| ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
22 հոկտեմբերի 2024 թվականի N 943-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 702-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 21-րդ հոդվածով`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կանոնադրությունը հաստատելու մասին» N 702-Լ որոշմամբ (այսուհետ` որոշում) հաստատված Պետական եկամուտների կոմիտեի կառուցվածքում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) ստեղծել հիմնական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող Միջազգային հարկման վարչություն.
2) Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունից առանձնացման եղանակով ստեղծել Խաղային գործունեության վերահսկողության վարչություն:
2. Որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) 11-րդ կետի 15-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«15) օրենքով նախատեսված ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության կազմակերպման ոլորտում վերահսկողության իրականացումը.».
2) 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 15.1-ին ենթակետով.
«15.1) խաղային գործունեության ոլորտում օրենքով իրեն վերապահված լիազորությունների իրականացում.».
3) 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 16.1-ին ենթակետով.
«16.1) միջազգային հարկման ստանդարտների ներդրում և կատարելագործում.».
4) 12-րդ կետի 33-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«33) խաղային գործունեության և օպերատորի գործունեության նկատմամբ օրենքով սահմանված վերահսկողության իրականացումը.».
5) 12-րդ կետի 40-րդ ենթակետի և 28-րդ կետի 27-րդ ենթակետի վերջում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.
6) 12-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 41-րդ ենթակետով.
«41) միջազգային պայմանագրերով և հարկային օրենսդրությամբ միջազգային հարկման ոլորտում իր իրավասությունների շրջանակներում միջազգային ստանդարտների ներդրումը, կատարելագործումը և նշված ոլորտում հսկողության իրականացումը:».
i
7) 28-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 28-րդ և 29-րդ ենթակետերով.
«28) Միջազգային հարկման վարչություն.».
«29) Խաղային գործունեության վերահսկողության վարչություն:»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2024 թ. հոկտեմբերի
Երևան