040.1746.211204
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
 
«21» դեկտեմբերի 2004 թ.
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
4 նոյեմբերի 2004 թվականի N 1746-Ա
 
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
i
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2003 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության կարգը սահմանելու մասին» ՆՀ-1064 հրամանագրով հաստատված կարգի 9-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել հաշվեկշռային արժեք չունեցող անավարտ շինարարության օբյեկտների արժեքի որոշման նպատակով ստեղծվող միջգերատեսչական հանձնաժողովի կազմը` համաձայն հավելվածի:
2. (2-րդ կետն ուժը կորցրել է 19.05.05 թիվ 704-Ա որոշում)
i
3. Միջգերատեսչական հանձնաժողովին`
i
ա) մեկամսյա ժամկետում ապահովել հաշվեկշռային արժեքներ չունեցող անավարտ շինարարության օբյեկտների հաշվեկշռային արժեքների որոշման մեթոդաբանության մշակումը,
բ) մշակված մեթոդաբանությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին:
(3-րդ կետը փոփ. 19.05.05 թիվ 704-Ա որոշում)
i
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
ա) միջգերատեսչական հանձնաժողովի ներկայացրած հաշվեկշռային արժեքներ չունեցող անավարտ շինարարության օբյեկտների հաշվեկշռային արժեքների որոշման մեթոդաբանության հիման վրա մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել հաշվեկշռային արժեք չունեցող անավարտ շինարարության օբյեկտների հաշվեկշռային արժեքների որոշման կարգը հաստատելու և դրանք համայնքներին հանձնելու գործընթացը կանոնակարգելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:
բ) (4-րդ կետի բ ենթակետն ուժը կորցրել է 19.05.05 թիվ 704-Ա որոշում)
(4-րդ կետը փոփ. 19.05.05 թիվ 704-Ա որոշում)
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-ԻՆ
 
Հավելված
ՀՀ կառավարության
2004 թվականի նոյեմբերի 4-ի
N 1746-Ա որոշման
 
ԿԱԶՄ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
 
     Ա. Թառլամազյան    - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի
                         կառավարման վարչության աշխատակազմի պետական գույքի
                         կառավարման քաղաքականության վարչության պետ
                         (միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ)
     Ա. Խաչատրյան      - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի
                         պետական կոմիտեի աշխատակազմի անշարժ գույքի
                         կադաստրային գնահատման և համակարգված դիտարկումների
                         վարչության պետ
Ա. Հարությունյան  - «Պետական գույքի գույքագրման և գնահատման
գործակալություն» ՊՈԱԿ-ի գույքագրման և գնահատման
վարչության պետ
     Ա. Քնարյան        - Երևանի  քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական և
                         սոցիալական զարգացման վարչության ներդրումային
                         ծրագրերի և բարեփոխումների բաժնի պետ
     Կ. Ղալթախչյան     - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարության
                         աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական
                         ակտերի բաժնի գլխավոր մասնագետ
     Է. Պառավյան       - ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության
                         վարչության առաջատար մասնագետ
     Ժ. Սիմոնյան       - ՀՀ Շիրակի մարզպետի խորհրդական
     Մ. Տոնոյան        - ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և
                         սոցիալ-տնտեսական զարգացման վարչության Ծ և ՍՏԾ
                         բաժնի պետ
     Մ. Սարիբեկյան     - ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի
                         շինարարության քաղաքականության և աղետի գոտու
                         հարցերի վարչության շինարարական նորմատիվների բաժնի
                         պետ (միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար)