03.08.2024 - 
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
 
Ընդունված է 2024 թվականի հուլիսի 11-ին
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
     i 
Հոդված 1. 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 98-րդ հոդվածում`
1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
 
| «Հոդված 98.  | 
Իրեղեն ապացույցների պահպանումը, պատճառված վնասի` քրեական վարույթներով վերականգնման համար դրամական միջոցների վճարումը, կառավարումը և տվյալների հրապարակումը». | 
 
2) 2-րդ մասի «վարույթն իրականացնող մարմնի դեպոզիտային հաշվին» բառերը փոխարինել «դատախազության դեպոզիտային հաշվին, իսկ դատական քննության փուլում` այն դատարանի դեպոզիտային հաշվին, որի վարույթում գտնվում է քրեական գործը» բառերով, իսկ 5-րդ մասի 3-րդ կետի և 6-րդ մասի 2-րդ կետի «վարույթն իրականացնող մարմնի դեպոզիտային հաշվին» բառերը` «դատախազության դեպոզիտային հաշվին, իսկ դատական քննության փուլում` այն դատարանի դեպոզիտային հաշվին, որի վարույթում գտնվում է քրեական գործը,» բառերով.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ մասով.
«10. Կառավարության որոշմամբ սահմանվում են`
1) պետությանը և համայնքին պատճառված վնասի շրջանակներում քրեական վարույթներով վերականգնման ենթակա դրամական միջոցների գանձապետական միասնական հաշվին վճարման, գանձապետական համակարգի միջոցով դրանց կառավարման և ծախսերի կազմակերպման,
 2) պետությանը և համայնքին պատճառված վնասի` քրեական վարույթներով վերականգնման նպատակով վճարված դրամական միջոցների վերաբերյալ տվյալների հրապարակման,
3) քրեական վարույթներով արգելադրված դրամական միջոցների վերաբերյալ տվյալների հրապարակման,
4) քրեական վարույթներով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասի` քրեական վարույթներով հատուցման ենթակա գումարների գանձապետական համապատասխան հաշվին վճարման ընթացակարգերը:»:
 
    i 
Հոդված 2. Օրենսգրքի 125-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Գրավը իրավասու մարմնի որոշմամբ սահմանված դրամական գումար է, որը մեղադրյալի օրինական վարքագիծն ապահովելու նպատակով շարժական գույքի, արժեթղթերի կամ այլ արժեքների ձևով պահատվության է փոխանցվում համապատասխան որոշմամբ նշված բանկի կամ այլ վարկային կազմակերպության դեպոզիտ, իսկ Հայաստանի Հանրապետության դրամի ձևով` մինչդատական վարույթի փուլում պահատվության է փոխանցվում դատախազության դեպոզիտային հաշվին, դատական վարույթի փուլում` դատարանի դեպոզիտային հաշվին: Որպես գրավ կարող է ընդունվել անշարժ գույք, եթե գրավ կիրառելու մասին որոշմամբ հատուկ նշվել է դրա հնարավորության մասին:»:
 
   i 
Հոդված 3. Օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը գերազանցող թանկարժեք մետաղները և քարերը, արտարժույթը, արժեթղթերը պահպանման համար հանձնվում են պետական ֆինանսների կառավարման լիազոր մարմնին, Հայաստանի Հանրապետության դրամը դատական վարույթի ընթացքում մուծվում է դատարանի դեպոզիտ, իսկ մինչդատական վարույթում` դատախազության դեպոզիտ:»:
 
  i 
Հոդված 4. Օրենսգրքի 135-րդ հոդվածի 3-րդ մասը «դատարանի դեպոզիտ» բառերից հետո լրացնել «, իսկ մինչդատական վարույթում` դատախազության դեպոզիտային հաշվին» բառերով:
 
Հոդված 5. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տաuներորդ oրը: Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում, Կառավարության որոշմամբ սահմանվում են պետությանը և համայնքին պատճառված վնասի շրջանակներում քրեական վարույթներով վերականգնման ենթակա դրամական միջոցների գանձապետական միասնական հաշվին վճարման, գանձապետական համակարգի միջոցով դրանց կառավարման և ծախսերի կազմակերպման, պետությանը և համայնքին պատճառված վնասի` քրեական վարույթներով վերականգնման նպատակով վճարված դրամական միջոցների վերաբերյալ տվյալների հրապարակման, քրեական վարույթներով արգելադրված դրամական միջոցների վերաբերյալ տվյալների հրապարակման, քրեական վարույթներով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասի` քրեական վարույթներով հատուցման ենթակա գումարների գանձապետական համապատասխան հաշվին վճարման ընթացակարգերը:
 
| 
 Հայաստանի Հանրապետության Նախագահ  | 
Վ. Խաչատուրյան | 
| 
  2024 թ. հուլիսի 23 Երևան ՀՕ-308-Ն
  | 
 | 
 
Պաշտոնական հրապարակման օրը` 24 հուլիսի 2024 թվական: