Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻ ...

 

23.11.2024 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 փետրվարի 2023 թվականի N 216-Ն

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՉԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ, ԴՐԱՆՑ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(3-րդ մաս)

 

5. ԽՈՀԱՐԱՐ` ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ

 

1. Աշխատանքային գործառույթները`

1) խոհարարը պատրաստում է սնունդ` պատրաստման կանոններին համապատասխան.

2) ապահովում է սննդամթերքի ճիշտ պահպանումը` սննդի պահպանման կանոններին համապատասխան.

3) հետևում է խոհանոցի և սարքավորումների մաքրությանը.

4) նախապատրաստում է խոհանոցը` ուտեստներ պատրաստելու համար.

5) աշխատանքը սկսելուց առաջ ստուգում է մթերքների առկայությունն ու թարմությունը (պահեստից բերում է պակասող մթերքը).

6) ուտելիքները պատրաստում է ըստ բաղադրատոմսերի` կիրառելով տարբեր խոհանոցային սարքավորումներ.

7) տիրապետում է կտրող գործիքներից օգտվելու, եփելու և թխելու կարողություններին.

8) տիրապետում է առողջ սննդի պատրաստման առանձնահատկություններին:

Խոհարարն իրավունք ունի`

9) գործատուից պահանջելու իրեն տրամադրել աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանք.

10) օգտվելու հանգստի իրավունքից` օրենսդրությամբ սահմանված ժամկետներում և կարգով.

11) ստանալու ամբողջական ստույգ տեղեկատվություն Հաստատությունում առողջության պահպանման և անվտանգության ապահովման, այդ թվում` տեխնիկայի անվտանգության և հակահրդեհային պաշտպանության պահանջների մասին.

12) պաշտպանելու իր աշխատանքային իրավունքները, ազատությունները և օրինական շահերը` օրենքով չարգելված միջոցներով, այդ թվում` բողոքարկելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատության տնօրինության ընդունած որոշումները, ստանալու իր աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում պատճառված վնասի հատուցում` աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով:

Խոհարարը պարտավոր է`

13) բարեխղճորեն կատարել աշխատանքային պայմանագրով իր վրա դրված գործառույթները.

14) ապահովել սպասքի, խոհանոցային պարագաների և սարքավորումների պատշաճ վիճակում գտնվելը.

15) պահպանել աշխատանքային օրենսդրությամբ և հաստատության ներքին իրավական ակտերով սահմանված աշխատանքային կարգապահությունը.

16) լինել պատասխանատու, պարտաճանաչ, կարգապահ, հաղորդակցվող, աշխատանքի նկատմամբ ունենալ պատասխանատվության զգացում.

17) կատարել սահմանված աշխատանքային նորմերը, պահպանել առողջության պահպանման և անվտանգության ապահովման պահանջները, բարեխղճորեն վերաբերվել հաստատության և այլ աշխատողների գույքին.

18) մարդկանց կյանքին ու առողջությանը, հաստատության գույքի պաշտպանությանը սպառնացող վտանգի ծագման մասին անմիջապես տեղեկացնել գործատուին.

19) աշխատանքի ընդունվելիս` սահմանված կարգով անցնել բժշկական սահմանված հետազոտությունները.

20) կատարել աշխատանքային օրենսդրությամբ, հաստատության կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով նախատեսված այլ պարտականություններ.

21) խոհարարը պատասխանատվություն է կրում իր գործառույթների և պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար` գործող աշխատանքային օրենսդրությանը համապատասխան, իր գործունեության ընթացքում կատարած իրավախախտումների համար` գործող վարչական, քրեական և քաղաքացիական օրենսդրությանը համապատասխան, նյութական վնաս հասցնելու համար` գործող աշխատանքային և քաղաքացիական օրենսդրությանը համապատասխան:

2. Խոհարարի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`

1) խոհարարը պետք է իմանա աշխատանքում կիրառվող սարքավորումների և հարմարանքների շահագործման կանոնները, նյութերի կիրառման կանոնները, անվտանգության կանոնները, աշխատանքի կազմակերպման հիմունքները, աշխատանքային օրենսդրությամբ սահմանված` իրեն վերապահված իրավունքներն ու պարտականությունները, առողջության պահպանման և անվտանգության ապահովման, այդ թվում` տեխնիկայի անվտանգության և հակահրդեհային պաշտպանության կանոնները և նորմերը.

2) իր գործունեության ընթացքում խոհարարն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ, հաստատության օրինակելի կանոնադրությամբ, կոլեկտիվ աշխատանքային պայմանագրով (դրա առկայության դեպքում), դպրոցի ներքին կարգապահական կանոններով, տնօրենի հրամաններով և կարգադրություններով:

3. Որակավորման նվազագույն պահանջները`

Խոհարարի պաշտոնին նշանակվող անձը պետք է ունենա առնվազն միջնակարգ, կամ արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթություն, կամ խոհարարի աշխատանքի առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ:

 

6. ՊԱՀԱԿ` ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ

 

1. Աշխատանքային գործառույթները`

1) հետևում է հաստատության տարածքի պատշաճ վիճակին.

2) իրականացնում է հերթապահություն հաստատության միջանցիկ սենյակում, ինչպես նաև դրա ամբողջ տարածքում.

3) ստուգում է հաստատության փականների ամբողջականությունը, ազդանշանիչ և լուսավորության սարքերի, հեռախոսների սարքին լինելը, հակահրդեհային գույքի առկայությունը.

4) օբյեկտը պաշտպանության տակ վերցնելուն արգելող անսարքությունների հայտնաբերման դեպքում զեկուցում է գործատուին.

5) կոտրված (ջարդված) դռների, պատուհանների, պատերի, փականների հայտնաբերման կամ օբյեկտում տագնապի ազդանշանի առաջացման դեպքում անհապաղ հայտնում է գործատուին և ոստիկանության բաժանմունքի հերթապահին, իրականացնում է առկա հետքերի պահպանում` մինչև ոստիկանության ներկայացուցիչների գալը.

6) օբյեկտում հրդեհի առաջացման դեպքում տագնապ է բարձրացնում, տեղեկացնում է հրշեջ խմբին, դեպքի մասին հայտնում գործատուին, ոստիկանության բաժանմունքի հերթապահին, ձեռնարկում հրդեհի վերացման միջոցներ.

7) գրառումների համապատասխան մատյանում իրականացնում է հերթապահության ընդունում և հանձնում.

8) սահմանված ժամանակում փոխարինողի չգալու դեպքում հայտնում է գործատուին.

9) աշխատանքային սենյակը պահում է պատշաճ սանիտարական վիճակում:

Պահակն իրավունք ունի`

10) գործատուից պահանջելու իրեն տրամադրել աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանք և անվտանգության պետական չափորոշչին համապատասխան աշխատասենյակ.

11) օգտվելու հանգստի իրավունքից` օրենսդրությամբ սահմանված ժամկետներում և կարգով.

12) ստանալու ամբողջական ստույգ տեղեկատվություն Հաստատությունում առողջության պահպանման և անվտանգության ապահովման, այդ թվում` տեխնիկայի անվտանգության և հակահրդեհային պաշտպանության պահանջների մասին.

13) պաշտպանելու իր աշխատանքային իրավունքները, ազատությունները և օրինական շահերը` օրենքով չարգելված միջոցներով, այդ թվում` բողոքարկելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատության տնօրինության ընդունած որոշումները.

14) ստանալու իր աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում պատճառված վնասի հատուցում` աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով:

Պահակը պարտավոր է`

15) բարեխղճորեն կատարել աշխատանքային պայմանագրով իր վրա դրված գործառույթները, պահպանել հաստատության ներքին կարգապահական կանոնները, պահպանել աշխատանքային օրենսդրությամբ և հաստատության ներքին իրավական ակտերով սահմանված աշխատանքային կարգապահությունը, աշխատանքին ներկայանալու անհնարինության մասին ժամանակին տեղեկացնել անմիջական ղեկավարին.

16) կատարել աշխատանքի սահմանված նորմերը, պահպանել առողջության պահպանման և անվտանգության ապահովման պահանջները.

17) բարեխղճորեն վերաբերվել հաստատության և այլ աշխատողների գույքին, մարդկանց կյանքին ու առողջությանը, հաստատության գույքի պաշտպանությանը սպառնացող վտանգի ծագման մասին անմիջապես տեղեկացնել հաստատության տնօրինությանը.

