Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2017 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 սեպտեմբերի 2023 թվականի թիվ 166-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-Ի ԹԻՎ 32-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով նախատեսել կարգավորումներ, որոնք ուղղված են կանխարգելելու հանցագործությունների համար դատվածություն ունեցող անձանց մուտքը ֆինանսական կազմակերպություններ,

հիմք ընդունելով «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «բ.1» ենթակետը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով և 20-րդ հոդվածի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2017 թվականի փետրվարի 3-ի ««Հայաստանի Հանրապետությունում գրավատնային գործունեության լիցենզավորման կարգը» և «Գրավատնային գործունեության լիցենզիայի ձևը» հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 738-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 32-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գրավատնային գործունեության լիցենզավորման կարգում» (այսուհետ` Կարգ) կատարել հետևյալ լրացումները.

1) Կարգը 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1 կետով.

«1.1 Սույն Կարգը սահմանում է 10 և ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցություն ունեցող մասնակիցների և ղեկավարի (տնօրենի) դատվածության վերաբերյալ տեղեկության ներկայացման պահանջներ:»:

2) Կարգը 2-րդ կետի 10-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ ենթակետով.

«11) Հաշվետվություն` 10 և ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցություն ունեցող մասնակիցների և ղեկավարի (տնօրենի) վերաբերյալ` համաձայն սույն կարգի Հավելված 7-ի:»:

3) Կարգը 9-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-րդ կետով.

«9.1. Գրավատունը Հավելված 7-ով սահմանված տեղեկության փոփոխության դեպքում Կենտրոնական բանկ է ներկայացնում համապատասխան փոփոխության մասին տեղեկանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:»:

4) Կարգը 5-րդ գլխից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ գլխով.

 

«ԳԼՈՒԽ 6. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

25. Մինչև 2023 թ.-ի դեկտեմբերի 31-ը գրավատները պարտավոր են 10 և ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցություն ունեցող մասնակիցների և ղեկավարի (տնօրենի) դատվածություն ունենալու կամ չունենալու վերաբերյալ Կենտրոնական բանկ ներկայացնել հաշվետվություն` համաձայն սույն կանոնակարգի հավելված 7-ի: Ընդ որում, դատվածությունը պետք է առաջացած լինի 2019 թվականի հուլիսի 27-ից հետո ընկած ժամանակահատվածում:»:

5) Կարգը լրացնել Հավելված 7-ով` համաձայն սույն որոշման Հավելված 1-ի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ              Մ. ԳԱԼՍՏՅԱՆ

 

Երևան

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 22-ի

թիվ 166-Ն որոշման

 

Հավելված 7

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2017 թվականի փետրվարի 3-ի

թիվ 32-Ն որոշմամբ հաստատված

«Հայաստանի Հանրապետությունում

գրավատնային գործունեության

լիցենզավորման կարգի»

 

Հայտատուի/գրավատան անվանումը ___________________

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՐԱՎԱՏԱՆ 10 ԵՎ ԱՎԵԼԻ ՏՈԿՈՍ ՁԱՅՆԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԵՎ ՂԵԿԱՎԱՐԻ (ՏՆՕՐԵՆԻ) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

._____________________________________________________________________.

|1. 10 և  ավելի տոկոս ձայնի իրավունք ունեցող անձինք                   |

|_____________________________________________________________________|

|Անվանումը|ՀՎՀՀ     |ՀԾՀ|Գործունեու-|Մասնակցու-|Արդյո՞ք անձն ունի     |

|(Անուն,  |(անձնագրի|   |թյան վայրը |թյան չափը |դատվածություն դիտավո- |

|ազգանուն)|տվյալներ)|   |(բնակության|          |րությամբ կատարված     |

|         |         |   |վայրը)     |          |հանցագործությունների  |

|         |         |   |           |          |համար, եթե «այո»`     |

|         |         |   |           |          |ներկայացնել մանրամաս- |

|         |         |   |           |          |ներ, այդ թվում        |

|         |         |   |           |          |դատվածությունը օրենքով|

|         |         |   |           |          |սահմանված կարգով      |

|         |         |   |           |          |հանված կամ մարված     |

|         |         |   |           |          |լինելու վերաբերյալ)   |

|_________|_________|___|___________|__________|______________________|

|_________|_________|___|___________|__________|______________________|

|_________|_________|___|___________|__________|______________________|

|_____________________________________________________________________|

|2. Գրավատան ղեկավարի (տնօրենի) վերաբերյալ տեղեկություն               |

|_____________________________________________________________________|

|Անուն,   |Անձնագրի |ՀԾՀ|Բնակության |          |Արդյո՞ք անձն ունի     |

|ազգանուն |տվյալներ |   |վայրը      |          |դատվածություն դիտա-   |

|         |         |   |           |          |վորությամբ կատարված   |

|         |         |   |           |          |հանցագործությունների  |

|         |         |   |           |          |համար, եթե «այո»`     |

|         |         |   |           |          |ներկայացնել մանրամաս- |

|         |         |   |           |          |ներ, այդ թվում        |

|         |         |   |           |          |դատվածությունը օրենքով|

|         |         |   |           |          |սահմանված կարգով      |

|         |         |   |           |          |հանված կամ մարված     |

|         |         |   |           |          |լինելու վերաբերյալ)   |

|_________|_________|___|___________|__________|______________________|

|_________|_________|___|___________|__________|______________________|

._____________________________________________________________________.

 

Հավաստիացնում ենք, որ սույն փաստաթղթում ներկայացված տեղեկությունն արժանահավատ է և ամբողջական:

Տեղեկացված ենք և տեղեկացրել ենք սույն հաշվետվությունում ներկայացված անձանց առ այն, տեղեկության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության:

Տեղեկացնում ենք, որ ստացել ենք սույն հաշվետվությունում ներկայացված անձանց համաձայնությունն առ այն, որ`

ա. սույն տեղեկանքով ներկայացված տեղեկատվության իսկությունը ստուգելու նպատակով Կենտրոնական բանկը կարող է դիմել համապատասխան իրավասու մարմիններին` պահպանելով տեղեկատվության գաղտնիությունը,

բ. սույն տեղեկանքով ներկայացված տեղեկատվության փոփոխության դեպքում գրավատունը կտեղեկացվի այն տեղի ունենալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:

Պարտավորվում ենք սույն հաշվետվությամբ ներկայացված տեղեկության փոփոխության դեպքում այդ մասին հայտնի դառնալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնել Կենտրոնական բանկին:

 

Գրավատան ղեկավարի

    (տնօրենի) անունը, ազգանունը            ___________________

 

    Ամսաթիվ`                               __________________

                                              օր/ամիս/տարի

 

    Ստորագրություն`                        ___________________

 

Պաշտոնական հրապարակման օրը` 5 հոկտեմբերի 2023 թվական:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
22.09.2023
N 166-Ն
Որոշում