01.12.2023 - 
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
 
Ընդունված է 2022 թվականի դեկտեմբերի 7-ին
 
«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
          i 
Հոդված 1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետից հանել «, իսկ սույն օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասում նշված անձանց համար` 3 տարի» բառերը:
 
         i 
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
 
        i 
Հոդված 3. Օրենքի 26-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «նշանակումը, բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասում նշված զինծառայողների,» բառերը փոխարինել «նշանակումն» բառով.
2) 3-րդ մասի «, ինչպես նաև սույն հոդվածի 5-րդ մասում նշված զինծառայողների» բառերը հանել.
3) 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
 
       i 
Հոդված 4. Օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասում «պաշտպանության նախարարի հրամանով» բառերը փոխարինել «կառավարության որոշմամբ» բառերով:
 
      i 
Հոդված 5. Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը և 12-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
 
    i 
Հոդված 6. Օրենքի 29-րդ հոդվածում`
1) 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետի և 2-րդ մասի «, բացառությամբ սույն օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված շարքային կազմի պարտադիր զինծառայողների» բառերը հանել.
2) 4-րդ մասի «, բացառությամբ սույն օրենքի 26-րդ մասի 5-րդ կետով նախատեսված զինծառայողների, որոնք զորակոչի միջոցով ուղարկվում են շարունակելու պարտադիր զինվորական ծառայության չծառայած ժամկետը` անկախ պարտադիր զինվորական ծառայության ծառայած ժամկետից» բառերը հանել:
 
   i 
Հոդված 7. Օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերը «տարի» բառից հետո լրացնել «, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում նշված զինծառայողների համար` 5 տարի» բառերով:
 
  i 
Հոդված 8. Օրենքի 61-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «և սույն օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված պայմանագիր կնքած զինծառայողների» բառերը:
 
 i 
Հոդված 9. Օրենքի 63-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Սույն օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված պայմանագրային զինծառայողներին պայմանագրի ժամկետը լրանալու և (կամ) առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչելու հիմքով ժամկետից շուտ պայմանագրային զինվորական ծառայությունից արձակելիս հաշվարկվում է պատվովճար` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով և չափով:»:
 
| Հոդված 10. | Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ | 
 
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողները շարունակում են իրենց ծառայությունը` կնքված պայմանագրի պայմաններին համապատասխան, իսկ պարտադիր զինվորական ծառայությունից արձակվելուց հետո հաշվարկված պատվովճարի գումարը տնօրինում են իրենց հայեցողությամբ` առանց Կառավարության սահմանած ուղղությունների: Սույն մասով սահմանված պատվովճարի գումարն իրենց հայեցողությամբ` առանց Կառավարության սահմանած ուղղությունների տնօրինելու իրավունքը տարածվում է նաև մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը պատվովճար ստացած քաղաքացիների վրա` սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ Կառավարության սահմանած ուղղություններով չօգտագործված պատվովճարի գումարի մասով:
3. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 63-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն սահմանված պատվովճարը հաշվարկվում է նաև մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած և ծառայության ընթացքում զոհված (մահացած) կամ դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողի ընտանիքի անդամներին, որոնք պատվովճարի գումարը տնօրինում են իրենց հայեցողությամբ` առանց Կառավարության սահմանած ուղղությունների: Սույն մասի իմաստով` զոհված (մահացած) կամ դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողի ընտանիքի անդամ են համարվում զինծառայողի ծնողը, կինը և երեխան: Սույն մասի հիման վրա Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում, ապահովում է համապատասխան շահառուներին պատվովճարի հաշվարկման գործընթացը` պատվովճարի գումարը շահառուների հաշվին փոխանցելու միջոցով:
4. Սույն օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված, ինչպես նաև սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված այլ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 90 օրացուցային օրվա ընթացքում:
 
| Հայաստանի ՀանրապետությանՆախագահ
 | Վ. Խաչատուրյան | 
| 2022 թ. դեկտեմբերի 21
 Երևան
 ՀՕ-515-Ն
 |  | 
 
Պաշտոնական հրապարակման օրը` 22 դեկտեմբերի 2022 թվական: