Սեղմել Esc փակելու համար:
ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՆՈՎԵՐ ՔԱՂԱՔՈ ...

 

 

040.0196.200400

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«20» ապրիլի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 ապրիլի 2000 թվականի N 196

 

ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՆՈՎԵՐ ՔԱՂԱՔՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ «EXPO-2000» ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ԵՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հաննովեր քաղաքում կայանալիք «EXPO-2000» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության միջոցառումների ծրագրին (կցվում է):

2. Հաստատել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հաննովեր քաղաքում կայանալիք «EXPO-2000» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության միջոցառումների ցանկը (կցվում է):

3. Հայաստանի Հանրապետության շահագրգիռ նախարարություններին և գերատեսչություններին` աջակցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հաննովեր քաղաքում կայանալիք «EXPO-2000» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության միջոցառումների ծրագրի կատարման գործընթացին:

4. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչության ներկայացուցիչների մասնակցությամբ ստեղծել պայմանագրերը գնահատող և աշխատանքները (ցուցանմուշներ, տեքստային, տեսա - և էլեկտրոնային այլ կրիչների վրա տեղեկատվական նյութեր և այլն) ընդունող հանձնաժողով` Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարար, «EXPO-2000» համաշխարհային ցուցահանդեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հանձնակատար Կ. Ճշմարիտյանի գլխավորությամբ:

5. Հաստատել «EXPO-2000» համաշխարհային ցուցահանդեսում Հայաստանի Հանրապետության ազգային օրվա (հունիսի 24) հանդիսություններին մասնակցող Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմը (կցվում է):

i

5.1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հաննովեր քաղաքում կայացած «EXPO-2000» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության միջոցառումների ֆինանսավորումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը հատկացնել 169,0 մլն դրամ` Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

(5.1 կետը լրաց. 31.12.00 թիվ 912 որոշում)

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000 թվականի ապրիլի 20-ից:

 

ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՆՈՎԵՐ ՔԱՂԱՔՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ «EXPO-2000» ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ

 

I. Ընդհանուր դրույթներ: «EXPO-2000» համաշխարհային

ցուցահանդեսի անցկացման ժամկետները, մասնակիցները

 

«EXPO-2000» համաշխարհային ցուցահանդեսն անցկացվելու է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հաննովեր քաղաքում 2000 թ. հունիսի 1-ից հոկտեմբերի 31-ը:

Ցուցահանդեսին մասնակցելու են շուրջ 200 երկիր և միջազգային կազմակերպություն, ներառյալ նախկին ԽՍՀՄ-ի բոլոր երկրներն առանց բացառության: Ցուցահանդեսի գլխավոր թեման է «Մարդ-բնություն-տեխնիկա»: Մասնակից յուրաքանչյուր պետության խնդիրն է լինելու ներկայացնել հաջորդ հազարամյակի շեմին իր հայացքներն ու տեղը համաշխարհային ինտեգրացիայում, իր մշակույթը, պատմությունը, տնտեսական և մտավոր ներուժը: Ցուցահանդեսում տեղ պետք է գտնեն այն նախագծերը, գաղափարները, որոնք իրենց էությամբ ուղղված են դեպի հաջորդ հազարամյակ և ապահովում են մարդու և բնության հավասարակշռված գոյակցությունը Երկիր մոլորակի վրա:

1997 թ. նոյեմբերի 6-ի ՀՀ վարչապետի N 514 որոշմամբ ստեղծվել է «EXPO-2000» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության հետ կապված աշխատանքների կազմակերպման և համակարգման հանձնաժողով:

1999 թ. մայիսի 19-ին Երևանում տեղի է ունեցել ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության պայմանագրի պաշտոնական ստորագրման արարողությունը:

«EXPO-2000» համաշխարհային ցուցահանդեսում Հայաստանի գլխավոր հանձնակատար է նշանակված ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարար պրն Կ. Ճշմարիտյանը: Ցուցահանդեսի ստեղծագործական մասի ղեկավար և տաղավարի տնօրեն է նշանակվել ՀՀ նկարիչների միության նախագահ, դիզայնի պրոֆեսոր Կ. Աղամյանը, իսկ նախապատրաստական աշխատանքների կոորդինատոր` նախարարության վարչության պետ Ն. Սահակյանը:

 

2. «EXPO-2000» համաշխարհային ցուցահանդեսի

Հայաստանի Հանրապետության տաղավարի թեմատիկան

 

«EXPO-2000» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության հիմնական թեման ունի հետևյալ ձևակերպումը` «Նոյան տապանի հետքերով նորովի հայտնագործել Հայաստանը»: Տաղավարը կունենա Նոյան տապանի տեսք, որը ներսում բաժանված կլինի մի քանի մասերի: Դրանցից յուրաքանչյուրը կներկայացնի Հայաստանը բնորոշող, պատմական կարևոր նշանակություն կամ զարգացման հեռանկար ունեցող թեմա: Հայաստանը հանդես է գալու որպես համայն հայության հայրենիք, ներկայացնելով բոլորին` անկախ բնակության վայրից: Առանձին թեմա է լինելու «Հայաստանը` քարերի երկիր»: Քարը կդիտարկվի և՛ որպես մշակութային կոթող պատմություն, և՛ որպես այսօրվա Հայաստանի համար կարևոր տնտեսական գործոն: Առանձնահատուկ տեղ է հատկացվելու քրիստոնեության թեմային` այն ներկայացնելով ազգի գոյատևման և ազգային հարստությունների պահպանման գործում իր ունեցած դերի տեսանկյունից: Տաղավարի բաժիններից մեկը կներկայացնի նոր, եզակի տեխնոլոգիաները և գիտական - մոտավոր ներուժը:

 

3. «EXPO-2000» համաշխարհային ցուցահանդեսին

Հայաստանի Հանրապետության մասնակցության ֆինանսավորումը

 

Հայաստանն իր տաղավարի համար վարձակալելու է 360 քառ. մետր տարածք: 100 քառակուսի մետր մակերեսի վարձակալման արժեքը կազմում է 120.000 գերմանական մարկ: Գերմանական կառավարությունը ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության գործընթացին օժանդակման համար տրամադրել է 400000 գերմանական մարկ ֆինանսական օգնություն, որը կազմում է մասնակցության հետ կապված ընդհանուր ծախսերի մոտ 25%-ը: Այդ օգնության շրջանակներում իրականացվում են տաղավարի նախագծային, կառուցման աշխատանքների, կահավորման, ինչպես նաև տեխնիկական միջոցներով հագեցման զգալի մասը:

Յուրաքանչյուր մասնակից պետություն հնարավորություն ունի իր կողմից վարձակալված տարածքի 20%-ը օգտագործել կոմերցիոն նպատակներով (խանութ և բիստրո):

Ցուցահանդեսին նախապատրաստման և մասնակցության համար նախատեսվում են ֆինանսավորման հետևյալ միջոցները`

ա) պետական բյուջե,

բ) նվիրատուներ,

գ) գովազդատուներ,

դ) հովանավորներ:

 

4. Անհրաժեշտ ցուցանմուշների և ուղեկցող գրավոր

տեղեկատվական նյութերի պատրաստում

 

Բոլոր շահագրգիռ նախարարությունները, Մայր Աթոռ Ս. Էջմիածինը, ՀՀ Ազգային ակադեմիան, ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությունը և այլ կազմակերպություններ աջակցում են «EXPO-2000» ցուցահանդեսին իրենց ոլորտին վերաբերող անհրաժեշտ ցուցանմուշների և տեղեկատվական նյութերի տրամադրման, նոր ինֆորմացիոն նյութերի պատրաստման գործընթացին:

 

5. Ազգային օր

 

2000 թ-ի հունիսի 24-ը հաստատված է որպես Հայաստանի ազգային օր: Ազգային օրվա անցկացման ծրագրի նախագիծը մշակվել է ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀ արտաքին գործերի նախարարության և այլ շահագրգիռ կազմակերպությունների կողմից: Այդ միջոցառման հետ կապված մշակութային ծրագրի ղեկավար է նշանակված «Գոյ» թատրոն-լաբորատորիայի տնօրեն Ա. Մազմանյանը: Նախատեսվում է, որ այդ օրվա միջոցառումներում իրենց մասնակցությունը կունենան նաև սփյուռքահայ արվեստագետները: Մի շարք հայկական ստեղծագործական խմբեր կընդգրկվեն ընդհանուր համերգային ծրագրերում, որոնք նախատեսվում են իրականացնել ցուցահանդեսի հինգ ամիսների ընթացքում:

 

6. Հետցուցահանդեսային շրջան

 

Ցուցահանդեսից հետո «Նոյան տապան» տաղավարը նախատեսվում է տեղափոխել Հայաստան, այն 2001 թվ-ին օգտագործելու քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակման 1700-ամյակի հետ կապված հանդիսություններին, իսկ հետագայում վերածել ցուցասրահի կամ օգտագործել մեկ այլ նպատակով:

 

7. Գովազդատուների ներգրավում

 

Տարվում են աշխատանքներ` արտասահմանյան և հայրենական գովազդատուների ներգրավման համար: Գովազդները կտեղավորվեն տաղավարի ներսում, կցուցադրվեն տեսամոնիտորների վրա, ինչպես նաև տեղ կգտնեն «EXPO-2000-Հայաստան» կատալոգում:

 

8. Մաքսային ծառայություններ

 

ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարությունը կներկայացնի առաջարկներ ՀՀ պետական եկամուտների նախարարության` ցուցանմուշների տեղափոխման հետ կապված մաքսային ձևակերպումների իրականացման նպատակով:

 

9. Ավիացիայի աշխատանքը «EXPO-2000» ցուցահանդեսի ընթացքում

 

ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարությունը կներկայացնի առաջարկներ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն (քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն)` աշխատակազմի, պատվիրակությունների այցերի և ցուցանմուշների տեղափոխման հետ կապված` համապատասխան գրաֆիկի տեսքով, իսկ մինչև 2000 թ. մայիս ամիսը` կոնկրետ տվյալներ մեկնողների վերաբերյալ:

 

10. Արտաքին գործերի նախարարության աշխատանքները

 

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության ներկայացրած հայտերի հիման վրա պետք է կազմակերպի աշխատակազմի և պաշտոնական պատվիրակությունների ելքի թույլտվությունների օպերատիվ տրամադրումը, ինչպես նաև դիվանագիտական ճանապարհներով համակողմանի օժանդակություն ցուցաբերի ցուցահանդեսի նախապատրաստմանը և ընթացիկ աշխատանքներին:

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը նաև պետք է աջակցի միջազգային ասպարեզում քարոզչության հարցերում:

 

11. Բժշկական ծառայություն

 

ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարությունը ՀՀ առողջապահության նախարարության հետ կկազմակերպի աշխատակազմի բժշկական ապահովագրությունը «EXPO-2000» համաշխարհային ցուցահանդեսի ընթացքում:

 

12. Աշխատակազմի նախապատրաստում

 

Նկատի ունենալով «EXPO-2000» համաշխարհային ցուցահանդեսում Հայաստանի պատշաճ մակարդակով մասնակցության մեծ նշանակությունը և կարևորությունը` նախատեսել միջոցներ աշխատակազմի նախապատրաստման համար:

 

13. Բացման և փակման արարողություններ

 

Կազմակերպել համապատասխան ստեղծագործական խմբերի ներգրավումը բացման և փակման արարողությունների ընդհանուր համերգային ծրագրերում:

 

14. Պաշտոնական ընդունելություններ

 

Կազմակերպել ընդունելություն Հայաստանի ազգային օրը:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 2000 թվականի

ապրիլի 20-ի N 196 որոշմամբ

 

ՑԱՆԿ

 

«EXPO-2000» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության

մասնակցության միջոցառումների

 

.__________________________________________________________________________.

|NN |    Աշխատանքի           |Նախատեսվող|Արժեքը |Ֆինան- |Պատասխա-|Աշխատանքի|

|ը/կ|  բովանդակությունը      |ժամկետը/  |       |սավոր- |նատու   |կատարման |

|   |                        |վերջնական |       |ման    |կատարողը|վիճակը   |

|   |                        |ժամկետը   |       |աղբյու-|        |         |

|   |                        |          |       |րը     |        |         |

|___|________________________|__________|_______|_______|________|_________|

|Ա  |ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ՇՐՋԱՆ   |01.02.2000|299200 |       |        |         |

|   |                        |15.05.2000|USD+   |       |        |         |

|   |                        |          |417600 |       |        |         |

|   |                        |          |DM     |       |        |         |

|___|________________________|__________|_______|_______|________|_________|

|1. |1) Տարածքի վարձակալման  |սեպտեմբեր,|139200 |ՀՀ պետ-|գլխավոր |Ընդունված|

|   |առաջին մասնաբաժնի       |1999 թ.   |DM     |բյուջե |կոմիսար,|է ՀՀ     |

|   |վճարում` համաձայն       |          |(120000|       |ՀՀ      |կառավա-  |

|   |մասնակցության մասին     |          |DM +16%|       |ֆինանս- |րության  |

|   |պայմանագրի              |          |VAT)   |       |ների    |որոշում` |

|   |                        |          |       |       |նախարա- |գանձապե- |

|   |                        |          |       |       |րություն|տարանի   |

|   |                        |          |       |       |        |հետ      |

|   |                        |          |       |       |        |իրակա-   |

|   |                        |          |       |       |        |նացնել   |

|   |                        |          |       |       |        |նախատես- |

|   |                        |          |       |       |        |վող      |

|   |                        |          |       |       |        |գումարի  |

|   |                        |          |       |       |        |փոխան-   |

|   |                        |          |       |       |        |ցումը:   |

|   |________________________|__________|_______|_______|________|_________|

|   |2) Տարածքի վարձակալման  |դեկտեմբերի|139200 |ՀՀ պետ-|գլխավոր |         |

|   |երկրորդ մասնաբաժնի      |31, 1999թ.|DM     |բյուջե |կոմիսար,|         |

|   |վճարում` համաձայն       |          |(120000|       |ՀՀ      |         |

|   |մասնակցության մասին     |          |DM +16%|       |ֆինանս- |         |

|   |պայմանագրի              |          |VAT)   |       |ների    |         |

|   |                        |          |       |       |նախարա- |         |

|   |                        |          |       |       |րություն|         |

|   |________________________|__________|_______|_______|________|_________|

|   |3) Տարածքի վարձակալման  |մայիսի 15,|139200 |ՀՀ պետ-|գլխավոր |         |

|   |երրորդ մասնաբաժնի       |2000 թ.   |DM     |բյուջե |կոմիսար,|         |

|   |վճարում` համաձայն,      |          |(120000|       |ՀՀ      |         |

|   |մասնակցության մասին     |          |DM +16%|       |ֆինանս- |         |

|   |պայմանագրի              |          |VAT)   |       |ների    |         |

|   |                        |          |       |       |նախարա- |         |

|   |                        |          |       |       |րություն|         |

|___|________________________|__________|_______|_______|________|_________|

|2. |Ֆինանսական պայմանագրի   |փետրվարի  |       |Գերմա- |ՀՀ արդ- |արված է  |

|   |ստորագրում`             |1, 2000 թ.|       |նիայի  |առևտուր |         |

|   |1) ԱԳՆ-ից գերմանական    |          |       |կառավա-|նախի    |         |

|   |դեսպանատուն պաշտոնական  |          |       |րու-   |վարչու- |         |

|   |նամակ                   |          |       |թյուն  |թյան    |         |

|   |                        |          |       |       |պետ Ն.  |         |

|   |                        |          |       |       |Սահակյան|         |

|   |________________________|__________|_______|_______|________|_________|

|   |2) գերմանական           |          |       |       |  -»-  |արված է  |

|   |դեսպանատան նամակը GTZ   |          |       |       |        |         |

|   |նշելով օգնություն       |          |       |       |        |         |

|   |ընդունող նախարարությունը|          |       |       |        |         |

|   |և  կազմակերպությունը    |          |       |       |        |         |

|   |________________________|__________|_______|_______|________|_________|

|   |3) ֆինանսական պայմանագրի|          |       |       |  -»-  |սպասում  |

|   |ստորագրվելիք օրինակի    |          |       |       |        |ենք պայ- |

|   |ստացումը GTZ-ից         |          |       |       |        |մանագրի  |

|   |                        |          |       |       |        |բնօրի-   |

|   |                        |          |       |       |        |նակին:   |

|___|________________________|__________|_______|_______|________|_________|

|3. |Ընդհանուր մշակութային   |փետրվարի  |       |       |ՀՀ մշա- |արված է  |

|   |ծրագրում առաջարկվող     |20, 2000թ.|       |       |կույթի  |         |

|   |կազմակերպությունների    |          |       |       |նախարա- |         |

|   |ներկայացում գերմանական  |          |       |       |րություն|         |

|   |կողմին` բոլոր անհրաժեշտ |          |       |       |«Գոյ»   |         |

|   |նյութերի կցմամբ`        |          |       |       |թատրոն- |         |

|   |1) ներկայացված նյութերից|          |       |       |լաբորա- |         |

|   |   լավագույնների        |          |       |       |տորիայի |         |

|   |   ընտրություն          |          |       |       |տնօրեն  |         |

|   |                        |          |       |       |Ա. Մազ- |         |

|   |                        |          |       |       |մանյան  |         |

|   |                        |          |       |       |Ն.      |         |

|   |                        |          |       |       |Սահակյան|         |

|   |________________________|__________|_______|_______|________|_________|

|   |2) մեկ տեսաժապավենի վրա |          |       |       |  -»-  |արված է  |

|   |   նյութերի մոնտաժում   |          |       |       |        |         |

|   |________________________|__________|_______|_______|________|_________|

|   |3) ուղեկցող նյութերի    |          |       |       |  -»-  |արված է  |

|   |   թարգմանություն և     |          |       |       |        |         |

|   |   պատրաստում           |          |       |       |        |         |

|   |________________________|__________|_______|_______|________|_________|

|   |4) նյութերի ուղարկում   |          |       |       |  -»-  |արված է  |

|___|________________________|__________|_______|_______|________|_________|

|4. |Հայաստանի ազգային օրվա  |փետրվարի  |       |       |ՀՀ մշա- |         |

|   |ծրագրի ընդունում        |25, 2000թ.|       |       |կույթի  |         |

|   |անհրաժեշտ միջոցառումների|          |       |       |նախարա- |         |

|   |կազմակերպում`           |          |       |       |րություն|         |

|   |1) Մարտի 1-ից մինչև     |          |       |       |Ա. Մազ- |         |

|   |հունիսի 1-ը փորձադահլիճ |          |       |       |մանյան  |         |

|   |(ցանկալի է պարարվեստի   |          |       |       |        |         |

|   |ուսումնարանի դահլիճներից|          |       |       |        |         |

|   |մեկը)                   |          |       |       |        |         |

|   |________________________|__________|_______|_______|________|_________|

|   |2) Բեմադրական           |          |       |       |        |         |

|   |աշխատանքները երեք ամսվա |          |       |       |        |         |

|   |ընթացքում մշտական       |          |       |       |        |         |

|   |հաստիքներ է պահանջում`  |          |       |       |        |         |

|   |ելնելով աշխատանքների    |          |       |       |        |         |

|   |ծավալից և  մասնագետների |          |       |       |        |         |

|   |ծանրաբեռնվածության      |          |       |       |        |         |

|   |չափից:                  |          |       |       |        |         |

|   |Դրանք են`               |          |       |       |        |         |

|   |- բեմադրիչ-ռեժիսոր      |          |       |       |        |         |

|   |  (հոնորար` 840$)       |          |       |       |        |         |

|   |- սցենարի հեղինակ       |          |       |       |        |         |

|   |  (հոնորար` 650$)       |          |       |       |        |         |

|   |- բեմադրող-նկարիչ-      |          |       |       |        |         |

|   |  դիզայներ (850$)       |          |       |       |        |         |

|   |- կոմպոզիտոր (960$)     |          |       |       |        |         |

|   |- պարուսույց-բեմադրիչ   |          |       |       |        |         |

|   |  (420$)                |          |       |       |        |         |

|   |- խորմեյստեր-դիրիժոր    |          |       |       |        |         |

|   |  (210$)                |          |       |       |        |         |

|   |- 2-րդ ռեժիսոր (250$)   |          |       |       |        |         |

|   |- գործադիր տնօրեն (630$)|          |       |       |        |         |

|   |- գործավար թարգմանիչ    |          |Ընդ`   |       |        |         |

|   |  (390$)                |          |5200   |       |        |         |

|   |                        |          |USD    |       |        |         |

|   |________________________|__________|_______|_______|________|_________|

|   |3) Հայկական օրվա ծրագիրն|          |ֆինան- |       |        |         |

|   |ստույգ բեմադրելու և     |          |սավո-  |       |        |         |

|   |բաշխելու համար անհրաժեշտ|          |րումը  |       |        |         |

|   |պայման է մինչև  մարտի   |          |տես    |       |        |         |

|   |1-ը բեմադրիչ-ռեժիսորի և |          |7-րդ   |       |        |         |

|   |նկարչի կարճաժամկետ այցը |          |կետում |       |        |         |

|   |(3 - 4 օր) Հաննովեր`    |          |       |       |        |         |

|   |տեղում դահլիճների       |          |       |       |        |         |

|   |ընտրության, ինչպես նաև  |          |       |       |        |         |

|   |լուսային, հնչյունային և |          |       |       |        |         |

|   |տեխնիկական հարցերը      |          |       |       |        |         |

|   |հստակեցնելու համար:     |          |       |       |        |         |

|   |________________________|__________|_______|_______|________|_________|

|   |4) Բացման օրվա          |          |ֆինան- |       |        |         |

|   |արտիստների խումբը       |          |սավո-  |       |        |         |

|   |կազմվելու է հավաքական   |          |րումը  |       |        |         |

|   |սկզբունքով (պարային,    |          |տես    |       |        |         |

|   |հնչյունային, երաժշտական |          |«Գ»-ի  |       |        |         |

|   |տարբեր խմբերից):        |          |18-րդ  |       |        |         |

|   |Մասնակիցների ընդհանուր  |          |կետում |       |        |         |

|   |թիվը` 60-65 անձ:        |          |       |       |        |         |

|___|________________________|__________|_______|_______|________|_________|

|5. |Տաղավարի նախագծի վերջին |          |       |       |տաղավարի|         |

|   |մանրամասների մշակում`   |          |       |       |տնօրեն  |         |

|   |- «Աղավնու» գեղարվեստա- |          |300USD |       |ՀՀ նկա- |         |

|   |  կոնստրուկտորական      |          |       |       |րիչների |         |

|   |  նախագիծ /գկն/         |մարտի 15  |       |       |միության|         |

|   |- «EXPO-2000-Հայաստան»  |          |       |       |նախագահ |         |

|   |  էմբլեմայի և  ֆիրմային |          |       |       |Կ.      |         |

|   |  գրաֆիկական ոճի նախագիծ|          |       |       |Աղամյան |         |

|   |  /նշան, բլանկ,         |          |       |       |        |Աշխատանք-|

|   |  բրոշյուրներ, մենյու,  |          |       |       |        |ներն     |

|   |  տոպրակներ և  այլն/    |          |4500USD|       |        |ընթացքի  |

|   |- «Բիստրոյի» գկն        |          |       |       |        |մեջ են:  |

|   |  /կահույք, ցուցափեղկ և |          |       |       |        |         |

|   |  բար/                  |          |800USD |       |        |         |

|   |- ՀՀ և  պատմական        |ապրիլի 15 |       |       |        |         |

|   |  Հայաստանի քարտեզի գկն |          |       |       |        |         |

|   |- այցելուներին`         |          |200USD |       |        |         |

|   |  ընդունելության համար  |          |       |       |        |         |

|   |  նախատեսված            |          |       |       |        |         |

|   |  դրոշակաձողով սեղանի   |          |       |       |        |         |

|   |  գկն                   |          |       |       |        |         |

|   |- հուշանվերներ պատրաստող|          |200USD |       |        |         |

|   |  վարպետի աշխատասեղանի  |          |       |       |        |         |

|   |  գկն                   |          |       |       |        |         |

|   |- վաճառատուն և          |          |500USD |       |        |         |

|   |  վաճառասեղանների գկն   |          |       |       |        |         |

|   |- «Մարդկության օրրան»   |          |400USD |       |        |         |

|   |  բաժնի գկն             |          |       |       |        |         |

|   |- «Քարե պոեզիա» բաժնի   |          |300USD |       |        |         |

|   |  գկն                   |          |       |       |        |         |

|   |- «Էլեկտրաթոնրի» և  դրա |          |300USD |       |        |         |

|   |  շրջակայքի գկն         |          |       |       |        |         |

|   |- Սպասարկող կազմի       |          |400USD |       |        |         |

|   |  հագուստի նախագիծ      |          |       |       |        |         |

|   |  (այցելուներին         |          |       |       |        |         |

|   |  դիմավորող, բիստրոյի   |          |       |       |        |         |

|   |  մատուցող, հացթուխ,    |          |       |       |        |         |

|   |  բարմեն և  այլն)       |          |       |       |        |         |

|   |- բիստրոյի սպասքի       |          |1000USD|       |        |         |

|   |  (13 անվանում) գկն     |          |       |       |        |         |

|   |- «Մարդկության օրրանը»  |          |300USD |       |        |         |

|   |  բաժնի ինֆորմացիոն     |          |       |       |        |         |

|   |  վահանակների գկն (2    |          |       |       |        |         |

|   |  տեսակ)                |          |       |       |        |         |

|   |- «Մարդկության օրրանը»  |          |300USD |       |        |         |

|   |  բաժնի ցուցափեղկերի (3 |          |       |       |        |         |

|   |  տեսակ) գկն            |          |       |       |        |         |

|   |- «Քարե պոեզիա» բաժնի   |          |300USD |       |        |         |

|   |  ցուցափեղկերի և        |          |       |       |        |         |

|   |  ինֆորմացիոն           |          |       |       |        |         |

|   |  վահանակների գկն       |          |200USD |       |        |         |

|   |- «Գիտության և  տեխնիկա»|          |       |       |        |         |

|   |  բաժնի գկն             |          |       |       |        |         |

|   |նախագծային աշխատանքների |          |Ընդ.   |       |        |         |

|   |համար                   |          |10000  |       |        |         |

|   |                        |          |USD    |       |        |         |

|___|________________________|__________|_______|_______|________|_________|

|6. |Վերջնական նախագծի       |փետրվար   |       |       |գլխավոր |արված է  |

|   |համաձայնեցում գերմանական|20, 2000  |       |       |կոմիսար,|         |

|   |նախագծով կազմակերպության|          |       |       |Կ.      |         |

|   |հետ և  տաղավարի նախագծի |          |       |       |Աղամյան |         |

|   |վերջնական ընդունում     |          |       |       |Ն.      |         |

|   |                        |          |       |       |Սահակյան|         |

|___|________________________|__________|_______|_______|________|_________|

|7. |Նախապատրաստական         |փետրվարի  |       |ՀՀ պետ-|Կ.      |Համաձայն |

|   |աշխատանքներն            |27-ի մարտի|       |բյուջե |Աղամյան |ՀՀ վարչա-|

|   |իրականացնելու համար     |5, 2000   |       |       |Ն.      |պետի     |

|   |Գերմանիայի Դաշնային     |          |       |       |Սահակյան|որոշման  |

|   |Հանրապետություն են      |          |       |       |Ա. Մազ- |         |

|   |գործուղվելու 4 հոգի:    |          |       |       |մանյան  |արված է  |

|___|________________________|__________|_______|_______|________|_________|

|8. |Համաձայն ընդունված      |ապրիլի 20,|       |       |Կ.      |         |

|   |նախագծերի տաղավարի      |2000թ.    |       |       |Աղամյան |         |

|   |իրականացման աշխատանքներ`|          |       |       |Ն.      |         |

|   |- տաղավարի կառուցում    |          |գերմ.  |       |Սահակյան|         |

|   |                        |          |փգն*   |       |        |         |

|   |                        |          |+120000|       |        |         |

|   |                        |          |USD    |       |        |         |

|   |- ՀՀ և  պատմական        |          |       |       |        |         |

|   |  Հայաստանի քարտեզ      |          |       |       |        |         |

|   |  (4700x5310 մմ)        |          |       |       |        |         |

|   |- քարտեզի վրայի         |          |       |       |        |         |

|   |  պայմանական նշաններ և  |          |       |       |        |         |

|   |  պատմական հուշարձանների|          |       |       |        |         |

|   |  բարձրաքանդակների      |          |       |       |        |         |

|   |  պատրաստում` 250 մմ 25 |          |       |       |        |         |

|   |  հատ                   |          |       |       |        |         |

|   |- բիստրոյի սպասքի       |          |       |       |        |         |

|   |  պատրաստում` 80-ական 13|          |       |       |        |         |

|   |  անվանում              |          |       |       |        |         |

|   |- բիստրոյի այլ          |          |       |       |        |         |

|   |  պարագաներ` կարասներ,  |          |       |       |        |         |

|   |  կարպետներ, գորգեր,    |          |       |       |        |         |

|   |  կճուճներ, գդալներ և   |          |       |       |        |         |

|   |  այլն                  |          |       |       |        |         |

|   |- թոնիր և  ատրիբուտներ  |          |       |       |        |         |

|   |- դրոշ, գերբ, այբուբենի |          |       |       |        |         |

|   |  ծավալուն տառեր կամ    |          |       |       |        |         |

|   |  փորագրություն         |          |       |       |        |         |

|   |- ինֆորմացիոն           |          |       |       |        |         |

|   |  վահանակների ֆոտոներ,  |          |60000  |       |        |         |

|   |  սլայդներ, տեսանյութեր,|          |USD    |       |        |         |

|   |  CD, ցուցափեղկերի տեքստ|          |       |       |        |         |

|   |  և  այլն               |          |       |       |        |         |

|___|________________________|__________|_______|_______|________|_________|

|9. |  Ներկայացվելիք         |          |       |ՀՀ պետ-|ՀՀ      |         |

|   |  ցուցանմուշների        |          |       |բյուջե,|արդյու- |         |

|   |  ընտրություն և         |          |       |այլ    |նաբերու-|         |

|   |  անհրաժեշտ գրավոր      |          |       |ֆինան- |թյան,   |         |

|   |  նյութերի պատրաստում   |          |       |սական  |մշակույ-|         |

|   |                        |          |       |աղբ-   |թի, երի-|         |

|   |                        |          |       |յուրներ|տասար-  |         |

|   |                        |          |       |       |դության |         |

|   |                        |          |       |       |հարցերի |         |

|   |                        |          |       |       |և       |         |

|   |                        |          |       |       |սպորտի, |         |

|   |                        |          |       |       |գիտու-  |         |

|   |                        |          |       |       |թյան և  |         |

|   |                        |          |       |       |կրթու-  |         |

|   |                        |          |       |       |թյան    |         |

|   |                        |          |       |       |քաղաքա- |         |

|   |                        |          |       |       |շինու-  |         |

|   |                        |          |       |       |թյան.   |         |

|   |                        |          |       |       |գյուղա- |         |

|   |                        |          |       |       |տնտեսու-|         |

|   |                        |          |       |       |թյան,   |         |

|   |                        |          |       |       |բնապահ- |         |

|   |                        |          |       |       |պանու-  |         |

|   |                        |          |       |       |թյան    |         |

|   |                        |          |       |       |նախարա- |         |

|   |                        |          |       |       |րու-    |         |

|   |                        |          |       |       |թյուններ|         |

|   |                        |          |       |       |ՀՀ կառա-|         |

|   |                        |          |       |       |վարու-  |         |

|   |                        |          |       |       |թյանն   |         |

|   |                        |          |       |       |առընթեր |         |

|   |                        |          |       |       |տեղեկատ-|         |

|   |                        |          |       |       |վության |         |

|   |                        |          |       |       |և       |         |

|   |                        |          |       |       |գրահրա- |         |

|   |                        |          |       |       |տարակ-  |         |

|   |                        |          |       |       |չության |         |

|   |                        |          |       |       |վարչու- |         |

|   |                        |          |       |       |թյուն,  |         |

|   |                        |          |       |       |ՀՀ      |         |

|   |                        |          |       |       |գիտու-  |         |

|   |                        |          |       |       |թյուն-  |         |

|   |                        |          |       |       |ների    |         |

|   |                        |          |       |       |ազգային |         |

|   |                        |          |       |       |ակադեմիա|         |

|   |                        |          |       |       |Մայր    |         |

|   |                        |          |       |       |Աթոռ    |         |

|   |                        |          |       |       |Սուրբ   |         |

|   |                        |          |       |       |Էջմիածին|         |

|___|________________________|__________|_______|_______|________|_________|

|10.|1. Նյութերի             |          |2500   |  -»- |ՀՀ      |         |

|   |թարգմանություն          |          |USD    |       |արդյու- |         |

|   |(նախատեսվում է թարգմանել|          |       |       |նաբերու-|         |

|   |100 էջ` անգլերեն և      |          |       |       |թյան և  |         |

|   |գերմաներեն)             |          |       |       |առևտրի  |         |

|   |                        |          |       |       |նախարարի|         |

|   |                        |          |       |       |տեղակալ |         |

|   |                        |          |       |       |Ա. Պետ- |         |

|   |                        |          |       |       |րոսյան  |         |

|   |                        |          |       |       |Ն.      |         |

|   |                        |          |       |       |Սահակյան|         |

|___|________________________|__________|_______|_______|________|_________|

|   |2. Բաժինների (7)        |          |10000  |  -»- |Ա. Պետ- |         |

|   |կատալոգների             |          |USD    |       |րոսյան  |         |

|   |- տպագրություն`         |          |       |       |Կ.      |         |

|   |  1000-ական օրինակ      |          |       |       |Աղամյան |         |

|   |                        |          |       |       |Ն.      |         |

|   |                        |          |       |       |Սահակյան|         |

|___|________________________|__________|_______|_______|________|_________|

|11.|Ցուցահանդեսի ընթացքում  |          |75000  |  -»- |Ն.      |         |

|   |Գերմանիայում մնալու     |          |USD    |       |Սահակյան|         |

|   |համար հյուրանոցների     |          |       |       |        |         |

|   |պատվիրում (կեցության    |          |       |       |        |         |

|   |ծախսեր)                 |          |       |       |        |         |

|___|________________________|__________|_______|_______|________|_________|

|12.|Ցուցանմուշների          |ապրիլի 15,| 5000  |  -»- |Ա. Պետ- |         |

|   |հավաքագրում             |2000 թ.   | USD   |       |րոսյան  |         |

|   |«EXPO-2000-Հայաստան»    |          |       |       |Կ.      |         |

|   |կազմակերպությունում,    |          |       |       |Աղամյան |         |

|   |նրանց ապահովագրություն  |          |       |       |        |         |

|   |և  մաքսային             |          |       |       |        |         |

|   |ձևակերպումների          |          |       |       |        |         |

|   |իրականացում             |          |       |       |        |         |

|___|________________________|__________|_______|_______|________|_________|

|13.|Ցուցանմուշների          |ապրիլի 20,| 3500  |ՀՀ պետ-|Ա. Պետ- |         |

|   |տեղափոխում Հաննովեր     |2000 թ.   | USD   |բյուջե |րոսյան  |         |

|   |EXPO-ի տարածք           |          |       |       |        |         |

|   |Գերմանիայում մաքսային   |          |       |       |        |         |

|   |ձևակերպումների  կատարում|          |       |       |        |         |

|___|________________________|__________|_______|_______|________|_________|

|14.|Տաղավարի ձևավորում,     |          | 22500 |ՀՀ պետ-|Կ.      |         |

|   |տեխնիկական միջոցների    |          | USD   |բյուջե |Աղամյան,|         |

|   |տեղադրում և  փորձարկում:|          |       |       |Ն.      |         |

|   |Այդ նպատակով Գերմանիա են|          |       |       |Սահակյան|         |

|   |գործուղվելու 3 հոգի`    |          |       |       |Հ. Դա-  |         |

|   |- տաղավարի տնօրեն       |մայիսի 20-| 15000 |       |նիելյան |         |

|   |(օրապահիկ,              |նոյեմբերի | USD   |       |        |         |

|   |ճանապարհածախս,          |11        |       |       |        |         |

|   |աշխատավարձ)             |          |       |       |        |         |

|   |- կոորդինատոր           |մայիսի 20-| 5000  |       |        |         |

|   |(օրապահիկ,              |հուլիսի 20| USD   |       |        |         |

|   |ճանապարհածախս)          |          |       |       |        |         |

|   |- ծրագրային ապահովման   |մայիսի 20-| 2500  |       |        |         |

|   |  մասնագետ              |հունիսի 24| USD   |       |        |         |

|   |(օրապահիկ,              |          |       |       |        |         |

|   |ճանապարհածախս)          |          |       |       |        |         |

|___|________________________|__________|_______|_______|________|_________|

|Բ. |«EXPO-2000»             |20.06.2000| 84000 |       |        |         |

|   |ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ           |31.10.2000| USD   |       |        |         |

|   |ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆ     |          |       |       |        |         |

|___|________________________|__________|_______|_______|________|_________|

|15.|Գերմանիա են մեկնում     |          | 84000 |ՀՀ պետ-|Կ.      |         |

|   |բաժինների 6 (3 X 2)     |          | USD   |բյուջե |Աղամյան |         |

|   |պատասխանատուներ         |          |       |այլ    |Ն.      |         |

|   |(ճանապարհածախս և        |          |       |ֆինան- |Սահակյան|         |

|   |օրապահիկ)               |          |       |սական  |        |         |

|   |                        |          |       |աղբ-   |        |         |

|   |                        |          |       |յուրներ|        |         |

|___|________________________|__________|_______|_______|________|_________|

|Գ. |ԲԱՑՄԱՆ ՕՐՎԱՆԻՑ ՄԻՆՉԵՎ   |01.06.2000|180000 |       |        |         |

|   |ԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ՇՐՋԱՆ      |20.06.2000|USD    |       |        |         |

