115.0012.220305
ԳՐԱՆՑՎԱԾ Է 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                                       «22»         03           2005 Թ.
                                       ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11505134
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
 
7 հունվարի 2005 թվականի N 12-Ն
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
 
28 փետրվարի 2005 թվականի N 225-Ն
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՆԱԽԱՐԱՐ
 
ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆ
 
5 մարտի 2005 թվականի N 19-Ն
 
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ «ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ» ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ՀՀ ՄԱՐԶԵՐԻ (ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2004 թ. դեկտեմբերի 23-ի «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման ոլորտները և անցկացման պայմանները հաստատելու մասին» թիվ 1854-Ն որոշման 3-րդ կետի ա) ենթակետով`
 
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ`
 
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2005 թ. պետական բյուջեի «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցների բաշխումն ըստ ՀՀ մարզերի (Երևան քաղաքի) համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Ա. Եսայանի վրա:
 
ՀԱՎԵԼՎԱԾ
 
Հաստատված է
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի
նախարարի 2005 թ. հունվարի 7-ի թիվ 12-Ն,
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի
2005 թ. փետրվարի 28-ի թիվ 225-Ն և
ՀՀ տարածքային կառավարման և
ենթակառուցվածքների գործունեությունը
համակարգող նախարարի 2005 թ. մարտի 5-ի
թիվ 19-ն համատեղ հրամանով
 
i
ՀՀ 2005 Թ-Ի ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ «ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ» ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ՀՀ ՄԱՐԶԵՐԻ (ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ) 1*)
 
._________________________________________________________________________.
|Հ/հ|ՀՀ մարզի        |Աղքատության|Գործազուրկների|Գործազրկության|2005թ.    |
|   |անվանումը       |ընտանեկան  |թվաքանակը     |մակարդակը     |ֆինանսական|
|   |                |նպաստի     |01.01.2005թ.  |01.01.2005թ.  |միջոցների |
|   |                |համակարգում|դրությամբ     |դրությամբ     |բաշխումն  |
|   |                |ընդգրկված  |              |(%-ով)        |ըստ ՀՀ    |
|   |                |նպաստառու  |              |              |մարզերի   |
|   |                |ընտանիքների|              |              |(Երևան    |
|   |                |թիվը       |              |              |քաղաքի)   |
|   |                |           |              |              |(մլն դրամ)|
|___|________________|___________|______________|______________|__________|
|   |Ընդամենը մարզեր,|     132626|        108622|           9.1|     591.0|
|   |այդ թվում`      |           |              |              |          |
|___|________________|___________|______________|______________|__________|
| 1.|Երևան           |      28274|         25231|           7.7|      40.0|
|___|________________|___________|______________|______________|__________|
| 2.|Արագածոտն       |       5790|          1336|           2.1|      25.0|
|___|________________|___________|______________|______________|__________|
| 3.|Արարատ          |       7468|          3594|           3.1|      35.0|
|___|________________|___________|______________|______________|__________|
| 4.|Արմավիր         |       5771|          4996|           4.3|      20.0|
|___|________________|___________|______________|______________|__________|
| 5.|Գեղարքունիք     |      11382|          4955|           4.9|      45.0|
|___|________________|___________|______________|______________|__________|
| 6.|Լոռի            |      23023|         21576|          18.1|      82.0|
|___|________________|___________|______________|______________|__________|
| 7.|Կոտայք          |       8627|          5046|           5.2|      45.0|
|___|________________|___________|______________|______________|__________|
| 8.|Շիրակ           |      26374|         24353|          21.9|     131.0|
|___|________________|___________|______________|______________|__________|
| 9.|Սյունիք         |       6139|         12693|          19.8|      70.0|
|___|________________|___________|______________|______________|__________|
|10.|Վայոց ձոր       |       2665|          1560|           5.5|      31.0|
|___|________________|___________|______________|______________|__________|
|11.|Տավուշ          |     7113.0|          3282|           6.2|      67.0|
._________________________________________________________________________.
 
___________________
1*) ՀՀ մարզերի (Երևան քաղաքի) կողմից փաստացի ծախսված ֆինանսական միջոցների 0.75%-ը հաշվարկվում և ուղղված է ծրագրի ուղեկցման աշխատանքներին
(ցանկը փոփ. 29.09.05 թիվ 130-Ն հրաման)