Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 743-Լ ՈՐՈ ...

 
ԻՐՏԵԿ  Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 փետրվարի 2024 թվականի N 124-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 743-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով, 2-րդ մասի 2-րդ կետով, 3-րդ մասով, 21-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 743-Լ որոշմամբ (այսուհետ` որոշում) հաստատված` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության (այսուհետ` նախարարություն) կառուցվածքում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող` ոչ ֆինանսական ոլորտի մեթոդաբանության բաժինը միացնել նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող` լիցենզավորման և գործունեության ծանուցման գործակալությանը.

2) լիցենզավորման և գործունեության ծանուցման գործակալությունն անվանափոխել լիցենզավորման և ոչ ֆինանսական ոլորտի մեթոդաբանության վարչության.

3) նախարարության կառուցվածքում ստեղծել նախարարությանն աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող` ներքին աուդիտի բաժին:

2. Այդ կապակցությամբ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

i

1) որոշմամբ հաստատված հավելվածի (այսուհետ` հավելված) 11-րդ կետի 11-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«11) նախարարությանը վերապահված` լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների լիցենզավորումը, դրանից բխող գործառույթների իրականացման ապահովումը, այդ թվում` իրավական ակտերի մշակումը.».

2) հավելվածի 32-րդ կետում`

i

ա. ուժը կորցրած ճանաչել 19-րդ ենթակետը,

բ. 21-րդ ենթակետում «լիցենզավորման և գործունեության ծանուցման գործակալություն» բառերը փոխարինել «լիցենզավորման և ոչ ֆինանսական ոլորտի մեթոդաբանության վարչություն» բառերով.

3) հավելվածի 33-րդ կետում`

i

ա. 10-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով,

բ. 10-րդ ենթակետից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 11-րդ ենթակետ`

«11) ներքին աուդիտի բաժին:»:

i

3. Ուժը կորցրած ճանաչել հավելվածի 6-րդ` «VI. Նախարարությանը ենթակա մարմինները» գլուխը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ                                                    Ն. Փաշինյան

 

2024 թ. փետրվարի

Երևան

 

 

 

pin
ՀՀ Վարչապետ
08.02.2024
N 124-Լ
Որոշում