Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի N 587-Ն ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 հունիսի 2024 թվականի N 935-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի N 587-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի «Պետական սեփականություն հանդիսացող և պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող գույքի օտարման (վաճառքի), օտարման (վաճառքի) մրցույթի և աճուրդի կազմակերպման ու անցկացման կարգերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 587-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

i

1) որոշման նախաբանը «6-րդ կետի,» բառերից հետո լրացնել «25.1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 3-րդ մասի,» բառերով.

2) որոշումը 3-րդ կետից հետո լրացնել նոր` 3.1-ին կետով`

i

«3.1. Սահմանել, որ սույն կարգի շրջանակներում պետական գույք հասկացությունը ներառում է նաև հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների` օրենքով սահմանված դեպքերում և կարգով Հայաստանի Հանրապետության սեփականությունը դարձած նվերները:».

2. որոշման N 1 հավելվածում`

i

1) 3-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«բ. ընտրվում է աճուրդով վաճառքի եղանակը, եթե գնորդից չի պահանջվում կատարել որևէ պարտավորություն կամ եթե իրականացվում է հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների` պետական սեփականություն դարձած նվերների (այսուհետ` նվեր) վաճառք:».

i

2) 4-րդ կետը «պիտանի համարվող գույքի» բառից հետո լրացնել «, ինչպես նաև նվերի» բառերով.

3) 7-րդ կետը լրացնել նոր` 2.1-ին ենթակետով`

i

«2.1) նվերի դեպքում` նվերների ռեեստրում գրանցված տեղեկությունները, հանձնման վերաբերյալ կազմված փաստաթղթերը, ինչպես նաև առկայության դեպքում` տեխնիկական բնութագիր կամ այլ փաստաթղթեր:».

i

4) 9-րդ կետը «արդյունքում պիտանի համարվող գույքի» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև նվերների» բառերով.

i

5) 18-րդ կետի առաջին նախադասությունը «պիտանի շարժական գույքը (տրանսպորտային միջոցները)» բառերից հետո լրացնել «, այդ թվում` նվերը,» բառերով, իսկ երկրորդ նախադասությունը «չօտարվելու դեպքում շարժական գույքը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ նվերի,» բառերով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2024 թ. հունիսի 20

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 20 հունիսի 2024 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.06.2024
N 935-Ն
Որոշում