18) կատարել աշխատանքային օրենսդրությամբ, հաստատության կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով նախատեսված այլ պարտականություններ.

19) պատասխանատվություն է կրում իր գործառույթների և պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար` գործող աշխատանքային օրենսդրությանը համապատասխան.

20) պատասխանատվություն է կրում իր գործունեության ընթացքում կատարած իրավախախտումների համար` գործող վարչական, քրեական և քաղաքացիական օրենսդրությանը համապատասխան, նյութական վնաս հասցնելու համար` գործող աշխատանքային և քաղաքացիական օրենսդրությանը համապատասխան:

2. Պահակի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`

1) պահակը պետք է իմանա հաստատությանը հարող տարածքի արտաքին բարեկեցության վիճակի և շրջապատող միջավայրի պաշտպանության նորմերը և պահանջները, հաստատության տարածքների համաճարակային անվտանգության ապահովման նորմերը, հաստատության օբյեկտների պաշտպանման կանոնները և հրահանգները, անցագրային ռեժիմի մասին կարգը և հրահանգները, պաշտպանվող օբյեկտի սահմանները, պաշտպանվող օբյեկտի տնօրինության, իր անմիջական ղեկավարի և ոստիկանության բաժնի հերթապահի հեռախոսահամարները, աշխատանքի կազմակերպման հիմունքները, աշխատանքային օրենսդրությամբ սահմանված` իրեն վերապահված իրավունքներն ու պարտականությունները, առողջության պահպանման և անվտանգության ապահովման, այդ թվում` տեխնիկայի անվտանգության և հակահրդեհային պաշտպանության կանոնները և նորմերը.

2) էլեկտրաէներգիայի, ջերմային էներգիայի խնայողաբար օգտագործելու և սահմանված նորմերը պահպանելու կանոնները.

3) իր գործունեության ընթացքում պահակն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ, հաստատության օրինակելի կանոնադրությամբ, կոլեկտիվ աշխատանքային պայմանագրով (դրա առկայության դեպքում), դպրոցի ներքին կարգապահական կանոններով, տնօրենի հրամաններով և կարգադրություններով:

3. Որակավորման նվազագույն պահանջները`

Պահակի պաշտոնին նշանակվող անձը պետք է ունենա առնվազն միջնակարգ, կամ արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթություն, կամ աշխատանքի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ:

 

7. ԱՅԳԵՊԱՆ` ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ

 

1. Աշխատանքային գործառույթները`

1) իրականացնում է Հաստատության ծառերի, ծաղիկների, բույսերի և թփերի աճեցման, տարածքների կանաչապատման և բարեկարգման հետ կապված աշխատանքներ.

2) իրականացնում է Հաստատության ծաղկանոցների և սիզամարգերի կառուցման և խնամքի աշխատանքներ.

3) իրականացնում է կանաչապատման, ցանկապատերի կառուցման և մշակման աշխատանքներ.

4) հետևում է հաստատության տարածքի պատշաճ վիճակին, իրականացնում է տարածքի մաքրում, ցանկապատում է վտանգավոր հողամասերը (տարածքները) և վտանգավոր հատվածների մասին հայտնում է անմիջական ղեկավարին, խնամում է հաստատությանը ամրագրված կանաչապատ տարածքները, անցկացնում է գույքի և մաքրման սարքավորումների` ձմեռային ժամանակահատվածում աշխատելու համար անհրաժեշտ միջոցառումները, հաստատության տարածքը մաքրում է ձյունից և սառույցից` ապահովելով անվտանգ միջավայր, գազի հոտի, խողովակաշարի վթարային վիճակի (ջրամատակարարման, կոյուղու, ջեռուցման և այլն) դեպքում տեղյակ է պահում անմիջական ղեկավարին:

Այգեպանն իրավունք ունի`

5) փոխելու և լուծելու աշխատանքային պայմանագիրը` աշխատանքային օրենսդրությամբ սահմանված պայմաններով և կարգով.

6) գործատուից պահանջելու իրեն տրամադրել աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանք.

7) օգտվելու հանգստի իրավունքից` օրենսդրությամբ սահմանված ժամկետներում և կարգով.

8) ստանալու ամբողջական ստույգ տեղեկատվություն Հաստատությունում առողջության պահպանման և անվտանգության ապահովման, այդ թվում` տեխնիկայի անվտանգության և հակահրդեհային պաշտպանության պահանջների մասին.

9) պաշտպանելու իր աշխատանքային իրավունքները, ազատությունները և օրինական շահերը` օրենքով չարգելված միջոցներով, այդ թվում` բողոքարկելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հաստատության տնօրինության ընդունած որոշումները, ստանալու իր աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում պատճառված վնասի հատուցում` աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով:

Այգեպանը պարտավոր է`

10) բարեխղճորեն կատարել աշխատանքային պայմանագրով իր վրա դրված գործառույթները.

11) պահպանել աշխատանքային օրենսդրությամբ և հաստատության ներքին իրավական ակտերով սահմանված աշխատանքային կարգապահությունը.

12) կատարել աշխատանքի սահմանված նորմերը, պահպանել առողջության պահպանման և անվտանգության ապահովման պահանջները, բարեխղճորեն վերաբերվել հաստատության և այլ աշխատողների գույքին.

13) մարդկանց կյանքին ու առողջությանը, հաստատության գույքի պաշտպանությանը սպառնացող վտանգի ծագման մասին անմիջապես տեղեկացնել գործատուին.

14) կատարել աշխատանքային օրենսդրությամբ, հաստատության կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով նախատեսված այլ պարտականություններ.

15) այգեպանը պատասխանատվություն է կրում իր գործառույթների և պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար` գործող աշխատանքային օրենսդրությանը համապատասխան, իր գործունեության ընթացքում կատարած իրավախախտումների համար` գործող վարչական, քրեական և քաղաքացիական օրենսդրությանը համապատասխան, նյութական վնաս հասցնելու համար` գործող աշխատանքային և քաղաքացիական օրենսդրությանը համապատասխան:

2. Այգեպանի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`

Այգեպանը պետք է իմանա`

1) ցանքի և ծառատունկի իրականացման կանոնները.

2) ծառերի, բույսերի, թփերի, սիզամարգերի տեսակները, խնամքի և սնուցման կանոնները, ոռոգման եղանակները և առանձնահատկությունները.

3) մոլախոտերի տեսակները և իրականացնի դրանց դեմ պայքարի միջոցառումները.

4) վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի եղանակները.

5) սարքավորումների միջոցներով ծառահատման, ճյուղերի կտրման, կոճղահատման աշխատանքի կանոնները` պահպանելով անվտանգության կանոնները.

6) հաստատությանը հարող տարածքի արտաքին բարեկեցության վիճակի և շրջապատող միջավայրի պաշտպանության նորմերը և պահանջները.

7) հաստատության տարածքների համաճարակային անվտանգության ապահովման նորմերը, ամրագրված տարածքի մաքրման սահմանները, մաքրման կարգը, մաքրման աշխատանքների հրահանգները և տեխնոլոգիական խորհուրդները, մաքրող միջոցների հատկությունները և դրանց անվտանգ օգտագործման կանոնները.

8) աշխատանքում կիրառվող սարքավորումների և հարմարանքների շահագործման կանոնները, նյութերի կիրառման կանոնները, անվտանգության կանոնները` մաքրման աշխատանքներ կատարելիս, աշխատանքի կազմակերպման հիմունքները, աշխատանքային օրենսդրությամբ սահմանված` իրեն վերապահված իրավունքներն ու պարտականությունները, առողջության պահպանման և անվտանգության ապահովման, այդ թվում` տեխնիկայի անվտանգության և հակահրդեհային պաշտպանության կանոնները և նորմերը.

9) իր գործունեության ընթացքում այգեպանն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ, հաստատության օրինակելի կանոնադրությամբ, կոլեկտիվ աշխատանքային պայմանագրով (դրա առկայության դեպքում), դպրոցի ներքին կարգապահական կանոններով, տնօրենի հրամաններով և կարգադրություններով:

4. Որակավորման նվազագույն պահանջները`

Այգեպանի պաշտոնին նշանակվող անձը պետք է ունենա առնվազն միջնակարգ կամ արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթություն:

 

8. ՎԱՐՈՐԴ` ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ

 

1. Աշխատանքային գործառույթները`

1) վարորդը վարում է Հաստատությանն ամրագրված փոխադրամիջոցը (այսուհետ` փոխադրամիջոց), որը կահավորված է ուղևոր տեղափոխելու համար, կատարում է նշված փոխադրամիջոցի միջոցների սպասարկման, վառելիքով և անհրաժեշտ այլ նյութերով լիցքավորման աշխատանքներ, պատրաստում է ամենօրյա շահագործման.

2) պատշաճ աշխատանքային վիճակում է պահում իրեն կցված ավտոմեքենան և պատասխանատվություն է կրում նրա նպատակային շահագործման համար.

3) հոգ է տանում ավտոմեքենայի տեխնիկական լավ վիճակում գտնվելու մասին, ավտոմեքենայի հետ ցանկացած խնդրի առաջացման դեպքում տեղեկացնում է անմիջական ղեկավարին.

4) հետևում է ավտոմեքենայի սանիտարահիգիենիկ վիճակին, պահում է ամրագոտիների առկայությունը` հետևելով ուղևորների կողմից դրանց օգտագործմանը.

5) ապահովում է մեքենայի անվտանգ կայանումը ինչպես Հաստատության բակում սահմանված վայրում, այնպես էլ գիշերային ժամերին.

6) պատշաճ կերպով լրացնում է ուղեգրերի մատյանները, յուրաքանչյուր ամիս անմիջական ղեկավարին տրամադրում է տեղեկատվություն ավտոմեքենաների վազքի, վառելանյութի և մեքենայի խնամքի վրա կատարած ծախսերի վերաբերյալ.

7) իրականացում է կազմակերպության ներքին իրավական ակտերով նախատեսված պարտականությունները.

8) շահագործումից առաջ կատարում է փոխադրամիջոցի տեխնիկական վիճակի ստուգում և ընդունում, իսկ վերադառնալուց հետո այն կանգնեցնում նշանակված կայանատեղում.

9) խնամքով և պատասխանատվությամբ է վերաբերվում իրեն տրամադրված տրանսպորտին, ապահովում դրա անխափան աշխատանքն ու շահագործումը.

10) վերացնում է փոխադրամիջոցի աշխատանքի ընթացքում առաջացած անսարքությունը, հայտնում անմիջական ղեկավարին.

11) կարողանում է գնահատել և վերլուծել իր կողմից իրականացվող աշխատանքների ընթացքը և արդյունքները, կատարում է աշխատանքների արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկներ.

12) պատասխանատվություն է կրում իր գործառույթների շրջանակում իրականացվող աշխատանքների կատարման համար: Այդ աշխատանքների կազմակերպման ժամանակ գործում է ինքնուրույնաբար` առաջնորդվելով գործող իրավական ակտերով և կարգերով, ինչպես նաև անմիջական ղեկավարի հանձնարարականներով.

13) պատասխանատվություն է կրում օրենքների, այլ իրավական ակտերի պահանջները, իրեն վերապահված լիազորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու կամ վերացնելու, ինչպես նաև իրեն առաջադրված խնդիրները և տրված հանձնարարականները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար.

14) պատասխանատվություն է կրում իր գործունեության ընթացքում կատարած իրավախախտումների և (կամ) պատճառած նյութական վնասի համար` Հայաստանի Հանրապետության վարչական, աշխատանքային, քրեական և քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով.

15) արգելվում է երթուղու ընթացքում այլ ուղևորների տեղափոխումը:

2. Վարորդի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`

1) վարորդը պետք է իմանա իր կողմից համակարգվող աշխատանքների կառավարման, կազմակերպման և իրականացման ձևերն ու սկզբունքները.

2) կրթության ոլորտի նորմատիվ իրավական հենքը (Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, ՀՀ աշխատանքային օրենսգիրք, «Տոների և հիշատակի օրերի մասին», «Երեխայի իրավունքների մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքներ), հաստատության կանոնադրության, ներքին կարգապահական կանոնների, առաջին բուժօգնություն տրամադրելու կանոնները, հակահրդեհային անվտանգության պահպանման և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ դրույթներ, ինչպես նաև պետք է ունենա տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

3) միջանձնային հարաբերությունների ձևավորման սկզբունքները, բարեվարքության, բանակցությունների վարման ընդհանուր կանոնները:

3. Որակավորման նվազագույն պահանջները`

Վարորդի պաշտոնին նշանակվող անձը պետք է ունենա առնվազն միջնակարգ կրթություն և փոխադրամիջոցը վարելու վարորդական իրավունքի վկայական, առնվազն 5 տարվա վարորդական աշխատանքի ստաժ:

 

9. ՈՒՂԵԿՑՈՂ` ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ

 

1. Աշխատանքային գործառույթները`

1) ուղեկցողը բնակավայրից Հաստատություն և հակառակ ուղղությամբ սովորողներին և Հաստատության մանկավարժական աշխատողներին (այսուհետ` ուղևոր) տեղափոխող փոխադրամիջոցում իրականացնում է հսկող և անհրաժեշտության դեպքում` ուղևորներին օգնություն ցուցաբերող գործառույթ.

2) փոխադրամիջոցում ուղեկցողը պետք է նստի սրահի դռան հարևանությամբ տեղակայված նստարանին.

3) ուղևորների նստեցումը դպրոցի տարածքում նախօրոք սահմանված վայրում կայանած փոխադրամիջոց իրականացվում է ուղեկցողի վերահսկողությամբ.

4) ուղեկցողն ունենում է մատյան, որում գրանցում է հիմնական ուղևորների կանգառները և հասցեները (լրիվ անվանմամբ), սովորողների ծնողների և դասղեկների, Հաստատության տնօրենի և ուղևորների անվտանգ տեղափոխման համար անհրաժեշտ հեռախոսահամարները (շտապօգնություն, ոստիկանություն և այլն). մատյանում ամեն օր` մինչև փոխադրամիջոցի երթուղի դուրս գալը, իրականացնում է հաշվառում.

5) ուղեկցողը երթերի մեկնարկից առաջ չնախատեսված պատճառներով հնարավոր հինգ և ավելի րոպե ուշացման կամ փոխադրամիջոցի խափանման մասին վարորդից ստացած տեղեկատվությունը հեռախոսազանգի միջոցով փոխանցում է սովորողների ծնողներին և դասղեկներին.

6) ելնելով խիստ անհրաժեշտությունից` երթերի ժամանակ ուղեկցողի անսպասելի բացակայության դեպքում վարորդն իր վրա է վերցնում նաև ուղեկցողի պարտականությունները` այս մասին անմիջապես տեղեկացնելով իր անմիջական ղեկավարին կամ հնարավորության դեպքում ապահովում ուղեկցողի փոխարինումը տվյալ երթուղուց օգտվող մեկ այլ աշխատակցով.

7) ուղեկցողը պարտավոր է առավոտյան ուղևորների համար սահմանված ժամանակից առնվազն 10 րոպե առաջ ներկայանալ այն վայր, որտեղից սկսվում է երթուղին.

8) ուղեկցողը, նախօրոք բացելով դուռը, պարտավոր է օգնել ուղևորներին փոխադրամիջոց բարձրանալու կամ իջնելու և մինչև փոխադրամիջոցի տեղաշարժվելն օգնելու կապել ամրագոտիները.

9) ուղեկցողը յուրաքանչյուր ուղևորի համար նախատեսում է տեղ` հաշվի առնելով տարիքը, ֆիզիկական տվյալները և վարքային դրսևորումները.

10) ուղեկցողը պարտավոր է երկկողմանի երթերի ժամանակ գտնվել փոխադրամիջոցում` մինչև վերջին կանգառը.

11) երթի ժամանակ ուղեկցողը հետևում է, որ բոլորը պահպանեն անվտանգության կանոնները` թույլ չտալով, որ կատարեն ուղևորներին և փոխադրամիջոցը վտանգի ենթարկող որևէ արարք կամ գործածեն սարք.

12) երթուղին շարունակելու անհնարինության դեպքում (ուղևորի վատ զգալու, վնասվելու կամ որևէ այլ դեպքում) անհապաղ տեղեկացնում է վարորդին` մեքենան կանգնեցնելու, առաջին օգնություն ցույց տալու համար` անհապաղ հեռախոսազանգով կապ հաստատելով անմիջական ղեկավարի և դպրոցի տնօրինության հետ.

13) ուղեկցողը Հաստատության տնօրենին և իր անմիջական ղեկավարին պարտավոր է տեղեկացնել ուղևորի վարքային դրսևորումների, ծնողի չդիմավորելու, ուշանալու, տրանսպորտային միջոցի անսարք լինելու, վարորդի անվայելուչ պահվածքի, ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնները չպահպանելու և այն ամենի մասին, ինչը կարող է սպառնալ երեխաների անվտանգությանը.

14) երթի ընթացքում արգելում է սննդի ընդունումը, չի թույլատրում երեխաների ուսման, միմյանց ընտանիքների և կրթօջախի աշխատողների հետ կապված որևէ հարցի քննարկում.

15) ձեռնպահ է մնում ծնողների հետ ինքնուրույն պայմանավորվածություններ ձեռք բերելուց և նրանց հետաքրքրող այնպիսի հարցերի պատասխանելուց, որոնք ուղեկցողների իրավասություններից դուրս են: Նման դեպքերում նրանց խորհուրդ է տալիս դիմելու Հաստատության տնօրինությանը.

16) խնդիրներ ծագելու ժամանակ որոշում կայացնելու դժվարություն ունենալու դեպքում տեղեկացնում է անմիջական ղեկավարին կամ Հաստատության տնօրենին.

17) աշխատանքի չներկայանալու դեպքում նախօրոք տեղյակ է պահում անմիջական ղեկավարին` հնարավորինս կարճ ժամկետում փոխարինող նշանակելու նպատակով.

18) մշտապես միջոցներ է ձեռնարկում փոխադրամիջոցում դրական և հարգալից մթնոլորտ, սանիտարահիգիենիկ պայմաններ ապահովելու համար, փոխադրամիջոցում մոռացված իրերը հանձնում է Հաստատության կրթական աջակցությունների և դաստիարակչական աշխատանքների համակարգողին կամ տնօրենի տեղակալին:

2. Ուղեկցողի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`

1) ուղեկցողը պետք է իմանա իր կողմից համակարգվող աշխատանքների կառավարման, կազմակերպման և իրականացման ձևերն ու սկզբունքները, գործունեության առանձնահատկությունները, նպատակները,

2) ոլորտի նորմատիվ իրավական հենքը (Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, ՀՀ աշխատանքային օրենսգիրք, «Տոների և հիշատակի օրերի մասին», «Երեխայի իրավունքների մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքներ), առաջին բուժօգնություն տրամադրելու կանոնները, ճանապարհային երթևեկության կանոնները, անվտանգության տեխնիկայի, հակահրդեհային անվտանգության պահպանման կանոնները, Հաստատության կանոնադրության, ներքին կարգապահական կանոնների, իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ դրույթներ, ինչպես նաև պետք է ունենա տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

3) միջանձնային հարաբերությունների ձևավորման սկզբունքները, բարեվարքության, բանակցությունների վարման ընդհանուր կանոնները:

3. Որակավորման նվազագույն պահանջները`

Ուղեկցողի պաշտոնին նշանակվող անձը պետք է ունենա առնվազն արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթություն կամ կրթության կամ երեխաների պաշտպանության կամ առողջապահության ոլորտի առնվազն 3 տարվա աշխատանքային ստաժ:

 

10. ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍՆԱԳԵՏ` ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ

 

1. Աշխատանքային գործառույթները`

1) կազմում է Հաստատությունում աշխատողների հետ կապված հրամանների նախագծերը.

2) վարում է Հաստատության էլեկտրոնային հրամանագիրքը.

3) մշակում է Հաստատության աշխատողների հաշվառման, գրանցման, աշխատանքային պայմանագրերի նախագծերի կազմման, այդ գործառույթների կատարման հետ կապված այլ փաստաթղթեր.

4) սահմանված կարգով վարում է Հաստատության աշխատողների անձնական գործերը, դրանցում կատարում է փոփոխություններ.

5) իրականացնում է աշխատանքային պայմանագրերի կազմում, հաշվառում և պահպանում.

6) կատարում է անձնակազմի հետ կապված փաստաթղթերի արխիվացման աշխատանքներ.

7) ապահովում է անձնակազմի հետ կապված պաշտոնական գրությունների, հանձնարարականների և հրամանների կազմումը, հրապարակումը կամ ծանուցումը.

8) ապահովում է Հաստատության կառուցվածքային, հաստիքային պաշտոնների անվանացանկում փոփոխությունների նախապատրաստումը.

9) իրականացնում է Հաստատության թափուր հաստիքների համալրման նպատակով համապատասխան աշխատանքներ (հայտարարության կազմում, աշխատանքի համար դիմած անձանց տվյալների հավաքագրում և համակարգում, հարցազրույցի կազմակերպում, ընդունվող քաղաքացու անձնական գործի կազմում.

10) իրականացնում է աշխատանքի ընդունվողի անձնական գործի բացում.

11) իրականացնում է աշխատանքային հարաբերությունների հետ կապված առաջարկությունների, դիմումների, բողոքների ընդունում, Հաստատության տնօրենի հետ քննարկումների կազմակերպում և լուծումների առաջադրում (անձանց աշխատանքի ընդունում, այլ աշխատանքի տեղափոխում, փոխադրում, աշխատանքից ազատում և այլն).

12) իրականացնում է Հաստատության աշխատողների ամենամյա արձակուրդների ժամանակացույցների կազմումը և ապահովում է դրանց կատարման վերահսկողությունը.

13) ապահովում է հրապարակման և ծանուցման ենթակա ներքին և անհատական իրավական ակտերի և փաստաթղթերի հրապարակումը և ծանուցումը:

2. Անձնակազմի կառավարման մասնագետի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`

1) անձնակազմի կառավարման մասնագետի պաշտոնն զբաղեցնողը պետք է տիրապետի համակարգչով և ժամանակակից տեխնիկայի այլ միջոցներով աշխատելու հմտություններին.

2) պետք է իմանա նորմատիվ իրավական ակտերի այն դրույթները, որոնք կանոնակարգում են պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունները.

3) պետք է իմանա Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը` աշխատանքային օրենսդրության հիմունքները, քաղաքացիական իրավունքի հիմունքները, անձնակազմին առնչվող գործավարություն, անձնակազմի կառավարման փաստաթղթերի ձևակերպման, համապատասխան գրանցամատյաններում գրանցումների և անձնական գործերի վարման պահանջները.

4) իր գործունեության ընթացքում անձնակազմի կառավարման մասնագետն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ, Հաստատության կանոնադրությամբ, աշխատանքային պայմանագրով, Հաստատության ներքին կարգապահական կանոններով, հրամաններով և կարգադրություններով:

3. Որակավորման նվազագույն պահանջները`

Հաստատության անձնակազմի կառավարման մասնագետի պաշտոնն զբաղեցնողը պետք է ունենա բարձրագույն կրթություն կամ միջին մասնագիտական կրթություն և առնվազն 1 տարվա համապատասխան աշխատանքային ստաժ:

 

11. ԳՈՐԾԱՎԱՐ` ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ

 

1. Աշխատանքային գործառույթները`

1) իրականացնում է հաստատության տնօրենի (կառավարման նոր համակարգի անցած լինելու դեպքում նաև` Համակարգողի) կողմից տրվող հանձնարարականների կատարումը, որոնք բխում են իր լիազորություններից և չեն հակասում հաստատության կանոնադրությանը.

2) ապահովում է հաստատության էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության կազմակերպման և իրականացման աշխատանքները.

3) իրականացնում է մուտքի և ելքի փաստաթղթերի գրանցումը և տրամադրումը` ըստ պահանջի.

4) իրականացնում է հաստատության գործունեության հետ կապված հրահանգների և հանձնարարականների ձևակերպումը և դրանց մասին իրազեկում է հաստատության ստորաբաժանումներին.

5) մասնակցում է փաստաթղթերի արխիվացման աշխատանքներին.

6) իրականացնում է հաստատության տնօրենի (կառավարման նոր համակարգի անցած լինելու դեպքում նաև` Համակարգողի) հանձնարարությամբ գրառումների և պաշտոնական գրությունների կազմումը.

7) ապահովում է հեռախոսազանգերի և հաղորդագրությունների ընդունումը, անհրաժեշտության դեպքում` զանգերի կամ նամակագրության վերահասցեագրումը համապատասխան անձանց.

8) իրականացնում է հաստատության էլեկտրոնային փոստի և թղթային նամակագրության վարումը.

9) իրականացնում է հաստատության տնօրենի (կառավարման նոր համակարգի անցած լինելու դեպքում նաև` Համակարգողի) հանդիպումների և խորհրդակցությունների նախապատրաստումը և կազմակերպումը, խորհրդակցությունների ընթացքի արձանագրումը.

10) իրականացնում է փաստաթղթերի, տեղեկանքների, նամակների կազմումը և գործավարության վերահսկումը.

11) ապահովում է սովորողների ընդունելությունների կազմակերպումը և համակարգումը.

12) ապահովում է կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվության հավաքագրումը, մշակումը և ներկայացումը.

13) հաստատությունում անձնակազմի կառավարման մասնագետի հաստիք չլինելու դեպքում իրականացնում է սույն որոշմամբ` անձնակազմի կառավարման մասնագետի պաշտոնի նկարագրով սահմանված գործառույթներ:

2. Գործավարի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`

1) գործավարի պաշտոնն զբաղեցնողը պետք է տիրապետի համակարգչով և ժամանակակից տեխնիկայի այլ միջոցներով աշխատելու հմտություններին.

2) իր գործունեության ընթացքում գործավարն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ, հաստատության կանոնադրությամբ, աշխատանքային պայմանագրով, հաստատության ներքին կարգապահական կանոններով, տնօրենի (կառավարման նոր համակարգի անցած լինելու դեպքում նաև` Համակարգողի) հրամաններով և կարգադրություններով:

3. Որակավորման պահանջը`

Հաստատության գործավարի պաշտոնն զբաղեցնողը պետք է ունենա բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն:

(1-ին հավելվածը փոփ. 31.08.2023 թիվ 1486-Ն, 21.11.2024 թիվ 1842-Ն որոշումներ)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2023 թվականի փետրվարի 16-ի

N 216-Ն որոշման

 

ԱՆՎԱՆԱՑԱՆԿ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ

 

1. Տնօրեն` տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (այսուհետ` Կենտրոն)

2. Տնօրենի տեղակալ` Կենտրոնի

3. Հատուկ մանկավարժ (օլիգոֆրենոմանկավարժ, սուրդոմանկավարժ, տիֆլոմանկավարժ, լոգոպեդ)` Կենտրոնի

4. Սոցիալական մանկավարժ` Կենտրոնի

5. Հոգեբան` Կենտրոնի

6. Էրգոթերապիստ` Կենտրոնի:

 

ՆԿԱՐԱԳԻՐ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ

 

1. ՏՆՕՐԵՆ` ԿԵՆՏՐՈՆԻ

 

1. Աշխատանքային գործառույթները`

1) տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի տնօրենն օրենքով, հիմնադրի և լիազորված պետական մարմնի որոշումներով, Կենտրոնի կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում իրականացնում է Կենտրոնի ընդհանուր կառավարումը, ապահովում նրա բնականոն գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, հիմնադրի, լիազոր մարմնի հրամանների և որոշումների, Կենտրոնի կանոնադրության, կնքված պայմանագրերի պահանջների իրականացման, պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հիմնադրի և լիազորված մարմնի որոշումներով և Կենտրոնի կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է Կենտրոնի գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

3) ձևավորում է Կենտրոնի մասնագիտական հանձնաժողովները և հաստատում դրանց կազմերը.

4) օրենքով և Կենտրոնի կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.

5) սահմանում է Կենտրոնի կառուցվածքն ու կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները և ներկայացնում լիազոր մարմնի հաստատմանը.

6) ապահովում է ներքին աշխատանքային կարգապահական կանոնների, աշխատողների անվտանգության ապահովման, առողջության պահպանման և անվտանգության տեխնիկայի պահպանումը.

7) կատարում է աշխատանքի բաշխում և կազմում տարեկան աշխատանքային պլան.

8) կազմակերպում և համակարգում է Կենտրոնում իրականացվող ծրագրերի գործունեությունը.

9) համագործակցում է հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի հետ` ապահովելով մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների միասնական պահանջներին համապատասխան կազմակերպումն ու տրամադրումը` ներկայացնելով իրականացված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններ.

10) ապահովում է Կենտրոնի սպասարկման տարածքում գտնվող հաստատությունների հետ համագործակցությունը, կազմակերպում է այդ հաստատության շահառուներին տրամադրվող մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունները.

11) ապահովում է Կենտրոնի սպասարկման տարածքում գործող հաստատությունների մանկավարժների և մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություն մատուցող մասնագետների կարողությունների զարգացմանն ուղղված աշխատանքների պլանավորումն ու իրականացումը.

12) ապահովում է Կենտրոնի սպասարկման տարածքում գործող շահագրգիռ կառույցների` բժշկական, սոցիալական, իրավապաշտպան և այլ հաստատությունների հետ համագործակցությունը.

13) ներկայացնում է Կենտրոնը պետական մարմիններում, ՀՀ և օտարերկրյա կազմակերպություններում.

14) պատասխանատվություն է կրում իր մեղքով Կենտրոնին և (կամ) պետությանը պատճառված վնասի համար.

15) ապահովում է ներքին աշխատանքային կարգապահական կանոնների, աշխատողների անվտանգության ապահովման, առողջության պահպանման և անվտանգության տեխնիկայի պահպանումը.

16) հսկում է Կենտրոնի կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով և կարգապահական կանոններով սահմանված պահանջների կատարումը.

17) առանց լիազորագրի հանդես է գալիս Կենտրոնի անունից, ներկայացնում նրա շահերը, կնքում պայմանագրեր, բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ, տալիս է հանրակրթական հաստատության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

18) իրականացնում է օրենսդրությամբ և Կենտրոնի կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

2. Կենտրոնի տնօրենի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`

1) Կենտրոնի տնօրենի պաշտոնն զբաղեցնողը պետք է տիրապետի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկայով աշխատելու հմտություններին.

2) Կենտրոնի տնօրենի պաշտոնն զբաղեցնողը պետք է իմանա Կենտրոնի կանոնադրությունը և Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, «Հանրակրթության մասին», ՊՈԱԿ-ների մասին Հայաստանի Հանրապետության օրենքները, ՀՀ աշխատանքային օրենսգիրքը և ունենա իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն.

3) մանկավարժության, հոգեբանության, ֆիզիոլոգիայի, հիգիենայի հիմունքները, գիտության և պրակտիկայի ժամանակակից նվաճումները, Կենտրոնի ֆինանսական, տնտեսական գործունեության կազմակերպումը, աշխատողների անվտանգության ապահովման, առողջության պահպանման, անվտանգության տեխնիկայի և հակահրդեհային անվտանգության նորմերն ու կանոնները.

4) Կենտրոնի տնօրենի պաշտոնն զբաղեցնողը պետք է կարողանա`

ա. օրենսդրությամբ սահմանված կարգով ծրագրել, ուղղորդել և համակարգել Կենտրոնի հիմնադրի, կրթության կառավարման լիազորված մարմնի և Կենտրոնի կառավարման այլ մարմինների կողմից մշակված զարգացման ռազմավարական և մարտավարական ծրագրերի իրականացումը,

բ. կիրառել ոլորտի իրավական և նորմատիվ ակտերի դրույթները` ըստ իրավահարաբերությունների,

գ. կազմակերպել և վերահսկել Կենտրոնի տարբեր ստորաբաժանումների և աշխատողների ընթացիկ գործունեությունը, վերլուծել դրանց արդյունքները,

դ. կառավարել Կենտրոնի ֆինանսատնտեսական գործունեությունը.

5) տնօրենի պաշտոնն զբաղեցնողը պետք է ունենա հետևյալ կառավարչական հմտությունները և ունակությունները`

ա. թիմային աշխատանքի կազմակերպում,

բ. հաշվետվությունների մշակում և ներկայացում,

գ. միջանձնային հարաբերությունների և հաղորդակցության հմտություններ,

դ. տեղեկատվության հավաքագրում, վերլուծում և կառավարում,

ե. աշխատանքի, կատարողականի գնահատում և կառավարում,

զ. անձնակազմի կառավարում,

է. ժամանակի կառավարման հմտություններ,

ը. ռեսուրսների բաշխում և կառավարում,

թ. որոշումների կայացում,

ժ. խնդիրների լուծում,

ժա. բանակցություններ վարելու հմտություններ,

ժբ. ելույթներ ունենալու հմտություններ,

ժգ. որոշումների և փաստաթղթերի նախապատրաստում:

3. Որակավորման նվազագույն պահանջները`

1) Կենտրոնի տնօրենի պաշտոնն զբաղեցնողը պետք է ունենա բարձրագույն կրթություն, վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:

 

2. ՏՆՕՐԵՆԻ ՏԵՂԱԿԱԼ` ԿԵՆՏՐՈՆԻ

 

1. Աշխատանքային գործառույթները`

1) Կենտրոնի աշխատանքային գործունեության տարեկան պլանավորման կազմում և ներկայացում Կենտրոնի տնօրենին.

2) Կենտրոնի կողմից իրականացվող վերապատրաստումների, սեմինարների, բովանդակային նյութերի մշակման, գնահատման, աջակցության ծառայությունների մատուցման, մշտադիտարկման և տվյալների բազայի վերլուծության, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերին առնչվող գործընթացների արդյունավետ կազմակերպում ու նշված աշխատանքների պատշաճ մակարդակի ապահովում.

3) Կենտրոնի սպասարկման տարածքում գործող հաստատություններին տրամադրվող մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների կազմակերպում և վերահսկողություն.

4) հաստատությունների ուսուցիչների և մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների հետ համագործակցության ապահովում, կարողությունների զարգացմանն ուղղված աշխատանքների համակարգում.

5) Կենտրոնի տնօրենի հետ համատեղ` Կենտրոնի մեթոդական ղեկավարման աշխատանքների իրականացում` ապահովելով կրթության պետական կառավարման լիազորված մարմնի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող հանձնարարականների կատարում.

6) եռամսյակային աճողական հաշվետվությունների հավաքագրման և տարեկան ամբողջականացված հաշվետվության կազմման աշխատանքների իրականացում.

7) Կենտրոնի ստորաբաժանումների կողմից իրականացվող աշխատանքների համակարգում և փոխկապակցված, փոխլրացնող համագործակցության ապահովում.

8) Կենտրոնում մանկավարժահոգեբանական առաջավոր փորձի ներդրման և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների կրթության կազմակերպման գործում շահագրգիռ կազմակերպությունների (պետական և համայնքային կառույցներ, ՊՈԱԿ-ներ, ՀԿ-ներ, հիմնադրամներ և այլն) ներկայացուցիչների հետ համագործակցության աշխատանքների պլանավորում և դրանց իրականացման աշխատանքներին նպաստող աջակցության տրամադրում.

9) վերապատրաստման դասընթացների, սեմինարների, խորհրդատվությունների և տարբեր բնույթի քննարկումների կազմակերպական աշխատանքների իրականացման վերահսկողություն և համակարգում.

10) կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման գործընթացի կազմակերպման և իրականացման վերահսկողություն և աջակցության տրամադրում.

11) Կենտրոնի կողմից իրականացվող մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման գործընթացի վերահսկողություն և աջակցության տրամադրում.

12) Կենտրոնի պաշտոնական կայքում և տեղեկատվության տարածման այլ հարթակներում (սոցիալական հարթակներում) Կենտրոնի գործունեության լուսաբանման աշխատանքների պատշաճ մակարդակի ապահովման վերահսկողություն և աջակցության տրամադրում.

13) Կենտրոնի կողմից հաստատությունների մասնագետներին բովանդակային, մասնագիտական աջակցության տրամադրման գործընթացի վերահսկողություն և աջակցության տրամադրում.

14) Հայաստանի Հանրապետությունում համընդհանուր ներառական կրթության ներդրման համատեքստում իրականացվող կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող շահառուների տվյալների հավաքագրման, դրանց վերլուծության և մշտադիտարկման շարունակական աշխատանքների իրականացման գործընթացի վերահսկողություն և աջակցության տրամադրում.

15) բովանդակային մշակումների, գրությունների, ձևաթղթերի և փորձագիտական կարծիքների կազմման աշխատանքների և տրամադրման գործընթացի վերահսկողություն և աջակցության տրամադրում.

16) շնորհանդեսների, կլոր սեղանների, քննարկումների կազմակերպման գործընթացի վերահսկողություն և աջակցության տրամադրում.

17) Կենտրոնի ստորաբաժանումների մասնագետներին անհրաժեշտ խորհրդատվության տրամադրում.

18) Կենտրոնի աշխատողների կարողությունների զարգացմանն ուղղված գործողությունների (վերապատրաստման դասընթացներ, փորձի փոխանակման այցեր, սեմինարներ և այլն) կազմակերպման աշխատանքների իրականացում և համակարգում.

19) Կենտրոնի կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով և կարգապահական կանոններով սահմանված պահանջների պատշաճ կատարման վերահսկողություն և համակարգում.

20) փաստաթղթերի լրացում և պարբերական գրառումների և դիտարկումների իրականացում.

21) անհրաժեշտության դեպքում` իր լիազորությունների սահմաններում առաջարկությունների, տեղեկանքների, զեկուցագրերի միջնորդագրերի և այլ գրությունների կազմում.

22) կատարված աշխատանքների վերաբերյալ ամենամսյա, ընթացիկ և տարեկան հաշվետվության հավաքագրում, մշակում և ներկայացում Կենտրոնի տնօրենին.

23) անհրաժեշտության դեպքում մասնակցում է այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին` այդ մարմիններից, պաշտոնատար անձանցից, կազմակերպություններից ստանալով Կենտրոնի առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.

24) սույն պաշտոնի նկարագրով սահմանված և Կենտրոնի հիմնական գործառույթներից բխող այլ լիազորություններ:

2. Կենտրոնի տնօրենի տեղակալի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`

1) Կենտրոնի տնօրենի տեղակալի պաշտոնն զբաղեցնողը պետք է տիրապետի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկայով աշխատելու հմտություններին.

2) Կենտրոնի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև` տրամաբանելու, տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն.

3) իր գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքների և տեղեկատվության տիրապետում.

4) համակարգչով և ժամանակակից տեխնիկական այլ միջոցներով աշխատելու ունակություն.

5) տնօրենի տեղակալի պաշտոնն զբաղեցնողը պետք է ունենա հետևյալ կառավարչական հմտությունները և ունակությունները`

ա. աշխատանքային պլանի մշակում,

բ. թիմային աշխատանքի կազմակերպում,

գ. հաշվետվությունների մշակում և ներկայացում,

դ. միջանձնային հարաբերությունների և հաղորդակցության հմտություններ,

ե. տեղեկատվության հավաքագրում, վերլուծում և կառավարում,

զ. աշխատանքի, կատարողականի գնահատում և կառավարում,

է. անձնակազմի կառավարում,

ը. ժամանակի կառավարման հմտություններ,

թ. ռեսուրսների բաշխում և կառավարում,

ժ. որոշումների կայացում,

ժա. խնդիրների լուծում,

ժբ. բանակցություններ վարելու հմտություններ,

ժգ. ելույթներ ունենալու հմտություններ,

ժդ. որոշումների և փաստաթղթերի նախապատրաստում,

ժե. հասարակայնության հետ կապերի ստեղծման և հաղորդակցության հմտություններ:

3. Որակավորման նվազագույն պահանջները`

Կենտրոնի տնօրենի տեղակալի պաշտոնն զբաղեցնողը պետք է ունենա բարձրագույն կրթություն` մանկավարժության, հատուկ և ներառական կրթության, կրթության կազմակերպման, կառավարման կամ հարակից ոլորտում, առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:

 

3. ՀԱՏՈՒԿ ՄԱՆԿԱՎԱՐԺ (ՕԼԻԳՈՖՐԵՆՈՄԱՆԿԱՎԱՐԺ, ՍՈՒՐԴՈՄԱՆԿԱՎԱՐԺ, ՏԻՖԼՈՄԱՆԿԱՎԱՐԺ, ԼՈԳՈՊԵԴ)` ԿԵՆՏՐՈՆԻ

 

1. Աշխատանքային գործառույթները`

1) Կենտրոն դիմած` կրթական գործընթացում դժվարություններ ունեցող երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման (այսուհետ` Գնահատում) գործընթացի իրականացում.

2) Գնահատումն իրականացնելուց հետո առնվազն 5-օրյա ժամկետում երեխայի տարածքային մակարդակի Գնահատման արձանագրության և Գնահատման եզրակացության կազմում և փոխանցում սոցիալական մանկավարժին` գործընթացը ժամկետներում կազմակերպելու նպատակով.

3) հաստատություններում Գնահատման գործընթացի վերաբերյալ խորհրդատվության տրամադրում.

4) հաստատությունների կողմից իրականացվող Գնահատման գործընթացի մշտադիտարկում.

5) Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կողմից ստեղծված տվյալների բազայի մուտքագրման աշխատանքների իրականացում.

6) հաստատությունների հետ համագործակցության շրջանակում հետևողական է լինում ուսումնական հաստատության պատասխանատուի կողմից դպրոցների կառավարման համակարգի համապատասխան բաժնում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխայի մասին տվյալների մուտքագրման իրականացմանը.

7) Գնահատման համար կիրառվող գործիքների և գործընթացի վերաբերյալ մեթոդական առաջարկությունների ներկայացում.

8) Գնահատման համար կիրառվող գործիքների մշակման և փորձարկման գործընթացներում ակտիվ ներգրավվածություն.

9) կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների կրթության կազմակերպման գործընթացների և ձևաթղթերի վերանայման ու մշակման աշխատանքներում առաջարկությունների և դիտարկումների ներկայացում.

10) Գնահատման գործընթացի վերաբերյալ ուսումնասիրությունների, մշտադիտարկման և վերլուծությունների իրականացում.

11) Կենտրոնի շահառու հանդիսացող` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողներին ԱՈՒՊ-ով նախատեսված հատուկ մանկավարժական աշխատանքների (անհատական և խմբային) կազմակերպում` հատուկ մանկավարժական մեթոդների կիրառությամբ.

12) Կենտրոնի շահառու հանդիսացող` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների ծնողներին խորհրդատվության տրամադրում.

13) հաստատությունների աշխատողներին մասնագիտական աջակցության և պլանային ու ընթացիկ խորհրդատվությունների տրամադրում.

14) Կենտրոնի մասնագետներին մասնագիտական խորհրդատվության տրամադրում.

15) հաստատությունների սովորողների ուսուցիչների, դաստիարակների, հատուկ մանկավարժների և մանկավարժական այլ աշխատողների հետ համագործակցություն.

16) հաստատության մանկավարժներին կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների համար ԱՈՒՊ-ի մշակման գործընթացում աջակցության տրամադրում, ԱՈՒՊ-ի քննարկումներին մասնակցություն.

17) երեխայի ընտանիքի կողմից ԱՈՒՊ-ով նախատեսված աշխատանքների կազմակերպման վերահսկում` մյուս մասնագետների հետ համատեղ.

18) մասնագիտական վերապատրաստման դասընթացների և սեմինարների անցկացման համար այլ մասնագետների հետ համատեղ մոդուլների մշակում.

19) մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող թիմի անդամների միջև թիմային հանդիպում-քննարկումների իրականացում.

20) կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների կրթության կազմակերպման գործընթացի բարելավմանը և մասնագետների կարողությունների զարգացմանը միտված ուսումնաօժանդակ ձեռնարկների, դիդակտիկ պարագաների և հոդվածների մշակման նպատակով Կենտրոնի այլ մասնագետների հետ համատեղ աշխատանքների իրականացում.

21) ըստ անհրաժեշտության` մասնագիտական նյութերի մշակման աշխատանքներին մասնակցություն.

22) համապատասխան փաստաթղթերի լրացում և պարբերական գրառումների և դիտարկումների կատարում.

23) մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների մատուցման վերաբերյալ տեղեկատվական-վերլուծական աշխատանքների իրականացում.

24) կատարված աշխատանքների վերաբերյալ ամենամսյա, ընթացիկ և տարեկան հաշվետվության կազմում և ներկայացում.

25) անհրաժեշտության դեպքում մասնակցում է այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումների` այդ մարմիններից, պաշտոնատար անձանցից, կազմակերպություններից ստանալով Կենտրոնի առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.

26) սույն պաշտոնի անձնագրով սահմանված և Կենտրոնի հիմնական գործառույթներից բխող այլ լիազորություններ:

2. Հատուկ մանկավարժի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`

1) հատուկ մանկավարժի պաշտոնն զբաղեցնողը պետք է տիրապետի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկայով աշխատելու հմտություններին.

2) Կենտրոնի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև` տրամաբանելու, տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն.

3) հատուկ մանկավարժության տեսության և մեթոդիկայի, հոգեբանության, առաջին օգնության հիմունքները.

4) համակարգչով և ժամանակակից տեխնիկական այլ միջոցներով աշխատելու ունակություն:

3. Որակավորման նվազագույն պահանջները`

Հատուկ մանկավարժի պաշտոնն զբաղեցնողը պետք է ունենա բարձրագույն կրթություն` «Հատուկ մանկավարժի» համապատասխան (հատուկ մանկավարժ, օլիգոֆրենոմանկավարժ, սուրդոմանկավարժ, տիֆլոմանկավարժ, լոգոպեդ) որակավորմամբ, սովորողների և ընտանիքների հետ հատուկ մանկավարժի աշխատանքի առնվազն 1 տարվա աշխատանքային ստաժ:

 

4. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺ` ԿԵՆՏՐՈՆԻ

 

1. Աշխատանքային գործառույթները`

1) Կենտրոն դիմած երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի Գնահատման գործընթացի կազմակերպում.

2) Կենտրոն դիմած` զարգացման խնդիրներ (հաշմանդամություն) ունեցող և կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխայի Գնահատման գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրում.

3) անհրաժեշտության դեպքում տնայցերի իրականացում` Գնահատման գործընթացում գտնվող երեխայի սոցիալ-տնտեսական պայմանները գնահատելու, ներընտանեկան հարաբերությունները դիտարկելու, աշխատանքը ընտանիքի հետ պլանավորելու և այլ նպատակներով.

4) երեխայի ընտանիքի հետ համապատասխան աշխատանքի կարգավորման համար Կենտրոնի մյուս մասնագետների հետ համագործակցված աշխատանքների կազմակերպում.

5) Գնահատման գործընթացն ավարտելուց հետո երեխայի տվյալների մուտքագրում և գործուղման հրամանի տրամադրում գնահատման թիմի մասնակիցներին.

6) Գնահատումն ավարտելուց հետո առնվազն 5-օրյա ժամկետում Գնահատումն իրականացրած խմբի մասնագետներից երեխայի Գնահատման եզրակացությունների հավաքագրում, տվյալների մուտքագրում և տրամադրում Կենտրոնի տնօրենին` հաստատման համար.

7) երեխայի Գնահատման եզրակացության և Գնահատման արձանագրության երկու օրինակներից մեկի (Կենտրոնի տնօրենի կողմից հաստատված) պահպանում կենտրոնում (կցում` երեխայի դիմումին), իսկ մյուս օրինակի տրամադրում երեխայի ծնողին.

8) հաստատությունների սոցիալական մանկավարժներին Գնահատման գործընթացին վերաբերող խորհրդատվության տրամադրում.

9) Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կողմից ստեղծված տվյալների բազայի մուտքագրման աշխատանքների իրականացում.

10) Գնահատման համար կիրառվող գործիքների և գործընթացի վերաբերյալ մեթոդական առաջարկությունների ներկայացում.

11) Գնահատման համար կիրառվող սոցիալական մանկավարժի գործիքների մշակման և փորձարկման գործընթացներում ակտիվ ներգրավվածություն.

12) կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների կրթության կազմակերպման գործընթացների և ձևաթղթերի վերանայման ու մշակման աշխատանքներում առաջարկությունների և դիտարկումների ներկայացում.

13) Կենտրոնի շահառու հանդիսացող` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողներին սոցիալ մանկավարժական ծառայությունների տրամադրում.

14) հաստատության մանկավարժներին կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների համար ԱՈՒՊ-ի մշակման գործընթացում աջակցության տրամադրում, ԱՈՒՊ-ի քննարկումներին մասնակցություն.

15) մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող թիմի անդամների միջև թիմային հանդիպում-քննարկումների իրականացում, ԱՈՒՊ-ի մշակում և անհրաժեշտ ծառայությունների մատուցման գործընթացի իրականացում.

16) Կենտրոնի շահառու հանդիսացող` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների ծնողներին խորհրդատվության տրամադրում.

17) անհրաժեշտ փաստաթղթերի լրացում և պարբերական գրառումների և դիտարկումների իրականացում.

18) հաստատությունների աշխատողներին մասնագիտական աջակցության և պլանային ու ընթացիկ խորհրդատվությունների իրականացում.

19) սովորողների ծնողների համար անհատական խորհրդատվությունների, խմբային աշխատանքների, աջակցման խմբերի, ծնողական հանդիպումների, ժողովների և սեմինարների կազմակերպում և վարում` այլ մասնագետների ներգրավմամբ.

20) Կենտրոնի մասնագետներին մասնագիտական խորհրդատվության տրամադրում.

21) անհրաժեշտության դեպքում տնայցերի իրականացում.

22) ըստ անհրաժեշտության` մասնագիտական նյութերի մշակման աշխատանքներին մասնակցություն.

23) մասնագիտական վերապատրաստման դասընթացների և սեմինարների անցկացման համար այլ աշխատողների հետ համատեղ մոդուլների մշակում և դրանց համապատասխան սեմինարների անցկացում.

24) կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների կրթության կազմակերպման գործում շահագրգիռ կազմակերպությունների (պետական և համայնքային կառույցներ, ՊՈԱԿ-ներ, ՀԿ-ներ, հիմնադրամներ և այլն) ներկայացուցիչների, ծնողների համար վերապատրաստման դասընթացների անցկացում.

25) կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողներին մանկավարժահոգեբանական մասնագիտական աջակցության գործընթացի վերաբերյալ ուսումնասիրությունների, մշտադիտարկման և վերլուծությունների իրականացում Կենտրոնում.

26) մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների մատուցման վերաբերյալ տեղեկատվական-վերլուծական աշխատանքների իրականացում.

27) կատարված աշխատանքների վերաբերյալ ամենամսյա, ընթացիկ և տարեկան հաշվետվության կազմում և ներկայացում.

28) անհրաժեշտության դեպքում այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին մասնակցություն` այդ մարմիններից, պաշտոնատար անձանցից, կազմակերպություններից ստանալով Կենտրոնի առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.

29) սույն պաշտոնի անձնագրով սահմանված և Կենտրոնի գործառույթներից բխող այլ լիազորություններ:

2. Կենտրոնի սոցիալական մանկավարժի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`

1) Կենտրոնի սոցիալական մանկավարժի պաշտոնն զբաղեցնողը պետք է տիրապետի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկայով աշխատելու հմտություններին.

2) Կենտրոնի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև` տրամաբանելու, տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն.

3) աշխատողների անվտանգության ապահովման, առողջության պահպանման, առողջապահության, մասնագիտական կողմնորոշման, բնակչության զբաղվածության և սոցիալական պաշտպանության, սոցիալական հոգեբանության, հատուկ կրթության հիմունքները, ակտիվ ուսուցման մեթոդներ.

4) համակարգչով և ժամանակակից տեխնիկական այլ միջոցներով աշխատելու ունակություն:

3. Որակավորման նվազագույն պահանջները`

Կենտրոնի սոցիալական մանկավարժի պաշտոնն զբաղեցնողը պետք է ունենա բարձրագույն մասնագիտական կրթություն («Սոցիալական մանկավարժություն», «Սոցիալական աշխատանք» մասնագիտությունների որակավորմամբ:

 

5. ՀՈԳԵԲԱՆ` ԿԵՆՏՐՈՆԻ

 

1. Աշխատանքային գործառույթները`

1) Կենտրոն դիմած երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի հետազոտման և Գնահատման գործընթացի իրականացում.

2) Գնահատման գործընթացի իրականացման շրջանակներում անհրաժեշտ տեղեկատվություն հավաքագրելու և ներընտանեկան հարաբերությունները դիտարկելու նպատակով տնայցերի իրականացում (անհրաժեշտության դեպքում).

3) գնահատող մասնագետների և երեխայի ընտանիքի հետ համագործակցված աշխատանքների կազմակերպում և իրականացում.

4) Գնահատումն իրականացնելուց հետո առնվազն 5-օրյա ժամկետում գնահատող մասնագետների հետ համատեղ հոգեբանական հետազոտման քարտի կազմում և տրամադրում.

5) հաստատությունների հոգեբանների հետ համագործակցային աշխատանքների իրականացում.

6) հաստատությունների հոգեբաններին Գնահատման գործընթացին վերաբերող խորհրդատվության տրամադրում.

7) Գնահատման համար կիրառվող հոգեբանական գործիքների և գործընթացի վերաբերյալ մեթոդական առաջարկության տրամադրում.

8) Գնահատման համար կիրառվող հոգեբանական գործիքների մշակման և փորձարկման գործընթացներում ակտիվ ներգրավվածություն.

9) կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողներին և նրանց հետ աշխատող մանկավարժների մանկավարժահոգեբանական աջակցության տրամադրում.

10) հաստատության մանկավարժներին կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների համար ԱՈՒՊ-ի մշակման գործընթացում աջակցության տրամադրում, ԱՈՒՊ-ի քննարկումներին մասնակցություն.

11) հաստատությունների հոգեբաններին և Կենտրոնի մասնագետներին մասնագիտական խորհրդատվության տրամադրում.

12) սովորողների ծնողների համար անհատական խորհրդատվությունների, խմբային աշխատանքների, աջակցման խմբերի, ծնողական հանդիպումների, ժողովների և սեմինարների կազմակերպում և վարում` այլ մասնագետների ներգրավմամբ.

13) մասնագիտական վերապատրաստման դասընթացների և սեմինարների անցկացման համար այլ աշխատողների հետ համատեղ մոդուլների մշակում և դրանց համապատասխան սեմինարների անցկացում.

14) կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների կրթության կազմակերպման գործընթացի բարելավմանը և մասնագետների կարողությունների զարգացմանը միտված ուսումնաօժանդակ ձեռնարկների, դիդակտիկ պարագաների և հոդվածների մշակման նպատակով Կենտրոնի մյուս աշխատողների հետ համատեղ աշխատանքների իրականացում.

15) մասնագիտական նյութերի մշակման աշխատանքներին մասնակցություն` ըստ անհրաժեշտության.

16) փաստաթղթերի լրացում և պարբերական գրառումների և դիտարկումների իրականացում.

17) կատարված աշխատանքների վերաբերյալ ամենամսյա, ընթացիկ և տարեկան հաշվետվության կազմում և ներկայացում.

18) անհրաժեշտության դեպքում այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին մասնակցություն` այդ մարմիններից, պաշտոնատար անձանցից և կազմակերպություններից ստանալով Կենտրոնի առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.

19) սույն պաշտոնի անձնագրով սահմանված և Կենտրոնի հիմնական գործառույթներից բխող այլ լիազորություններ:

2. Հոգեբանի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`

1) Կենտրոնի հոգեբանի պաշտոնն զբաղեցնողը պետք է տիրապետի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկայով աշխատելու հմտություններին.

2) Կենտրոնի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև` տրամաբանելու, տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն.

3) ընդհանուր և մանկավարժական հոգեբանության, անձի հոգեբանության, տարիքային և մանկավարժական հոգեբանության, սոցիալական հոգեբանության հիմունքներ, հոգեբանական և մասնագիտական խորհրդատվության, ակտիվ ուսուցման, շփման, սոցիալ-հոգեբանական պարապմունքների մեթոդներ.

4) համակարգչով և ժամանակակից տեխնիկական այլ միջոցներով աշխատելու ունակություն:

3. Որակավորման նվազագույն պահանջները`

Կենտրոնի հոգեբանը պետք է ունենա բարձրագույն մասնագիտական կրթություն` համապատասխան որակավորմամբ:

 

-------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.02.2023
N 216-Ն
Որոշում