|___|________________________|__________|_______|_______|________|_________|

|16.|Ցուցահանդեսի բացման     |          |       |       |        |         |

|   |արարողություն`          |          |       |       |        |         |

|   |- պաշտոնական            |մայիսի 30-|10000  |--»-- |գլխավոր |         |

|   |պատվիրակության          |հունիսի 3 |USD    |       |կոմիսար,|         |

|   |մասնակցություն, որը     |          |       |       |Ն.      |         |

|   |կգլխավորի գլխավոր       |          |       |       |Սահակյան|         |

|   |կոմիսարը, որոնց կմիանա  |          |       |       |Կ.      |         |

|   |Գերմանիայում ՀՀ արտակարգ|          |       |       |Աղամյան |         |

|   |և  լիազոր դեսպանը       |          |       |       |        |         |

|___|________________________|__________|_______|_______|________|_________|

|17.|Ազգային օրվա            |հունիսի   |30000  |ՀՀ պետ-|գլխավոր |համաձայն |

|   |արարողություն           |23-25     |USD    |բյուջե |կոմիսար |ՀՀ վար-  |

|   |- պաշտոնական            |          |       |       |        |չապետի   |

|   |պատվիրակության ժամանում`|          |       |       |        |որոշման  |

|   |25 հոգի                 |          |       |       |        |         |

|___|________________________|__________|_______|_______|________|_________|

|18.|Մշակութային ծրագրի հետ  |          |       |       |ՀՀ մշա- |         |

|   |կապված Գերմանիա են      |          |       |       |կույթի  |         |

|   |մեկնում`                |          |       |       |նախարա- |         |

|   |- 85 հոգուց բաղկացած    |հունիսի   |140000 |ՀՀ պետ-|րություն|         |

|   |խումբ (պարային          |23-25     |USD    |բյուջե |Ա. Մազ- |         |

|   |անսամբլներ, երգչախմբեր  |          |       |       |մանյան  |         |

|   |և  այլն)                |          |       |       |        |         |

|___|________________________|__________|_______|_______|________|_________|

|Դ. |ՀԵՏՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆ  |31.10.2000|8500   |       |        |         |

|   |                        |10.11.2000|USD    |       |        |         |

|___|________________________|__________|_______|_______|________|_________|

|19.|Ցուցահանդեսի ավարտից    |նոյեմբերի |8500   |       |Կ.      |         |

|   |հետո տաղավարի           |1-10,     |USD    |       |Աղամյան |         |

|   |ապամոնտաժում և          |2000 թ.   |       |       |        |         |

|   |տեղափոխում Երևան        |          |       |       |        |         |

|   |- ապամոնտաժում;         |          |       |       |        |         |

|   |- փաթեթավորում;         |          |       |       |        |         |

|   |- մաքսային              |          |       |       |        |         |

|   |  ձևակերպումներ         |          |       |       |        |         |

|   |- տեղափոխում:           |          |       |       |        |         |

|___|________________________|__________|_______|_______|________|_________|

|20.|Տաղավարի տեղադրում      |նոյեմբեր, |       |       |Երևանի  |         |

|   |Երևանում                |2000 թ.   |       |       |քաղաքա- |         |

|   |                        |          |       |       |պետարան |         |

|___|________________________|__________|_______|_______|________|_________|

|   |ԸՆԴԱՄԵՆԸ                |          |571700 |       |        |         |

|   |                        |          |USD +  |       |        |         |

|   |                        |          |417600 |       |        |         |

|   |                        |          |DM     |       |        |         |

|___|________________________|__________|_______|_______|________|_________|

|   |Չնախատեսված ծախսեր      |          |50000  |ՀՀ պետ-|        |         |

|   |                        |          |USD    |բյուջե |        |         |

|   |                        |          |       |ֆինան- |        |         |

|   |                        |          |       |սական  |        |         |

|   |                        |          |       |այլ    |        |         |

|   |                        |          |       |աղբ-   |        |         |

|   |                        |          |       |յուրներ|        |         |

|___|________________________|__________|_______|_______|________|_________|

|   |ԸՆԴԱՄԵՆԸ                |          |621700 |       |        |         |

|   |                        |          |USD +  |       |        |         |

|   |                        |          |417600 |       |        |         |

|   |                        |          |DM     |       |        |         |

.__________________________________________________________________________.

 

* Գերմանական կառավարությունը հատկացրել է 400000 DM ֆինանսական

օգնություն:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 2000 թվականի

ապրիլի 20-ի N 196 որոշմամբ

 

ԿԱԶՄ

 

«EXPO-2000» համաշխարհային ցուցահանդեսում Հայաստանի

Հանրապետության ազգային օրվա (հունիսի 24) հանդիսություններին

մասնակցող Հայաստանի Հանրապետության պատվիրակության

 

ՀՀ վարչապետը և նրա կինը

 

ՀՀ վարչապետին ուղեկցող անձինք (2)

 

«EXPO-2000» համաշխարհային ցուցահանդեսի Հայաստանի գլխավոր հանձնակատար

 

ՀՀ նախարարներ

 

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ներկայացուցիչներ

 

Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչներ

 

Դեսպաններ

 

Պառլամենտական կուսակցությունների ներկայացուցիչներ

 

Ստեղծագործական միությունների ներկայացուցիչներ

 

Գործարար շրջանակների ներկայացուցիչներ

 

Բանկային համակարգի ներկայացուցիչներ

 

Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ

 

Սփյուռքի ներկայացուցիչներ

 

-----------------

Ծանոթագրություն:  1. Պատվիրակության կազմում պետք է ընդգրկվի 25

մարդ, այդ թվում` 20 մարդ` Հայաստանից, 5 մարդ`

այլ երկրներից:

2. Նախատեսվում է պաշտոնական ճաշ գերմանական կողմի

հրավերով` 25 մարդու համար:

3. Հայաստանի Հանրապետության վարչապետի և

պատվիրակության 2 այլ անդամի ծախսերը հոգում է

գերմանական կողմը:

4. Գերմանական կողմը լուծում է պաշտոնական

պատվիրակության անդամներին հյուրանոցում

տեղավորելու խնդիրը (20 համար):

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.04.2000
N 196
Որոշում