ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
6 մայիսի 2024 թվականի N 415-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 743-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 3-րդ մասով, 21-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության (այսուհետ` նախարարություն) կառուցվածքում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) դադարեցնել նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող` թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան բաժնի գործունեությունը.
2) 2024 թվականի հունիսի 1-ից դադարեցնել նախարարության աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող` տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության գործունեությունը.
3) հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման, հաշվետվությունների մշտադիտարկման վարչությունից առանձնացման եղանակով ստեղծել նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող` պետական ոչ առևտրային կազմակերպությունների հաշվետվությունների մշտադիտարկման բաժին:
2. Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 743-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
i
1) որոշման հավելվածի 10-րդ կետի 13-րդ ենթակետից հանել «և թանկարժեք մետաղների» բառերը.
2) ուժը կորցրած ճանաչել հավելվածի 11-րդ կետի 9-րդ ենթակետը.
i
3) նախարարության աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող` տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության գործունեությունը դադարելու պահից ուժը կորցրած ճանաչել հավելվածի 11-րդ կետի 16-րդ ենթակետը.
4) որոշման հավելվածի 32-րդ կետը լրացնել նոր` 26-րդ ենթակետով`
i
«26) պետական ոչ առևտրային կազմակերպությունների հաշվետվությունների մշտադիտարկման բաժին:».
5) ուժը կորցրած ճանաչել հավելվածի 32-րդ կետի 20-րդ ենթակետը.
i
6) նախարարության աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող` տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության գործունեությունը դադարելու պահից ուժը կորցրած ճանաչել հավելվածի 33-րդ կետի 1-ին ենթակետը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2024 թ. մայիսի
Երևան