605.0054.180303
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«18» 03 2003 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60503083
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
12 մարտի 2003 թվականի N 54-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 17-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 9-րդ, 10-րդ և 12-րդ մասերի պահանջներով` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի հունիսի 13-ի «Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 17-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
որոշմամբ հաստատված հավելվածի`
i
1) 15-րդ կետի 1-ին պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «է» ենթակետով.
«է) անձնագրի պատճենը».
2) 15-րդ կետը` 2-րդ պարբերությունից հետո, լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնող համապատասխան աշխատակազմը սույն կետում նշված քաղաքացիների ներկայացրած փաստաթղթերի պատճենները համեմատում է բնօրինակների հետ և ընդունում է դրանք:».
i
3) 17-րդ կետի «ցանկը» բառը փոխարինել «անվանումը, ամսաթիվը, ելից կամ մտից համարները, մյուս անհատականացնող տվյալները, ինչպես նաև թերթերի քանակը» բառերով.
i
4) 19-րդ կետի «փաթեթը» բառից հետո լրացնել «և այդ փաստաթղթերի համապատասխանելիության ու ամբողջականության մասին տեղեկանքը» բառերը.
5) 64-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«64. Մրցույթի արդյունքները հրապարակվում են մրցույթն անցկացնելուց հետո` նույն օրը:».
6) 65-րդ կետից հանել «պաշտոնական» բառը.
i
7) 66-րդ կետից հանել «պաշտոնական» բառը.
i
8) 67-րդ կետի 1-ին պարբերության «պաշտոնական հրապարակումից հետո` եռօրյա ժամկետում» բառերը փոխարինել «հրապարակումից անմիջապես հետո» բառերով.
9) 70-րդ կետի «բ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
10) VII գլխի վերնագրից հանել «ՊԱՇՏՈՆԱԿԱՆ» բառը: