի համար (անվտանգության կանոններով թույլատրելի չափով):

46. Գործարքը հավաստող անդորրագիրը պետք է լինի հայատառ հայերեն, եթե հաճախորդը ցանկություն չի հայտնել անդորրագիրը ստանալ այլ լեզվով և (կամ) հաճախորդը գործարքը կատարելու համար սույն կարգի 47-րդ կետի համաձայն չի ընտրել այլ լեզու:

47. ՖԳԻԱՍ-ը պետք է ունենա առնվազն հայերեն և անգլերեն լեզուներով մենյուներ (երկու լեզուները կարող են ներկայացվել համատեղ կամ նախօրոք ընտրելով դրանցից որևէ մեկը): Այլ լեզուների ընտրության հնարավորության առկայության դեպքում` այդ լեզուների ընտրության առաջարկը պետք է լինի տվյալ լեզուներով և ՖԳԻԱՍ-ի միջոցով գործարք իրականացնելու ամբողջ ընթացքում ընտրված լեզուն չպետք է փոփոխվի:

48. ՖԳԻԱՍ-ների միջոցով սպասարկման հասանելիությունը տարեկան պետք է կազմի 97 տոկոս: Այն ՖԳԻԱՍ-ների համար, որոնք տեղադրված են ոչ շուրջօրյա ռեժիմով հասանելի վայրերում, 97 տոկոս հասանելիության հաշվարկը իրականացվում է հաշվի առնելով տվյալ վայրի աշխատանքային ժամանակը:

49. ՖԳԻԱՍ-ը շահագործող ֆինանսական կազմակերպությունը վճարային գործիքի կիրառմամբ գործարք իրականացնելուց առաջ ՖԳԻԱՍ-ի էկրանին կամ ՖԳԻԱՍ-ի դիմային հատվածում` հաճախորդի համար տեսանելի մասում, պետք է ներկայացնի ՖԳԻԱՍ-ով գործարքի իրականացման համար իր կողմից կիրառվող միջնորդավճարի վերաբերյալ տեղեկատվություն (առկայության դեպքում):

 

Հավելված 1

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2011 թվականի օգոստոսի 16-ի

թիվ 209-Ն որոշման Հավելվածի

 

ՖԳԻԱՍ-ների միջոցով իրականացվող ֆինանսական գործառնություններ

 

._____________________________________________________________________.

|                               |Արժույթի  |Վճարում-|Ավտոմատ |Բանկային|

|                               |փոխանակման|ների    |գանձման |ավտոմա- |

|                               |մեքենա    |ընդուն- |մեքենա  |տացված  |

|                               |          |ման     |(ԱԳՄ)   |մեքենա  |

|                               |          |տերմինալ|        |        |

|_______________________________|__________|________|________|________|

|1. Ֆինանսական միջնորդի միջոցով |      -   |   +    |    +   |    +   |

|ապրանքների և  (կամ)            |          |        |        |        |

|ծառայությունների դիմաց         |          |        |        |        |

|վճարումների ընդունում Հայաստանի|          |        |        |        |

|Հանրապետության դրամով          |          |        |        |        |

|                               |          |        |        |        |

|                               |          |        |        |        |

|_______________________________|__________|________|________|________|

|2. Համայնքային և  պետական      |      -   |   +    |    +   |    +   |

|բյուջե ուղղված վճարումների     |          |        |        |        |

|ընդունում Հայաստանի            |          |        |        |        |

|Հանրապետության դրամով          |          |        |        |        |

|_______________________________|__________|________|________|________|

|3. Բանկային (ավանդային և       |      -   |   +    |    +   |    +   |

|ընթացիկ հաշիվներ) և  հաշվառման |          |        |        |        |

|հաշիվների համալրում            |          |        |        |        |

|Հայաստանի Հանրապետության դրամով|          |        |        |        |

|_______________________________|__________|________|________|________|

|4. Բանկային (ավանդային և       |      -   |   -    |    -   |    -   |

|ընթացիկ) հաշիվների համալրում   |          |        |        |        |

|արտարժույթով                   |          |        |        |        |

|_______________________________|__________|________|________|________|

|5. Բանկային հաշվից կանխիկացում |      -   |   -    |    +   |    +   |

|Հայաստանի Հանրապետության դրամով|          |        |        |        |

|_______________________________|__________|________|________|________|

|6. Բանկային հաշվից կանխիկացում |      -   |   -    |    -   |    -   |

|արտարժույթով                   |          |        |        |        |

|_______________________________|__________|________|________|________|

|7. Առանց հաշիվների վարկերի     |      -   |   +    |    +   |    +   |

|մարում Հայաստանի Հանրապետության|          |        |        |        |

|դրամով                         |          |        |        |        |

|_______________________________|__________|________|________|________|

|8. Առանց հաշիվների վարկերի     |      -   |   -    |    -   |    -   |

|մարում արտարժույթով            |          |        |        |        |

|_______________________________|__________|________|________|________|

|9. Վարկի տոկոսագումարի մարում  |      -   |   +    |    +   |    +   |

|միայն Հայաստանի Հանրապետության |          |        |        |        |

|դրամով                         |          |        |        |        |

|_______________________________|__________|________|________|________|

|10. Հայաստանի Հանրապետության   |      -   |   +    |    +   |    +   |

|դրամի մուտքագրմամբ իրականացվող |          |        |        |        |

|դրամական փոխանցումներ,         |          |        |        |        |

|այդ թվում` առանց հաշիվների     |          |        |        |        |

|բացման                         |          |        |        |        |

|(Սույն Ծառայությունը կարող է   |          |        |        |        |

|մատուցվել այն դեպքում, երբ     |          |        |        |        |

|համապատասխան պրոցեսինգային     |          |        |        |        |

|ընկերությունը (համակարգի       |          |        |        |        |

|օպերատորը) թույլատրում է       |          |        |        |        |

|իրականացնել նմանատիպ           |          |        |        |        |

|գործառնություն:)               |          |        |        |        |

|_______________________________|__________|________|________|________|

|11. Արտարժույթի մուտքագրմամբ   |      -   |   -    |    -   |    -   |

|իրականացվող դրամական           |          |        |        |        |

|փոխանցումներ, այդ թվում` առանց |          |        |        |        |

|հաշիվների բացման               |          |        |        |        |

|_______________________________|__________|________|________|________|

|12. Կանխիկ արտարժույթի         |      +   |   -    |    -   |    +   |

|փոխարկում կանխիկ Հայաստանի     |          |        |        |        |

|Հանրապետության դրամի           |          |        |        |        |

|_______________________________|__________|________|________|________|

|13. Կանխիկ Հայաստանի           |      -   |   -    |    -   |    -   |

|Հանրապետության դրամի           |          |        |        |        |

|փոխարկում կանխիկ արտարժույթի   |          |        |        |        |

|_______________________________|__________|________|________|________|

|14. Կենտրոնական բանկի կողմից   |Ըստ       |Ըստ     |Ըստ     |Ըստ     |

|թույլատրված նոր ֆինանսական     |համաձայ-  |համաձայ-|համաձայ-|համաձայ-|

|գործառնություններ              |նության   |նության |նության |նության |

._____________________________________________________________________.

 

Հավելված 2

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2011 թվականի օգոստոսի 16-ի

թիվ 209-Ն որոշման Հավելվածի

 

ՖԳԻԱՍ-ների միջոցով իրականացվող գործարքների նկատմամբ պահանջները

 

._________________________________________________________________________.

|  |                       |Արժույթի|Վճարում- |Ավտոմատ|Բանկային |Վերաշրջա-|

|  |                       |փոխանակ-|ների     |գանձման|ավտոմատաց|նառության|

|  |                       |ման     |ընդունման|մեքենա |ված      |մոդուլով |

|  |                       |մեքենա  |տերմինալ |(բանկո-|մեքենա   |հագեցված |

|  |                       |        |         |մատ)   |         |Էլեկտրո- |

|  |                       |        |         |       |         |նային    |

|  |                       |        |         |       |         |գանձապահ |

|__|_______________________|________|_________|_______|_________|_________|

|I |    II                 |    III |    IV   |     V |     VI  |   VII   |

|_________________________________________________________________________|

|1. ՖԳԻԱՍ-ի միջոցով իրականացվող գործարքների վերաբերյալ պահանջներ          |

|_________________________________________________________________________|

|1)|Յուրաքանչյուր գործարքի |պարտադիր|պարտադիր |պարտադիր|պարտադիր|Ոչ       |

|  |համար համապատասխան     |        |         |        |        |պարտադիր |

|  |անդորրագրի տրամադրման  |        |         |        |        |         |

|  |ապահովում, բացառությամբ|        |         |        |        |         |

|  |անդորրագիրը տրամադրելու|        |         |        |        |         |

|  |առաջարկը Հաճախորդի     |        |         |        |        |         |

|  |կողմից մերժելու դեպքի  |        |         |        |        |         |

|__|_______________________|________|_________|________|________|_________|

|2)|Գործառնությունների     |պարտադիր|պարտադիր |պարտադիր|պարտադիր|Ոչ       |

|  |շուրջօրյա սպասարկման   |        |         |        |        |պարտադիր |

|  |ապահովում 24/7 ռեժիմով`|        |         |        |        |         |

|  |պահպանելով ՖԳԻԱՍ-ի     |        |         |        |        |         |

|  |միջոցով տարեկան ոչ     |        |         |        |        |         |

|  |պակաս, քան 97 տոկոս    |        |         |        |        |         |

|  |սպասարկման             |        |         |        |        |         |

|  |հասանելիության         |        |         |        |        |         |

|  |ապահովման պահանջը:     |        |         |        |        |         |

|  |Միևնույն  ֆինանսական   |        |         |        |        |         |

|  |կազմակերպության կողմից |        |         |        |        |         |

|  |նույն վայրում տեղադրված|        |         |        |        |         |

|  |երկու և  ավելի ՖԳԻԱՍ-ի |        |         |        |        |         |

|  |դեպքում` առնվազն մեկի  |        |         |        |        |         |

|  |կողմից շուրջօրյա       |        |         |        |        |         |

|  |սպասարկման ապահովում   |        |         |        |        |         |

|  |24/7 ռեժիմով           |        |         |        |        |         |

|_________________________________________________________________________|

|2. Անվտանգությունը                                                       |

|_________________________________________________________________________|

|1)|ՖԳԻԱՍ-ի դռան, այդ թվում|պարտադիր|պարտադիր |պարտադիր|պարտադիր|Ոչ       |

|  |նաև  դրամապահոցի դռան  |        |         |        |        |պարտադիր |

|  |բացման տվիչի           |        |         |        |        |         |

|  |առկայության ապահովում, |        |         |        |        |         |

|  |բացառությամբ, երբ      |        |         |        |        |         |

|  |ապահովված են սույն     |        |         |        |        |         |

|  |կարգի 27-րդ կետով      |        |         |        |        |         |

|  |սահմանված պահանջները   |        |         |        |        |         |

|__|_______________________|________|_________|________|________|_________|

|2)|ՖԳԻԱՍ-ի շահագործման    |պարտադիր|ոչ       |պարտադիր|պարտադիր|կիրառելի |

|  |համար նախատեսված       |        |պարտադիր |        |        |չէ       |

|  |ուղեկցող               |        |         |        |        |         |

|  |սարքավորումների        |        |         |        |        |         |

|  |(ցանցային,             |        |         |        |        |         |

|  |էլեկտրասնուցման և  այլ |        |         |        |        |         |

|  |սարքերի) տեղադրում     |        |         |        |        |         |

|  |ՖԳԻԱՍ-ի ներսում կամ    |        |         |        |        |         |

|  |այլ` կողմնակի անձանցից |        |         |        |        |         |

|  |պաշտպանված հատվածում   |        |         |        |        |         |

|__|_______________________|________|_________|________|________|_________|

|3)|ՖԳԻԱՍ-ի էկրանին        |ոչ      |ոչ       |պարտադիր|պարտադիր|կիրառելի |

|  |արտապատկերվող` սպառողին|պարտադիր|պարտադիր |        |        |չէ       |

|  |նույնականացնող         |        |         |        |        |         |

|  |տվյալների (վճարային    |        |         |        |        |         |

|  |գործիքի) մուտքագրման,  |        |         |        |        |         |

|  |գաղտնիության և         |        |         |        |        |         |

|  |անտեսանելիության       |        |         |        |        |         |

|  |ապահովում կողմնակի     |        |         |        |        |         |

|  |անձանցից               |        |         |        |        |         |

|__|_______________________|________|_________|________|________|_________|

|4)|Տեսանկարահանման այնպիսի|պարտադիր|պարտադիր |պարտադիր|պարտադիր|կիրառելի |

|  |համակարգի առկայության  |        |         |        |        |չէ       |

|  |ապահովում, որի միջոցով |        |         |        |        |         |

|  |կնկարահանվի ՖԳԻԱՍ-ին   |        |         |        |        |         |

|  |մոտեցած, ինչպես նաև    |        |         |        |        |         |

|  |ՖԳԻԱՍ-ի օգնությամբ     |        |         |        |        |         |

|  |գործարք իրականացնող    |        |         |        |        |         |

|  |անձի դեմքը, կանխիկի    |        |         |        |        |         |

|  |մուտքագրման և  (կամ)   |        |         |        |        |         |

|  |ստացման գործարքը       |        |         |        |        |         |

|__|_______________________|________|_________|________|________|_________|

|5)|Տեղադրված և  նոր       |ոչ      |ոչ       |պարտադիր|ոչ      |կիրառելի |

|  |տեղադրվող ՖԳԻԱՍ-ում    |պարտադիր|պարտադիր |        |պարտադիր|չէ       |

|  |սույն կարգով սահմանված |        |         |        |        |         |

|  |պահատուփերի            |        |         |        |        |         |

|  |անվտանգության համակարգի|        |         |        |        |         |

|  |առկայության ապահովում  |        |         |        |        |         |

|__|_______________________|________|_________|________|________|_________|

|6)|Տեսանկարահանված        |պարտադիր|պարտադիր |պարտադիր|պարտադիր|կիրառելի |

|  |նյութերի պահպանում     |        |         |        |        |չէ       |

|  |առնվազն 120 օր         |        |         |        |        |         |

|__|_______________________|________|_________|________|________|_________|

|7)|Տեղադրվող սարքավորման  |պարտադիր|պարտադիր |պարտադիր|պարտադիր|կիրառելի |

|  |տեխնիկական             |        |         |        |        |չէ       |

|  |բնութագրիչների         |        |         |        |        |         |

|  |համապատասխանեցում      |        |         |        |        |         |

|  |տեղադրման վայրին`      |        |         |        |        |         |

|  |միջպատային և  (կամ)    |        |         |        |        |         |

|  |դրսում տեղադրված       |        |         |        |        |         |

|  |ՖԳԻԱՍ-ի միջոցով        |        |         |        |        |         |

|  |գործարքի կատարման      |        |         |        |        |         |

|  |անընդհատության         |        |         |        |        |         |

|  |ապահովում (օրինակ`     |        |         |        |        |         |

|  |սարքավորման            |        |         |        |        |         |

|  |աշխատանքային           |        |         |        |        |         |

|  |ջերմաստիճանային        |        |         |        |        |         |

|  |տիրույթը -30 oC        |        |         |        |        |         |

|  |... +50 oC             |        |         |        |        |         |

|  |պայմաններում           |        |         |        |        |         |

|  |աշխատունակություն)     |        |         |        |        |         |

|__|_______________________|________|_________|________|________|_________|

|8)|Ինկասացիոն աշխատանքների|պարտադիր|պարտադիր |պարտադիր|պարտադիր|կիրառելի |

|  |իրականացման            |        |         |        |        |չէ       |

|  |անվտանգության ապահովում|        |         |        |        |         |

|__|_______________________|________|_________|________|________|_________|

