Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի N 1739 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 դեկտեմբերի 2024 թվականի N 2076-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի N 1739-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի նոյեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ սակագնային քվոտա կիրառելու, ներմուծման կարգը, մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների ձևերը հաստատելու մասին» N 1739-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`

i

1) որոշման նախաբանում «N 99 որոշման» բառերը փոխարինել «N 99 և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2024 թվականի նոյեմբերի 29-ի N 107 որոշումների» բառերով.

i

2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին, 1.2-րդ և 2.1-ին կետերով.

«1.1. Սահմանել, որ 2025 թվականի համար հատկացված սակագնային քվոտայի շրջանակներում Հայաստանի Հանրապետություն ներմուծվող 9,5 հազ. տոննա խոշոր եղջերավոր անասունների մսից` ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0202 10 000 1, 0202 20 100 1, 0202 20 300 1, 0202 20 500 1, 0202 20 900 1, 0202 30 100 4, 0202 30 500 4 և 0202 30 900 4 ծածկագրերին դասակարգվող (այսուհետ` միս) 9,0 հազ. տոննայից ոչ ավելի ծավալով, մսամթերքի արտադրության համար նախատեսված միսն ազատվում է ներմուծման մաքսատուրքից:

1.2. Սահմանել, որ մսամթերքի վերամշակման ձեռնարկության պահեստում ապրանքների ստացումը կամ մսի վերամշակման ձեռնարկությանը սույն որոշման 1.1-ին կետում նշված ապրանքների իրացումը (վաճառքը) հաստատող փաստաթուղթ է համարվում ապրանքների մատակարարման հարկային հաշիվը:

2.1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին`

1) իրականացնել սույն որոշման 1.1-ին կետով սահմանված սակագնային արտոնությամբ տրամադրված` մինչև 9,0 հազ. տոննա ծավալով մսի համամասնորեն բաշխումը որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետով սակագնային քվոտա ստացած տնտեսավարող սուբյեկտների միջև այնպես, որ ծավալները չգերազանցեն արդեն իսկ բաշխված` նույն ծածկագրերին դասակարգվող ապրանքների ծավալը.

2) Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե ներկայացնել սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված բաշխման ցանկը` համաձայն N 5 հավելվածի:»

3) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 19.1-ին կետով.

i

«19.1. Սույն որոշման 1.1-ին կետով սահմանված սակագնային արտոնությունից օգտվելու համար մսամթերքի արտադրական գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտները լիազոր մարմին են ներկայացնում սույն կարգի 19-րդ կետով սահմանված պահանջներին համապատասխան փաստաթղթերը` կցելով նաև ընկերության կանոնադրությունը և տեղեկություն` նախորդ տարվա ընթացքում տվյալ ապրանքի ներմուծման /բացառությամբ (ԱՊՀ) անդամ պետությունների ծագում ունեցող և ներմուծվող ապրանքների/, արտադրության և իրացված ծավալների վերաբերյալ:»:

2. Որոշումը լրացնել նոր` N 5 հավելվածով` համաձայն հավելվածի:

i

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2024 թ. դեկտեմբերի 27

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2024 թվականի դեկտեմբերի 27-ի

N 2076-Ն որոշման

 

«Հավելված N 5

ՀՀ կառավարության

2024 թվականի նոյեմբերի 7-ի

N 1739-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի N 1739-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՔՎՈՏԱ ՍՏԱՑԱԾ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ

 

._____________________________________________________________.

|NN |Անվանումը |Լիցենզիայի|ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ|Լիցենզիայով|Առանց      |

|ը/կ|          |համարը և  |ծածկագիրը  |տրամադրված |մաքսատուրքի|

|   |          |ամսաթիվը  |           |ծավալը     |վճարման    |

|   |          |          |           |           |ներմուծման |

|   |          |          |           |           |ծավալները  |

|___|__________|__________|___________|___________|___________|

._____________________________________________________________.»:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 27 դեկտեմբերի 2024 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.12.2024
N 2076-Ն
Որոշում