041.0517.071197
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
 
7 նոյեմբերի 1997 թ. թիվ 517
 
ԹՄՐԱԲԻԶՆԵՍԻ ԵՎ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՆ ՈՒԺԵՂԱՑՆԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ՀԵՏ ՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
i
1. Հաստատել թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարն ուժեղացնելու միջոցառումների և անչափահասների հետ տարվող աշխատանքների պետական միջգերատեսչական հանձնաժողովի կազմը (կցվում է):
(1-ին կետն ուժը կորցրել է 06.04.99 թիվ 202 որոշում)
i
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի մայիսի 22-ի «Թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարն ուժեղացնելու միջոցառումների և անչափահասների հետ տարվող աշխատանքների պետական միջգերատեսչական հանձնաժողովի կազմը հաստատելու մասին» թիվ 303 որոշման 1-ին կետը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի հուլիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի մայիսի 22-ի թիվ 303 որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» թիվ 441 որոշումը:
 
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի
ԹԻՎ 517 ՈՐՈՇՄԱՄԲ
 
ԿԱԶՄ
 
i
ԹՄՐԱԲԻԶՆԵՍԻ ԵՎ ԹՄՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՆ ՈՒԺԵՂԱՑՆԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ՀԵՏ ՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
(կազմն ուժը կորցրել է 06.04.99 թիվ 202 որոշում)
 
        Գ. Բեգլարյան            -  ՀՀ առողջապահության նախարարի առաջին
                                   տեղակալ
 
        Լ. Գալստյան             -  ՀՀ կրթության և  գիտության նախարարի
                                   տեղակալ
 
        Ի. Գրիգորյան            -  ՀՀ մաքսային վարչության պետի տեղակալ
 
        Ժ. Խառատյան             -  ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ
 
        Հ. Հունանյան            -  ՀՀ ներքին գործերի և  ազգային
                                   անվտանգության նախարարի տեղակալ
 
        Ա. Մանուկյան            -  ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և
                                   սպորտի նախարարի առաջին տեղակալ
 
        Ա. Պետրոսյան            -  ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
 
        Կ. Արեյան               -  Երևանի  քաղաքապետի տեղակալ
 
        Պ. Մակեյան              -  Շիրակի մարզպետի տեղակալ
 
        Ս. Այվազյան             -  Լոռու մարզպետի տեղակալ
 
        Ջ. Բաղդասարյան          -  ՀՀ սոցիալական ապահովության նախարարության
                                   հաշմանդամների հիմնահարցերի վարչության
                                   պետ
 
        Ս. Ղարախանյան           -  ՀԱՄԿ-ի ավագ մասնագետ
 
        Ե. Պետրոսյան            -  «Մոլորակ» բարեգործական միության խորհրդի
                                   անդամ