Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 Թ ...

 

 

040.0671.230615

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 հունիսի 2015 թվականի N 671-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1900-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանն ամրացված` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Նորամարգ համայնքի, Ազատության փողոցի N 1 հասցեում գտնվող 2667.1 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները` համաձայն հավելվածի, և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 4.12 հեկտար հողատարածքը, ինչպես նաև հսկիչ տրանսֆորմատորային ենթակայանը (այսուհետ` գույք) ուղղակի վաճառքի ձևով օտարել քաղաքացի Վազգեն Խաչիկի Ալոյանին (հասցեն` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ, Մասիսի գյուղ, Գետափնյա 4-րդ փող., տուն 12, անձնագիր` AN0752225, տրված` 044-ի կողմից, 18.12.2013 թ.):

2. Սահմանել`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2015 թվականի մայիսի 8-ի դրությամբ գնահատված գույքի արժեքը` 38007.6 հազ. դրամ, որից` շենք-շինությունները` 36307.6 հազ. դրամ և հսկիչ տրանսֆորմատորային ենթակայանը` 1700.0 հազ. դրամ.

2) գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ` 4.12 հա մակերեսով հողամասի կադաստրային արժեքը` 14090.4 հազ. դրամ.

3) ուղղակի վաճառքի ձևով օտարման ենթակա գույքի վաճառքի գինը` ներառյալ հողի կադաստրային արժեքը և գույքի արժեքի որոշման գումարը` 26000 հազ. դրամ:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո գնորդի կողմից գույքի արժեքի որոշման համար նախատեսված 606000 դրամը (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում սահմանելով, որ գնորդը պարտավորվում է`

1) գույքի վաճառքի գնից 25394000 դրամը (նվազեցված գույքի արժեքի որոշման համար նախատեսված գումարի չափով) վճարել երկու տարվա ընթացքում.

2) երեք տարվա ընթացքում կատարել 50 000 հազ. դրամի չափով ներդրում` հետևյալ համամասնությամբ` 1-ին տարում` 10 000 հազ. դրամ, 2-րդ տարում` 15 000 հազ. դրամ, 3-րդ տարում` 25 000 հազ. դրամ.

3) իր միջոցների հաշվին վճարել պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը:

(3-րդ կետը փոփ. 01.12.16 թիվ 1233-Ն որոշում)

4. Գնորդը պարտավոր է վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գումարի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, հսկիչ տրանսֆորմատորային ենթակայանի վաճառքի գինն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին, իսկ հողամասի կադաստրային արժեքը վճարել «Շենքերի և շինությունների օտարման գործընթացում պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:

5. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Հողերի նպատակային նշանակությունը փոխելու մասին» N 1900-Ն որոշման 3-րդ կետը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2015 թվականի հունիսի 18-ի

N 671-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՆՈՐԱՄԱՐԳ ՀԱՄԱՅՆՔԻ, ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՓՈՂՈՑԻ N 1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

.________________________________________________________.

|NN |Գույքի անվանումը                 |Քանակը|Մակերեսը   |

|ը/կ|                                 |(հատ) |(քառ. մետր)|

|___|_________________________________|______|___________|

|1. |Ճաշարան                          |  1   |   118.2   |

|___|_________________________________|______|___________|

|2. |Լողավազան                        |  1   |   73.7    |

|___|_________________________________|______|___________|

|3. |Պահեստ                           |  1   |   34.9    |

|___|_________________________________|______|___________|

|4. |Պահեստ                           |  1   |   123.9   |

|___|_________________________________|______|___________|

|5. |Վառելիքի պահեստ                  |  1   |   14.4    |

|___|_________________________________|______|___________|

|6. |Կաթսայատուն                      |  1   |   64.1    |

|___|_________________________________|______|___________|

|7. |Լողարան                          |  1   |   60.7    |

|___|_________________________________|______|___________|

|8. |Սպայական (բնակելի) տուն (2 հարկ) |  1   |   378.1   |

|___|_________________________________|______|___________|

|9. |Պահեստ                           |  1   |   517.7   |

|___|_________________________________|______|___________|

|10.|Լվացքատուն                       |  1   |   143.4   |

|___|_________________________________|______|___________|

|11.|Զուգարան                         |  1   |   28.2    |

|___|_________________________________|______|___________|

|12.|Շնանոց                           |  1   |   110.5   |

|___|_________________________________|______|___________|

|13.|Վարչական շենք                    |  1   |   734.8   |

|___|_________________________________|______|___________|

|14.|Պահեստ                           |  1   |   20.8    |

|___|_________________________________|______|___________|

|15.|Ծածկ                             |  1   |   46.2    |

|___|_________________________________|______|___________|

|16.|Հարթակ                           |  1   |   15.6    |

|___|_________________________________|______|___________|

|17.|Ծածկ                             |  1   |   21.6    |

|___|_________________________________|______|___________|

|18.|Ծածկ                             |  1   |   18.3    |

|___|_________________________________|______|___________|

|19.|Ծածկ                             |  1   |   16.7    |

|___|_________________________________|______|___________|

|20.|Ծածկ                             |  1   |   33.7    |

|___|_________________________________|______|___________|

|21.|Դիտակետ                          |  1   |   9.3     |

|___|_________________________________|______|___________|

|22.|Պարիսպ                           |  1   |   82.3    |

|___|_________________________________|______|___________|

|   |Ընդամենը                         |  22  |   2667.1  |

.________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.06.2015
N 671-Ն
Որոշում