|9)|Երեկոյան և  գիշերային  |պարտադիր|պարտադիր |պարտադիր|պարտադիր|կիրառելի |

|  |ժամերին ՖԳԻԱՍ-ից       |        |         |        |        |չէ       |

|  |օգտվողների համար սարքի |        |         |        |        |         |

|  |տեղադրման վայրի        |        |         |        |        |         |

|  |էլեկտրական             |        |         |        |        |         |

|  |լուսավորության և  լավ  |        |         |        |        |         |

|  |դիտարկելիության        |        |         |        |        |         |

|  |ապահովում              |        |         |        |        |         |

|_________________________________________________________________________|

|3. Հուսալիությունը                                                       |

|_________________________________________________________________________|

|1)|ՖԳԻԱՍ-ում անխափան      |պարտադիր|պարտադիր |պարտադիր|պարտադիր|պարտադիր |

|  |էլեկտրասնուցման        |        |         |        |        |         |

|  |հնարավորության         |        |         |        |        |         |

|  |ապահովում` գործարքն    |        |         |        |        |         |

|  |ավարտին հասցնելու      |        |         |        |        |         |

|  |նպատակով (օրինակ`      |        |         |        |        |         |

|  |UPS-ների առկայություն, |        |         |        |        |         |

|  |միացում այլընտրանքային |        |         |        |        |         |

|  |սնուցման աղբյուրին և   |        |         |        |        |         |

|  |այլն)                  |        |         |        |        |         |

|__|_______________________|________|_________|________|________|_________|

|2)|Անվճարունակ, կեղծ և    |պարտադիր|պարտադիր |պարտադիր|պարտադիր|պարտադիր |

|  |հնամաշ թղթադրամների    |        |         |        |        |         |

|  |բացահայտման, չընդունման|        |         |        |        |         |

|  |և  հաճախորդին          |        |         |        |        |         |

|  |չտրամադրման, ինչպես    |        |         |        |        |         |

|  |նաև  դրանցով կատարված  |        |         |        |        |         |

|  |գործարքների կասեցման,  |        |         |        |        |         |

|  |հնարավորության         |        |         |        |        |         |

|  |ապահովում              |        |         |        |        |         |

|__|_______________________|________|_________|________|________|_________|

|3)|ՖԳԻԱՍ-ի ինքնաշխատ կամ  |Ոչ      |Ոչ       |պարտադիր|պարտադիր|կիրառելի |

|  |անընդմեջ ռեժիմներում   |պարտադիր|պարտադիր |        |        |չէ       |

|  |աշխատող տեսադիտարկման  |        |         |        |        |         |

|  |(մոնիտորինգի) համակարգի|        |         |        |        |         |

|  |կենտրոնացված կառավարման|        |         |        |        |         |

|  |ապահովում` գլխամասային |        |         |        |        |         |

|  |գրասենյակից կամ        |        |         |        |        |         |

|  |մասնաճյուղից           |        |         |        |        |         |

|__|_______________________|________|_________|________|________|_________|

|4)|ՖԳԻԱՍ-ի դիմային        |Ոչ      |Ոչ       |պարտադիր|Ոչ      |կիրառելի |

|  |տեսախցիկով             |պարտադիր|պարտադիր |        |պարտադիր|չէ       |

|  |տեսաձայնագրության      |        |         |        |        |         |

|  |ապահովում` առնվազն     |        |         |        |        |         |

|  |հետևյալ  նվազագույն    |        |         |        |        |         |

|  |պահանջներին            |        |         |        |        |         |

|  |համապատասխան.          |        |         |        |        |         |

|  |1. Տեսաձայնագրության   |        |         |        |        |         |

|  |հորիզոնական            |        |         |        |        |         |

|  |գծայնություն` 400      |        |         |        |        |         |

|  |(անալոգային) կամ 480   |        |         |        |        |         |

|  |(թվային) տեսախցիկների  |        |         |        |        |         |

|  |պարագայում,            |        |         |        |        |         |

|  |2. Մատրիցա` 1/3»       |        |         |        |        |         |

|  |3. Օբյեկտիվ` 3.1 մ     |        |         |        |        |         |

._________________________________________________________________________.

 

-------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
16.05.2017
N 110-Ն
Որոշում